Բողոքի ցույցեր Բելառուսում (2020–2021)

Բողոքի ակցիաներ Բելառուսում (2020), բողոքի միջոցառումներ, որոնք սկսվել են 2020 թվականի մայիսի 31-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում և երկրի այլ քաղաքներում՝ ընդդեմ երկրի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրման կապակցությամբ։ Բողոքի զանգվածային միջոցառումները սկսվել էին Բելառուսի նախագահական ընտրություններից անմիջապես հետո[4]։

Բողոքի ցույցեր Բելառուսում (2020)
Ամսաթիվ2020 թվականի մայիսի 31-ից
ՎայրԲելառուս Բելառուս
Նպատակ
    • Սերգեյ Տիխոնովսկու, Վիկտոր Բաբարիկոյի և այլ քաղբանտարկյալների ազատ արձակումը։ ** Արդար ընտրությունների անցկացում
  • Առավել մեծ ժողովրդականություն վայելող այլընտրանքային թեկնածուների մասնակցությունը ընտրություններին
  • նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը
Կարգավիճակշարունակվում է
Հակամարտող կողմեր

Բելառուսի Հանրապետության նախագահ

Բելառուսի Հանրապետության նախարարների խորհուրդ
Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարություն
Թվաքանակ
մի քանի հազարից մինչև մի քանի տասնյակ հազար
Կորուստներ
6 աշխատակիցներ տուժել են, նրանցից 4-ը հոսպիտալացվել են (ՆԳՆ-ի տվյալներով)[1]
ավելի քան 500 մարդ ձերբակալվել է[2][3]

Նախապատմություն

2020 թվականի մայիսի 21-ին Բելառուսում սկսվել է ստորագրահավաքի նախընտրական արշավ։ Իրենց նախաձեռնող խմբերն են գրանցել Վիկտոր Բաբարիկոն, Վալերի Ցեպկալոն, Ալեքսանդր Լուկաշենկոն և ուրիշներ[5]։

2020 թվականի մայիսի 29-ին Գրոդնոյում կայացած՝ Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում Սվետլանա Տիխանովսկայի առաջադրման օգտին ստորագրահավաքի ժամանակ ոստիկանության կողմից ձերբակալվել է նրա նախաձեռնող խմբի ղեկավար Սերգեյ Տիխանովսկին և ևս 15 քաղաքացիներ, որոնք մասնակցել են պիկետին[6]։

Մայիսի 30-ին հայտնի է դարձել, որ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության փաստով Տիխանովսկիի և ակտիվիստների հետ բախման ընթացքում քրեական գործ է հարուցվել[7]։ Տիխոնովսկին և ևս յոթ ձերբակալվածներ տեղափոխվել են Մինսկի քննչական մեկուսարան[8]։

Բողոքի և համերաշխության ակցիաներ

Մայիսի 31-ին Մինսկում Կոմարովսկու շուկայի հարևան հրապարակում գտնվող Սվետլանա Տիխանովսկայան որպես նախագահի թեկնածու առաջադրվելու ստորագրություններ հավաքելու պիկետում հավաքվել էին մի քանի հազար մարդ[9]։

Ավելի վաղ նույն օրը ակցիայի անցկացման վայրի ճանապարհին ձերբակալվել էր հայտնի Բելառուս ընդդիմադիր Միկոլայ Ստատկևիչը, ինչպես նաև «Երիտասարդ ճակատի» առաջնորդ Դենիս Ուրբանովիչը[10]։

Հունիսի 7-ին Կոմարովսկի շուկայում տեղի է ունեցել նաև պիկետ՝ հավաքվել է 800-ից մինչև 1300 մարդ։ Ներկա էին նաև որոշ ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների առաջնորդներ, այդ թվում՝ Յուրի Գուբարևիչը («Հանուն ազատության» շարժում), Նիկոլայ Կոզլովը (Միացյալ քաղաքացիական կուսակցություն) և Պավել Սեվերինեցը[11]։ Միջոցառումից հետո ձերբակալվել է Պավել Սեվերինեցը։

