Շոն Փարքեր

Շոն Փարքեր (անգլ.՝ Sean Parker, դեկտեմբերի 3, 1979(1979-12-03), Herndon, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ), ինտերնետ գործարար, հայտնի է որպես Napster, Plaxo, ինչպես նաև Ֆեյսբուքի համահիմնադիր[1]։ Անձնական ունեցվածքը կազմում է 2.1 միլիարդ դոլար, 2012 թվականին զբաղեցրել է 215-րդ տեղը ամենահարուստ մարդկանց ցանկում ըստ Forbes[2]։

Շոն Փարքեր
անգլ.՝ Sean Parker
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 3, 1979(1979-12-03) (44 տարեկան)
ԾննդավայրHerndon, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունOakton High School? և Chantilly High School?
Մասնագիտությունձեռնարկատեր և համակարգչային գիտնական
ԱմուսինAlexandra Lenas?
Ծնողներհայր՝ Bruce B. Parker?
Պարգևներ և
մրցանակներ
 Sean Parker Վիքիպահեստում

Կենսագրություն

Փարքերը սովորել է Վիրջինիա նահանգի Ֆերֆաքս շրջանի Օկտոն միջնակարգ դպրոցում երկու տարի, նախքան ներքին Ալկեևի դպրոց տեղափոխվելը 1996 թվականին[3]։

Երբ Շոնը եղել է 7 տարեկան, հայրը նրան սովորեցրել է ծրագրավորում։ 16 տարեկանում նա ձերբակալվել է հաքերության համար[4]։ Փարքերն այդ ժամանակ զբաղվում էր Fortune 500 ցանկի ընկերությունների կայքերը կոտրելով։ Սակայն մի գիշեր, երբ Շոնը կոտրում է հերթական կայքը, նրա հայրը բարկանում է և վերցնում ստեղնաշարը, ինչի պատճառով նա չի հասցնում դուրս գալ կայքից։ Հաղթելով Վիրջինիա նահանգի ինֆորմատիկայի օլիմպիադայում՝ նա օգնել է աշխատել որոնողական ռոբոտի վրա և հավաքագրել է Կենտրոնական հետախուզական վարչությունում[5]։ Միջնակարգ դպրոցի ավարտական դասարանում Փարքերը վաստակում էր տարեկան ավելի քան 80000 դոլար տարբեր նախագծերի շնորհիվ, ինչի շնորհիվ նա համոզում է ծնողներին թույլ տալ թողնել ուսումը քոլեջում և շարունակել կարիերան որպես գործարար[5]։

Փարքերը մոլի ընթերցող է և զբաղվել է ինքնակրթությամբ[6][7]։ Չնայած պաշտոնական կրթության բացակայությանը՝ նրան հաճախ անվանում են «հանճար»[8][9][10][11][12]։

1999 թվականին Շոն Փարքելը ճանաչում է ձեռք բերել նրա շնորհիվ, որ Napster-ի ստեղծման գործում օգնել է իր երիտասարդ ընկերոջը՝ Շոն Ֆենինգին։ Napster-ը կայք է, որը նախատեսված է երաժշտական ֆայլերի փոխանակման համար։ Այդ ծառայությունը հեղաշրջում է կատարել երաժշտական արդյունաբերության մեջ[13][14]։

24 տարեկան հասակում Շոն Փարքերը Պալո Ալտոում հանդիպել է Մարկ Ցուկերբերգի հետ և հետագայում դարձել է նրա Facebook նախագծի նախագահը։ 2005 թվականին Շոնը հեռացվել է Facebook-ից, քանի որ մեղադրվել էր կոկաին պահելու համար։ 2012 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ՝ նա տիրապետում էր ընկերության բաժնետոմսերի 3,2 %-ին[15]։ 2010 թվականին Շոն Փարքերը հայտարարել է, որ պատրաստվում է 10000 դոլար նվիրաբերել Կալիֆոռնիայում մարիխուանայի օրինականացման շարժմանը[16]։

2013 թվականի մարտի 13-ին Շոնի Փարքերը ընդգրկվել է 10 ամենաերիտասարդ միլիարդատերի ցանկում ըստ Forbes-ի։ Նա զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ նրա ունեցվածքը կազմում է 2 միլիարդ դոլար[17]։

Աշխատանքը Ֆեյսբուքում

Մարկ Ցուկերբերգի և Շոն Փարքերի հանդիպումից հետո Ֆեյսբուքն սկսում է արագ զարգանալ։ Շոնը դառնում է ընկերության նախագահ և սկսում համագործակցել ներդրողների հետ։ Փիթեր Տիլը դառնում է առաջին ներդրողը այդ սոցիալական ցանցում։ Այն բանից հետո, երբ Փարքերը մեղադրվել է կոկաին պահելու համար, նա հեռացել է ընկերությունից։ Շոն Փարքերը սոցիալական ցանցերում խմբեր ստեղծելու գաղափարի հեղինակն է և դրա իրականացման ղեկավարը։

Աշխատանքը Spotify-ում

Աշխատելով Founders Fund-ում՝ Շոն Փարքերը որոնում էր ստարտափ, որով կշարունակեր Napster-ի գաղափարի իրականացումը, սակայն արդեն օրինական ճանապարհով։ Մի երեկո ընկերը նրան ցույց է տվել Spotify նախագիծը, որը նախատեսված էր երգերի ու երգացանկերի հետ աշխատանքի օպտիմալացման համար։ Շոն Փարքերը նախագծում ներդրել է 15 միլիոն դոլար և դարձել է տնօրենների խորհրդի անդամ։ Facebook F8 վերջին նիստում որոշվել է սկսել համագործակցություն Facebook-ի և Spotify-ի միջև։ Մասնավորապես օգտատերերը կարող են Ֆեյսբուք ներբեռնել Spotify-ում ստեղծված երգացանկերը։

Ժողովրդական մշակույթ

Շոն Փարքերը ռեժիսոր Դևիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» (2010) ֆիլմի կերպարներից մեկը[4], ինչի շնորհիվ նրանով լրջորեն հետաքրքրվել են լրագրողները։ Ֆիլմում Շոն Փարքերի դերը կատարել է Ջասթին Թիմբերլեյքը։ Հարցազրույցներին մեկում Փարքերը ֆիլմը բնութագրել է որպես ոչ ավելին, քան գեղարվեստական ստեղծագործություն, իսկ այն հարցին, թե իրականությանը համապատասխան են արդյոք թմրանյութերի օգտագործման և Victoria’s Secret-ի մոդելների հետ ժամադրությունների տեսարանները, Փարքերը պատասխանել է, թե իրեն չի հաջողվել այդպիսի բուռն կյանք ապրել[18]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոն Փարքեր» հոդվածին։