Դենիս Կոլոդին

ռուս ֆուտբոլիստ

Դենիս Ալեքսեևիչ Կոլոդին (ռուս.՝ Денис Алексеевич Колодин, հունվարի 11, 1982(1982-01-11)[1][2], Կամիշին, Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։ Ռուսաստանի առաջնության (2004, 2008) և Եվրոպայի առաջնության (2008) բրոնզե մեդալակիր։ 2009 թվականին բրիտանական Daily Mail պարբերականը Կոլոդինին տալիս է Ռուսական Պրիեմեր լիգայի լավագույն խաղացողների ցանկի 2-րդ պատվավոր տեղը[3]։

Դենիս Կոլոդին
ռուս.՝ Денис Колодин
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԴենիս Ալեքսեևիչ Կոլոդին
Ազգությունըռուս
Քաղաքացիությունը Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվհունվարի 11, 1982(1982-01-11)[1][2] (42 տարեկան)
ԾննդավայրԿամիշին, Վոլգոգրադի մարզ, ԽՍՀՄ
Հասակ186 սմ
Քաշ86 կիլոգրամ
Դիրքկենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՂազախստան Ղազախստան Ալտայ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2000—2001Ռուսաստան Օլիմպիա66 (14)
2002—2003Ռուսաստան Ուրալան44 (3)
2004—2005Ռուսաստան Կռիլյա Սովետով39 (2)
2005—2013Ռուսաստան Դինամո (Մոսկվա)133 (15)
2012Ռուսաստան Ռոստով8 (0)
2013—2014Ռուսաստան Վոլգա (ՍՆ)21 (0)
2015Ռուսաստան Սոկոլ5 (0)
2016-այժմՂազախստան Ալթայ (Սեմեյ)6 (0)
Ազգային հավաքական
2002—2003Ռուսաստան Ռուսաստանի ֆուտբոլի
երիտասարդական հավաքական
(մինչև 21)
12 (0)
2004—2010Ռուսաստան Ռուսաստան23 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դենիսը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է վոլգոգրադյան «Օլիմիպիա» ակումբում, այնուհետև խաղացել է «Ուրալանում»։ 2004 թվականին տեղափոխվում է Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբ, որտեղ լավ խաղ ցուցաբերելու շնորհիվ ստանում է ֆուտբոլասերների համակրանքը և հրավիրվում Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքական։ 2005 թվականի հուլիսին «Կռիլյա Սովետով» ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով տեղափոխվում է մոսկովյան «Դինամո» ակումբ և մինչև 2010 թվականը եղել է թիմի հիմնական խաղացող։ 2011-12 թվականների մրցաշարում վարձավճարով տեղափոխվում է «Ռոստով»։ 2013 թվականի հուլիսի 6-ին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվում է Նիժնի Նովգորոդի «Վոլգա» ակումբ։

Եղել է Ռուսաստանի երիտասարդական ու օլիմպիական հավաքականների խաղացող, 2004 թվականից մինչև 2010 թվականի ծանր վնասվածք ստանալը պարբերաբար հրավիրվում էր ազգային հավաքական։ Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է 2008 թվականի Եվրոպայի առաջնության 4 խաղի, իսկ հավաքականի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 23 խաղ։

Մանկություն

Դենիս Կոլոդինը ծնվել է 1982 թվականին Կամիշինում։ Դենիսն իր ընտանիքի անդրանիկ զավակն է, ունի նաև փոքր եղբայր՝ Անդրեյը։ Ապրել է հանրակացարանում մոր և խորթ հոր հետ[4]։ Մայրը արմատներով եղել է Բելառուսից, աշխատել է որպես վաճառողուհի, հարազատ հորը նա երբեք չի ճանաչել և նույնիսկ փոքր ժամանակ կարծել է, որ նա իր խորթ հայրն է[5]։ Դենիսը փոքր տարիքում շատ էր սիրում լողալ և ձուկ որսալ, իսկ «Տեքստիլշչիկ» ֆուտբոլային ակումբի հաջողություններից հետո տարվեց ֆուտբոլով[4]։ Ֆուտբոլով առաջին անգամ մեծ հետաքրքրություններ է առաջացել այն ժամանակ, երբ դեռ սովորում էր առաջին դասարանում, երբ նրան և մի քանի համադասարանցիններին մարզիչ Վլադիմիր Զորկովը հրավիրում է ֆուտբոլ խաղալու[5]։ Մանկական թիմում, որտեղ խաղացել է նաև Կոլոդինը, երեք տարի խաղալով կարողանում է հաղթել 5 մրցաշար[6]։

1994 թվականին Դենիսը և իր երկու ակումբային ընկերները հայտնվում են «Օլիմպիա» ֆուտբոլային ակումբի ղեկավարության ուշադրության կենտրոնում, ով նախատեսում էր նրանց հրավիրել Ռուսաստանի մանկական ֆուտբոլային խաղերին խաղալու։ Ապագա ֆուտբոլիստը չէր ցանկանում մեկնել անծանոթ քաղաք և ապրել գիշերօթիկում, բայց «Օլիմպիայի» գլխավոր մարզիչը նրա հետ բանակցում և համոզում է նրան գալ իրենց թիմ։ Հենց սկզբում Կոլոդինը խաղացել է որպես հարձակվող, և նրան հաջողվում է նույնիսկ դառնալ մանկական ֆուտբոլի լավագույն ռմբարկու։ Իր դիրքի հետ կապված փոփոխությունը պայմանավորված էր աջ ոտքի հետ խնդիրներով, վիրահատություն տանելուց և երկար ժամանակ չմարզվելուց հետո, Դենիսը և պրոֆեսիոնալ և ֆիզիկական առումով չկարողացավ հավասարվել իր հասակակիցների հետ, որից հետո հարձակման գիծ վերադառնալ նրան չհաջողվեց։ Սլուցկին ֆուտբոլիստին տեղափոխում է կիսապաշտպանություն, իսկ այնուհետև նրա համար տեղ է գտնում պաշտպանության կենտրոնում[5][7]։

1996 թվականին «Օլիմպիա»-ն մանկական ֆուտբոլի լիգայում հաղթանակ է տանում[8] և գրեթե նույն կազմով սկսում է խաղալ երկրի սիրողական առաջնությունում։ Սիրողական մակարդակում «Օլիմպիա»-ն երկար չի դիմանում, և արդեն երկրորդ տարում վոլգոգրադցիները ստանում են պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի երկրորդ դիվիզիոնում խաղալու իրավունք[9]։

