Բեքհյոն

Բյոն Բեքհյոն (հանգըլ՝ 변백현, ճապ.՝ 邊伯賢, մայիսի 6, 1992(1992-05-06)[1], Վոնմի-գու, Բուչոն, Գյոնգի, Հարավային Կորեա[2]), հարավկորեացի երգիչ, կորեաչինական EXO բոյ-բենդի EXO-K ենթախմբի անդամ։ «SM Entertainment »- ին միացել է 2011 թվականին։ Նա դարձել է վերջին անդամներից մեկը, ով միացել է EXO խմբին։ Իսկ հունվարի 20- ին պաշտոնապես ներկայացրել են որպես խմբի 9- րդ անդամ։

Բեքհյոն
Բնօրինակ անունկորեերեն՝ 변백현
Ի ծնե անունկորեերեն՝ 변백현
Ծնվել էմայիսի 6, 1992(1992-05-06)[1] (31 տարեկան)
Վոնմի-գու, Բուչոն, Գյոնգի, Հարավային Կորեա[2]
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ, ժամանակակից R&B, փոփ, բալլադ և սենտիմենտալ բալլադ
Մասնագիտություներգիչ, դերասան, մոդել, նորաձևության դիզայներ, պարող, հեռուստատեսային դերասան, հեղինակ-կատարող, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլS.M. Entertainment, Avex Trax և Capitol Records
ԿրթությունԿյոնգ Հի համալսարան
ԱնդամակցությունEXO, EXO-K, EXO-CBX, SM Town և SuperM
Կայքbaekhyun.smtown.com
 Byun Baek-hyun Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Վաղ տարիներ

Բեքհոյնը ծնվել է 1992 թվականի մայիսի 6-ին Բուչհոնում, Գյոնգիի նահանգ, Հարավային Կորեա։ Նա ունի եղբայր Բեք Բեքբյոն անունով, որը նրանից մեծ է 7 տարի։ Ապագա աստղտ սկսել է պատրաստվել 11 տարեկանից, ոգեշնչվելով երգիչ Rain-ից։ Բեքհյոնը սովորել է Ջունգոն ավագ դպրոցում, Բուչհոնում, որտեղ եղել է դպրոցական «Honsusangtae» խմբի գլխավոր երգիչը, ինչպես նաև հաղթել է տեղի երաժշտական մրցույթում։ Նա հաճախել է դաշնամուրի դասերի Կիմ Հյոնգ Ույի (DickPunks ռոք խմբի անդամ) մոտ։ Բացի երաժշտությունից նա հետաքրքրվել է նաև մարտարվեստով։ Բեքհյոնը ունի հափկիդոյի սև գոտի։

Սուլի արվեստի համալսարանում սովորելու ժամանակ, Բյոնին նկատել է S.M. Entertainment-ը։ Հետագայում, 2011 թվականին S.M. Casting System-ի շնորհիվ Բեքհյոնը հայտնվում է գործակալությունում։ EXO-ի ապագա մյուս անդամների՝ Չանյոլի և Սուհոյի հետ, Բեքհյոնը հաճախել է Kyung Hee Cyber University-ը, ինչպես նաև Culture և Arts Department of Business Administration-ի օնլայն դասընթացներ է ստացել։

Կարիերա

2012—2015 թվականներ. Առաջնաելույթ և կարիերայի սկիզբ

Բեքհյոնը պաշտոնապես միացել է խմբին 2012 թվականի հունվարի 30-ին։ Խումբը առաջնաելույթ է կատարել 2012 թվականի ապրիլի 8-ին։

2014 թվականի փետրվարին, Բեքհյոնը և Սուհոն դարձել են մշտական հաղորդավարներ Inkigayo հաղորդման ժամանակ, որը ցուցադրվել է SBS կաբելային հեռուստաալիքով։ 2014 թվականի նոյեմբերին, նրանք լքել են շոուն և խմբի մյուս անդամների հետ կենտրոնացել են խմբի վերադարձի վրա։ Նույն թվականի հուլիսին Բյոնը առաջնաելույթ է ունեցել երաժշտական թատրոնում, ստանալով գլխավոր դեր «Անձրևի տակ երգողները» մյուզիքլում, որը արտադրվել է Հարավային Կորեայում SM C&C գործակալության կողմից։

