Jump to content

Եվգենի Եվստիգնեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Եվստիգնեև
Ծնվել էհոկտեմբերի 9, 1926(1926-10-09)[1][2]
ԾննդավայրՆիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էմարտի 4, 1992(1992-03-04)[1] (65 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց[1]
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1956)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, թատերական ուսուցիչ և մանկավարժ
Ամուսին(ներ)Գալինա Վոլչեկ, Իրինա Ցիվինա և Liliya Yevstigneyeva?
Երեխա(ներ)Դենիս Եվստիգնեև և Maria Selyanskaya?
Պարգևներ և մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ ԽՍՀՄ պետական մրցանակ ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ և Բյուրեղապակյա Տուրանդոտ

Եվգենի Ալեքսանդրովիչ Եվստիգնեև (ռուս.՝ Евгений Александрович Евстигнеев, հոկտեմբերի 9, 1926(1926-10-09)[1][2], Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - մարտի 4, 1992(1992-03-04)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի խորհրդային դերասան, մանկավարժ։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1974), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1983):

Կենսագրությունխմբագրել կոդը

Եվգենի Եվստիգնեևը ծնվել է Նիժնի Նովգորոդում` բանվորի ընտանիքում։ Ապագա դերասանը վեց տարեկան էր, երբ հայրը մահացել է։ Մայրը ամուսնացել է երկրորդ անգամ, սակայն խորթ հայրը նույնպես մահացել է, երբ նա 17 տարեկան էր։ 1941 թվականից սկսել է աշխատել, ավարտել է տեխնիկումը և չորս տարի, որպես փականագործ, աշխատել է «Կարմիր Էտնա» գործարանում։ Այդ ընթացքում զբաղվել է ինքնագործունեությամբ և քանի որ ուներ երաժշտական ընդունակություններ, տարբեր գործիքների վրա նվագել է ջազ` և ելույթներ ունեցել տարբեր վայրերում։

1946 թվականին ընդունվել է Գորկու թատերական ուսումնարանը (այժմ կրում է իր անունը)։ 1951 թվականին ավարտելով, աշխատանքի է անցել Վլադիմիրի մարզային դրամատիկական թատրոնում։ 1954 թվականին ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնին կից` Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիայի երկրորդ կուրս։ 1956 թվականին այն ավարտելով, աշխատանքի է անցել Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում։ 1957 թվականից «Սովրեմեննիկ» թատրոնի դերասան է։ Իր առաջին նշանակալից դերը թատրոնում, խաղացել է 1960 թվականին, Եվգենի Շվարցի «Մերկ թագավորը» պիեսում։ Այդ ներկայացումը դերասանին մեծ ճանաչում բերեց։ Նշված թատրոնում նրա վերջին դերը Դորնի կերպարն էր` Անտոն Չեխովի «Ճայը» պիեսում, 1970 թվականին։ Կինոյում նկարահանվում է 1957 թվականից։ Առաջին անգամ նկարահանվել է Վլադիմիր Պետրովի «Մենամարտ» կինոնկարում (1957): Շուրջ երեք տասնամյակ Եվստիգնևի լավագույն դերակատարումներին կարելի է հանդիպել Վլադիմիր Կապլունովսկու «Լյուբուշկա» (1961), Վլադիմիր Բերնշտայնի «Հավատացեք ինձ, մարդիկ» (1964), Ալեքսանդր Գինզբուրգի «Ինժեներ Գարինի հիպերբոլոիդը» (1966), Միխայիլ Շվեյցերի «Ոսկե հորթը» (1966), Էլդար Ռյազանովի «Զգուշացիր ավտոմեքենայից» (1966), «Հաջողության կեռմաններ» (1968), «Ծերունի ավազակները» (1971) և «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» (1974) և այլ կինոնկարներում։