Ակումբային կարիերա

«Օլիմպիա»

2000 թվականին սկսում է Կոլոդինի պրոֆեսիոնալ կարիերայի շրջանը։ Երկու իրար հաջորդող մրցաշրջաններում, որոնք նա անցկացրել է «Օլիմպիա»-ում, վոլգոգրադցիները հանդես են եկել «Վոլգայի» համար՝ երկրորդ պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայում։

Դենիսը եղել է ամուր հիմնական խաղացող, 2000 թվականին անցկացնելով 32 խաղ[10] և 34 խաղ 2001 թվականին[10]։ Կոլոդինը որոշ ժամանակ շարունակ խաղացել է ստոփփերի դիրքում[5] և ունեցել է այդ դիրքի խաղացողի համար ապշեցուցիչ արդյունք. երկու տարվա ընթացքում նա խփել է 14 գնդակ[10]։ «Օլիմպիա»-ն իր արդյունքներով դառնում է մեծ ապագա ունեցող երիտասարդական թիմ։ Կոլոդինի հետ միասին իրենց ֆուտբոլային կարիերան են սկսել նաև Ռոման Ադամովը և Անդրեյ Բոչկովը։ Երկրորդ դիվիզիոնում «Օլիմպիա»-ն այնքան էլ վատ խաղ չցուցադրեց, դեբյուտային մրցաշրջանում վոլգոգրադցիները զբաղեցնում են 10-րդ տեղը[11], իսկ արդեն 2001 թվականին մտնում են լավագույն եռյակի մեջ[12]։ Այդ տարի էլ հենց Կոլոդինը կարող էր հայտնվել Վիեննայի «Աուստրիայում», նրան և իր համաակումբացիներ Ժդանովի և Ռյաբիխի խաղին մեծ ուշադրությամբ հետևում էր ավստրիական ակումբի սկաուտը, սակայն արդյունքում բոլոր երեք խաղացողները մնում են Վոլգոգրադում[13]։

«Ուրալան»

2002 թվականին թիմից հեռանում է Սլուցկին, նա մեկնում է մարզելու էլիստական «Ուրալան» ակումբը[14]։ Կալմիկիական ակումբը հանդես է եկել Ռուսաստանի պրեմիեր լիգայում։ Շատ շուտով Սլուցկին Կոլոդինին հրավիրում է Թուրքիայում դիտելու ակումբի խաղը[15]։ Թիմի մարզիչ Սերգեյ Պավլովին երիտասարդ խաղացողը մոտեցավ, նրանք զրուցեցին, և արդեն փետրվարի 8-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Կոլոդինը այսուհետ կխաղա «Ուրալան»-ի կազմում։ Երբ Դենիսը եկավ նոր ակումբ նա հայտարարեց, որ Պավլովը նույնպես բնիկ Կամիշինայից է և կարծես թե, նա կցանկանար օգնել իր համաքաղաքացուն[5]։ Կոլոդինի համար դեբյուտային խաղը «Ուրալան»-ի կազմում եղել է ընկերական խաղում՝ հունգարական «Ֆերենցվարոշ»-ի դեմ, որը վերջացել է ոչ ոքի՝ 0:0 հաշվով։ Այդ խաղում Դենիսը փոխարինել է Իգոր Չուգայնովին, ով գնացել էր Ռուսաստանի հավաքականի խաղերին խաղալու[16]։

Անտեսելով այն, որ Կոլոդինը համարվում էր պահեստային խաղացող[17], նա կարողանում էր իրեն ավելի լավ պահեր ակումբում և ցույց տար իր գրեթե ողջ ուժը, համեմատած էլիստինցևների որոշ նորեկների[18]։ «Ուրալան»-ի երկրորդ թիմում 6 խաղ խաղալուց հետո[19] ապրիլի 13-ին Դենիսը անցկացնում է իր առաջին պաշտոնական հանդիպումը նոր ակումբում ընդդեմ «Անժի»-ի[20]։ 2002 թվականի մրցաշրջանում «Ուրալան»-ը ավարտում է լիգան 13-րդ տեղով և դուրս է մնում բարձրագույն լիգայից[21], իսկ Կոլոդինը անցկացնում է 22 խաղ, որոնցից միայն մեկ անգամ է կարողանում գոլ խփել և այն էլ «Զենիթ»-ի դեմ խաղում[22]։ Առաջնության ավարտից հետո Կոլոդինը մի քանի հրավերներ է ստանում այլ ակումբներից, որոնցից հենց մեկը «ԲԿՄԱ»-ից[17]։ Տեղափոխությունը կդիտվեր նրա կողմից անպատասխանատու քայլ, սակայն Կոլոդինը որոշում է կապերը չդադարեցնել ԲԿՄԱ-ի ղեկավարության հետ, և այդպիսով նա որոշում է գալ Մոսկվա, որպեսզի բանակցություններ վարի իր հնարավոր տեղափոխության համար[19]։ Մոսկովյան «Սպարտակ»ը նույնպես հետաքրքրված էր Կոլոդինի ծառայություններով, նրանք ֆուտբոլիստին դիտարկում էին կիսապաշտպան Վասիլյա Բարանովային փոխարինող, սակայն այդ գործարքը նույնպես խափանվեց[23]։

Արդյունքում Դենիսը մնում է Էլիստայում։ Հաջորդ մրցաշրջանը Էլիստա ակումբի համար անհաջող է դասավորվում, Պրեմիեր լիգայից դուրս է մնում «Ուրալան»-ը[24]։ Կոլոդինը խաղաց ընդամենը 22 խաղ[25], բայց եղել է թիմի դրական էմոցիաներ պարգևող մի քանի խաղացողներից մեկը[5], սակայն հենց ֆուտբոլիստի խոսքերով նա այդ մրցաշրջանը շատ անկայուն կերպով է անցկացրել[26]։ Այդ տեղեկությանը համաձայն է եղել նաև թիմի մարզիչ՝ Իգոր Շալիմովը, ով հայտարարել է , որ այս սեզունում Կոլոդինին խանգարել է «տարիքի հիվանդություն»ը[27]։ Հենց այդ իսկ առաջնությունում էլ Դենիսը ստանում է իր կարիերայի ամեներկարաժամկետ որակազրկումը՝ 5 խաղով։ «Զենիթ»-ի դեմ խաղում ֆուտբոլիստին թվաց, որ «մրցավարը օգնում է նրանց, իսկ իրենց ճնշաց է պահում»[26]։ Այդ խաղում Կոլոդինը ստանում է երկու դեղին քարտ, մրցավարի հետ վիճելու համար, իսկ հետագայում վերահսկիչ կարգապահական հանձնաժողովը նրա արաքը գնահատում է, որպես «մրցավարի վրա ֆիզիկական հարձակում գործելու փորձ»[19][26]։