2015 թվականի ապրիլին, Բեքհյոնը կատարել է «Beautiful» սաունդթրեկը «EXO-ի հարևանությամբ» վեբ դորամայի համար։ Երգը զբաղեցրել է գլխավորող հորիզոնականներ չարթերում, համարվելով լավագույն սաունդթրեկը այլոց մեջ։ 2015 թվականի մայիսին հայտարարվել է, որ Բեքհյոնը խաղալու է գլխավոր դեր «Dokgo» ֆիլմում, դերասան Ե Ջին Գոյի հետ միասին։ Այդուհանդերձ, ֆիլմի նկարահանումները դադարեցվել են և տեղափոխվել են նույն թվականի հունվարին։ 2015 թվականի դեկտեմբերին Բեքհյոնը հարգանքի տուրք է մատուցում հանգուցյալ երգիչ Կիմ Հյոնգ Սիկին, կատարելով «Like Rain Like Music» երգը GayoDaejeon հաղորդման ժամանակ, որը ցուցադրվել է SBS հեռուստաալիքով։ Ձայնագրման ստուդիան հետագայում թողարկել է երգի թվային տարբերակը։

2016-2018. Գործող դերեր և EXO-CBX

2016 թվականի հունվարին Բեքհյոնը և Սյուզին (Miss A) առաջնաելույթ են կատարել «Dream» երգով։ Երգը շատ արագ զբաղեցրեց բարձր հորիզոնականներ չարթերում, իսկ ավելի ուշ կազմակերպվել է ելույթ Gaon-ի ամենշաբաթյա թվային չարթում։ «Dream»-ը հինգ անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնականը Music Bank և Inkigayo հեռուստահաղորդումների ժամանակ։ Նույն թվականի ապրիլին, Բեքհոյնը ստացել է YinYueTai V-Chart մրցանակը, որպես ամենահայտնի երգիչը Հարավային Կորեայում։ Մայիսին Բեքհյոնը և K.Will-ը առաջնաելույթ են ունեցել, կատարելով «The Day» բալլադը։

Օգոստոս ամսին, Բեքհյոնը նկարահանվել է «Լուսնի սիրահարները։ Գորյոյի ալ կարմիր սրտերը» (չինական «Bu Bu Jing Xin» նովելի հարավկորեական տեղայնացումը) հեռուստասերիալում։ Բեքհյոնը ստացել է երկրորդական դեր, մարմնավորելով արքայազն Վանգ Յոնին, այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են՝ Լի Ջուն Գին, Կան Հա Նըլը, Լի Ջի Ընը և երգչուհի Սոհյոնը։ Նա նաև կատարել է սաունդթրեկ դորամայի հետ, Չենի և Սիումինի հետ, «For You» (Քեզ համար) անվանումով։

2016 թվականի հոկտեմբերին, նա, Չենը և Սիումինը դարձել են ЕХО-СВХ ենթախմբի պաշտոնական անդամները։ Նրանց առաջնաելույթը «Hey Mama!» երգող տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին։ Նույն թվականի նոյեմբերին, Բեքհյոնը մասնակցել է «2016 S.M. Super Celeb League» մրցույթին League of Legends խաղով, որտեղ նա խաղել է Հեչյուլի հետ, երկու պրոֆեսիոնալ խաղացողների հետ, ինչպես նաև կորեացի և չինացի երկրպագուների հետ։

Անձնական կյանք

2014 թվականի հունիսի 19-ին S.M. Entertainment-ը հաստատել է Բեքհյոնի և Թեյոնի (Girls Generation խմբի անդամ) հարաբերությունները։ Բայց 2015 թվականի սեպտեմբերին, լրագրողները հայտնել են, որ նրանք բաժանվել են։

