Դոու-Ջոնսի արդյունաբերական ցուցանիշ

Դոու-Ջոնսի արդյունաբերական ցուցանիշ (անգլ.՝ Dow Jones Industrial Average, հնչ․։ [ˌdaʊ ˈdʒoʊnz ɪnˈdʌstɹɪəl ˈævəɹɪdʒ]), ֆոնդային ցուցանիշներից մեկը, որ ստեղծվել է The Wall Street Journal ամսագրի խմբագրի և Dow Jones & Company ընկերության հիմնադիր Չարլզ Դոուի կողմից (անգլ.՝ Charles Dow

Դոու-Ջոնսի արդյունաբերական ցուցանիշ
Տեսակstock market index?
Անվանված է ի պատիվDow Jones & Company
Հիմնադրված էմայիսի 26, 1896[1]
Երկիր ԱՄՆ[2]
ՍեփականատերDow Jones Indexes?
Կայքspglobal.com/spdji/en/indices/equity/dow-jones-industrial-average/(անգլ.)
ԲորսաNYSEDJI և
 Dow Jones Industrial Average Վիքիպահեստում

Ցուցանիշի մասին

Դոու-Ջոնսը համարվում է գոյություն ունեցող ամերիկյան շուկայական ցուցանիշներից ամենահինը։ Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկայի զարգացումը հետևելու համար։

Ցուցանիշը ներառում է ԱՄՆ-ի 30 խոշոր ընկերությունները։ «Արդյուբերական» անվանումը պատմականորեն է տրված․ ներկայումս ցուցանիշում ներառված ընկերությունների մեծամասնությունը չի պատկանում այդ ոլորտին։ Սկզբնականում ցուցանիշը հաշվվում էր որպես ընկերության բաժնետոմսերի գնի թվաբանական միջին։ Հիմա հաշվարկի համար օգտագործվում է լայնածավալ միջին՝գների գումարը բաժանվում էր բաժանարարի վրա, որը ամեն անգամ փոխվում է, երբ ցուցանիշի մեջ ներառված բաժնետոմսերը ենթակա են լինում մասնատման կամ միավորման։ Սա թույլ է տալիս պահպանել ցուցանիշի և նրա կազմում ներառված բաժնետոմսերի համադրելիությունը[3]։

Պատմություն

1896 թվականի հունվարի 4-ից մինչ 2015 թվականի մարտի 30 ժամանակահատվածում ցուցանիշի փոփոխության գծային գրաֆիկ
1896 թվականի հունվարի 4-ից մինչ 2015 թվականի մարտի 30 ժամանակահատվածում ցուցանիշի փոփոխության լոգարիթմական գրաֆիկ

Ցուցանիշի առաջին տարբերակները հայտնվել են 1884 թվականին և ներառում էին երկաթգծային և երկու արդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերի գները։ Ցուցանիշի այս տարբերակը չի հրապարակվել և ծառայել է միայն ներքին վերլուծության համար։ Առաջին անգամ ցուցանիշը հրապարակվել է 1896 թվականի մայիսի 26-ին արդեն իսկ «արդյունաբերական» անվանումով։ Այդ պահին ցուցանիշը ներկայացնում էր 12 ամերիկյան արդյուբերական ընկերությունների բաժնետոմսերի գների թվաբանական միջինը, որոնցից ներկայիս ցուցանիշում ներառված է միայն «General Electric» ընկերությունը։ Դրանից բացի ցուցանիշի մեջ ներառված էին հետևյալ ընկերությունները՝

  • American Cotton Oil Company, Bestfoods ընկերության նախորդը, որն այսօր Unilever ընկերության մի մասն է
  • American Sugar Company, այժմ Domino Foods, Inc.
  • American Tobacco Company, մասնատված 1911 թվականին
  • Chicago Gas Company, գնված Peoples Gas Light & Coke Co. ընկերության կողմից 1897 թվականին (այժմ Peoples Energy Corporation)
  • Distilling & Cattle Feeding Company, այժմ Millennium Chemicals
  • Laclede Gas Light Company, The Laclede Group անունով գոյություն ունեցող
  • National Lead Company, այժմNL Industries
  • North American Company, մասնատված 1940 թվականին
  • Tennessee Coal, Iron and Railroad Company,գնված U.S. Steel ընկերության կողմից 1907 թվականին
  • U.S. Leather Company, դադարել է գոյություն ունենալ 1952 թվականին
  • U.S. Rubber Company, անվանափոխված Uniroyal 1967 թվականին և գնված Michelin ընկերության կողմից 1990 թվականին