«Կռիլյա Սովետով»

Կոլոդինը «Կռիլյայի» կազմի մեջ (2004 թվականի սեպտեմբերի 11)

«Ուրալան»-ի դուրս մնալուց հետո, Դենիսի թիմում մնալու հնարավորությունները նվազեցին[26]։ Սլուցկինը խաղացողին խորհուրդ է տալիս, որ նա ևս մեկ տարի չստորագրի պայմագիր լուրջ ակումբների հետ[26], բայց, անտեսելով դա, Կոլոդինին չի հաջողվում խաղալ առաջին դիվիզիոնում, և 2004 թվականին նա սկսում է իր խաղերը «Կռիլյա Սովետովի» կազմում։ Տրանսֆերի գինը կազմեց 1,35 մլն եվրո[28]։ «Կռիլյայի» նախագահ՝ Գերման Տկաչենկոն հայտարարում է, որ Կոլոդինը «ռուս խոստումնալից ֆուտբոլիստներից մեկն է, նա ուժեղ է, համառ պաշտպան է, ով կարող է նաև տեղափոխվել կիսապաշտպանության դիրք», դրա հետ մեկտեղ հայտարարել է նաև, որ խաղացողի համար պայքարին մասնակցում էին նաև մի շարք ռուսական և ուկրաինական ակումբներ[29], որոնց միջև մտնում են կիևյան «Դինամո»յի, «Շախտյոր»ը[26] և «Զենիթ»-ը։ Դենիսի գնալու հետ կապված մեծ հետաքրքրություն ուներ նաև Վլաստիմիլ Պետրժելան, ով իրեն անվանում էր «խելացի, հզոր, երիտասարդ տղա», սակայն «Զենիթ»-ը և «Ուրալան»-ը չկարողացան գնի հետ կապված մեկ ընդհանուր հայտարարի գալ[30]։

Կոլոդինի դեբյուտային խաղը «Կռիլյա»յի կազմում տեղի ունեցավ մարտի 21ին, որից հետո նա վճռականորեն տեղ գրավեց սամարացիների հիմնական կազմում։ Առաջին իսկ մրցաշրջանում իր հաշվին գրանցում է 25 խաղ[31]։ Հենց այստեղ Դենիսը վերջնականապես դառնում է կենտրոնական պաշտպան[5]։ «Կռիլյա»ն այս մրցաշրջանում իրականացնում է սենսացիոն խաղ, նախ դառնում է առաջնության բրոնզե մեդալակակիր, այնուհետև իրավունք է ստանում խաղալ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում[32], ընդ որում «Սատուրն»ի դեմ առանցքային խաղում հենց Կոլոդինն է կարողանում հաղթանակ պարգևել իր թիմին[33], նա խփում է այդ առաջնության իր միակ գոլը[31]։ Ինչպես նաև «Կռիլյա»յին հաջողվում է դուրս գալ Ռուսաստանի գավաթի եզրափակիչ, սակայն այդտեղ փոքր-ինչ զիջեց «Թերեկ»ին[34]։ Կոլոդինը խաղը անտեսված չի մնում, Գեորգի Յարցեվը նրան հրավիրում է Ռուսաստանի հավաքական, և արդեն օգոստոսի 18ին Դենիսը իր դեբյուտն է նշում ազգային հավաքականում, Լիտվիայի դեմ խաղում (4:3)[35]։

Հաջորդ 2005 թվականի մրցաշրջանում պարզ է դառնում, որ «Կռիլյա»յի հաջողությունը չեն կրկնվում, քանի որ ակումբում սկսվել էր ֆինանսական ճգնաժամ[36]։ ՈՒԵՖԱ-ի գավաթից թիմը դուրս է մնում առաջին իսկ տուրից, զիջելով հոլանդական ԱԶ-ին[37] (Կոլոդինը եվրոգավաթների խաղերում չի մասնակցել)։ Ակումբի ֆինանսական վիճակը գնալով ավելի էր վատթարացել, և պարզ դարձավ, որ «Կռիլյա»ին ստիպված էր մնալ հաշված ֆուտբոլիստների հետ[36]։ Մայիսին, առաջնության առաջին շրջանի վերջանալու հետ, Կոլոդինը տեղափոխվում է ավելի հարուստ «Դինամո», տրասֆերի գումարը կազմում է 1,8 մլն եվրո[28]։ Այն ժամանակներում, երբ նա եկավ Սամարա, Կոլոդինին այցելում է շոգը[38], դինամոնյան ղեկավարների կամքին հակառակ, Դենիսը պնդում է, որ նրան թույլատրեն խաղալ «Ամկար»-ի դեմ խաղում[38], և նա նաև հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ եթե չլինեին ֆինանսական խնդիրները, ապա նա չէր լքի իր ակումբը։

«Դինամո»