Հունիսի 19-ի աշխատանքային օրվանից հետո Մինսկ, Գոմել, Մոգիլև, Օրշա, Պինսկ և այլ քաղաքներում կրկին տեղի են ունեցել իշխանության և քաղբանտարկյալների համերաշխության բողոքի բազմաթիվ ակցիաներ[12]։ Այս անգամ մարդկանց սպասում էին ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները, շատ ցուցարարներ են ձերբակալվել, սակայն Բրեստում և Մոլոդովոյում մարդիկ պայքարել են և բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ջոկատների հետ[13][14]։ ՆԳՆ տվյալներով՝ ձերբակալվել է 270 քաղաքացի[15]։

Չնայած ոստիկանության նախազգուշացմանը, հուլիսի 14-ի երեկոյան Բելառուսի քաղաքների փողոցներ են դուրս եկել մարդիկ, որոնք դժգոհ էին նախագահի թեկնածուների գրանցման արդյունքներից։ Բողոքի ակցիաներ են անցկացվել Մինսկում, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և Մոգիլևում[16]։

Ցույցերի ժամանակագրություն

Մինչև ընտրությունները

Մայիսի 31

Մայիսի 31-ին Կոմարովյան շուկայի հրապարակում տեղի ունեցավ ստորագրահավաք ի աջակցություն Սվետլանա Տիխանովսկայի, որպեսզի նա կարողանա նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրել։ Այդ հրապարակում հավաքվել էր մարդկանց մեծ ամբոխ, որոնց թիվը կազմում էր մի քանի հազար մարդ։

Դրանից ավելի վաղ նույն օրը ակցիայի իրականացման ճանապարհին ձեռբակալվեցին հայտնի բելառուս ընդդիմադիր Նիկոլայ Ստատկևիչը, ինչպես նաև «Երիտասարդական ճակատ»-ի առաջնորդ Դենիս Ուրբանովիչը։

Հունիսի 7

Հունիսի 7-ին Կոմարովյան շուկայի հրապարակում կրկին տեղի ունեցավ պիկետ, որը հավաքեց 800-1300 մարդ։ Մասնակցում էին նաև որոշ ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների առաջնորդները, ինչպիսին են օրինակ Յուրի Գուբարեվիչը («Ազատության համար» շարժում), Նիկոլայ Կոզլովը (Միացյալ քաղաքացիական կուցակցություն) և Պավել Սեվերինեցը (Բելառուսական քրիստոնեական ժողովրդավարություն)։ Պիկետում նկատել էին նաև 12-րդ գումարման Գերագույն Խորհրդի նախկին խոսնակ Մեչիսլավ Գրիբին։Միջոցառումից հետո ձեռբակալվեց Պավել Սեվերինեցը, նրա շրջակայքում գտնվող մարդիկ փորձում էին ազատել նրան։

Հունիսի 11

2020 թվականի հունիսի 11-ին «Բելգազպրոմբանկում» խուզարկություններ են սկսվել։ Ձերբակալվել է նախաձեռնող խմբի անդամ՝ Վիկտոր Բաբարիկոն և Մոգիլևի նախկին փոխքաղաքապետ Վլադիմիր Դուդարևը։ ՊԵԿ ԵՃՇՊՀ-ի կողմից հարուցվել է քրեական գործ՝ «առանձնապես խոշոր չափերով հարկերից և գանձումներից խուսափելու» հոդվածով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Հանցավոր ճանապարհով ստացված միջոցներն առանձնապես խոշոր չափերով օրինականացնելը»։ Բաբարիկոն նախ չի ունեցել դատավարական կարգավիճակ բաց քրեական գործի շրջանակներում, սակայն պետական վերահսկողության կոմիտեի նախագահ Իվան Տերտելը հայտնել է, որ հետաքննությունն ունի «համոզիչ ապացույցներ Բաբարիկոյի՝ հակաիրավական գործունեությանը մասնակցության մասին» և որ «ձերբակալվածների մեծ մասը համագործակցում է հետաքննության հետ, ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս»։ Ինքը՝ Բաբարիկոն, հայտարարել է, որ իր վրա «բացահայտ կոմպրոմատ» չկա, և որ քրեական գործը զուտ քաղաքական ենթատեքստ ունի. սա անուղղակիորեն հաստատել է Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնելով, որ «պետական վերահսկողության կոմիտեին հանձնարարել է ստուգել Բելգազպրոմբանկի աշխատանքը»[17][18][19]։ Բացի այդ, խուզարկություններ և ձերբակալություններ են տեղի ունեցել նաև մի շարք այլ ընկերություններում և մասնավոր անձանց մոտ, որոնք որևէ կերպ կապված են Բելառուսի նախագահական ընտրություններում հաղթանակի առավել հավանական հավակնորդի հետ։