Սկավառակագրություն

Սինգլներ

ԱնվանումՄանրամասներ ալբոմի մասինՀորիզոնական չարթերումՎաճառք
KOR

Gaon

«Dream»Թողարկվել է՝ 7 հունվարի 2016 թվական.1KOR: 36,259
Լեյբլ՝ MYSTIC Entertainment, LOEN Entertainment
Ձևաչափ՝ CD, ներբեռնում

Երգեր

ԱնվանումԹվականՀորիզոնական չարթերումՎաճառքԱլբոմ
KOR

Gaon

CHN

Baidu

US

World

Որպես գլխավոր երգիչ
«My Turn To Cry»2014---KOR: 16,969+Exology Chapter 1: The Lost Planet
«Like Rain, Like Music»201540--KOR: 39,638+2015 Gayo Daejeon Limited Edition
Համագործակցություն
«Dear My Family»

(որպես SM Town-ի մաս)

2012---ՉկաՕՍԹ «Ես կամ» դորամայի համար
«The Day We Met»

(I Am Korea-ի մաս)

2015---ՉկաԲարեգործական սինգլներ
«One Dream One Korea»

(Տարբեր կատարողների հետ)

---Չկա
Dream (Սյուզիի հետ)20161-3KOR: 1,268,501+Dream
«The Day» (K.Will-ի հետ)8-21KOR: 231,025+Ոչ ալբոմային սինգլ
Սաունդթրեկներ
«Beautiful»201571-KOR: 215,163+«EXO-ի հարևանությամբ» դորամայի OST
«For You» (Չենի և Սիումինի հետ)20165--KOR: 597,426+Լուսնի սիրահարները։ Գորյոյի ալ կարմիր սրտերը դորամայի OST

Ֆիլմագրություն

Դորամաներ

ԱնվանումԹվականԴերՀեռուստաալիքՆշումներ
«Քեզ համար՝ ամբողջ հմայքով»2012Ինքն իրեն Կամեո, հայտնվում է ЕХО-К-ի հետ
«EXO-ի հարևանությամբ»2015Ինքն իրենNaver TV CastԳլխավոր դեր
«Լուսնի սիրահարները։ Գորյոյի ալ կարմիր սրտերը»201610-րդ արքայազն Վանգ Յոն Երկրորդական դեր

Տարբեր հաղորդումներ

ԹվականԱնվանումՀեռուստաալիքԴերՆշումներ
2013«Idol Star Athletics Championships»ՄասնակիցՉանյոլի, Սուհոյի, Սեհունի, Թաոյի և Լուհանի հետ
«Աստղային թագավոր» ՀյուրՍուհոյի, Սիումինի, Քաի, Լուհանի և Սեհունի հետ
«Beatles Code 2»MnetD.O-ի, Սիումինի, Լեյի, Սուհոյի և Սեհունի հետ
«Idol Star Athletics Championships»ՄասնակիցՍուհոյի, Լուհանի, Սիումինի, Սեհունի, Քրիսի, Քաի և Թաոյի հետ
«Three Turns»ՀյուրՍուհոյի հետ
Լուհանի հետ
«Հիանալի հիթ»MnetԼեյի, D.О-ի, Չենի և Լուհանի հետ
2014«Roommate» Էպիզոդ № 13
2015«Idol Star Athletics Championships»Սուհոյի հետ
«Ողջույն, վերահսկիչ»KBSԷպիզոդ № 220, Չանյոլի և Չենի հետ
«Գերմարդու վերադարձը»Էպիզոդ № 79 Չանյոլի հետ
«Ակումբ դպրոցից հետո»ArirangԷպիզոդ № 165 Քաի հետ
«The Capable Ones»Հատուկ հաղորդավարԷպիզոդ № 1
«Cool Kiz on the Block» Հատուկ հյուրԷպիզոդ № 165
«Naked 4 Show (S 2)»MnetԶրույց Հիչոլի հետԷպիզոդ № 15
2016«Հրաշալի զույգերգ» ՀյուրԷպիզոդ № 3 և № 4 Չանյոլի, D.O-ի, Սուհոյի, Սիումինի և Չենի հետ
«Cool Kiz On The Block 阳光艺体能»HBTVՉանյոլի, D.O-ի, Սուհոյի, Սիումին և Չենի հետ
«Idol Chef King»ՀակառակորդՍուհոյի հետ