Առաջնության երկրորդ շրջանը Կոլոդինը արդեն անցկացրեց «Դինամո»յի կազմում։ հունիսի 2ին Դենիսը իր դեբյուտն է նշում նոր ակումբում` խաղալով ԲԿՄԱ-ի դեմ (0:2), իսկ արդեն նոյեմբերին «Դինամո»յի կազմում իր գոլերի թիվն է բացում, խփելով հենց նույն ԲԿՄԱ-ի դարպասը[39]։ Առաջին մրցաշրջանը Դենիսի համար անցավ ոչ շատ հանգիստ, սակայն նա խաղադաշտում անցկացրել է բավարար ժամանակ, «Դինամո»յի գլխավոր մարզիչ` Իվո Վորտմանը Դենիսին հաճախակի չէր վստահում և հիմնական կազմի մեջ նրան հազվադեպ էր ներառում[40]։ Մեկ այլ բացասական կետ եղավ այն, որ Կոլոդինը բախվեց Մանիշեի և Ժորժե Ռիբեյրույի հետ, որը գրեթե վերածվում էր արդեն ծեծկռտուքի, որի համար էլ Վորտմանը պաշտպանի համար սահմանում է հատուկ կարգապահական տույժեր[41]։ Օգոստոսին արդեն խոսակցություններ էին գնում Կոլոդինի դեպի «Մոսկվա» հնարավոր տեղափոխության մասին, սակայն բանակցությունները զարգացում չստացան[42]։ Դենիսը եղել է շատ քիչ ռուսներից մեկը, ով խաղացել է «Դինամո»յի կազմում Ֆեդորիչեվայի ժամանակաշրջանում[41]։ Ընդհանուր առմամբ Կոլոդինը այդ մրցաշրջանում խաղացել է 27 խաղ (14-ը «Կռիլյա»յի կազմում, 13-ը «Դինամո»յի)[39]։ Դինամոնցինները առաջնությունը ավարտեցին 8-րդ տեղով[43]։

2006 թվականը դառնում է «Դիանամո»յի համար ամենավատ մրցաշրջանը ամբողջ ռուսական պատմության մեջ։ Ակումբը առաջնությունը ավարտեց 14-րդ տեղով և դուրս մնաց Պրեմիեր լիգայից[44]։ Այդ առաջնությունում Կոլոդինի հաշվին գրանցվել է 27 խաղ և ընդամենը մեկ գոլ[45]։ Սակայն թիմի ընդհանուր անհաջողությունները չեն կանխել Դենիսի անձնական խաղին, և դրանով Ռուսական ֆուտբոլային միությունը խաղացողին ընդգրկում է Ռուսաստանի առաջնության 33 ամենալավ ֆուտբոլիստների ցանկին։ Կոլոդինը, Սերգեյ Իգնաշեվիչի հետ միասին դառնում է լավագույն կենտրոնական պաշտպանը[46]։

Կոլոդինը «Դինամո»յի կազմում

2007 թվականի առաջնությունում «Դինամո»ն կարողանում է զարգացնել իր խաղը։ Առաջնությունը հաջողվում է նաև Կոլոդինի մոտ, ով իր համար մի նոր ուղի է բացում, ինչպես մի ռմբարկու։ Դենիսը խփում է 9 գոլ, որը նրա համար դառնում է մեկ առաջնության մեջ խփած ամենաբարձր ցուցանիշը և դա լինում է իր անձնական ռեկորդը։ Առաջին շրջանից հետո Կոլոդինը, պաշտպան լինելով, դառնում է ռմբարկունների մրցավազքի առաջնորդ[47]։ Հատկանշական է նշել, որ Կոլոդինը խաղընկերների հետ փոխանցումներով ոչ մի անգամ գոլ չի խփել. 7 անգամ մրցակցի դարպասը գրավել է տասնմեկ մետրանոց հարվածից (տասնմեկ մետրանոց հարված), և 2 անգամ խփել է տուգանային հարվածից։ Արդյունքում «Դինամո»ն զբաղեցնում է 6-րդ տեղը[48], իսկ Կոլոդինը խաղում է 27 խաղ[49], նա նորից ընդգրկվում է Ռուսաստանի առաջնության լավագույն 33 խաղացողների ցանկի մեջ, սակայն այս անգամ արդեն 2-րդ համարով, զիջելով իր դիրքի պայքարը Սերգեյ Իգնաշևիչին[50]։

2008 թվականին «Դինամո»ն շարունակում է էլ ավելի առաջ ընթանալ, արդյունքում զբաղեցնում է 3-րդ տեղը և հնարավորություն է ստանում մասնակցելու ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգային[51]։ Դա դառնում է Կոլոդինի համար Ռուսաստանի առաջնության երկրորդ բրոնզե մեդալը։ Նաև այդ առաջնության ժամանակ Ռուսաստանը իր հերթին մասնակցեց Եվրոպայի առաջնությանը և դա նրանց համար հաջողաված է համարվում, և նրանք կարողանում են դուրս գալ կիսաեզրափակիչ։ Կոլոդինը կարևոր է դեր է խաղում թիմի հաջողության մեջ, նա լինում է հավաքականի հիմնական կենտրոնական պաշտպանը[52] և անցկացնում է 4 խաղ[5]։ Եվրոյի տրանսֆերային արժեքից հետո Դենիսի, գերմանական հեղինակավոր Transfermarkt ցուցանիշներով, տրանսֆերային արժեքը բարձրանում է մոտավորապես 1 մլն եվրոյով, ընդ որում Ռուսաստանի հավաքականի մյուս կենտրոնական պաշտպանների գնները կտրուկ իջել էր[53]։ Ընդհանուր առմամբ Կոլոդինի համար հաջողակ առաջնությունը «փչանում» է այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը առաջին անգամ իր պրոֆեսիոնալ կարիերայի մեջ ստանում է շատ լուրջ վնասվածք, սեպտեմբերի 27ին, Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրում «Կռիլյա Սովետով»ի դեմ խաղում, երբ սամարացիների պաշտպան Օ Բոմ Սոկը հարվածում է Դենիսի ոտքի կոճին[54]։ Ռուս ֆուտբոլիստի վիճակը այն աստիճան էր, որ պետք էր նրան վիրահատել[55] և ստիպված էր երկարաժամկետ վերականգնվել[56]։ Վնասվածքը այնքան լուրջ եղավ, որ Դենիսը անգամ մտածում էր կարիերան ավարտելու մասին[57]։ Սակայն, առաջնության վերջերում ունեցած անհաջողությունները չխանգարեցին Կոլոդինին երրորդ անգամ ներառվել Ռուսաստանի առաջնության լավագույն 33 խաղացողների ցանկում և նա անգամ կարողանում է վերադարձնել իրեն առաջին հորիզոնական իր դիրքի պայքարում[58]։ Առաջնության ընդհանուր արդյունքներով Դենիսը անցկացրել է 22 խաղ և մի անգամ գրավել է ԲԿՄԱ-ի դարպասը[59]։