Հունիսի 18

2020 թվականի հունիսի 18-ին Վիկտոր Բաբարիկոն և նրա որդի Էդուարդ Բաբարիկոն ձերբակալվել են, ավելի ուշ հայտնի է դարձել, որ Վիկտոր Բաբարիկոն ձերբակալվել և ուղարկվել է պետական անվտանգության կոմիտեի քննչական մեկուսարան[20][21]։ Հնչել է առանցքային մեղադրանք. մի քանի տարվա ընթացքում Բելգազպրոմբանկի հաշիվներից Լատվիա Է դուրս բերվել ավելի քան 430 միլիոն դոլար, իսկ Վ. Բաբարիկոն եղել է «հակաիրավական գործունեության» անմիջական կազմակերպիչն ու ղեկավարը[22]։ Երկրի նախագահի առավել մեծ ժողովրդականություն վայելող ընդդիմադիր թեկնածուի ձերբակալության պատճառով նույն օրվա երեկոյան Մինսկում տեղի են ունեցել բողոքի բազմաթիվ ակցիաներ, ավելի քան երեք հազար մարդ կենդանի շղթա է կազմել Յակուբ Կոլասի հրապարակից մինչև Անկախության հրապարակ, հրապարակների միջև հեռավորությունը կազմել է ավելի քան երեք կիլոմետր։ Ամեն ինչ ուղեկցվում էր անցնող մեքենաների աղմուկներով և «ազատ արձակիր» և «հեռացիր» կարգախոսներ վանկարկող մարդկանցով։ Ակցիան տևել է ավելի քան 6 ժամ, մինչև հունիսի 19-ի կեսգիշեր[23][24][25]։

Հունիսի 19

Հունիսի 19-ին Մինսկում, Գոմելում, Մոգիլևում, Օրշայում, Պինսկում և այլ քաղաքներում աշխատանքային օրվա ավարտից հետո, իշխանության և քաղբանտարկյալների համերաշխության բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացվել, չնայած սկսված անձրևին, ակցիաներին մասնակցել է ավելի քան 1600 մարդ[12][13][14][26]։ ՆԳՆ տվյալներով՝ ձերբակալվել է 270 քաղաքացի[15]։

Հուլիսի 14

ԿԸՀ-ն մերժել է գրանցել Վալերիային որպես թեկնածու այն հիմքով, որ 160 հազար հանձնված ստորագրաթերթիկներից միայն 75 հազարն է վավեր ճանաչվել[27]։ Ցեպկալի շտաբը բողոքարկել է ԿԸՀ-ի որոշումը և պահանջել վերահաշվարկ[28][29]։ Վերահաշվարկը մերժվել է, քանի որ «ընտրական օրենսդրությունը չի նախատեսում ընտրողի ստորագրության կրկնակի ստուգման ընթացակարգեր»[30]։

Չնայած ոստիկանության նախազգուշացմանը, երեկոյան Բելառուսի քաղաքների փողոցներ են դուրս եկել մարդիկ, որոնք դժգոհ էին նախագահի թեկնածուների գրանցման արդյունքներից։ Բողոքի ակցիաներ են անցկացվել Մինսկում, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում, Մոգիլևում։ Հիմնականում ակցիաները տեղի են ունեցել կենտրոնում, բայց, օրինակ, Մինսկում մարդիկ հավաքվել են նաև ծայրամասերում՝ Մալինովկայում, Քարե Բլուրում և նույնիսկ Նոր Բորովոյում։ Մասնակիցները "համերաշխության շղթաներ" էին կառուցում, մեքենաները ազդանշան էին տալիս, մարդիկ ի պատասխան ծափահարում էին։ Ակցիաներն ուղեկցվել են ուժի կիրառմամբ ձերբակալություններով նաև ոստիկանության հետ բախումներով։ Իրավապաշտպանների տվյալներով՝ միայն Մինսկում հուլիսի 14-ի երեկոյան ավելի քան 250 մարդ է ձերբակալվել։ Հուլիսի 15-ի ժամը 01:30-ի դրությամբ հաղորդվել է ամբողջ երկրում առնվազն 300 ձերբակալվածների մասին[16]։

