Էլ Անացուի

Էլ Անացուի (անգլ.՝ El Anatsui, ծնվել է 1944 թվականին, Գանայում, ապրում և ստեղծագործում է Նիգերիայում), ժամանակակից աֆրիկյան նկարիչ, հայտնի է դարձել հարթեցված ալյումինե կափարիչներից, տարաներից և մետաղական առարկաներից պատրաստված վարագույրի շնորհիվ[8]։

Էլ Անացուի
Ծնվել էհունիսի 13, 1944(1944-06-13)[1] (79 տարեկան)
ԾննդավայրԳանա[2] և Anyako, Վոլտա, Գանա[1]
ԱզգությունGhanaian? և աֆրոամերիկացի
Քաղաքացիություն Նիգերիա և  Գանա[3][2]
ԿրթությունԿվամե Նկրումայի գիտության և տեխնոլոգիայի համալսարան
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, համալսարանի դասախոս, տեքստիլ նկարիչ, խեցեգործ և ինստալյացիոն արտիստ
Ոճժամանակակից արվեստ[4]
Ժանրինստալյացիայի արվեստ[5] և աբստրակցիոնիզմ[5]
Թեմաներքանդակագործություն
Պարգևներ
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքelanatsui.com(անգլ.)
 El Anatsui Վիքիպահեստում

Ստեղծագործությունը

Էլ Անացուին որպես նկարիչ հայտնի դարձավ 1960-1970-ական թվականներին՝ իր նորարարական ոճի շնորհիվ[9]։

Նրա ստեղծագործությունների հիմնական թեման աֆրիկական մշակույթի վերափոխումն է՝ արտաքին հզոր ուժերի ազդեցությամբ։ Նրա բարդ և գեղեցիկ աշխատանքները արտացոլում են աֆրիկյան և ժամանակակից արվեստների օրիգինալ միաձուլումը։ Նրա աշխատանքները հայրենի Գանայի, Նիգերիայի և արևմտաաֆրիկյան մշակույթի գեղագիտական ազդեցության կրողն են, վեր են հանում Արևմտյան Աֆրիկային բնորոշ սոցիալական, տնտեսական և մշակութային խնդիրները։ Սակայն, միևնույն ժամանակ արտացոլոմ են գլոբալիզացիայի, մարդկանց սպառողական վերաբերմունքի, թափոնների վերամշակման անհրաժեշտության և մարդու կյանքի անցողիկության գաղափարները՝ Աֆրիկայի սահմանների դուրս։ Իր հարցազրույցներից մեկում Անացուին պատմել է, որ իր ստեղծագործական առաջին փորձը եղել է սովորական տախտակի վրա տառեր նկարելը[10]։

Ստեղծագործական գործունեության ընթացքում Էլ Անացուին աշխատել է տարբեր նյութերով. փայտ, կերամիկա, յուղաներկ և այլն։ Չնայած դրան, հետագայում նա կենտրոնացավ միայն մետաղի վրա՝ հարյուր-հազարավոր կտորներից ստանալով ծավալուն պատկերներ՝ արվեստի տպավորիչ գլուխգործոցներ[11]։

Կենսագրություն

Անացուին ծնվել է 1944 թվականին, Գանայում, Վոլտայի շրջանի Անյակո բնակավայրում։ 1965 -1969 թվականներին սովորել է արվեստի քոլեջում, որն այժմ կոչվում է Կվամե Նկրումայի Գիտությունների և Տեխնոլոգիաների հաալսարան[12]։ Քոլեջն ավարտելուց հետո դասավանդել է Նիգերիայի Էնուգու պրովինցիայում գտնվող Նսուկա (UNN) համալսարանաում։ Մինչ օրս նա ապրում և ստեղծագործում է Նիգերիայում ՝ չխզելով կապերը հայրենի Գանայի հետ։

Անհատական ցուցահանդեսներ

Տղամարդու հագուստը, դետալներ

Անացուիի աշխատանքները ցուցադրվում են Աֆրիկայում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում[13]։ Նրա քանդակներից տեղադրված են այնպիսի հայտնի հանրային նշանակության վայրերում, ինչպիսին է Փարիզի Պոմպիդու կենտրոնը[14][15]։

  • 2009 Process and Project, Աֆրիկյան արվեստի թանգարան, Լոնգ Այլենդ
  • 2008 Earth Growing Roots, Սան Դիեգոյի Պետական համալսարանի արվեստի պատկերասրահ, Սան Դիեգո
  • 2008 Gawu, Աֆրիկյան արվեստի Ազգային թանգարան, Վաշինգտոն
  • 2008 Jack Shainman Gallery, Նյու Յորք
  • 2007 Gawu, Fowler Museum at UCLA, Լոս Անջելես
  • 2007 Hood Museum of Art, Հանովեր
  • 2006 Asi, David Krut Projects, Նյու Յորք
  • 2005 Danudo, Skoto Gallery, Նյու Յորք
  • 2005 GAWU, Samuel P. Harn Museum of Art, Գեյնսվիլ
  • 2004 Gawu, Model Arts and Niland Gallery|Model Arts & Niland Gallery, Սլայգո
  • 2003 Oriel Mostyn Gallery, Գլազգո, Ուելս
  • 2002 October Gallery, Լոնդոն
  • 1998 A Scultped History of Africa, October Gallery, Լոնդոն

Հանրային նշանակության վայրերում տեղադրված աշխատանքներ

  • Центр Помпиду, Փարիզ
  • Stiftung Museum Kunst Palast, Դյուսելդորֆ
  • Ghana National Art Museum, Աքրա
  • Setagaya Art Museum, Տոկիո
  • Jordan National Gallery of Fine Arts, Ամման
  • British Museum, Լոնդոն
  • Akron Art Museum, Акрон, Օհայո
  • The High Museum of Art, Ատլանտա
  • Samuel P. Harn Museum of Art, Գոյնսվիլ
  • Hood Museum of Art, Հանովեր
  • University of Iowa Museum of Art, Այովա Սիթի
  • Fowler Museum at UCLA, Լոս Անջելես
  • Los Angeles County Museum of Art, Լոս Անջելես
  • The Metropolitan Museum of Art, Նյու Յորք
  • The de Young Museum, Սան Ֆրանցիսկո
  • National Museum of African Art, Վաշինգտոն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Անացուի» հոդվածին։