Կոլոդինը հասցնում է վերականգնվել մինչև 2009 թվականի առաջնության սկիզբը և նաև կարողանում է առաջին անգամ իր կարիերայի մեջ խաղալ եվրոգավաթներում, հուլիսի 29ին Չեմպիոնների լիգայի 3-րդ ընտրական տուրում խաղում է շոտլանդական «Սելթիկ»ի դեմ։ Այդ խաղը դառնում է Դենիսի համար մեկ այլ կողմից դեբյուտային, նա Դմիտրի Հոխլովի բացակայության պատճառով, ավագի դերում թիմին առաջ է տանում[60]։ Սակայն, եվրոգավաթներում «Դինամո»ն թույլ եղավ. Չեմպիոնների լիգայում «Սելթիկ»ի դեմ հաշվով արդեն 2-րդ խաղում պարտվում է 1:2 հաշվով, իսկ արդեն Եվրոպայի լիգայում զիջում է սոֆիական ԲԿՄԱ-ին նույն 1:2 հաշվով։ Առաջնությունում «Դինամո»ն նույնպես թույլ տեսք ուներ, քան նախորդ մրցաշրջանին, ընդամենը գրավելով 8-րդ տեղը[61]։ Այդ մրցաշրջանը, ինչպես նախորդը, Դենիսի համար շատ անհաջող եղավ` վնասվածքի պատճառով։ Նրա մոտ վնասվել էր հետևի մկանների ազդրերը, որը նա ստացել էր 20-րդ տուրում «Կռիլյայ» դեմ խաղում[62], պաշտպանը այդպիսով ստիպված էր բաց թողնել առաջնության 6 խաղ[63] և 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղերի մեծ մասը, որոնց մեջ մտնում էր նաև որոշող խաղը ընդդեմ Սլովակիայի հավաքականի։ Ընդհանուր առմամբ Կոլոդինը Պրեմիեր լիգայում խաղացել է 23 խաղ, որոնցում խփել է 2 գնդակ[63]։ 2009 թվականի մրցաշրջանում Դենսիսի համար կարելի բնութագրել որպես «անհաջող» մրցաշրջան[64]։

2010 թվականի մարտի 3ին Ռուսաստանի հավաքակին և Հունգարիայի հավաքականի միջև կայացած ընկերական խաղում Կոլոդինը նորից ազդրի վնասվածք է ստանում[65], որի պատճառով բաց է թողնում Ռուսաստանի առաջնության մեկնարկը, և թիմին կարողանում է միանալ միայն 5-րդ տուրում[66]։ Մայիսին արդեն խոսակցություններ էին պտտվում, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Դենիսսը կտեղափոխվի «Զենիթ»[67]։ Տրասֆերի հնարավոր գումարը կկազմեր 15 մլն եվրո[67]։ Կոլոդինը պետք էր փոխարիներ Իվիցա Կրիժանացին, եթե նա տեղափոխվեր այլ ակումբ[67]։ Պետրոգրադյան մարզիչ Լուչանո Սպալեթին շատ հանգիստ արձագանքեց այդ խոսակցություններին, սակայն նա քննադատել է լրագրողներին, թե ինչու են նրանք կարծում, որ «Զենիթ»-ը ցանկանում է ազատվել Կրիժանացից. «Հասկանում եմ, որ թերթերը տեղեկություններ են որոնում, և դա շատ նորմալ է։ Բայց ճիշտ չէ, երբ գրում են, որ խաղացողի տրասֆերի կայանալուց հետո, այն մարդը, ով անցկացրել է առաջնության գրեթե բոլոր խաղերը այն էլ հիմնական կազմում, պետք է հեռանա։ Այն մարդը, ով գրել է այդ հոդվածը, կենտրոնացած էր մի մեծ հարված հասցնելու մեր ակումբին»[68]։ Կոլոդինը նույնպես իր հնարավոր տեղափոխության իրավիճակի մասին մեկնաբանել է, ասելով, որ արդեն ընտելացել է իր ներկայիս ակումբին. «Ես այնպես խորապես եմ արմատներ դրել „Դինամո“յում, որ ինձ, նույնսիսկ եթե շատ ցանկանային, մեկ է չեն կարող այստեղից պոկել», նաև ավելացրել է, որ տրասֆերի գումարը 15 մլն եվրո է, որը իր կարծիքով, շատ բարձր է[69]։ Արդյունքում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Դենիսը չլքեց իր ակումբը և շարունակեց հանդես գալ «Դինամո»յի կազմում։ Սեպտեմբերին նա ստանում է հերթական լուրջ վնասվածքը, վնասելով կոճի կապերը, «Սատուրն»ի դեմ խաղում և ենթադրաբար դուրս է մնում 3 շաբաթով[70]։ Վերականգնվելուց հետո պաշտպանը նորից է վնասում կոճը[71], սակայն այս մի անգամ նրա վնասվածքը լուրջ չի լինում[71], ոչ շատ երկար ժամանակով Կոլոդինը դուրս է մնում ակումբի խաղերից և մարզումներից, միայն արդեն 2011 թվականի հունվարի վերջում է կարողանում շարք վերադառնալ և սկսում է ընդհանուր խմբի հետ մարզումները[72]։ Մի քանի խաղ անցկացնելուց հետո Դենիսը նորից վնասվածք է ստանում, դրանից հետո կորցնում է մրցակցությունը Վլադիմիր Գրանատի հետ։

2011 թվականի մայիսին տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ «Դինամո»ն պատրաստվում է Կոլոդինից հրաժարվել[73]։ Թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Սիլկինը պաշտպանի մասին հարցին պատասխանել է. «Ամեն ինչը նրա ձեռքերում է։ Մենք Դենիսի հետ շատ բաների մասին ենք զրուցել, նա հավաքակի խաղացող է, նա նաև հիմնական կազմի խաղացող է։ Եվ ինձ հեշտ չէ նրան պահել պահեստային նստարանին, և բաց թողնել միայն, որպես փոխարինող։ Հետևաբար, եթե նա ցանկանում է խաղալ, ապա պետք է հավաքի իր ամբողջ ուժերը, որպեսզի հետ վերադարձնի իր նախկին մարզավիճակը»[74]։ Դենիսը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի լքում ակումբը (գործադիր տնօրենը ավելի ուշ հայտարարել է, որ ոչ մի ակումբ չի հետաքրքրվել Դենսիսի ծառայություններով[75]) և տարվա մնացած հատվածը փաստացի անցկացրել է առանց խաղային պրակտիկայի, երբեմն այլ խաղացողների է փոխարինել և խաղացել է երիտասարդ թիմում։ Սիլկինը պարզ բոլորին հասկացրեց, որ Կոլոդինը հաջորդ մրցաշրջանը կսկսի խաղալ այլ ակումբի կազմում[76]։

