Դիպս Նուսանտարա Այդիթ
Դիպա Նուսանտարա Այդիթ (հուլիսի 30, 1923[1], Բելիտունգ, Bangka Belitung Islands, Ինդոնեզիա - նոյեմբերի 22, 1965[1], Ինդոնեզիա[2]), ինդոնեզացի կոմունիստական ու բանվորական շարժման գործիչ, Ինդոնեզիայի կոմունիստական կուսակցության (ԻԿԿ) ղեկավար։
Դիպս Նուսանտարա Այդիթ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1923[1] |
Ծննդավայր | Բելիտունգ, Bangka Belitung Islands, Ինդոնեզիա |
Մահացել է | նոյեմբերի 22, 1965[1] (42 տարեկան) |
Մահվան վայր | Ինդոնեզիա |
Քաղաքացիություն | Ինդոնեզիա |
Ազգություն | Մինանգկաբաուներ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Soetanti? |
Ծնողներ | հայր՝ Abdullah Aidit?, մայր՝ Mailan? |
Կուսակցություն | Communist Party of Indonesia? |
Երեխաներ | Ilham Aidit?, Irfan Aidit?, Iwan Aidit?, Ilya Aidit? և Ibarruri Putri Alam? |
Dipa Nusantara Aidit Վիքիպահեստում |
Ծնվել է հուլիսի 30-ին, Սումատրա կղզում։ 1943 թվականից՝ Ինդոնեզիայի կոմկուսի (ԻԿԿ) անդամ։ Բազմաթիվ անգամ ձերբակալվել է ճապոնական, հոլանդական և անգլիական զինվորական իշխանությունների կողմից։ 1947 թվականին ընտրվել է ԻԿԿ Կենտկոմի, իսկ 1948 թվականին՝ քաղբյուրոյի անդամ։ 1951-1954 թվականներին եղել է ԻԿԿ Կենտկոմի քարտուղար, 1954-1959 թվականներին՝ գլխավոր քարտուղար, 1959 թվականից՝ ԻԿԿ Կենտկոմի նախագահ։
Այդիթը եղել է Ինդոնեզիայի Բարձրագույն կոնսուլտատիվ խորհրդի անդամ (1959 թվականից), ժամանակավոր ժողովրդական կոնսուլտատիվ կոնգրեսի նախագահի տեղակալ (1960 թվականից), ազգային ճակատի նախագահի տեղակալ (1961 թվականից), անպորտֆել մինիստր (1962 թվականից)։ 1965 թվականի նոյեմբերին գնդակահարվել է կառավարական ուժերի կողմից։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիպս Նուսանտարա Այդիթ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 343)։ |