1916 թվականին ընկերությունների քանակը հասցվեց 20-ի, իսկ 1928 հոկտեմբերի 1-ին՝ 30-ի։ Հիմնականում ցուցանիշի վերահաշվարկի ժամանակ ամեն անգամ փոխվում է 1-2 ընկերություն։ «Ամենաբուռն» ժամանակահատվածը եղել է 20-րդ դարի 30-ական թվականներին՝ Մեծ ճգնաժամին։ 1930 թվականի հուլիսի 18-ին ցուցանիշում փոփոխվեցին միանգամից յոթ ընկերություններ, իսկ 1932 թվականի մայիսի 26-ին՝ ութ։ Երկու ժամանակահատված է եղել միայն (1939—1956 և 1959—1976 թվականներ), որ 17 տարի ցուցանիշի կազմում ոչ մի ընկերության փոփոխություն չի եղել։

Ցուցանիշի առաջին հրապարակված արժեքը եղել է 40,94։ 1000 տարրերից նշանը, որը բվաճվեց 1966 թվականի սկզբին, 15 տարի դարձավ սանդղակի գագաթնակետը, որի ընթացքում ցուցանիշը կրեց չորս դաժան «արջային» միտումներ, շրջանցելով իր արժեքը միջինում երեք անգամ[4]։ 80-ականներին, և հատկապես 90-ականներին նկատվեց ցուցանիշի բուռն աճ։ 1995 թվականի նոյեմբերի 21-ին այն առաջին անգամ հատեց 5000-ի սահմանը(5023,55), իսկ 1999 թվականի մարտի 29-ին 10000-ի արժեքը հատեց(10 006,78)։ Ընդամենը մեկ ամիս անց՝ 1999 թվականի մարտի 3-ին, ցուցանիշի արժեքը հասավ 11 014,70-ի։ 2000 թվականի հունվարի 14-ին Դոու-Ջոնսի ցուցանիշի արժեքը հասավ այդ պահին եղած առավելագույն արժեքին՝11 722,98։ Այնուհետև ցուցանիշի արժեքը սկսեց ընկնել և 2002 թվականի հոկտեմբերի 9-ին հասավ նվազագույն արժեքի՝7286,27։ 2013 թվականի մարտին արժեքը հատեց սահմանված օրական ռեկորդը , հասնելով 14198,10-ի։

Պատմական առավելագույններ

ՏեսակԱմսաթիվԱրժեք
Օրական առավելագույն2017 թվականի հունիսի 2021 535,03
Առավելագույն փակման արժեք2015 թվականի մայիսի 1918 312,39

Լավագույն օրեր

Աղյուսակը ցույց է տալիս լավագույն օրերը սկսած 1885 թվականից, դասավորված փոփոխության տոկոսային աստիճանով։

ՀամարԱմսաթիվՓակում
միավորներով
Փոփոխություն
միավորներով
Փոփոխություն
տոկոսներով(%)
11933, մարտի 1562,109.915,34
21931, հոկտեմբերի 699,3412,8614,87
31929, հոկտեմբերի 30258,4728,4012,34
41932, սեպտեմբերի 2175,167,6711,36
52008, հոկտեմբերի 139387,61936,4211,08
62008, հոկտեմբերի 289065,12889,3510,88
71987, հոկտեմբերի 212027,85186,8410,15
81932, օգոստոսի 358,225,069,52
91932, փետրվարի 1178,606,809,47
101929, նոյեմբերի 14217,2818,599,36
111931, դեկտեմբերի 2880,696,909,35
121932, փետրվարի 1385,827,229,19
131932, մայիսի 659,014,919,08
141933, ապրիլի 1968,315,669,03
151931, հոկտեմբերի 8105,798,478,70
161932, հունիսի 1048,943,627,99
171939, սեպտեմբերի 5148,1210,037,26
181931, հունիսի 3130,378,677,12
191932, հունվարի 676,315,077,12
202009, մարտի 237775,86497,486,84
211932, հոկտեմբերի 1463,844,086,83
221907, մարտի 1559,583,746,70
232008, նոյեմբերի 138835,25552,596,67
241893, հուլիսի 2727,001,686,64
251931, հունիսի 20138,968,656,64
261933, հուլիսի 2494,285,866,63
272008, նոյեմբերի 218046,42494,136,54
281893, օգոստոսի 228,481,746,51
291933, հունիսի 1995,995,766,38
301901, մայիսի 1052,503,146,36

