Դավիդ Վիլյա

իսպանացի ֆուտբոլիստ

Դավիթ Վիլյա Սանչես (իսպ.՝ David Villa Sánchez, դեկտեմբերի 3, 1981(1981-12-03)[2][3], Tiuya / Tuilla, Langreo, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա), իսպանացի հարձակվող, ով հանդես է գալիս ամերիկյան «Նյու Յորք Սիթիում»։ Հանդես է եկել «Բարսելոնայում» և Իսպանիայի ազգային հավաքականում։ Վիլյան Իսպանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած 59 գնդակով։ Հավաքականի կազմում հանդես է եկել 2005-2014 թվականներին։ Իր ֆուտբոլային կարիերայում նվաճել է հնարավոր բոլոր գավաթները։ Դարձել է նաև Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների չեմպիոն։ Այդ մրցաշարերում դարձել է լավագույն ռմբարկու։ Արժանացել է նաև «Don Balon» մրցանակին։

Դավիդ Վիլյա[1]
իսպ.՝ David Villa
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԴավիդ Վիլյա Սանչես
Քաղաքացիությունը Իսպանիա
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 3, 1981 (42 տարեկան)
ԾննդավայրԼանգրեո, Աստուրիա, Իսպանիա
Հասակ175 սմ
Քաշ69 կգ
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱվստրալիա Մելբուրն Սիթի
Համար7
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2000-2003
2003-2005
2005-2010
2010-2013
2013-2014
2014
2014-ներկա
ԻսպանիաՍպորտինգ Խիխոն
ԻսպանիաՌեալ Սարագոսա
ԻսպանիաՎալենսիա
ԻսպանիաԲարսելոնա
ԻսպանիաԱտլետիկո Մադրիդ
  Ավստրալիա Մելբուրն Սիթի
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Սիթի
80 (39)
73 (32)
166 (102)
119 (48)
36 (13)
4 (2)
96 (63)
Ազգային հավաքական
2000-2003
2005-2014
ԻսպանիաԻսպանիա Մ-21
ԻսպանիաԻսպանիա
7 (0)
97 (59)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

«Սպորտինգ Խիխոն»

Դավիթ Վիլյան 1999 թվականին ընդունվել է «Սպորտինգ Խիխոնի» ակադեմիա։ Երիտասարդ հարձակվողը մեկ տարի անց կնքել է պրոֆեսիոնալ պայմանագիր իսպանական ակումբի հետ։ 2000/01 մրցաշրջանում Վիլյան հանդես է եկել «Սպորտինգ Խիխոն Բ»-ում, որը հանդես է եկել Իսպանիայի երրորդ դիվիզինում։ Հաջորդ մրցաշրջանում նա հանդես է եկել հիմնական թիմում, որը հանդես էր գալիս «Սեգունդայում», և դարձել է 18 գոլի հեղինակ։ Հիմնական կազմում անցկացնելով երկու մրցաշրջան՝ մասնակցել է 65 խաղի և դարձել 25 գոլի հեղինակ[4]։

«Ռեալ Սարագոսա»

2003 թվականի ամռանը նա տեղափոխվել է «Ռեալ Սարագոսա»։ Իր դեբյուտը Իսպանիայի առաջնությունում նշել է «Դեպորտիվո Լա Կորունյայի» դեմ խաղում, որում «Ռեալ Սարագոսան» հաղթել է 1:0 հաշվով։ Իր առաջին գոլը թիմի կազմում խփել է «Ռեալ Մուրսիի» դեմ խաղում, որտեղ «Սարագոսան» հաղթել է 3:0 հաշվով։ 2003 թվականի դեկտեմբերի 4-ին Վիլյան ձևակերպել է իր պրոֆեսիոնալ առաջին դուբլը՝ «Աթլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում(2:2)[5]։ Իսկ իր առաջին պրոֆեսիոնալ հեթ-տրիկը ձևակերպել է 2004 թվականի ապրիլի 25-ին՝ «Սևիլյայի» դեմ խաղում, որն ավարտվել է 4:4 հաշվով։ 2004 թվականին «Սարագոսան» հետխաղյա տասնմեկ մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթելով «Ռեալ Մադրիդին»՝ դարձավ Իսպանիայի գավաթի չեմպիոն։ Երկու մրցաշրջանում Վիլյան դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն՝ մասնակցելով 73 խաղի և դառնալով 32 գոլի հեղինակ[6]։

«Վալենսիա»

2005 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Վալենսիա»։ Իր առաջին իսկ մրցաշրջանում խփած 25 գոլով դարձել է Իսպանիայի երկրորդ լավագույն ռմբարկուն (Սամուել Էտո'Օ-ից հետո)[7]։ Իր անցկացրած հինգ մրցաշրջանում խփելով 107 գոլ՝ դարձել է «Վալենսիայի» պատմության երրորդ լավագույն ռմբարկու։