«Ռոստով» և «Վոլգա»

2012 թվականի հունվարին հայտարարվեց, որ Կոլոդինը վարձավճարով այսուհետ կխաղա «Ռոստով»-ում։ Դոնեցկյան ակումբը առաջնային իրավունքներ ուներ պաշտպանի վարձավճարը էլ ավելի երկարացներ[77]։ Թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Բալահինը հայտարարեց, որ Դենիսը «Ռոստով» է եկել միջին մարզավիճակով, բայց նաև ասեց, որ ֆուտբոլիստի լավ հեռանկարներ ունի[78]։ Կոլոդինը 2011-12 մրցաշրջանում խաղում է 8 խաղ։ Ռոստովյան ակումբում, ֆուտբոլիստի խոսքերով, նա ստացել է անհրաժեշտ խաղային պրակտիկա, որը ամբողջությամբ նրան կօգնի վերադառնալ իրական պրոֆեսիոնալ ֆուտբոլ[79]։

Առաջնության ավարտից հետո Կոլոդինը վերադառնում է «Դինամո»։ Թիմի գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն պաշտպանին խոստանում է իր խաղային մակարդակը հետ վերդարձնելու համար մեծապես օգնել.«Նա վնասվածքի պատճառով բաց է թողել մի ամբողջ տարի, իսկ այդպիսի իրավիճակներում քեզ պետք կգա ևս մեկ տարի, որպեսզի հետ վերադարձնել նախկին մարզավիճակը։ Կփորձեմ ամեն հնարավոր անել, որպեսզի մենք տեսնենք նախկին Կոլդինին»[80]։ Անտեսելով դա, Դենիսը մրցաշրջանը անցկացրեց հիմնականում մոսկովյան ակումբի պահեստային նստարաններին։ 2012 թվականին նա ընդամենը մեկ անգամ դուրս եկավ խաղադաշտ, որը սակայն «Դինամո»յի ղեկավարությունը չմտափոխեց խաղացողի հետ պայմանագիր երկարացնելու ցանկություններից[81]։ Առաջնության երկրորդ շրջանում խաղալով նորից ընդամենը մեկ հանդիպում, պարզ դարձավ, որ Կոլոդինի հետ պայմանագրի կխզվի և նա կլիքի ակումբը[82]։

2013 թվականի հունիսի 6-ին Կոլոդինը ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքեց Ստորին Նովգորոդյան «Վոլգայի» հետ[83]։ Ֆուտբոլիստը խոստովանեց, որ իր տեղափոխությունը կարող էր և տեղի ունենալ ավելի քան 5 տարի առաջ. «Հիմա դա պարզապես ֆուտբոլիստի մասին մի նոր նորություն է, որը ոչ մի տեղից էլ չի եկել, ես գրեթե ավարտում եմ իմ կարիերան»[84]։ Կոլոդինը նաև հայտարարեց, որ դեռևս իր պլանների մեջ չի մտնում լքել մեծ ֆուտբոլը։ Հուլիսի 14-ին նոր առաջնությունում Դենիսը իր դեբյուտն է նշում «Վոլգա»յի կազմում, «Դինամո»յի դեմ խաղով և արդեն 2-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարում դեպի Ալեքսանդր Շուլենինայի ուղղությամբ։ Խաղը ավարտվում է ոչ ոքի 2:2 հաշվով։ Պաշտպանը հատագայում նույնպես խաղացել է «Վոլգա»յի կազմում, և ընդհանուր հաշվով անցկացրել է 21 խաղ, իսկ մյուս 4 խաղերում չի մասնակցել որակազրկման պատճառով[85]։ Անտեսելով մեկնարկային կազմում հերթական խաղը, ձմռանը արդեն ակումբը պատրաստ էր հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից[86]։ Լինելով ֆինանսական ճգնաժամի մեջ թիմը զբաղեցնում է 15-րդ տեղը և չի հասցնում փրկվել Ֆուտբոլի ազգային լիգայից դուրս մնալուց, 2014 թվականի նոյեմբերից հետո Կոլոդինը լքում է նովգորոդյան ակումբը[87]։ Սակայն փորձառու պաշտպանը որոշում է չավարտել ֆուտբոլային կարիերան[88] և 2015 թվականի ձմռանը մեկնում է սարատովյան «Սոկոլ»ի ակումբ[89]։

«Սոկոլ»

2015 թվականի փետրվարի 14-ին «Սոկոլ» ակումբի պաշտոնական կայքը տեղեկություններ տարածեց Դենիսի հետ պայմանագիր կնքելու մասին, մինչև մրցաշրջանի վերջ[90][91]։

Միջազգային կարիերա

Կարողանալով խաղալ «Ուրալանի» կազմում, Կոլոդինը ստիպեց Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի ուշադրությունը իր վրա բևեռել։ 2002 թվականի օգոստոսի 21-ին Դենիսը իր դեբյուտն է նշում Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, Շվեցարիայի դեմ խաղում (3:1)[5]։ Երիտասարդ պաշտպանի խաղը գոհացրեց «երիտասարդական» մարզիչ Անդրեյ Չերնիշովին, և Կոլոդինը մասնակցեց նաև 2004 թվականի Եվրոպայի առաջնության երիտասարդական ընտրական խաղերին։ Ռուսական թիմը, հաջողությամբ է սկսում ընտրական խաղերը, սակայն աշնանային հատվածում նրանց որակավորումը ձախողվեց և նրանք չկարողացան ընդգրկվել մրցաշարի մեջ[92]։ Ընդհանուր առմամբ օլիպիական և երիտասարդական հավաքականի խաղերում Կոլոդինը խաղացել է 12 խաղ[93]։ Անտեսելով այդ հանգամանքը փորձագետները շարունակեցին ուշադրության կենտրոնում պահել խաղացողին, և հասկացան, որ նա կարող է փոխարինել Վիկտոր Օնոպկոյին[94]։

Կոլոդինը, դա մեծ կորուստ էր... Երևի, Դենիսը շատ արդյունավետ խաղացող չէ, եթե չվերցնենք Կոլոդինի հեռավոր հարվածի հաշվարկները, ապա նա հիանալի աշխատանք է կատարել հավաքականի վերջին խաղերում։ Մենք շատ կկարոտենք նրան[95]
- Գուս Հիդդինկ, Ռուսաստանի հավաքակի մարզիչ