1964 թվականին նկարահանվել է Էլեմ Կլիմովի «Բարի գալուստ, կամ Կողմնակի անձանց մուտքը արգելվում է» կինոնկարում։ 1972 թվականին Եվստիգնեևը խաղացել է պրոֆեսոր Պլեշների դերը Տատյանա Լիոզնովայի «Գարնան տասնյոթ ակնթարթները» հեռուստատեսային բազմասերիանոց պատումում։ 1988 թվականին «Շան սիրտը» հեռուստաֆիլմում կատարել է պրոֆեսոր Պրեոբրաժենսկու դերը։ Ընդհանուր առմամբ, Եվգենի Եվստիգնեևը նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում։ Նրա վերջին դերը կինոյում, Իվան Ահեղի դերն էր «Երմակ» (1986-1996 թթ.) կինոնկարում։

1976-1985 թվականներին դասավանդել է դպրոց-ստուդիայում, 1977 թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման[3]։ Մանկավարժական գործունեություն է ծավալել նաև Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներում[4]։

Անձնական կյանքըխմբագրել կոդը

1955-1964 թվականներին Եվգենի Եվստիգնեևը ամուսնացած է եղել դերասանուհի, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գալինա Վոլչեկի հետ և ունի մեկ որդի, ներկայումս ռեժիսոր և պրոդյուսեր Դենիս Եվստիգնեևը։

1966-1986 թվականներին ամուսնացել է դերասանուհի Լիլիա Ժուրկինայի հետ։ Այդ ամուսնությունից ծնվել է նրանց դուստրը, ներկայումս դերասանուհի Մարիա Սելյանսկայան։

Երրորդ անգամ Եվգենի Եվստիգնեևը ամուսնացել է 1986 թվականին, դերասանուհի Իրինա Ցիվինայի հետ։

Մահըխմբագրել կոդը

Եվգենի Եվստիգնեևը առողջական լուրջ խնդիրներ ուներ` կապված սրտի հետ։ Առաջին ինֆարկտը նա տարել էր դեռևս 1980 թվականին։ 1992 թվականի մարտին, Լոնդոնում նա պետք է ենթարկվեր սրտի բարդ վիրահատության։ Հետազոտությունից հետո բժիշկը նրան բացատրել էր, որ իր դեպքում նա ապրելու հնարավորություն չունի նույնիսկ վիրահատությունից հետո։ Դերասանը միանգամից ընկել էր կլինիկական մահվան մեջ, որից չորս ժամ անց, 1992 թվականի մարտի 4-ին` մահացել է։ Ըստ բժիշկների, նրան կարող էր փրկել միայն սրտի փոխպատվաստումը։