2008/09 մրցաշրջանում Վիլյան դարձել է 28 գոլի հեղինակ, և «Պիչիչիի» մրցանակի պայքարում զիջել է միայն Դիեգո Ֆորլանին, ով խփել է 32 գնդակ։

Վիլյայի ցուցադրումը Կամպ Նուում

«Բարսելոնա»

2010 թվականի մայիսի 19-ին 42 միլիոն դոլլարի դիմաց տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»։ Թիմի հետ պայմանագիր է կնքել մայիսի 22-ին։ Նոր թիմում Վիլյան ստացել է 7 համարի մարզաշապիկը։ Կատալոնական թիմում իր դեբյուտը նշել է օգոստոսի 21-ին Իսպանիայի սուպերգավաթի շրջանակներում կայացած «Սևիլյայի» դեմ խաղում։ Այդ խաղում «Բարսելոնան» հաղթել է 4:0 հաշվով։ Դավիթը իր առաջին գոլը կատալոնական ակումբի կազմում խփել է օգոստոսի 26-ին՝ Ժուան Գամպերի գավաթի շրջանակներում կայացած «Միլանի» դեմ խաղում (1:1, 3:1)։ Իսպանիայի առաջնությունում իր դեբյուտը նշել է օգոստոսի 29-ին՝ «Ռասինգի» դեմ խաղում։ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում իր առաջին խաղն անցկացրել է սեպտեմբերի 14-ին՝ «Պանայտինակոսի» դեմ խաղում։

Դեկտեմբերի 27-ին ըստ USSA-ի Վիլյան ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ։ Նա մասնակցել էր Աշխարհի առաջնության բոլոր խաղերին և դարձել էր 5 գոլի հեղինակ, իսկ Իսպանիայի հավաքականը դարձել է Աշխարհի չեմպիոն։

2011 թվականի հունվարի 8-ին նա խփեց նոր տարվա իր առաջին գոլը՝ «Դեպորտիվոյի» դեմ խաղում։ 2011 թվականի մայիսի 28-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»[8][9]։

Դավիթը սկսեց նոր մրցաշրջանը «Գվադալահարիի» և «Ամերիկի» թիմերի դեմ ընկերական խաղերում խփած գոլերով։ Օգոստոսի 14-ին Իսպանիայի սուպերգավաթի շրջանակներում կայացած «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում Վիլյան խփեց իր առաջին պաշտոնական գոլը նոր մրցաշրջանում, իսկ Մադրիդում կայացած խաղն ավարտվեց 2:2 հաշվով[10][11]։ Երկրորդ խաղում «Բարսելոնան» հաղթեց 3:2 հաշվով, և տիրացավ Իսպանիայի սուպերգավաթին[12][13]։ Սեպտեմբերի 13-ին Վիլյան խփեց իր առաջին գոլը «Չեմպիոնների լիգայում»՝ «Միլանի» դեմ խաղում(2:2)։ Սեպտեմբերի 17-ին Վիլյան խփեց իր առաջին գոլը Իսպանիայի առաջնությունում և կատարեց գոլային փոխանցում։ Այդ խաղում «Բարսելոնան» հաղթեց իր մրցակցին 8:0 հաշվով։

Դեկտեմբերի 15-ին Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում՝ «Ալ-Սադդի» դեմխաղում Վիլյան ստացավ ծանր վնասվածք[14]։ Բայց առանց Վիլյայի կատալոնյան թիմը հաղթեց 4:0 հաշվով։ Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել վիրահատությունը։ Այս վնասվածքի պատճառով Վիլյան բաց թողեց մրցաշրջանի մնացած հատվածը և չմասնակցեց Եվրո 2012-ին։

2012 թվականի հուլիսի 31-ին Վիլյան ամբողջովին ապաքինվեց վնասվածքից[15]։ Օգոստոսի 11-ին նա մասնակցեց «Դինամոյի» դեմ խաղին, 75-րդ րոպեին փոխարինելով Սերխիոն Ռոբերտոյին[16]։ Խաղը ավարտվել է իսպանական ակումբի հաղթանակով՝ 2:0 հաշվով։ Օգոստոսի 19-ին Վիլյան իր նորամուտը նշեց Իսպանիայի առաջնությունում՝ «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում, փոխարինելով Պեդրոյին։ Նա դարձավ գոլի հեղինակ, իսկ «Բարսելոնան» հաղթեց 5:1 հաշվով[17][18]։ Սեպտեմբերի 22-ին Վիլյան 282 օր դադարից հետո առաջին անգամ հայտավորվեց կատալոնական ակումբի մեկնարկային կազմում և մասնակցեց «Գրանադայի» դեմ խաղին[19]։ Նոյեմբերի 28-ին Իսպանիայի գավաթի շրջանակներում կայացած «Ալավեսի» դեմ խաղում նա խփեց իր կարիերայի 300-րդ գոլը[20]։