Աղբյուրը՝ Wall Street Journal

Վատագույն օրեր

Աղյուսակը ցույց է տալիս վատագույն օրերը սկսած 1885 թվականից, դասավորված փոփոխության տոկոսային աստիճանով։

ՀամարԱմսաթիվՓակում
միավորներով
Փոփոխություն
միավորներով
Փոփոխություն
տոկոսներով(%)
11987, հոկտեմբերի 191738,74−508,00−22,61
21929, հոկտեմբերի 28260,64−38,33−12,82
31929, հոկտեմբերի 29230,07−30,57−11,73
41929, նոյեմբերի 6232,13−25,55−9,92
51899, դեկտեմբերի 1842,69−4,08−8,72
61895, դեկտեմբերի 2029,42−2,74−8,52
71932, օգոստոսի 1263,11−5,79−8,40
81907, մարտի 1455,84−5,05−8,29
91987, հոկտեմբերի 261793,93−156,83−8,04
102008, հոկտեմբերի 158577,91−733,08−7,87
111933, հուլիսի 2188,71−7,55−7,84
121937, հոկտեմբերի 18125,73−10,57−7,75
132008, դեկտեմբերի 18149,09−679,95−7,70
141893, հուլիսի 2625,32−2,02−7,39
152008, հոկտեմբերի 98579,19−678,91−7,33
161917, փետրվարի 188,52−6,91−7,24
171997, հոկտեմբերի 277161,15−554,26−7,18
181932, հոկտեմբերի 566,07−5,09−7,15
192001, հոկտեմբերի 178920,70−684,81−7,13
201931, սեպտեմբերի 24107,79−8,20−7,07
211933, հուլիսի 2096,26−7,32−7,07
222008, սեպտեմբերի 2910365,45−777,68−6,98
231989, հոկտեմբերի 132569,26−190,58−6,91
241914, հուլիսի 3052,32−3,88−6,90
251988, հունվարի 81911,31−140,58−6,85
261929, նոյեմբերի 11220,39−16,14−6,82
271940, մայիսի 14128,27−9,36−6,80
281931, հոկտեմբերի 586,48−6,29−6,78
291940, մայիսի 21114,13−8,30−6,78
301934, հուլիսի 2685,51−6,06−6,62
312015, օգոստոսի 2415458,51-1001,24-6,08

Աղբյուրը՝ Wall Street Journal

Լավագույն ամիսներ

Աղյուսակը ցույց է տալիս լավագույն ամիսները սկսած 1885 թվականից, դասավորված փոփոխության տոկոսային աստիճանով։

ՀամարԱմսաթիվՓակում
միավորներով
Փոփոխություն
միավորներով
Փոփոխություն
տոկոսներով(%)
11933, Ապրիլ77,6622,2640,18
21932, Օգոստոս73,1618,9034,83
31932, Հուլիս54,2611,4226,66
41938, Հունիս133,8826,1424,26
51915, Ապրիլ71,7810,9518,00
61931, Հունիս150,1821,7216,91
71928, Նոյեմբեր293,3841,2216,35
81898, Մայիս38,644,9414,66
91897, Օգոստոս40,155,0714,45
101976, Հունվար975,28122,8714,41
111904, Նոյեմբեր52,766,5914,27
121975, Հունվար703,6987,4514,19
131987, Հունվար2158,04262,0913,82
141919, Մայիս105,5012,6213,59
151939, Սեպտեմբեր152,5418,1313,49
161933, Մայիս88,1110,4513,46
171931, Փետրվար189,6622,1113,20
181891, Օգոստոս40,714,6812,99
191933, Օգոստոս102,4111,6412,82
201900, Նոյեմբեր48,785,5312,79
211920, Մարտ102,8111,5012,59
221938, Ապրիլ111,2812,3312,46
231885, Հոկտեմբեր38,554,2212,29
241929, Հունիս333,7936,3812,23
251915, Սեպտեմբեր90,589,3811,55
261916, Սեպտեմբեր102,9010,6511,54
271908, Մարտ49,465,1111,52
281982, Օգոստոս901,3192,7111,47
291933, Հունիս98,1410,0311,38
301898, Օգոստոս44,214,5011,33

Աղբյուրը՝ EconStats

Վատագույն ամիսներ

Աղյուսակը ցույց է տալիս վատագույն ամիսները սկսած 1885 թվականից, դասավորված փոփոխության տոկոսային աստիճանով։

