Զոլավոր գիշերազգեստով տղան (ֆիլմ)

«Զոլավոր գիշերազգեստով տղան» (անգլ.՝ The Boy in the Striped Pyjamas), ամերիկացի ռեժիսոր Մարկ Հերմանի դրամատիկ ֆիլմն է, որը նկարահանվել է 2008 թվականին։ Ֆիլմի համար հիմք է հանդիսացել իռլանդացի գրող Ջոն Բոյնի համանուն վեպը։ Նկարահանումները տեղի են ունեցել Բուդապեշտում։

Զոլավոր գիշերազգեստով տղան
Երկիր Միացյալ Թագավորություն[1][2]
 ԱՄՆ[1][2]
Ժանրդրամա[3][4][5][…] և վեպի էկրանավորում
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ, Հոլոքոստ և Լեհաստանի հրեաների պատմություն
ՀիմքԳծավոր գիշերազգեստով տղան
Թվականօգոստոսի 28, 2008[6] և մայիսի 7, 2009[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարկ Հերման[5][8][9][…]
ՊրոդյուսերԴևիդ Հեյման
Սցենարի հեղինակՄարկ Հերման
ԴերակատարներԷյսա Բաթերֆիլդ[5][8][9][…], Ջեք Սքենլոն[10][11][12][…], Դևիդ Թյուլիս[8][10][11][…], Վերա Ֆարմիգա[8][10][11][…], Ռուփերթ Ֆրենդ[8][10][11][…], Ամբեր Բիթի[8][10][13], Շեյլա Հենքոք[8][10][13][…], Ռիչարդ Ջոնսոն[8][10][13][…], Կարա Հորգան[8][10][13][…], Դեյվիդ Հեյմեն[10][11][13][…] և Ջիմ Նորթոն[8][10][13][…]
ՕպերատորԲենուա Դելյոմ
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
Պատմվածքի վայրԳերմանական ռայխ
Նկարահանման վայրԲուդապեշտ
ԿինոընկերությունHeyday Films և BBC Films
Տևողություն94 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

Համակենտրոնացման ճամբարի գիշերազգեստ

Բրունոն ութամյա գերմանացի տղա է, որն անհոգ ապրում է Բեռլինում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրա հայրը բարձրաստիճան նացիստական չինովնիկ է։ Հոր՝ բարձր պաշտոն ստանձնելու պատճառով ընտանիքը ստիպված է լինում տեղափոխվել։ Նոր տան հարևանությամբ Բրունոն հայտնաբերում է տարօրինակ ագարակ՝ արտասովոր մարդկանցով. մարդիկ այստեղ մշտապես գիշերազգեստով են, իսկ վերջիններիս վրա էլ ինչ-որ անհասկանալի թվեր են։ Եվ, չգիտես` ինչու, հին զգեստները մեծ վառարաններում են այրում, ինչի պատճառով ժամանակ առ ժամանակ վառարանային խողովակներից դուրս էին գալիս ծխի ահռելի քուլաներ։

Ընտանիքի բոլոր անդամները, բացի հորից և աղջկանից, որն արդեն 12 տարեկանում գերվել էր նացիզմի գաղափարներով, դժվարությամբ են տանում այն փաստը, որ հարևանությամբ համակենտրոնացման ճամբար է, որտեղ «Ցիկլոն B» գազի միջոցով խեղդում/սպանում են բանտարկյալներին։

Միայն Բրունոն չէր հասկանում, թե իրականում ինչ է կատարվում։ Օրերից մի օր նա ծանոթանում է Շմուել անունով հրեա տղայի հետ, որը, ըստ Բրունոյի, բավականին լավ հարմարվել էր ճամբարին։ Նա այս համոզմանն էր եկել այն բանից հետո, երբ պատահաբար տեսել էր ճամբարի վերաբերյալ նկարահանված բարի ֆիլմը։

Նացիզմի գաղափարները չէր կրում Բրունոյի մայրը՝ Էլզան, և այդ պատճառով օրըստօրե ավելի հաճախակի էին վիճում ծնողները։ Բրունոյի մայրը կարծում էր, որ նմանատիպ վայրում ապրելը կարող է վատ անդրադառնալ երեխաների դաստիարակության վրա։ Ի վերջո, ծնողները գալիս են այն եզրակացության, որ կրկին պետք է տեղափոխվել։

Տեղափոխման նախորդ օրը Բրունոն որոշում է վերջին անգամ տեսնել ընկերոջը և հրաժեշտ տալ։ Հանդիպման ժամանակ Շմուելն ասում է, որ իր հայրը կորել է, իսկ Բրունոն հայտնում է, որ պատրաստ է նրան օգնել, որպեսզի գտնեն նրան։ Սակայն առանց գիշերազգեստի Բրունոն ճամբար մտնել չէր կարող։ Շմուելը նրան խոստանում է, որ նրան գիշերազգեստ կտրամադրի, եթե վերջինս սենդվիչ բերի։