Վիլյան Ատլետիկոյի կազմում

«Ատլետիկո Մադրիդ»

2013 թվականի հուլիսի 8-ին Վիլյան տեղափոխվել է «Ատլետիկո Մադրիդ»[21]։ Մադրիդյան ակումբը նրա համար վճարել էր 5,1 միլիոն եվրո։ Նոր թիմում նա ստացավ 9 համարի մարզաշապիկը[22][23]։

Օգոստոսի 18-ին Վիլյան իր դեբյուտը նշել Իսպանիայի առաջնությունում՝ «Սևիլյայի» դեմ խաղում։ Օգոստոսի 21-ին Վիլյան մասնակցել է «Բարսելոնայի» դեմ սուպերգավաթայի խաղին և դարձել գալի հեղինակ։ Այդ խաղն ավարտվել է 1:1 հաշվով[24]։ Սեպտեմբերի 1-ին Վիլյան խփել է իր առաջին գոլը Իսպանիայի առաջնությունում՝ «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում[25]։ Հոկտեմբերի 27-ին Վիլյան գրանցե իր առաջին դուբլը մադրիդյան ակումբի կազմում «Ռեալ Բետիսի» դեմ խաղում[26][27]։ Չեմպիոնների լիագոյւմ մադրիդյան ակումբը հասավ մինչև եզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում պարտվեց «Ռեալ Մադրիդին»[28]։

«Նյու Յորք Սիթի»

2014 թվականի հունիսի 1-ին իսպանացի հարձակվողը պայմանագիր է կնքել ամերիկյան «Նյու Յորք Սիթիի» հետ։ Նա թիմում սկսեց հանդես գալ 2015 թվականի փետրվարի 1-ից՝ «Դեսիգնատեդ Պլեյերի» դեմ խաղից հետ։ Այդ խաղից 9 օր անց նա խփեց իր առաջին գոլը թիմի կազմում։ ՄԼՍ-ում նա սկսեց հանդես գալ 2015 թվականի մարտի 8-ից՝ «Օրլանդո Սիթիի» հետ խաղից հետո։ Դրանից մեկ շաբաթ անց արդեն նա ամերիկյան ակումբի կազմում անցկացրեց իր տնային առաջին հանդիպումը։ 2015 թվականի հուլիսի 29-ին նա դարձավ 2015 MLS All-Star Game մրցանակի հաթող։

2018 թվականի ապրիլի 29-ին Վիլյան դուբլի հեղինակ է դարձել «Դալլաս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով։ Այդ գոլերը Վիլյայի 400-րդ և 401-րդ գոլերն էին։ Այդպիսով Վիլյան դարձավ ժամանակակից ֆուտբոլի պատմության այն հազվագյուտ ֆուտբոլիստներից մեկը, ով կարողացել է հատել 400 գոլի սահմանը[29]։

«Մելբուրն Սիթի»

2014 թվականին նա վարձավճարով տեղափոխվեց ավստրալիական «Մելբուրն Սիթի»։ Թիմի կազմում նա հանդես է եկել 9 համարի մարզաշապիկով, և իր հանդիպումներն անցկացրել է Ա լիգայում։ Թիմի կազմում նա մասնակցեց 4 հանդիպման և դարձավ 2 գոլի հեղինակ։ Ա լիգայում իր առաջին գոլը Վիլյան խփել է 2014 թվականի հոկտեմբերի 19-ին «Նյուքասլ Ջետսի» դեմ կայացած խաղում, երբ նա խաղադաշտ է դուրս եկել 87-րդ րոպեին։

Վիլյան Թաիթիի հավաքականի դեմ խաղում

Միջազգային կարիերա

Նա իր դեբյուտը ազգային հավաքականում արել է 2005 թվականի փետրվարի 9-ին, Սան Մարինոյի հետ խաղում։ 2006 թվականին մասնակցել է Գերմանիայում տեղի ունեցող աշխարհի առաջնությանը և խփել 3 գոլ։ 2008 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ 2010 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։

Հարձակվողի համար նա այնքան էլ մեծ չէ (175 սմ և 69 կգ)։ Իր հիմնական արժանիքն այն է, որ կարողանում է խաղալ 2 ոտքերով։ Երեխա ժամանակ նա աջ ոտքի առողջական խնդիրներ ուներ, այնպես որ, կենտրոնացավ ձախ ոտքի վրա՝ վերջիվերջո լավ տիրապետելով և աջ և ձախ ոտքին։ Բացի դրանից նա գոլերի իսկական «մեքենա» է։