ՀամարԱմսաթիվՓակում
միավորներով
Փոփոխություն
միավորներով
Փոփոխություն
տոկոսներով(%)
11931, Սեպտեմբեր96,61−42,80−30,70
21938, Մարտ98,95−30,69−23,67
31932, Ապրիլ56,11−17,17−23,43
41987, Հոկտեմբեր1993,53−602,75−23,22
51940, Մայիս116,22−32,21−21,70
61929, Հոկտեմբեր273,51−69,94−20,36
71932, Մայիս44,74−11,37−20,26
81893, Հուլիս26,38−5,95−18,40
91930, Հունիս226,34−48,73−17,72
101931, Դեկտեմբեր77,90−15,97−17,01
111933, Փետրվար51,39−9,51−15,62
121998, Օգոստոս7539,07−1344,22−15,13
131931, Մայիս128,46−22,73−15,03
141907, Հոկտեմբեր42,27−7,34−14,80
151930, Սեպտեմբեր204,90−35,52−14,77
161903, Հուլիս37,19−6,09−14,07
171973, Նոյեմբեր822,25−134,33−14,04
182008, Հոկտեմբեր9336,93−1513,73−13,95
191903, Սեպտեմբեր33,55−5,42−13,91
201932, Հոկտեմբեր61,90−9,66−13,50
211919, Նոյեմբեր103,60−15,32−12,88
221937, Սեպտեմբեր154,57−22,84−12,87
231929, Նոյեմբեր238,95−34,56−12,64
241899, Դեկտեմբեր48,41−6,94−12,54
252002, Սեպտեմբեր7591,93−1071,57−12,37
261931, Ապրիլ151,19−21,17−12,28
271920, Փետրվար91,31−12,51−12,05
281899, Մայիս49,46−6,74−11,99
292009, Փետրվար7062,93−937,93−11,72
301907, Մարտ58,72−7,61−11,47

Աղբյուրը՝ EconStats

Լավագույն տարիներ

Աղյուսակը ցույց է տալիս լավագույն տարիները սկսած 1885 թվականից, դասավորված փոփոխության տոկոսային աստիճանով։

ՀամարՏարիՓակում
միավորներով
Փոփոխություն
միավորներով
Փոփոխություն
տոկոսներով(%)
1191599,1544,5781,66
2193399,9039,9766,69
31928300,0097,6048,22
4190863,1120,0746,63
51954404,39123,4943,96
6190450,9915,0141,72
71935144,1340,0938,53
81975852,41236,1738,32
9190570,4719,4838,20
101958583,65147,9633,96
1119955117,121282,6833,45
121919107,2325,0330,45
131925156,6636,1530,00
141927202,4045,2028,75
151938154,7633,9128,06
1619851546,67335,1027,66
1719892753,20584,6326,96
181945192,9140,5926,65
191924120,5124,9926,16
2019966448,271331,1526,01
21200310453,922112,2925,32
22199911497,122315,6925,22
231936179,9035,7724,82
2419977908,251459,9822,64
2519861895,95349,2822,58
26189844,338,1322,46
27192298,7317,6321,74
28189736,206,3021,07
291955488,4084,0120,78
3019913168,83535,1720,32

Աղբյուրը՝ Dow Jones & Company

Վատագույն տարիներ

Աղյուսակը ցույց է տալիս վատագույն տարիները սկսած 1885 թվականից, դասավորված փոփոխության տոկոսային աստիճանով։

ՀամարՏարիՓակում
միավորներով
Փոփոխություն
միավորներով
Փոփոխություն
տոկոսներով(%)
1193177,90−86,68−52,67
2190743,04−26,08−37,73
320088776,39−4488,43−33,84
41930164,58−83,90−33,77
5192071,95−35,28−32,90
61937120,85−59,05−32,82
71974616,24−234,62−27,57
8189329,91−9,76−24,60
9190335,98−11,12−23,61
10193259,93−17,97−23,07
11191774,38−20,62−21,71
121966785,69−183,57−18,94
13191059,60−12,96−17,86
141977831,17−173,48−17,27
151929248,48−51,52−17,17
1620028341,63−1679,87−16,76
171973850,86−169,16−16,58
181941110,96−20,17−15,38
191969800,36−143,39−15,19
20189036,09−5,95−14,15
211957435,69−63,78−12,77
221940131,13−19,11−12,72
231962652,10−79,04−10,81
24191357,71−6,66−10,35
251960615,89−63,47−9,34
261981875,00−88,99−9,23
27190147,29−4,51−8,71
28188737,77−3,47−8,41
291946177,20−15,71−8,14
30200110021,50−765,35−7,10

