Դևիդ Վոն

ուելսցի ֆուտբոլիստ

Դևիդ Օուեն Վոն (անգլ.՝ David Owen Vaughan, փետրվարի 18, 1983(1983-02-18)[2][3], Abergele, Conwy County Borough, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի ֆուտբոլիստ, «Նոթինգհեմ Ֆորեստ» անգլիական ֆուտբոլային ակումբի և Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Դևիդ Վոն
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԴևիդ Օուեն Վոն
ԱզգությունըՈւելս Ուելս
ՔաղաքացիությունըՈւելս Ուելս
Ծննդյան ամսաթիվփետրվարի 18, 1983(1983-02-18)[2][3] (41 տարեկան)
ԾննդավայրԱբերգելե, Ուելս, Մեծ Բրիտանիա
Հասակ170 սմ[1]
Քաշ66 կգ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնգլիա Նոթինգհեմ Ֆորեստ
Համար24
Պատանեկան կարիերա
-2000Անգլիա Քրու Ալեքսանդրա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2000-2007Անգլիա Քրու Ալեքսանդրա185 (18)
2007-2008Իսպանիա Ռեալ Սոսիեդադ9 (1)
2008-2011Անգլիա Բլեքփուլ109 (4)
2011-2014Անգլիա Սանդերլենդ49 (3)
2013-2014 Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ9 (0)
2014-մ.հ.Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ62 (1)
Ազգային հավաքական
Ուելս Ուելս (մինչև 19)2 (1)
Ուելս Ուելս (մինչև 21)8 (3)
2003-մ.հ.Ուելս Ուելս42 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի փետրվարի 22-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2016 թվականի հունիսի 6-ի

Ֆուտբոլային կարիերան սկսել է անգլիական «Քրու Ալեքսանդրայի» կազմում։ 2007-08 թվականների մրցաշրջանում հանդես է եկել իսպանական Սեգունդայում՝ «Ռեալ Սոսիեդադի» կազմում։ Ավելի հայտնի է դարձել Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Բլեքփուլ» (2010-11 մրցաշրջանում) և «Սանդերլենդ» (2011 թվականից 2013 թվականը) անգլիական ակումբներում հանդես գալու շրջանում։ «Նոթինգհեմ Ֆորեստն» է ներկայացնում 2013 թվականից սկսած։

Ուելսի հավաքականի կազմում ֆուտբոլիստը 2003 թվականից սկսած անցկացրել է 42 հանդիպում։ Մասնակցել է երեք աշխարհի առաջնության և երեք Եվրոպայի առաջնության որակավորման փուլերի։

Կարիերա

Ակումբային

Կարիերայի սկիզբ

Դևիդ Վոնը «Քրու Ալեքսանդրա» ֆուտբոլային ակումբի սան է։ Ակումբի գլխավոր թիմի կազմում կատարել է իր նորամուտը 2000 թվականի օգոստոսի 19-ին Անգլիայի առաջին դիվիզիոնի շրջանակներում կայացած «Բլեքբեռն Ռովերսի» դեմ խաղում[4]։ Այս խաղը կիսապաշտպանի համար մրցաշրջանում մնում է միակը։ Հաջորդ մրցաշրջանի արդյունքներով Վոնի հաշվին կար անցկացրած 16 հանդիպում և Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Ռոտերեմ Յունայթեդի» դեմ խաղում հեղինակված գոլ[5]։ Ակումբի համար այդ մրցաշրջանը շատ ծանր է ստացվում, և արդյունքում ակումբը, լքելով առաջին դիվիզիոնը, տեղ է զբաղեցնում երկրորդում։ Ֆուտբոլիստը մնում է «Քրուի» հետ մինչև 2007-08 մրցաշրջանի սկիզբը և այդ շրջանում հասցնում է հանդես գալ Անգլիայի և երկրորդ և երրորդ դիվիզիոններում։ 2002-03 թվականների մրցաշրջանի սկսած ուելսցին համարվել է ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկը և ամեն մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 30 խաղերից ավելի։

2007 թվականի օգոստոսին Դևիդ Վոնը ընդունում է Անգլիան թողնելու բարդ որոշում[6] և ըստ իր խորհրդական Քրիս Քոուլմանի հրավերի[7]՝ համալրում է իսպանական «Ռեալ Սոսիեդադի» կազմը[8]։ Տրանսֆերի արժեքը կազմում է 440 հազար ֆունտ սթերլինգ[9]։ 2007 թվականի սեպտեմբերի 1-ին Դևիդը նշում է իր նորամուտը նոր թիմի կազմում։ Սեգունդայի շրջանակներում կայացած «Էյբարի» դեմ խաղում նա դուրս է գալիս խաղադաշտ թիմի մեկնարկային կազմի հետ, խաղի ընթացքում դեղին քարտ է ստանում և հանդիպման 80-րդ րոպեին փոխարինվում է[10]։ Նոր ակումբի կազմում անցկացրած իր երրորդ խաղում Վոնը հեղինակում է իր առաջին գոլը. նրա «զոհն» է դառնում «Լաս Պալմասի» դարպասապահ Անխել Պինդադոն[11]։ Ընդհանուր հաշվարկով ուելսցի ֆուտբոլիստը «Ռեալ Սոսիեդադի» կազմում անցկացնում է 9 հանդիպում և 2008 թվականի օգոստոսին վերադառնում է Անգլիա։

«Բլեքփուլ»

Վոնի կարիերայի հաջորդ ակումբն է դառնում «Բլեքփուլը»[12]։ Ֆուտբոլիստը անգլիացիների կողմից ձեռք է բերվում 200 հազար ֆունտ սթերլինգի դիմաց՝ որպես ակումբը լքած Ուեսլի Հուլահանի փոխարինող[13]։ Լանկշիրյան ակումբի կազմում կիսապաշտպանը նշում է իր նորամուտը 2008 թվականի օգոստոսի 9-ին Չեմպիոնշիպի շրջանակներում կայացած «Բրիստոլ Սիթիի» դեմ խաղում[14]։ «Դոնկաստեր Ռովերսի» դարպասը 2009 թվականի փետրվարի 7-ին հեղինակված գնդակը դառնում է Վոնի համար այդ մրցաշրջանում միակը[15]։ Համանման արդյունավետության ցուցանիշներ են գրանցվում ֆուտբոլիստի անվան դիմաց հաջորդ՝ 2009-10 մրցաշրջանում նույնպես. հոկտեմբերի 17-ին Բեն Բյորջեսի կատարած փոխանցումից նա գոլի հեղինակ է դառնում «Պլիմուտ Արգայլի» դեմ կայացած խաղում[16]։ Այդ մրցաշրջանում Բլեքփուլին հաջողվում է հաջողության հասնել առաջնության փլեյ-օֆֆ փուլում և դուրս գալ Անգլիայի Պրեմիեր Լիգայի հարթակ։

Պրեմիեր Լիգայում Դևիդ Վոնը անցկացնում է իր առաջին հանդիպումը 2010 թվականի օգոստոսի 14-ին, ընդդեմ «Ուիգան Ատլետիկի»։ Այդ խաղը «Բլեքփուլի» համար հաղթական վախճան է ունենում և թիմը 4-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տանում[17]։ 2010 թվականի նոյեմբերի 6-ին «Էվերթոնի» դարպասը հեղինակված գոլը դառնում է ուելսցու համար առաջինը Պրեմիեր Լիգայում[18]։ 2010-11 թվականների մրցաշրջանում Դևիդ Վոնը Լիգայում ճշգրիտ փոխանցումներ կատարելու ցուցանիշով գրանցում է լավագույն արդյունքներից մեկը[19], ինչպես նաև աչքի է ընկնում հաջող գրոհային գործողություններով։ Այսպես. օրինակ առաջնության վերջին խաղում (ընդդեմ «Մանչեսթեր Յունայթեդի») ֆուտբոլիստը կատարել էր 52 փոխանցում, որոնցից 49-ը ճշգրիտ էին ստացվել, իսկ մեկը հանգեցրել էր Էդվին Վան դեր Սարի դարպասը հեղինակված գոլին[19][20][21]։

Ընդհանուր հաշվարկով, 2006 թվականից 2011 թվականը կիսապաշտպանը «Բլեքփուլի» կազմում մասնակցել էր տարատեսակ մրցաշարերի, որոնց շրջանակներում մասնակցել էր 116 հանդիպման և դարձել էր 5 գոլի հեղինակ։ 2010-11 թվականների մրցաշրջանի արդյունքում «Բլեքփուլը» զբաղեցնելով նախավերջին հորիզոնականը՝ լքում է բարձրագույն դիվիզիոնը, իսկ Վոնի պայմանագրի ժամկետը լրանում է և ֆուտբոլիստը հրաժարվում է երկարաձգել այն[22]։ 2011 թվականի գարնանը կիսապաշտպանի ծառայություններով է սկսկում հետաքրքրվել իսպանական «Վիլյառեալը»[23], սակայն արդյունքում ուելսցու վերադարձը Իսպանիա չի կայանում։

«Սանդերլենդ»

2011 թվականի հուլիսին Վոնը կնքելով երեք տարի ժամկետով պայմանագիր կնքելով դառնում է անգլիական «Սանդերլենդի» ֆուտբոլիստը[24][25]։ Տեղափոխության ժամանակ Դևիդը հույս ուներ, որ իր նոր թիմը կկարողանա մրցաշրջանային արդյունքներով զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականից ներքև ընկած «տարածքը»[26]։ Ուելսցին «Սանդերլենդի» կազմում կատարում է իր նորամուտը 2011 թվականի օգոստոսի 13-ին Էնֆիլդում կայացած «Լիվերպուլի» դեմ խաղում[27][28], իսկ ակումբի կազմում հեղինակում է իր առաջին գոլը 2011 թվականի դեկտեմբերի 11-ին ընդդեմ «Բլեքբեռն Ռովերսի»[29]։ Ընդհանուր հաշվարկով Վոնը «Սանդերլենդի» կազմում անցկացնում է 2 լրիվ մրցաշրջան[30]։ Այդ ընթացքում նա մասնակցում է 55 հանդիպման[31]։

2013 թվականի մարտին, թիմի ֆուտբոլիստ Մարտին Օ’Նիլի ակումբը լքելու իրադարձությունից հետո Դևիդի թիմին հրաժեշտ տալու շանսերը մեծանում են։ Մինչև նոր մրցաշրջանի սկիզբը Վոնը շատ մոտ էր «Քրիսթալ Փելաս» տեղափոխվելուն[32], որտեղ նրան սպասում էր դեռևս «Բլեքփուլից» նրան ծանոթ՝ թիմի գլխավոր մարզիչ Իան Հոլոուեյը[33]։ Ինչպես նաև ուելսցին հետաքրքրություն էր առաջացրել «Ռեդինգի» և «Հալլ Սիթիի» մոտ[34]։ 2013-14 մրցաշրջանից սկսած Դևիդ Վոնը գնտվելով Պաոլո Դի Կանիոյի գլխավորության տակ[35], թիմի մեկնարկային կազմի հետ խաղադաշտ էր դուրս եկել ընդամենը 7 անգամ։ 2013 թվականի հոկտեմբերին Դի Կանիոյին փոխարինում է Գուստավո Պոյիետը[36], սակայն նրա գլխավորության տակ նույնպես Դևիդին չի հաջողվում հաստատվել թիմի մեկնարկային կազմում և ամսվա վերջում նա վարձավճարային պայմանագիր կնքելով համալրում է «Նոթինգհեմ Ֆորեստի» կազմը[37]։

«Նոթինգհեմ ֆորեստ»

Դևիդ Վոնի «Ֆորեստ» տեղափոխության ժամանակ ակումբի գլխավոր մարզիչ Բիլլի Դևիսը մտածում էր[38][39], որ Վոնի նման փորձառու ֆուտբոլիստը կօգնի թիմին վերադառնալ Պրեմիեր Լիգա[40][41]։ Նոր թիմի կազմում ուելսցին նշում է իր նորամուտը 2013 թվականի նոյեմբերի 2-ին[42]. Չեմպիոնշիպի շրջանակներում կայացած «Բլեքփուլի» դեմ խաղում նա դուրս է գալիս խաղադաշտ մեկնարկային կազմի հետ և խաղի վերջնամասում փոխարինվում է[43][44]։ Մինչև մրցաշրջանի ավարտը Վոնը թիմի կազմում անցկացնում է ևս 8 հանդիպում և 2014 թվականի ամռանը ակումբը ձևակերպում է ֆուտբոլիստի արդեն ոչ վարձավճարով տեղափոխությունը[45], չնայած այն բանին, որ ֆուտբոլիստը ծնկի ծանր վնասվածքի պատճառով դուրս չէր եկել խաղադաշտ հունվարի 24-ից մինչև ապրիլի 19-ը[46][47]։

Միջազգային

Դևիդ Վոնը հանդես է եկել Ուելսի երիտասարդական հավաքականի կազմում։ Ինչպես նաև կիսապաշտպանը երկու հանդիպում է անցկացրել Ուելսի մինչև 19 տարեկանների պատանեկան հավաքականի կազմում[48]։ 2003 թվականի մայիսի 26-ին Վոնը անցկացնում է իր առաջին հանդիպումը երկրի գլխավոր հավաքականի կազմում, որը այդ ժամանակաշրջանում գլխավորում էր Մարկ Հյուզը[49]։ Ազգային հավաքականի կազմում անցկացնելով ևս երկու ընկերական խաղ, 2005 թվականի հոկտեմբերի 8-ին ֆուտբոլիստը առաջին անգամ դուրս է գալիս խաղադաշտ աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում (հյուսիսիռլանդացիների դեմ խաղի երկրորդ խաղակեսում փոխարինելով Ռոբերտ Էրնշոուին)[50]։ Չորս օր անց կիսապաշտպանը մասնակցում է Ադրբեջանի հավաքականի դեմ կայացած խաղին՝ ամբողջությամբ[51]։

2007 թվականին Դևիդ Վոնը մասնակցում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում կայացած երկու հանդիպման[52]։ 2009 թվականի հոկտեմբերի 14-ին ֆուտբոլիստը Լիխտենշտայնի ազգային հավաքականի դեմ կայացած խաղում հեղինակում է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[53]։ Հետագայում Վոնը անցկացնում է 6 որակավորական հանդիպումներ 2012 թվականի Եվրոպայի առաջնության շրջանակներում և 7 նույն տեսակի հանդիպում՝ 2014 թվականի աշխարհի առաջնության։

2010 թվականի 2013 թվականը Վոնը անցկացրել է հավաքականում իր խաղերի մեծամասնությունը։ Սակայն 2013 թվականի նոյեմբերին կիսապաշտպանը ստիպված է լինում վնասվածքի պատճառով բաց թողնել Ֆինլանդիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղը[54][55], ինչից հետո երկար ժամանակ հավաքական չի հրավիրվում և հաջորդ հանդիպումը նրա կազմում անցկացնում է միայն 2014 թվականի հունիսի 4-ին[56]։

2016 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում՝ 2014 թվականին, Դևիդ Վոնը հավաքական է հրավիրվում ընդամենը մեկ անգամ։ Սեպտեմբերի 9-ին նա հայտնվում է հավաքականի պահեստային կազմի անդամնների ցանկում Անդորրայի հավաքականի դեմ արտագնա խաղին մասնակցելու նպատակով, սակայն խաղադաշտ այդպես էլ դուրս չի գալիս[57]։ 2015 թվականի մարտի 28-ին Վոնը Իսրայելի հավաքականի դեմ խաղի երկրորդ խաղակեսում փոխարինում կատարելով՝ անցկացնում է իր առաջին հանդիպումը որակավորման փուլում[58]։ Կիսապաշտպանը հայտնվում է 2016 թվականի Եվրոպայի առաջնության համար կազմված հավաքականի հայտացուցակում, սակայն մրցաշարի շրջանակներում ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի գալիս։

Խաղային բնութագրում

«Քրու Ալեքսանդրայում», իր առաջին ակումբի կազմում Դևիդ Վոնը հաստատվում է թիմի հիմնական կազմում շնորհիվ իր ունիվերսալության։ Նա օգտագործվում էր թիմի գլխավոր մարզիչ Դարիո Գրադիի կողմից ոչ միայն կիսապաշտպանության կենտրոնում, այլ նաև եզրերում[59]։ Ֆուտբոլիստի եզրերում աշխատելու կարողությունը երևում է նաև «Բլեքփուլ» տեղափոխության ժամանակ։ Ենթադրվում էր, որ ֆուտբոլիստը այդ թիմում կխաղա կենտրոնական կիսապաշտպանի կամ աջ կիսապաշտպանի դիրքերում[13]։ Ֆուտբոլիստը չէր հիասթափեցրել մարզչական շտաբին.

Նա իսկական կիսապաշտպանի է, քանի որ կարողանում է անել այն ինչը պետք է։

— Իան Հոլոուեյ, «Բլեքփուլի» գլխավոր մարզիչ (2009-2012)[19].

Դրա հետ միասին Հոլոուեյի գլխավորության տակ ֆուտբոլիստը որակավորվում է որպես մաքուր կենտրոնական կիսապաշտպան[19]։ 2013-14 մրցաշրջանում, «Սանդերլենդի» կազմում խաղալիս, Վոնի մոտ արդեն նկատվում է ֆուտբոլիստի ոչ բավարար ուժեղ դիրքային խաղը թիմի պաշտպանության համար, ինչպես նաև ոչ բարձր շարժունակությունը և ուելսցու սրությունը գրոհային գործողություններում[60]։

Ընտանիք

Դևիդ Վոնը ամուսնացած է։ Ոնի որդի, որը ծնվել է 2007 թվականին՝ ֆուտբոլիստի «Ռեալ Սոսիեդադ» տեղափոխությունից քիչ առաջ[19]։

Ձեռքբերումներ

«Բլեքփուլ»

Վիճակագրություն

2017 թվականի փետրվարի 22-ի դրությամբ

Ակումբային

ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթներՄայրցամաքային
գավաթներ
ԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
Քրու Ալեքսանդրա2000-01[61]II1000000010
2001-02[62]II130300000160
2002-03[63]III323610000384
2003-04[64]II310200000330
2004-05[65]II446400000486
2005-06[66]II345200000365
2006-07[67]III294600000354
2007-08[68]III1000000010
Ընդհանուր18518231000020819
Ռեալ Սոսիեդադ2007-08[69]II9100000091
Բլեքփուլ2008-09[70]II331200000351
2009-10[71]II411210030462
2010-11[72]I352000000352
Ընդհանուր10944100301165
Սանդերլենդ2011-12[73]I222500000272
2012-13[74]I241400000281
2013-14I3010000040
Ընդհանուր4931000000593
Նոթինգհեմ Ֆորեստ2013-14[75]II90100000100
2014-15[76]II130200000150
2015-16[77]II351200000371
2016-17[78]II140210000131
Ընդհանուր711710000782
Ընդհանուրը կարիերայում42327443003047030

Աղբյուրներ։ Soccerbase.com, Footballdatabase.eu

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Վոն» հոդվածին։