Բացի գոլ խփելու իր ունակությունից, նա նաև շատ արագ և շարժուն խաղացող է, ով կարողանում է հեռու տարածությունից լավ փոխանցումներ կատարել։ Նա անկանխատեսելի է, մի խարիզմատիկ խաղացող, ով հաղթողի հոգեբանություն ունի և կարող է յուրաքանչյուր վայրկյանում շրջել խաղի ընթացքը։Վիլյան Իսպանիաի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է․ խփել է 59 գոլ։

Անձնական կյանք

2003 թվականից ամուսնացած է Պատրիցիա Գոնսալեզի հետ[30]։ 2005 թվականի դեկտեմբերի 17-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ Սայիդան։ 2009 թվականի օգոստոսի 18-ին ծնվել է նրանց երկրորդ աղջիկը՝ Օլալյան։ Իսկ 2013 թվականի հունվարի 28-ին ծնվել է նրանց առաջին տղան՝ Լուկան[31][32]։

Հետաքրքիր փաստեր

  • Իր ամենաարագ հեթ-թրիկը - Իսպանիայի առաջնության 34-րդ տուր՝ Վալենսիա-Ատլետիկ (82-87-րդ րոպեների ընթացքում)
  • Վալենսիայի կազմում իր 100-րդ խաղում դարձել է հեթ-թրիկի հեղինակ
  • 2011 թվականի մարտի 25-ին Չեխիայի հավաքականի դեմ խաղում նա իր խփած գոլի շնորհիվ ճանաչվեց Իսպանիայի ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկու

Վիճակագրություն

Ակումբային

Ակումբային կարիերա
ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթԵվրոգավաթ
ԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
Սպորտինգ2000/011000--0010
2001/02401942--004421
2002/03392011--004021
Արդյունք80395300008542
Սպորտինգ Բ2000/013513----003513
2001/0211----0011
Արդյունք36140000003614
Ռեալ Սարագոսա2003/0438178400004621
2004/05351510104204819
Արդյունք733294104209440
Վալենսիա2005/0637254261004728
2006/07361520115004920
2007/0828186173004122
2008/0933283151214331
2009/10322120117004528
Արդյունք166107174401721225129
Բարսելոնա2010/11341851124105223
2011/12155104341249
2012/13281055101104416
Արդյունք77331162686112048
Ատելտիկո Մադրիդ2013/1436132170214715
Արդյունք36132170214715
  Մելբուրն Սիթի2014/154200--0042
Արդյունք4200000042
Նյու Յորք Սիթի2015211400--002114
Արդյուք21140000002114
Ընդամենը կարիերայում49325444188329123632304

Միջազգային

Ազգային հավաքական
ՀավաքականՏարիԱշխարհի առաջնության ընտրական թուլԱշխարհի առաջնությունԵվրոպայի առաջնության ընտրական փուլԵվրոպայի առաջնությունԿոնֆեդերացիաների գավաթԸնկերական հանդիպումԱրդյունք
ԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
Իսպանիայի ազգային հավաքական200541--------0041
2006--4333----72148
2007----83----20103
200845----44--531312
200932------53561311
2010--7532----62169
2011----55----72127
201210----00--2232
201330------3340103
2014--1100----1223
Ընդամենը ամբողջ կարիերայում1581291913448639199759

Ձեռքբերումներ

Ակումբային

Իսպանիայի հավաքական

  • Աշխարհի չեմպիոն 2010
  • Եվրոպայի չեմպիոն 2008
  • Կոնֆեդերացիայի գավաթի բրոնզե մեդալակիր 2009
  • Կոնֆեդերացիայի գավաթի փոխչեմպիոն 2013

Ռեալ Սոսիեդադ

  • Իսպանիայի գավաթակիր 2004
  • Իսպանիայի սուպերգավաթակիր 2004

Վալենսիա

  • Իսպանիայի գավաթակիր 2008

Բարսելոնա

  • Իսպանիայի չեմպիոն 2010/11, 2012/13
  • Իսպանիայի գավաթակիր 2012
  • Իսպանիայի սուպերգավաթակիր 2010, 2011
  • Չեմպիոնների լիգայի գավաթակիր 2010/11
  • ՈւԵՖԱ սուպերգավաթակիր 2011
  • Աշխարհի ակումբային առաջնության հաղթող 2011

Ատլետիկո Մադրիդ

  • Իսպանիայի չեմպիոն 2013/2014

Անձնական

  • Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու - 2008
  • Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու - 2010
  • Իսպանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2006
  • Սառիի մրցանակի հաղթող - 2006, 2007, 2009, 2010
  • Աշխարհի առաջնության «Արծաթե խաղակոշիկ» մրցանակի հաղթող - 2010
  • Աշխարհի առաջնության «Բրոզժնզե գնդակ» մրցանակի հաղթող - 2010
  • Իսպանիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու - 59 գոլ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Վիլյա» հոդվածին։