Աղբյուրը՝ Dow Jones & Company

Թերություններ

  • Դոու-Ջոնսի ցուցանիշի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ցույց է տալիս բաժնետոմսերի միջին ընթացիկ գինը առանց դրանք համեմատելու բազային արժեքի հետ։ Այդ իսկ պատճառով ցուցանիշը պետք է համեմատել որոշակի արժեքի հետ, որը ընդունվում է որպես համեմատություն կատարելու հիմք(ընտտրված որոշակի ժամանակահատվածի համար)։
  • Դոու-Ջոնսի ցուցանիշի մյուս թերությունը կայանում է նրա հաշվարկի մեթոդը՝ ցուցանիշի կազմում մտնող բաժնետոմսերի գները գումարվում են, իսկ հետո բաժանվում են կարգավորված գործակցի վրա։ Արդյունքում անգամ եթե մի ընկերություն զգալիորեն քիչ է կապիտալիզացիայում, քան մյուսը, բայց նրա բաժնետոմսերի գինքը ավելի բարձր են, ապա այն զգալիորեն ազդում է ցուցանիշի արժեքի վրա։ Նույն մեծ տոկոսային փոփոխությունը զգալիորեն ցածր գին ունեցող բաժնետոմսերը կարող են աննշանորեն հարթեցնել ավելի բարձր գին ունեցող բաժնետոմսերի նկատմամբ ունեցած տոկոսային տարբերությունը։
  • Ներառում է ընդամենը 30 ընկերություն, Դոու-Ջոնսի ցուցանիշը չի համապատասխանում ֆոնդային շուկայի ընդհանուր ակտիվության հետ։ Օբյեկտիվության համար Դոու-Ջոնսի ցուցանիշի հետ միասին օգտագործվում է նաև S&P 500 ցուցանիշը։

Կառուցվածք

Ընկերությունների ցանկը, որոնք ներառվում են Դոու-Ջոնսի ցուցանիշի մեջ, փոփոխվում է ֆոնդային շուկայում իրավիճակների զարգացումներից։ Ցուցակ կազմելով զբաղված է The Wall Street Journal ամսագրի խմբագրությունը։

2015 թվականի մարտի 19-ի տվյալներով Դոու-Ջոնսի արդյունաբերական ցուցանիշի կազմում ներառված են հետևյալ 30 ընկերությունները՝

  • 3M Co. (արդյունաբերական ընկերություն)
  • American Express Co. (քարտային ծառայություններ)
  • Apple Inc. (էլեկտրոնիկա)
  • Boeing Co., The (ինքնաթիռների կառուցում և պաշտպանություն)
  • Caterpillar, Inc. (գյուղատնտեսական և շինարարական տեխնիկա)
  • Cisco Systems (հեռահաղորդակցություն)[5]
  • Chevron Corp. (նավթագազային ընկերություն)[6]
  • Կոկա-Կոլա (խմիչքներ)
  • E.I. du Pont de Nemours & Co. (քիմիա)
  • Exxon Mobil Corp. (նավթագազային ընկերություն)
  • Ջեներալ էլեկտրիկ (արդյունաբերական ընկերություն)
  • Գոլդման Սաքս (ֆինանսներ)
  • Home Depot, Inc. (շինարարական ապրանքների խանութներ)
  • Ինթել (կիսահաղորդիչներ)
  • International Business Machines Corp. (հաշվողական տեխնիկա)
  • JPMorgan Chase and Co. (ֆինանսական ընկերություն)
  • Johnson & Johnson Inc. (քիմիա, դեղագործություն)
  • McDonald’s Corp. (արագ սննդի ցանց)
  • Merck & Co., Inc. (դեղագործություն)
  • Մայքրոսոֆթ (ծրագրային ապահովում)
  • Նայքի (հագուստ)
  • Pfizer, Inc. (դեղագործություն)
  • Procter & Gamble Co. (քիմիա)
  • Travelers (ապահովագրություն)[5]
  • UnitedHealth Group Inc (առողջապահություն)[7]
  • United Technologies Corp. (NYSEUTX) (промышленный конгломерат)
  • Verizon Communications (հեռահաղորդակցություն)
  • Visa, Inc. (ֆինանսներ)
  • Wal-Mart Stores, Inc. (առևտրային ցանց)
  • Walt Disney Co., The (ժամանց)

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