Եվգենի Եվստիգնեևը թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանոցում։

Մասնակի ֆիլմագրությունխմբագրել կոդը

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1957ՄենամարտПоединокկապիտան Պետերսոն
1958Վասիսուալի ԼոխանկինВасисуалий ЛоханкинՎասիսուալի Լոխանկին
1959Բալլադ զինվորի մասինБаллада о солдатеբեռնատարի վարորդ
1959ԱնյուտաАнютаնկարիչ
1961Դժվար ժամինВ трудный часՕլգայի հարևանը
1961ԼյուբուշկաЛюбушкаՖիլիպ Ակիմովիչ
1961Մարդը գնում է արևի հետևիցЧеловек идёт за солнцемՆիկոլայ
1962Մեկ տարվա ինը օրերըДевять дней одного годаՆիկոլայ Իվանովիչ
1962ԵրբեքНикогдаԱլեքսանդր Ալեքսին
1963Նրանց խոնարհվում է երկինքըИм покоряется небоԻվան Սերգեևիչ
1964Բարի գալուստ, կամ Կողմնակի անձանց մուտքը արգելվում էДобро пожаловать, или Посторонним вход воспрещёнճամբարի պետ Դինին
1964Ուզում եք հավատացեք, ուզում եք` ոչХотите — верьте, хотите — нет…հարևան
1964Հավատացեք ինձ, մարդիկВерьте мне, людиԿոստյուկով
1965ՀավատարմությունВерностьԻվան Տերենտևիչ
1965Տոթակեզ հուլիսЗнойный июльքննիչ
1965Ինժեներ Գարինի հիպերբոլոիդըГиперболоид инженера ГаринаՊյոտր Գարին
1965Կառուցվում է կամուրջСтроится мостՍինայսկի
1966Զազրելի անեկդոտСкверный анекдотԻվան Պրալինսկի
1966Ավագ քույրըСтаршая сестраՕգորոդնիկով
1966Զգուշացիր ավտոմեքենայիցБерегись автомобиляԵվգենի Ալեքսանդրովիչ
1967Նրանք ապրում են շատ մոտОни живут рядомԴանիլով
1967Նրբագծեր Վ. Ի. Լենինի դիմանկարինШтрихи к портрету В. И. ЛенинаԱնատոլի Լունաչարսկի
1968Ոսկե հորթըЗолотой телёнокԱլեքսանդր Կորեյկո
1968Միայն մեկ կյանքВсего одна жизньԳեորգի Չիչերին
1968Հաջողության կեռմանըЗигзаг удачиԻվան Կալաչյով
1968Դա պատահել է հետախուզության ժամանակЭто было в разведкеլուսանկարիչ
1969Հին տունըСтарый домԻվան Յակովլև
1969Կամուրջներ մոռացության վրայով-մեխերով մարդը
1969Տարօրինակ մարդիկСтранные людиեղբայր
1969Մեղադրվում են սպանության մեջОбвиняются в убийствеՍպիրիդոնով
1969ՉայկովսկիЧайковскийԳերման Լարոշ
1970ՎազքБегՊարամոն Կորզուխին
1971Ծերունի ավազակներըСтарики-разбойникиՎալենտին Վորոբյով
1971Թագավորական ողջ զորագունդըВся королевская ратьԼարսոն
1971Հանրապետության սեփականությունըДостояние республикиԿառլ Վիտոլ
1971Սպիտակ թագուհու քայլըХод белой королевыԴրիժիկ
1972Երջանիկ «Շչուկայի» հրամանատարըКомандир счастливой «Щуки»Ստեպան Լուկիչ
1972Պրիվալովյան միլիոններըПриваловские миллионыԻվան Յակովլևիչ
1972Երգեցողության ուսուցիչըУчитель пенияտեսուչ
1973Գարնան տասնյոթ ակնթարթСемнадцать мгновений весныՎերներ Պլեյշներ
1973Իտալացիների անհավանական արկածները ՌուսաստանումНевероятные приключения итальянцев в Россииկաղ իտալացի
1973Հին ամրոցըСтарая крепостьՍիմոն Պետլյուրա
1973ԱմառանոցДачаՖեոդոր
1973Իմ ճակատագիրըМоя судьбаՏիմոֆեյ Կոժուխով, Պավել Կոժուխով
1973Նեյլոն 100%Нейлон 100 %Եվգենի Բադեև
1974Մանկության վերջին ամառըПоследнее лето детстваՎալենտին Նավրոցկի
1975Դեպի պայծառ կրակըНа ясный огоньՊիրամիդով
1975Ցնցող ԲերենդեևըПотрясающий БерендеевԲերենդեևի հայրը
1975Հալվայի համըВкус халвыվեզիր
1975«Օմեգա» տարբերակըВариант «Омега»Նիկոլայ Սիմակով
1976Վիրաբույժ Միշկինի օրերըДни хирурга МишкинаՖիլիպ Իվանովիչ
1976Ֆերդինանդ Լյուսի կյանքն ու մահըЖизнь и смерть Фердинанда ЛюсаԴիգոն
1976Պատմություն անհայտ դերասանի մասինПовесть о неизвестном актёреՊավել Գորյաև
1977Լեգենդ Թիլի մասինЛегенда о Тилеվանական
1977Կարմիր Գլխարկի մասինПро Красную Шапочкуաստղագուշակ
1977ՔիթըНосչինովնիկ
1977Ընտանեկան հանգամանքներից ելնելովПо семейным обстоятельствамՆիկոլայ Պավլովիչ
1979Սիրելիներից մի բաժանվեքС любимыми не расставайтесьԽոմակ
1979Հանդիպման վայրը փոխել չի կարելիМесто встречи изменить нельзяՊյոտր Ռուչնիկով
1980Սև հավը, կամ Ստորգետնյա բնակիչներըЧёрная курица, или Подземные жителиաստվածաբանության ուսուցիչը
1980Հին Նոր տարինСтарый Новый годԻվան Ադամիչ
1980Ատլանտներ և կարիատիդներАтланты и кариатидыԼեոնիդ Սոսնովսկի
1981Մեխանիկ Գավրիլովի սիրելի կինըЛюбимая женщина механика ГавриловаՌիտայի քեռին
1983ԴեմիդովներըДемидовыՆիկիտա Դեմիդով
1983Զավեշտալի սիրեկանը, կամ Սըր Ջոն Ֆալստաֆի սիրային մտահղացումներըКомический любовник, или Любовные затеи сэра Джона Фальстафаհերցոգ
1983Մենք ջազից ենքМы из джазаօրենքով գող
1983Եվ կյանք, և արցունքներ, և սերИ жизнь, и слёзы, и любовьՍտեպան Ստեպանովիչ
1984Դեռ սիրում եմ, դեռ հույս ունեմЕщё люблю, ещё надеюсьՎասիլի Վասիլևիչ
1984Ծեր կախարդի հեքիաթներըСказки старого волшебникаինքնակոչ արքա
1984ՊերիկոլաПериколаՊերուի փոխարքան
1985Մարդն ակորդեոնովЧеловек с аккордеономԻվա Լոպատին
1985Ձմեռային երեկո ԳագրայումЗимний вечер в ГаграхԱլեքսեյ Բեգլով
1986Ջեկ Վոսմյորկինը` ամերիկացիДжек Восьмёркин — «американец»ծովակալ Կացաուրով
1987ՄոոնզունդМоонзундՆիկոլայ ֆոն Էսսեն
1987Գարդեմարիններ, առաջГардемарины, вперёд!Ալեքսեյ Բեստուժև-Ռյումին
1987ՀետքագետըСледопытՍախեմ
1988Շան սիրտըСобачье сердцеպրոֆեսոր Պրեոբրաժենսկի
1988Յանկիի նոր արկածները Արթուր թագավորի պալատումНовые приключения янки при дворе короля Артураարքեպիսկոպոս
1988Զերո քաղաքըГород Зероթանգարանի տնօրեն
1989Բալթազարի խնջույքները, կամ Գիշեր Ստալինի հետПиры Валтасара, или Ночь со СталинымՄիխայիլ Կալինին
1989Սայլապանն ու թագավորըБиндюжник и КорольՆիկիֆոր
1989Կորած ժամանակըКанувшее времяՎասիլի Չալիշև
1990ՅամաЯмаդատարանի նախագահ
1990ԳլխարկըШапкаԿոնստանտին Բարանով
1990Տասը տարի առանց նամակագրության իրավունքիДесять лет без права перепискиԻսայ Լվովիչ
1990Շան որդիներըСукины детиԱնդրեյ Նանայցև
1990«Գազան» մականունով…По прозвищу «Зверь»ծեր բանտարկյալ
1991Վիվատ, գարդեմարիններВиват, гардемарины!Ալեքսեյ Բեստուժև-Ռյումին
1991Գիշերային զվարճանքներНочные забавыԱլեքսանդր Անդրյուշչենկո
1991Ձայն բարբառոյ... (?)-դահիճ
1992Գարդեմարիններ IIIГардемарины IIIԱլեքսեյ Բեստուժև-Ռյումին
1992Ինչպե՞ս եք ապրում, կարասներКак живёте, караси?Անատոլի
1992Երազներ Ռուսաստանի մասինСны о Россииպարտիզպան Բուշ
1992«Ռուբինչիկ» կրպակը և...Лавка «Рубинчик» и…պրոֆեսոր
1996ԵրմակЕрмакԻվան Ահեղ

Ծանոթագրություններխմբագրել կոդը

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Եվստիգնեև» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