Սումատրա

Սումատրա (Sumatra), կղզի Մալայան կղզեխմբի արևմտյան մասում, Մեծ Զոնդյան կղզեխմբում։ Գտնվում է հասարակածի երկու կողմերում։ Պատկանում է Ինդոնեզիային։ Տարածությունը մոտ 435 հազար կմ2 է, բնակչությունը՝ 60 000 000 մարդ (2021)[2]։ Ափագծերը կտրտված են թույլ, դրանց երկարությամբ հանդիպում են կորալային խութեր, հարավարևմտյան․ ափի երկարությամբ ձգվում է Բարիսան լեռնահամակարգը։ Կան բազմաթիվ հրաբուխներ, այդ թվում՝ Կերինչի գործող ամենաբարձր հրաբուխը (3805 մ)։ Հանդիպում են ցեխային հրաբուխներ, կարստային սարահարթեր։ Կղզու արևելքում տարածված է ալյուվիալ հարթավայր (մեծ մասամբ ճահճապատ)։

Սումատրա
Տեսակկղզի
ՄայրցամաքԱսիա[1]
Երկիր Ինդոնեզիա
Երկարություն1700 կմ
Լայնություն370 կմ
Ամենաբարձր կետԿերինչի
ԲԾՄ12 մետր
Շրջանագծի երկարություն4869 կմ
Մակերես473 481 կմ²
Մասն էՄեծ Սունդայի կղզիներ
Աշխարհագրական տեղադրությունՄեծ Սունդայի կղզիներ
Ջրլիցի ափինՀնդկական օվկիանոս
Քարտեզ
Քարտեզ

Կլիմա

Կլիման հասարակածային է, խոնավ։ Գետային ցանցը խիտ է։ Տարածքի 2/3-ը գրավում են անտառները։

Կենդանական և բուսական աշխարհ

Կենդանիներից կան երկեղջյուրավոր ռնգեղջյուր, հնդկական փիղ, գետակինճ, մալայան արջ, գոմեշ, խոզապոչ մակակ, օրանգուտան, գիբոն, սողուններից՝ խոշոր օձեր, «թռչող վիշապ» մողես, բազմատեսակ թռչուններ, միջատներ։ Ֆլորան և ֆաունան պահպանվում են 7 ազգային պարկերում։ Կան նաև բնական գազի, ածխի հանքավայրեր։ Հիմնականում մշակում են բրինձ։ Կան կաուչուկատուների, կոկոսյան արմավենու, սուրճի, համեմունքների պլանտացիաներ։

Բնակչություն

Զբաղվում են ձկնորսությամբ։ Հիմնական քաղաքներն են Մեդանը, Պալեմբանգը, Պադանգը։ Սումատրայի գեղարվեստական մշակույթը նշանակալի դեր է ունեցել ինդոնեզական արվեստի զարգացման գործում։ Սումատրայի ժողովրդի․ բնակելի տների բնորոշ տիպեր են․ բարձր երկլանջ թամբաձև տանիքով (տոբա-բատակ ժողովուրդ), քառալանջ տանիքով և ճակտոններով դեկորատիվ վերնակառույցով (կարո-բատակ ժողովուրդ), մի քանի բարձր թամբաձև տանիքներով և զարդապատկերներով հարդարված (մինանգկաբաու ժողովուրդ) հաստաբեստ սյուների վրա կառուցված տները։ Պահպանվել են բուդդայական ոչ մեծ աղյուսաշեն տաճարներ («բիարո», 11-14-րդ դարեր)։ Դեկորատիվ կիրառական արվեստի ավանդական տեսակներ են հյուսումը, ջուլհակությունը, ոսկերչությունը։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 189
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սումատրա» հոդվածին։