Հուլիսի 24

Հուլիսի 24-ին նախագահի չգրանցված թեկնածու Վալերի Ցեպկալոն երեխաների հետ լքել է Բելառուսը, իբր բելառուսական իշխանությունների՝ իրեն ձերբակալելու ծրագրերի պատճառով[31][32]։

Հուլիսի 30

2020 թվականի հուլիսի 30-ին Մինսկի Ժողովուրդների Բարեկամության այգում տեղի է ունեցել Բելառուսի Հանրապետության նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի պաշտոնական պիկետը։ Չնայած այն բանին, որ միջոցառումն անցկացվել է հինգշաբթի քաղաքի կենտրոնից հեռու ելույթին ներկա են եղել տասնյակ հազարավոր մարդիկ։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ միայն զննման կետերի միջով է անցել 63 հազար մարդ, ևս մի քանի հազար մարդ մնացել է հիմնական հարթակի պարագծով պատնեշների հետևում։ Ակցիան սկսվել է ժամը 18։00-ին։ Առաջին երկու ժամվա ընթացքում ելույթ են ունեցել քաղաքական դրդապատճառներով մայիս-հուլիս ամիսներին ձերբակալված մարդկանց ընկերներն ու հարազատները՝ Վիկտոր և Էդուարդ Բաբարիկոները, Նիկոլայ Ստատկևիչը, Դմիտրի Ֆուրմանովը, Պավել Սեվերինցը։ Ելույթ են ունեցել նաև դրամատուրգ Անդրեյ Կուրեյչիկը և բելառուս երաժիշտները[33][34][35][36][37]։

Օգոստոս

Օգոստոսի 2-ին Բրեստում տեղի է ունեցել Սվետլանա Տիխանովսկայի միացյալ շտաբի հանրահավաքը, որին մասնակցել է 15-18 հազար մարդ։

Օգոստոսի 4-ին Սլուցկում և Սոլիգորսկում Սվետլանա Տիխանովսկայի միացյալ շտաբի պլանավորված հանրահավաքները խափանվել են տեղի իշխանությունների կողմից։ Տասնյակ քաղաքացիներ ձերբակալվել են Բելառուսի ՆԳՆ աշխատակիցների կողմից, սակայն ավելի ուշ, նույն օրը երեկոյան, գրեթե բոլորը ազատ են արձակվել։

Օգոստոսի 5-ին Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեն հայտարարել Է օգոստոսի 6-ին Մինսկում Ժողովուրդների Բարեկամության այգում Սվետլանա Տիխանովսկայի հանրահավաք-համերգի անցկացման անհնարինության մասին, քանի որ այնտեղ տոն է անցկացվելու երկաթուղային զորքերի օրվա կապակցությամբ (օգոստոսի 7-ին և 8-ին այգին վերապահված է այլ միջոցառումների համար)։ Մինսկի մյուս 5 հարթակները, որտեղ թույլատրված են նախընտրական հանրահավաքները, նույնպես ամրագրվեցին ամեն օր մինչև օգոստոսի 8-ը՝ ընտրությունների հետ չկապված միջոցառումներ անցկացնելու համար[38][39]։

Օգոստոսի 6-ին Կիևի զբոսայգում Սվետլանա Տիխանովսկայի ծրագրված հանրահավաքը չեղյալ էր հայտարարվել այնտեղ տեղի ունեցած համերգի պատճառով[40]։ Մարդիկ վանկարկում էին «Կեցցե Բելառուսը» և «Հեռացիր»։ Ի աջակցություն հավաքված մարդկանց՝ այնտեղ ընթացող համերգի ձայնի համար պատասխանատու հնչյունային ինժեներները միացրել են Վիկտոր Ցոյի «Ուզում եմ փոփոխություն» երգը։ Ավելի ուշ այդ երկու հնչյունային ռեժիսորները ձերբակալվել էին[41]։

Օգոստոսի 7-ին նախորդ օրը ձերբակալված ձայնային ինժեներները խուլիգանության հոդվածով 10 օրով դատապարտվել էին[42]։ Ձերբակալվել է նաև նախագահի թեկնածու Սերգեյ Չերեչնյայի նախընտրական շտաբի պետը[43]։ Մինսկի կենտրոնում՝ Անկախության պողոտայում, վարորդները բողոքի ակցիա են սկսել՝ ի պաշտպանություն ձերբակալված ձայնային ինժեներների, որոնց դատավարությունը տեղի է ունեցել այդ օրը։ Ակցիան սկսվել է երեկոյան ժամը 7-ի սահմաններում։ Մուտքը դեպի պողոտա փակվել էր[44]։