:

«Կռիլյև»-ի կազմում առաջնությունում անսպասելի հաջողակ խաղից հետո, Կոլոդինը հրավիրվում է ազգային հավաքական, որպեսզի մասնակցի Լիտվայի դեմ կայանալիք խաղին[35]։ 2004 թվականի օգոստոսի 18-ին կայանալիք խաղը դառնում է նրա համար դեբյուտային, որը ավարտվում է 4:3 հաշվով[35], ընդ որում փորձագետների կարծիքով նա եղել է ռուսների կազմի լավագույն խաղացողներից մեկը[96]։ Մի քանի տարի Դենիսը չի կարողանում մրցել Սերգեյ Իգնաշեվիչի և Ալեքսեյ և Վասիլի եղբայրների հետ հիմնական կազմի մեջ մտնելու համար։ Գուս Հիդինկի գալուց հետո Կոլոդինի դերը հավաքականում ավելի է մեծանում[97], սակայն ԲԿՄԱ-ի պաշտպանները այնուամենայնիվ համարվում են հիմնական խաղացողներ։ Հավաքականում իրեն հաջող դրսևորելու համար Կոլոդինին հաջողվում է, Իգնաշեվիչի վնասվածքից հետո, հաճախ հանդես գալ հավաքականում և նույնսիկ նա հիանալի խաղ է ցույց տալիս ԵԱ-2008 ընտրական խաղերում, հատկապես Մակեդոնիայի հավաքականի դեմ խաղում[98] և դրանից հետո հավաքականում էլ ավելի հաճախ է հանդես գալիս։ Որակավորման վերջին խաղում Անդորայի հավաքականի դեմ խաղում, որը շատ մեծ նշանակություն ուներ ռուսների համար, Կոլոդինը դառնում է հանդիպման հակահերոսներից մեկը, չիրացնելով տասնմեկ մետրանոց հարվածը, որը չեն խանգարի ռուսներին հաղթել այդ դժվարին խաղում (1:0) և հայտնվել Եվրոյում[99]։

Եվրոպա 2008 առաջնությունում, որը ռուսական ակումբին բերեց «բրոնզ», հենց Կոլոդինը և Իգնաշեվիչը համարվեցին հավաքականի հիմնական կենտրոնական պաշտպանները[52]։ Առաջին խաղը անցկացրել են իսպանացիների դեմ, Դենիսը ձաղողեց հանդիպումը, նրա երկու սխալները թիմին բերեցին բաց թողած գնդակներ[100], սակայն Հիդդինկը նրան կազմից չի հեռացնում և Դենիսը մտավ թիմի մեկնարկային կազմի մեջ և խաղաց խմբային փուլի մյուս երկու խաղերը՝ Հունաստանի դեմ (1:0) և Շվեյցրիայի դեմ (2:0)։ Կոլոդինը խաղաց նաև քառորդ եզրափակչում հոլանդացիների դեմ, որտեղ նա շատ լավ ֆուտբոլ խաղալու շնորհիվ մի քանի անգամ հեռվից հարվածեց վան դեր Սարայի պաշտպանած դարպասին։ Երկրորդ խաղակեսին ավելացրած երկրորդ րոպեին ռուս ֆուտբոլիսը, ով արդեն իսկ ստացել է մեկ անգամ դեղին քարտ, ստանում է Լյուբոշա Միխայելի կողմից երկրորդ դեղին քարտը և հեռացվում է խաղադաշտից, սակայն Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներին հաջողվում է ապացուցել, որ Կոլոդինի խախտումը տեղի ունեցել գնդակի խաղադաշտից հեռանալուց հետո և արդյունքում սլովենացին 2-րդ ցույց տված քարտը չեղարկում է[101]։ Կիսաեզրափակիչ խաղը իսպանացիների հետ Դենիսը բաց է թողնում դեղին քարտերի պատճառով[102]։

Հիդդինկը Կոլոդինին նաև հնարավորություն է տալիս խաղալ ԱԱ-2010 ընտրական խաղերում[103], սակայն մի քանի լուրջ վնասվածքների պատճառով, որոնք Կոլոդինը ստացել էր 2008 և 2009 թվականներին[62][104][105], նա բաց է թողնում որակավորման զգալի մասը և խաղում է տասներկու հնարավոր խաղերից միայն երկուսում, Ուելսի և Ֆինլանդիայի հավաքականների դեմ, որտեղ երկուսում էլ ռուս ֆուտբոլիստին ուղեկցեց հաջողությունը։ Նաև վերականգնումից հետո Կոլոդինը խաղաց Արգենտինայի (2:3), Հունգարիայի (1:1) և Բուլղարիայի (1:0) հավաքականների դեմ, ընդ որում հունգարացիների դեմ խաղում նորից նա վնասվածք է ստանում։

Կոլոդինը հավաքական հրավիրվեց Եվրո-2012 ընտրական փուլին մասնակցելու և խաղաց 2 խաղ Անդորայի և Սլովակիայի հավաքականների դեմ[106], բայց դրանցից ոչ մեկում էլ վնասվածքով չի խաղում։ Այդ նույն պատճառով էլ նա չի հրավիրվում հաջորդ կայանալիք 2 Իռլանդիայի և Մակեդոնիայի դեմ խաղերին։

Պրոֆեսիոնալային բնավորություն

Դենիս Կոլոդինի հարվածը

Կոլոդինը, լինելով կենտրոնական պաշտպան, կարող է խաղալ նաև կիսապաշտպանի դիրքում։ Հատկանշական է, որ երիտասարդ Կոլոդինը եղել է հարձակվող, բայց տարիներ շարունակ խաղացել է պաշտպանողական դիրքերում. նաև սիրողական մակարդակով հանդես է եկել կիսապաշտպանությունում[7], «Օլիմպիա»-ում և «Ուրալան»-ում խաղացել է, որպես կիսապաշտպան և միայն «Կռիլյա»-յում վերջնականապես դարձել է պաշտպան[5]։