Ռադիո

ԹվականԱնվանումԴերԿայանԾանոթագրություններ
2013«SoundK»ՀյուրArirang RadioՍուհոյի, Քրիսի և Չենի հետ
«Sukira Kiss the Radio»KBS Cool FMԼեյի, Չենի, Չանյոլի և D.O.-ի հետ
Չենի հետ
«Cultwo Show»SBS Power FMԼեյի, Սուհոյի, Քրիսի, Չանյոլի, D.O.-ի, Սիումինի և Քաի հետ
«Sukira Kiss the Radio»KBS Cool FMՉենի հետ
«Lee Sora's Gayo Plaza Radio»Չենի և D.O-ի հետ
«K.Will's Youngstreet»SBS Power FM
2014«Sukira Kiss the Radio»KBS Cool FMԿԻմ Հի Չոլի և Ռեվեկի հետ
2015«Cultwo Show»SBS Power FMՍուհոյի, D.O-ի, Սեհունի, Չենի, Չանյոլի, Սիումինի, Քաի հետ
«Noon Song of Hope»MBC Standard FMՍիումինի և Սեհունի հետ

Հաղորդավար

ԱնվանումԴերՀեռուստաալիքԱմսաթիվՆշումներ
«Music Bank»Հատուկ հաղորդավարKBS7/6/2013

23/8/20136/9/2013

Չանյոլի հետ
«Inkigayo»Գլխավոր հաղորդավարSBS2/2/2014 — 9/11/2014Սուհոյի հետ
Հատուկ հաղորդավար12/6/2016

Երաժշտական տեսահոլովակներ

ԹվականԱնվանումԱյլ արտիստներ
Գլխավոր արտիստ
2015«Beautiful»-
Համագործակցություն
2012«Dear My Family»SM Town
2016DreamՍյուզի Miss A
«The Day»K.Will
Որպես հյուր
2012«Twinkle»Girls' Generation-TTS
2014«Dance с D.O.C» (Remake)DJ DOC

Մյուզիքլ / թատրոն

ԹվականԱնվանումԴերՆշումներ
2014«Անձրևի տակ երգողները»Դոն ԼոկվուդԳլխավոր դեր

Մրցանակներ և անվանակարգեր

ԹվականՄրցանակԿատեգորիաԱռաջադրված աշխատանքԱրդյունք
20164-րդ YinYueTai V-Chart AwardsԱմենահայտնի երգիչ (Հարավային Կորեա)-Հաղթանակ
1-ին Asia Artist AwardsՀայտնի դերասանի մրցանակՀաղթանակ
8-й Melon Music AwardsԼավագույն R&B/Soul Սյուզիի հետDreamՀաղթանակ
Տարվա երգ Սյուզիի հետԱռաջադրված
18th Mnet Asian Music AwardsԼավագույն համագործակցության երգ Սյուզիի հետՀաղթանակ
Լավագույն երգ Սյուզիի հետԱռաջադրված
201712th Soompi AwardsԼավագույն համագործակցություն Սյուզիի հետՍպասվում է
Լավագույն ՕՍԹ դորամայի համար Սիումինի և Չենի հետFor YouՍպասվում է
Լավագույն այդոլ դերասան-Սպասվում է
31st Golden Disk AwardsDigital Bonsang Սյուզիի հետDreamՍպասվում է

Երաժշտական ծրագրեր

Music Bank

ԹվականԱմսաթիվԵրգ
2016 թվական15 հունվարիDream
22 հունվարի

Inkigayo

ԹվականԱմսաթիվԵրգ
2016 թվական17 հունվարիDream
24 հունվարի
30 հունվարի

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեքհյոն» հոդվածին։