Հաջորդ օրը Բրունոն` բահը ձեռքին, գալիս է ճամբարի ցանկապատի մոտ, որտեղ նրան սպասում էր Շմուելը։ Բահի օգնությամբ անցք է բացում և մտնում ճամբար։ Նրանք միասին գնում են զորանոց, որտեղ էլ անհետացել էր Շմուելի հայրը։ Դրանից անմիջապես հետո զորանացում գտնվողներին, այդ թվում` իրենց, տանում են գազի խցիկներ (բունկերներ)։ Բոլորը կարծում են, թե նրանց այստեղ են բերել զուտ լողացնելու նպատակով, երբ հրամայում են բոլորին հանվել։

Սակայն նրանց ամենևին էլ լողացնելու նպատակով չէին բերել այստեղ... Շմուելը և Բրունոն գազի թունավորումից մահանում են բունկերում մյուս բանտարկյալների հետ միասին։

Նկարահանող անձնակազմ

  • ռեժիսոր՝ Մարկ Հերման
  • պրոդյուսերներ՝ Ռոզի Էլիսոն, Մարկ Հերման և Դեվիդ Հերման
  • սցենարիստներ՝ Ջոն Բոյն և Մարկ Հերման
  • օպերատոր՝ Բենուա Դելոմ
  • երաժշտություն՝ Ջեյմս Հորներ
  • մոնտաժ՝ Մայքլ Էլիս

Դերերում

ԴերակատարԴեր
Ասա ԲատերֆիլդԲրունո Բրունո
Ջեք ՍքենլոնՇմուլ Շմուլ
Վերա ՖարմիգաԷլզա Էլզա մայր
Դևիդ ՏյուլիսՌալֆ Ռալֆ հայր
Ամբեր ԲիթիԳրետել Գրետել քույր
Շեյլա ՀենոքՆատալի Նատալի տատիկ
Ռիչարդ Ջոնսոնպապիկ պապիկ
Կառա ՀորգանՄարիա Մարիա
Դևիդ ՀեյմանՊավել Պավել ծառա
Ռուփերթ ՖրենդԿուրտ Կյոլեր Կուրտ Կյոլեր Լեյտենանտ
Դմիմ ՆորտոնԳեր Լիստ Գեր Լիստ

Բյուջե և շահույթ

Ըստ պաշտոնական տվյալների` «Զոլավոր գիշերազգեստով տղան» ֆիլմի բյուջեն և ծախսերը կազմել է 12 500 000 դոլար[14]։ Ֆիլմի հասույթը Միացյալ Նահանգներում կազմել է 9,046,156 դոլար (ընդհանուր հասույթի 22,4-ը), այլ երկրներում՝ 31,370,407 (ընդհանուր հասույթի 77,6%-ը)։ Ընդհանուր հասույթը կազմել է 40 416 563 դոլար[15]։

Ֆիլմի շնորհանդեսը տարբեր երկրներում

«Զոլավոր գիշերազգեստով տղան» ֆիլմի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 28-ին Մեծ Բրիտանիայում[16]։

Մրցանակներ և առաջադրումներ

ՏարեթիվՊարգևԱռաջադրման անվանակարգԱռաջադրվողԱրդյունք
2008Բրիտանական անկախ ֆիլմերի փառատոն[17]Լավագույն դերասանՎերա ՖերմիգաՀաղթանակ
Լավագույն ՌեժիսորՄարկ ՀերմանԱռաջադրված
Խոստումնալից նորեկԱսա ԲատերֆիլդԱռաջադրված
2009Գոյաի փառատոն[18]Լավագույն եվրոպական ֆիլմԶոլավոր գիշերազգեստով տղանԱռաջադրված
Իրիշ Ֆիլմերի և Հեռուստատեսության փառատոն[19]Լավագույն միջազգային ֆիլմԱռաջադրված
Երիտասարդ դերասաների փառատոն[20]Լավագույն ԿատարումԱսա Բատերֆիլդ & Ջեք ՍքենլոնԱռաջադրված

Մրցանակներ

  • British Independent Film Award:
    • Լավագույն դերասան - Վեռա Ֆարմիգա
  • Chicago International Film Festival
    • Հանդիսատեսի համակրանք - Մարկ Հերման
  • Goya Awards
    • Եվրոպայի լավագույն ֆիլմ

Անվանակարգեր

  • British Independent Film Award:
    • Լավագույն ռեժիսոր - Մարկ Հերման
    • Տարվա դերասան - Ասա Բաթերֆիլդ

Ֆիլմի երաժշտություններ

Ֆիլմի երաժշտությունները գրվել են Ջեյմս Հորների կողմից։ Երաժշտությունների ցանկ՝

# Անվանում Տևողություն
1. «Boys Playing Airplanes»   4։13
2. «Exploring the Forest»   2։36
3. «The Train Ride to a New Home»   3։34
4. «The Winds Gently Blow Through the Garden»   5։57
5. «An Odd Discovery Beyond the Trees»   2։51
6. «Dolls Aren’t for Big Girls, Propaganda is…»   3։43
7. «Black Smoke»   1։43
8. «Evening Supper - A Family Slowly Crumbles»   7։53
9. «The Funeral»   1։54
10. «The Boys' Plans, From Night to Day»   2։36
11. «Strange New Clothes»   9։53
12. «Remembrance, Remembrance»   5։31

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