Օգոստոսի 8-ին Բելառուսի Գլխավոր դատախազության վարչության բաժնի պետ Մարինա Պոպովան հանդես է եկել «Գոլոս» ձայների այլընտրանքային հաշվարկի համար առցանց հարթակի աշխատանքն արգելելու առաջարկով[45][46]։ Երեկոյան ձերբակալվել է Սվետլանա Տիխանովսկայայի ընտրական շտաբի ղեկավար Մարիա Մորոզը, որն արդեն ավելի վաղ ձերբակալվել էր կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնում բացատրական զրույցի համար[47]։

Ընտրությունների օրը (օգոստոսի 9)

Հավաքված ընտրողների արձագանքը Մինսկի № 57-59 տեղամասային ընտրական հանձնաժողովների մեկնելուն, 2020 թվականի օգոստոսի 9-ի երեկո

Ընտրությունների օրը երեկոյան տեղի են ունեցել ընտրողների հավաքներ այն ընտրատեղամասերի մոտ, որտեղ ընտրական հանձնաժողովները պարտավոր էին հավաքել ձայների հաշվարկի արձանագրությունների պատճենները։ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին տրված ձայների մեծամասնությամբ արձանագրությունների հրապարակումը և, անկախ դիտորդների կարծիքով՝ կեղծված արձանագրությունները խիստ բացասական արձագանք են առաջացրել հավաքվածների շրջանում, որոնք ընտրական հանձնաժողովների դուրս եկող անդամներին դիմավորել են բացականչություններով։ Որոշ ընտրական հանձնաժողովներ ընդհանրապես այդպես էլ դուրս չեն հանել արձանագրությունները՝ ընտրատեղամասերից դուրս գալով տարածքային ընտրական հանձնաժողովներ (ՏԸՀ)՝ ոստիկանության և Հատուկ նշանակության շարժական ջոկատի ծառայողների ուղեկցությամբ[48]։ Սվետլանա Տիխանովսկայայի օգտին ձայների գերակշռությամբ արդյունքները ողջույների արժանացան հավաքվածների կողմից։ Իսկ ավելի ուշ բազմահազարանոց հանրահավաքներ են տեղի ունեցել ողջ Բելառուսի քաղաքների կենտրոններում[49][50]։ Բողոքի ակցիաների ժամանակ զանգվածային բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, որի արդյունքում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ (ենթադրաբար չեխական արտադրության, թեև Չեխիան 2011 թվականին էմբարգո է սահմանել Բելառուս նման սարքավորումներ մատակարարելու համար[51]), ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ[52][53][54]։ Երկրի որոշ քաղաքներում ուժայինները հրաժարվել են ծեծել ցուցարարներին[55]։ Ընդհանուր առմամբ, օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը երկրում ձերբակալվել է շուրջ 3 հազար քաղաքացի, այդ թվում՝ ավելի քան 2 հազար մարդ՝ Մինսկում[56], տուժել են բազմաթիվ ոստիկաններ և ցուցարարներ, առնվազն 4-ին տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք[57][58][59]։ Իշխանությունների դիրքորոշման համաձայն՝ հակամարտությունները և ուժի կիրառումը սկսվել են ցուցարարների կողմից խախտումների և սադրանքների պատճառով[60]։

Նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ուժայիններին կոչ է արել կանգ առնել և բռնություն չկիրառել խաղաղ ցուցարարների դեմ[61][62][63]։

Օգոստոսի 10-ի երեկոյան համացանցում հայտնվել են ամբողջ երկրում բողոքի ակցիաների դուրս գալու կոչեր[64]։

Օգոստոսի 9-ին, ժամը 18:00-ին, կառավարության կողմից օգտագործվող բիզնես-ջեթը Մինսկից մեկնել է թուրքական Բոդրում։ «Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցում համաշխարհային տնտեսության և քաղաքականության ֆակուլտետի դեկան Անդրեյ Սուզդալցևան նշել է այն լուրերի մասին, թե Լուկաշենկոն այդ չվերթով դուրս է բերել իր ընտանիքին, ներառյալ երեխաներին և թոռներին[65]։ Ուղևորների մասին պաշտոնական տեղեկություններ չեն եղել[66][67][68][69][70]։

Ծանոթագրություններ

🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան