Էդվին վան դեր Սար

Էդվին վան դեր Սար (հոկտեմբերի 29, 1970(1970-10-29)[2][3], Voorhout), հոլանդացի դարպասապահ, ով խաղացել է Այաքսի, Յուվենտուսի, Ֆուլհեմի և Մանչեսթեր Յունայթեդի կազմում։ Իր ֆուտբոլային կարիերան սկսել է Այաքսի կազմում, որտեղն 9 տարի խաղալուց հետո տեղափոխվել է Թուրինի Յուվենտուս, հետո Անգլիա, որտեղ խաղացել է Ֆուլհեմի և Յունայթեդի կազմում։ Նա այն ֆուտբոլիստներից է, ովքեր հաղթել են Չեմպիոնների Լիգան երկու տարբեր թիմերի հետ՝ Այաքսի հետ՝ 1995 թվականին, իսկ Յունայթեդի հետ՝ 2008 թվականին։Նա Հոլանդիայի ազգային հավաքականում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն է։ Վան դեր Սարը համարվում է բոլոր ժամանակների լավագույն դարպասպահներից մեկը։

Էդվին վան դեր Սար
հոլ.՝ Edwin van der Sar
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Նիդերլանդների Թագավորություն[1]
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 23, 1970 (53 տարեկան)
ԾննդավայրՎորհութ, Նիդերլանդներ Հոլանդիա
Հասակ202 սմ
Քաշ93 կգ
Դիրքդարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱվարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1990-1999 Նիդերլանդներ Այաքս 226 (1)
1999-2001 Իտալիա Յուվենտուս 66 (0)
2001-2005 Անգլիա Ֆուլհեմ 127 (0)
2005-2011 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 186 (0)

Ընդհանուր 605 (1)
Ազգային հավաքական
1995-2008 Նիդերլանդներ Հոլանդիա 130 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

Այաքս

1990 թվականի վան դեր Սարը պայմանագիր կնքեց Հոլանդական Այաքսի հետ։ Այաքսում ցույց տվեց շատ լավ խաղ օգնելով թիմին հաղթել 1994-1995 թվականների Չեմպիոնների Լիգան և ոչ ավել ոչ պակաս 1995 թվականի Եվրոպայի լավագույն դարպասապահի կոչումը։ Նա պաշտպանում էր դարպասը նաև 1996 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրաակչում, սակայն այնտեղ թիմը 11 մետրանոց հարվածաշարով պարտվեց Յուվենտուսին։ Վան դեր Սարը Այաքսի կազմում խաղաց ընդհանուր առմամբ 226 խաղ և դարձավ մեկ գոլի հեղինակ, որտեղ թիմը հաղթանակ տարավ 9-1 հաշվով Գրաֆշափի նկատմամբ։

Յուվենտուս

1999 թվականի վան դեռ Սարը հայտնվեց Մանչեսթեր Յունայթեդի և Յուվենտուսի ուշադրության տակ, սակայն ընտրեց Յուվենտուսը։ Նա դարձավ առաջին այլազգի դարպասապահը, ով պաշտպանել է Յուվենտուսի դարպասը։ Առաջին խաղը անցկացրեց Ռեգինայի դեմ խաղում, որտեղ գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշիվը։ 1990-2000 թվականին Յուվենտուսը մրցաշրջանն ավարտեց երկրորդ հորիզոնականում։ Վան դեր Սարը իր տեղը հիմնական կազմում կորցրեց 2001 թվականի ամռանը, երբ Յուվենտուսի շարքերը համալրեց իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը։

Ֆուլհեմ

2001 թվականի օգոստոսի 1-ին վան դեր Սարը տեղափոխվեց Անգլիա՝ միանալով Ֆուլհեմին։ Նա կնքեց չորսամյա պայմանագիր, իսկ տռանսֆերի արժեքը կազմեց 7.1 մլն եվրո։ Հենց հաջորդ օրը վան դեր Սարը կիսվեց իր տպավորություններով՝ ասելով, որ տիրում է շատ ընկերասեր և համերաշխ մթնոլորտ։ Իր առաջին պաշտոնական խաղը անցկացրեց օգոստոսի 18-ին, երբ թիմը մրցում էր Մանչեսթեր Յունայթեդի հետ և պարտվեց 3-2 հաշվով։ Ընդհանուր առմամբ Ֆուլհեմի կազմում անցկացրեց 127 խաղ և արժանացավ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի ուշադրությանը։

Մանչեսթեր Յունայթեդ

Վան դեր Սարը միացավ Մանչեսթեր Յունայթեդին 2005 թվականի հունիսի 10-ին 2 միլիոն եվրոյով։ 2007 թվականին նրա կատարած սեյվը 11 մետրանոց հարվածից օգնեց թիմին հաղթանակ տանել Մանչեսթերյան դերբիում։ Չելսին պետք է կարողանար հաղթել Արսենալին, որ Մանչեսթեր Յունայթեդը կարողանար դառնալ չեմպիոն։ 2007-2008 թվականը վան դեր Սարի համար լավագույն մրցաշրջանն էր, նրա տեղափոխվելուց հետո։ 2008 թվականի դեկտեմբերին վան դեր Սարը երկարաձգեց պայմանագիրը մեկ տարով։ 2007 թվականի հունվարի 27-ին օգնեց թիմին դառնալ նոր ռեկորդի հեղինակ։ Վան դեր Սարը գոլ բաց չէր թողել 11 խաղ կամ 1032 րոպե՝ շրջանցելով նախորդ ռեկորդը, որը պատկանում էր Պետր Չեխին՝ 10 խաղ կամ 1025 րոպե։ Էդվին վան դեր Սարը համարվում էր Յունայթեդի բացարձակ առաջատարներից մեկը և ավագը։Վան դեր Սարը վնասվածք ստացավ մինչմրցաշրջանային պատրաստության ժամանակ՝ Աուդի Քափի շրջանակներում։ Վնասվածքի պատճառով նա բաց թողեց իր առաջին 12 խաղերը 2009-2010 մրցաշրջանում։ 2009 թվականի հոկտեմբերի 6-ին նա վերադարձավ և խաղաց Էվերթոնի դեմ խաղում։ Հոկտեմբերի 17-ին նա խաղաց նաև Բոլթոնի դեմ խաղում։

Անգլիական լրատվամիջոցները հայտնեցին, որ Էդվին վան դեր Սարը ավարտելու է կարիերան մրցաշրջանից հետո։ Մարտի 12-ին՝ Արսենալի դեմ խաղում նա ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիսը մի քանի հրաշալի սեյվեր կատարելուց հետո։ Այդ խաղում Արսենալը պարտվեց 2-0 հաշվով՝ Ֆաբիոյի և Ուեյն Ռունիի գոլերի շնորհիվ։ 2011 թվականի մայիսի 22-ին նա խաղաց առաջնության իր վերջին խաղը Բլեքփուլի դեմ, որտեղ թիմը հաղթեց 4-2 հաշվով։ Նրա վերջին խաղը Չեմպիոնների Լիգայի եզրափակիչն էր՝ Բարսելոնայի դեմ, որտեղ Յունայթեդը չեմպիոնի կոչումը զիջեց Բարսային՝ պարտվելով 3-1 հաշվով։2011 թվականի մայիսի 28-ին վան դեր Սարը ավարտեց կարիերան։

Միջազգային կարիերա

Վան դեր Սարը Հոլանդիայի հայտացուցակում էր 1994 թվականի աշխարհի առաջնությանը, սակայն չմասնակցեց ոչ մի խաղի։ 1995 թվականի հունիսի 7-ին առաջին անգամ Հոլանդիայի կազմում խաղադաշտ դուրս եկավ Բելառուսի դեմ խաղում։

Եվրո 2004

Մինչև 11 մետրանոց հարվածաշարը վան դեր Սարը պահեց 11 մետրանոց հարված խաղի ընթացքում։ հոլանդիան 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց 5-4 հաշվոց, սակայն կիսաեզրափակչում պարտվեց Պորտուգալիային։

2006 թվականի աշխարհի առաջնություն

Խմբային փուլի՝ Կոտ դ Իվուարի դեմ խաղում վան դեր Սարը գոլ բաց չթողեց և շրջանցեց Ֆրանկ Բոերի ռեկորդը։

2010 աշխարհի առաջնության որակավորման փուլ

2010 աշխարհի առաջնության որակավորման փուլին վան դեր Սարը չմասնակցեց մարզչի հետ ոչ լավ հարաբերություններ ունենալու պատճառով։ Խաղերին մասնակցեց Ստելենբուրգը։

Անձնական կյանքը

Վան դեր Սարը ամուսնացած է Անեմարի վան Կեստերենի հետ։ Նրանք ունեն մեկ տղա և մեկ աղջիկ։

Ցուցանիշներ

Ակումբ

ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթԼիգայի գավաթԵվրոպաԸնդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Այաքս1990–919000000090
1991–920000000000
1992–93190303000250
1993–94320406010430
1994–953303011010480
1995–963302011040500
1996–973301010010450
1997–98331508000461
1998–99340506010460
Ընդհանուր2261230550803121
Յուվենտուս1999–20003203011000460
2000–01340206000420
Ընդհանուր6605017000880
Ֆուլհեմ ՖԱ2001–0237040000000410
2002–03190000011000300
2003–0437060000000430
2004–0534050100000400
Ընդհանուր127015010110001540
Մանչեսթեր Յունայթեդ2005–0638020308000510
2006–07320300012000470
2007–08290400010010440
2008–09330200010040490
2009–1021000206000290
2010–11330200010010460
Ընդհանուր186013050560602660
Ընդհանուր60515606013901408201

Միջազգային

Հոլանդիա
ՏարիԽաղԳոլ
199550
1996100
199760
1998140
199980
2000120
200190
200260
200380
2004170
2005110
2006120
200740
200880
Ընդհանուր1300

Մրցանակներ

Ակումբային

Այաքս

  • Երեդիվիզիա(4) 1993-94, 1994-95, 1995-96, 1997-98
  • Գավաթ(3) 1992-93, 1997-98, 1998-99
  • Յոհան Կրույֆի գավաթ(3) 1993, 1994, 1995
  • Չեմպիոնների լիգա (1) 1994-1995
  • Ուեֆայի գավաթ(1) 1991-1992
  • Ուեֆայի սուպերգավաթ(1)1995
  • Միջազգային ակումբային գավաթ(1) 1995

Յուվենտուս

  • Ուեֆա Ինտերտոտո գավաթ(1) 1999

Ֆուլհեմ

  • Ուեֆա Ինտերտոտո գավաթ(1)

Մանչեսթեր Յունայթեդ

  • Անգլիայի Պրեմիեր Լիգա(4) 2006-07, 2007-08, 2008-09, 2010-11
  • Անգլիայի գավաթ(2) 2005-06, 2008-09
  • ՖԱ գավաթ(3) 2007, 2008, 2010
  • Չեմպիոնների Լիգա(1) 2007-2008
  • Աշխարհի ակումբային առաջնություն(1) 2008

Անհատական ձեռքբերումներ

  • Միակ դարպասապահը,որ հաղթել է ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգայում երկու տարբեր թիմերի կազմում (Այաքսի հետ 1995 թվականին և Մանչեստեր Յունայթեդի հետ 2008 թվականին)
  • Ռեկորդակիր Բրիտանական պատմության մեջ առանցգուլ բաց թողնելու անկացրած աննդմեջ խաղերի թվով՝ 1311 րոպե (14 խաղ)
  • «Ոսկե ձեռնոցի» դափնեկիր։ 2009 (21 խաղ առանց գոլ բաց թողնելու).
  • ՊՖԱ հատուկմրցանակ ֆուտբոլում ունեցած ավանդի համար։ 2008.
  • Ռեկորդակիր ազգային հավաքականումանցկացրած խաղերի թվով։
  • եվրոպայի լավագույն դարպասապահ ՈՒԵՖԱ վարկածով։ 1995, 2009.
  • Նիդեռլանդների լավագույ դարպասապահ։ 1994, 1995, 1996, 1997.
  • Նիդեռլանդներիլավագույն ֆուտբոլիստ։ 1998.
  • եվրոպայի առաջնության 2008 թվականի խորհրդանշական հավաքականի անդամ ՖԻՖԱ վարկածով։ 2008
  • Էդվին Վան դեր Սարը տարիքով ամենամեծ ֆուտբոլիստն է որը խաղացել է չեմպիոնների լիգայի եզրափակչում։ 2011 թվականի մայիսի 28-ին երբ Վան դեր Սարը խաղադաշ է դուրս չեմպիոնների լիգայի 2010-11 մրցաշրջանի Բարսելոնա-Մանչեստեր Յունայթեդ եզրափակիչ խաղում նրա տարիքը եղել է40տարեկան և 212 օրական[4]։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվին վան դեր Սար» հոդվածին։