Էդուարդո Սավերին

Էդուարդ Սավերին (անգլ.՝ Eduardo Saverin, մարտի 19, 1982(1982-03-19), Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլական ծագումով ամերիկացի գործարար, Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիրներից մեկը։ 2011 թվականի հունվարի 4-ին ընկերության բաժնետոմսերի վերագնահատումից հետո Ֆեյսբուքի 5 % բաժնեմասի արժեքը հասել է 2.5 միլիարդ դոլարի[2]։ Ներկայումս բնակվում է Սինգապուրում։ Բրազիլիայի քաղաքացի է[3][4]։

Էդուարդո Սավերին
անգլ.՝ Eduardo Saverin
Դիմանկար
Ծնվել էմարտի 19, 1982(1982-03-19) (42 տարեկան)
ԾննդավայրՍան Պաուլո, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա և  ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան և Eliot House?
Մասնագիտությունձեռնարկատեր, համակարգչային գիտնական և տնտեսագետ
ԱմուսինElaine Andriejanssen?
Պարգևներ և
մրցանակներ
 Eduardo Saverin Վիքիպահեստում

Կենսագրությունը

Էդուարդ Սավերինը ծնվել է հրեաների ընտանիքում[5][6] Սան Պաուլոյում (Բրազիլիա)։ Հասակ է առել Մայամիում (Ֆլորիդա)։ Նրա հայրը աշխատել է անշարժ գույքի բնագավառում։ Էդուարդը սովորել է Մալամիի Գուլլիվերի նախապատրաստական դպրոցում և կրթությունը շարունակել է Հարվարդի համալսարանում, որտեղ նա եղել է Phoenix Club-ի անդամ և Հարվարդի ներդրումային ասոցիացիայի նախագահ։ 2006 թվականին Սավերինը գերազանցությամբ ավարտել է Հարվարդի համալսարանը՝ ստանալով դիպլոմով տնտեսագիտության ոլորտում[7]։Մարկ Ցուկերբերգի հետ Էդուարդոն ծանոթացել է առաջին կուրսում։ Արդեն երկրորդ կուրսում նրանք ստեղծել են իրենց համատեղ նախագիծը՝ The Facebook: Սավերինը եղել է նախագծի հիմնական ներդրողն ու կոմերցիոն տնօրենը։ 2004 թվականի ամռանը Սավերինը պրակտիկայի է մեկնել Նյու Յորք, իսկ Մարկը մնացել է զարգացնելու նախագիծը։ Ցուկերբերգը ծանոթանում է Շոն Փարքերի և Պիտեր Տիլի հետ, որոնք օգնում է նրան ներդրումներ գտնել Ֆեյսբուքի համար[7]։ Հետագայում Էդուարդոն հեռացել է Ցուկերբերգից, և վերջինիս ջանքերով Սավերինի բաժնեմասը ընկերության կանոնադրական կապիտալում 2015 թվականի ապրիլին կրճատվել է 34 %-ից մինչև 0,03 %[8]: Սավերինը դատական հայց է ներկայացրել, և 2009 թվականի հունվարին դատարանը հաստատել է նրա իրավունքը ընկերության 5 % բաժնետոմսերի վրա[9]։

2013 թվականի մարտի 13-ին Էդուարդո Սավերինն ընդգրկվել է Forbes-ի կողմից կազմված ամենաերիտասարդ միլիարդատերերի տասնյակում։ Նա ցանկում զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ նրա ունեցվածքը կազմում է 2.2 միլիարդ դոլար[10]։

2010 թվականի «Սոցիալական ցանց» ֆիլմում ներկայացվում են Սավերինի և Մարկ Ցուկերբերգի հարաբերությունները Ֆեյսբուքի ստեղծման ժամանակից մինչև Ցուկերբերգի դեմ Սավերինի հայց ներկայացնելը։ Սավերինի դերը կատարում է դերասան Էնդրյու Գարֆիլդը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդո Սավերին» հոդվածին։