Դենիսը եռաչափ զարգացած խաղացող է, կարող է հաղթել նաև ուժային պայքարներում[107]։ Համարվում է փորձառու «անձնավորություն», «Ուրալան»-ում հաճախակի էր չեզոքացնում հարձակվող մրցակցին[5][19], իսկ Եվրո 2008-ի ժամանակ, օրինակ, կարողացել է խաղից հանել Զլատան Իբրահիմովիչին[108]։ Բագներ Լավը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ Դենիսի ուշադրության կենտրոնից հեռանալը շատ դժվար է և իր համար պետք է ավելի շատ շարժվի[109]։ «Դինամո»-ի նախկին մարզիչ Անդրեյ Կոբալևը Դենիսի գրոհները սկսելու վարպետությանը մեծ հավանություն է տալիս[110], իսկ «Կռիլև»-ի նախկին նախագահ Գերման Տկաչենկոն հայտարարել է, որ Կոլոդինը ուժեղ և համառ խաղացող է[29]։ Ռուս ֆուտբոլիստի այցեքարտը, համարվում է ամուր և հստակ հարվածները, ցանկացած հեռավորությունից[111]։ Հատկապես այդ ունակությունը արտահայտվեց Եվրո 2008 թվականի հոլանդացինների դեմ խաղում, որտեղ Դենիսը մի քանի անգամ հարվածեց դարպասին, և նույնիսկ այնքան ճիշտ էր նրա հարվածները, որ նա շատ մոտ էր վան դեր Սարայի դարպասին գոլ խփելուն[112]։ «Դինամո»-ում Կոլոդինը հիմնականում իրականացնում էր տուգանային և տասնմեկ մետրանոց հարվածները։

Երկար ժամանակ Կոլոդինին հաջողվեց խուսափել լուրջ վնասվածքներից, և հենց խաղացողը իրեն համարեց «անկոտրելի» ֆուտբոլիստ[5], ու հանկարծ 2008 թվականին Դենիսին ուղեկցում են շատ լուրջ վնասվածքները[62][104][105]։

Ֆուտբոլից դուրս

Կոլոդինը ամուսնացած չէ։ Իր խոսքերով, սերը իր կյանքում երբևէ չի եղել, և լրագրողի այն հարցին, թե իր կյանքում ինչ-որ աղջիկ եղել է, ֆուտբոլիստը պատասխանել է. «Ինչո՞ւ են նրանք պետք»[113]։ Դենիսի մայրը և փոքր եղբայր՝ Անդրեյը ապրում են Կամիշինում։ Ինքը՝ ֆուտբոլիստը Մոսկվայում ապրելու տարիներին, մայրաքաղաքը չի սիրել և նախընտրում էր ապրել Վոլգոգրադում[114]։ Ֆուտբոլային աշխարհում Դենիսի լավագույն ընկերները խաղացել են նրա հետ միասին՝ «Օլիմպիա»-ում, նրանք էին՝ Ռոման Ադամովը և Անդրեյ Բոչկովը։ Նաև Կոլոդինը մինչև հիմա էլ շփվում է «Օլիմպիայի» նախկին մարզիչ՝ Լեոնիդ Սլուցկինի հետ։ Կոլոդինի նախկին գործընկեր, «Կռիլյայում», Անդրեյ Կարյական հարցազրույցներից մեկում Դենիսի մասին ասել է, որ նա ունի բարձր «ընկերության հոգի»[115]։

2009 թվականին Դենիսը նկարահանվել է մի պրոմոտեսահոլովակում, որը պատմում էր «Դինամո»-ի տնային խաղերի անոնսների մասին, նա կատարում էր Տերմինատորի դերը, որի ֆիլմերը նա մանուկ հասակից շատ էր սիրում։ Ֆուտբոլիստի խոսքերով, նկարահանումները, շատ հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ շատ հոգնեցուցիչ աշխատանք է[5]։ Դենիսը կինոֆիլմներից նախընտրում է հանրաճանաչ բլոկբաստերները[116] և Ջիմ Քերրիի մասնակցությամբ կատակերգությունները։ Սիրում է ծանր ռոք, այնպիսի խմբեր, ինչպիսիք են օրինակ, «Արիան» կամ էլ «Կորոլ ի Շուտը»[26]։ ԱՀ-ով խաղում է ֆուտբոլային անիմացիոն խաղեր[116]։ Ֆուտբոլիստի ձախ ձեռքին կա դաջվաժք, որը նա արել է Թայլանդում հանգստանալու ժամանակ[117]։

Վիճակագրություն

Ակումբային

ԱկումբմրցաշրջանԼիգաԳավաթԵվրոգավաթԱրդյունք
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Օլիմպիա (Վոլգորոդ)2000327327
2001347??347
Արդյունք66144314
Ուրալան200222100221
200322220242
Արդյունք44320463
Կռիլյա Սովետով200425140291
20051416100202
Արդյունք3927100463
Դինամո2005131131
200627151322
200727940319
200822121242
2009232304[118]0302
20101511000161
2011—1230000030
2012—1330100040
Արդյունք133151624015317
Ռոստով
2011—121000000100
Արդյունք1000000100
Վոլգա
2013—142100000210
Արդյունք2100000210
Սոկոլ
2014—1500000000
Արդյունք00000000
Ամբողջ կարիերայի արդյունք313342534031937

Միջազգային

Արդյունք։ 23 խաղ / 0 գոլ; 13 հաղթանակ, 6 ոչ ոքի, 4 պարտություն.

Պարգևներ

Թիմային

«Կռիլյա Սովետով»
  • Բրոնզյա մեդալակիր Ռուսաստանի առաջնությունում. 2004
  • Եզրափակչի մասնակից Ռուսաստանի գավաթում. 2004
«Դինամո» (Մոսկվա)
  • Բրոնզյա մեդալակիր Ռուսաստանի առաջնությունում. 2008
Ռուսաստանի հավաքական
  • Եվրոպայի առաջնություն 2008-ի բրոնզյա մեդալակիր

Անձնական

  • Ռուսաստանի առաջնության 33 ամենալավ ֆուտբոլիստների ցանկում (4)։ № 1 — 2006, 2008; № 2 — 2007, 2009:
  • Սպորտի վաստակավոր վարպետ

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Ակումբի խաղերի վիճակագրությունը վերցված է ՌՖՊԼ-ի պաշտոնական կայքից
Ռուսաստանի հավաքականում խաղերի վիճակագրությունը վերցված է RussiaTeam կայքից Արխիվացված 2010-11-24 Wayback Machine

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Կոլոդին» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան