Ժամանակակից արվեստ

ներկայիս ժամանակակից արվեստը, սկսած փոփ արվեստից եւ հայեցակարգային արվեստից

Ժամանակակից արվեստ (անգլ.՝ contemporary art), այսօրվա արվեստ, որը ստեղծվել է 20-րդ դարի երկրորդ կեսին կամ 21-րդ դարում։ Ժամանակակից արվեստագետներն աշխատում են գլոբալ ազդեցության տակ գտնվող, մշակութային բազմազանությամբ և տեխնոլոգիական առումով զարգացող աշխարհում։ Նրանց արվեստը դինամիկ կերպով համադրում է նյութեր, մեթոդներ, հայեցակարգեր և սյուժեներ, որոնք շարունակում են սահմանների վիճարկումը, որը սկսվել է 20-րդ դարում։ Լինելով բազմազան և էկլեկտիկ՝ ժամանակակից արվեստն ընդհանուր առմամբ տարբերվում է միասնական, կազմակերպող սկզբունքի, գաղափարախոսության կամ «-իզմ»-ի (անգլ.՝ -ism) բացակայությամբ։ Ժամանակակից արվեստը մշակութային երկխոսության մի մասն է, որը վերաբերում է ավելի լայն համատեքստային շրջանակներին, ինչպիսիք են անձնական և մշակութային ինքնությունը, ընտանիքը, համայնքը և ազգությունը։

Խոան Միրո, Կինն ու թռչունը, 1982, 22 × 3 մմ (72 × 9.8), Պարկ Խոան Միրո, Բարսելոնա, Իսպանիա

Խոսակցական անգլերենում «modern» և «contemporary» բառերը հոմանիշներ են, ինչը հասցնում է այն բանին, որ խառնաշփոթ է առաջանում «contemporary art» (անգլ. թարգմանաբար՝ «ժամանակակից արվեստ») և «modern art» (անգլ. թարգմանաբար՝ «մոդեռն, արդիական; ժամանակակից արվեստ») հասկացությունների միջև[1]։

Տերմինի պատմություն

Առաջին անգամ «contemporary» (անգլ. թարգմանաբար՝ «ժամանակակից») բառն արվեստում օգտագործել է Ռոզալինդա Քրաուսն (հավանաբար ժամանակակից արվեստի բնագավառում ներկայում ապրող արվեստաբաններից ամենաազդեցիկը, Կլեմենտ Գրինբերգի աշակերտուհին) իր ատենախոսության մեջ Դեյվիդ Սմիթի աշխատանքների մասին՝ դրանով իսկ մարտահրավեր նետելով արվեստի պատմության մի քանի ուղերձներին։ «Ի՞նչ է ժամանակակից արվեստը» դասախոսության ժամանակ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Մեյերսը նշում է, որ «ժամանակակից արվեստ» տերմինը կիրառվել է Դեյվիդ Սմիթի արվեստի նկատմամբ, ինչը կապված էր ավելի շատ աճուրդային լեյբլների հաշվետվությունների հետ, քան դրա ստեղծման ժամանակի հետ[2]։

Գործուենության շրջանակ

Ոմանք սահմանում են ժամանակակից արվեստը որպես արվեստ, որը ստեղծվել է «մեր կյանքի» շրջանակներում։ Այնուամենայնիվ, կա խոստովանություն, որ այս ընդհանուր սահմանումը ենթակա է հատուկ սահմանափակումների[3]։

«Ժամանակակից արվեստի» դասակարգումը որպես արվեստի հատուկ տեսակ, այլ ոչ թե ընդհանուր կողմնակալ արտահայտություն, սկսվում է անգլալեզու աշխարհում մոդեռնիզմի ակունքներից։ Լոնդոնում ժամանակակից արվեստի հասարակությունը հիմնադրվել է 1910 թվականին քննադատ Ռոջեր Ֆրայի կողմից, որպես արվեստի ստեղծագործությունների գնման մասնավոր հասարակություն՝ դրանք հանրային թանգարաններում տեղավորելու համար[4]։ Մի շարք այլ հաստատություններ, որոնք օգտագործել են այս տերմինը, հիմնադրվել են 1930-ական թվականներին, օրինակ՝ 1938 թվականին Ադելաիդայի ժամանակակից արվեստի հասարակությունը[5] և բազմաթիվ այլ հաստատություններ 1945 թվականից հետո[6]։ Դրանցից շատերը, ինչպես օրինակ Բոստոնի Ժամանակակից արվեստի ինստիտուտը, որոնք այդ ժամանակահատվածում օգտագործում էին «մոդեռն արվեստ» տերմինն, փոխել են իրենց անվանումները, քանի որ մոդեռնիզմը սկսել է սահմանվել որպես պատմական գեղարվեստական շարժում, և «մոդեռն» արվեստի մեծ մասը դադարել է լինել «ժամանակակից»։

Չարլզ Թոմսոն, պարոն Նիկոլաս Սերոտան կայացնում է կարևոր որոշում, 2000 թվական

Թեմաներ

Դժվարություններից մեկը, որին բախվում են շատ մարդիկ ժամանակակից արվեստին մոտենալիս, դրա բազմազանության մեջ է՝ նյութի, ձևի, թեմաների և նույնիսկ ժամանակաշրջանների։ Այն «տարբերվում է կազմակերպող սկզբունքի, գաղափարախոսության կամ -իզմ-ի բացակայությամբ»[7], որը մենք այդքան հաճախ տեսնում ենք արվեստի այլ տեսակներում, մեզ ավելի ծանոթ գեղարվեստական ժամանակաշրջաններում և շարժումներում։ Լայն առումով մենք մոդեռնիզմը դիտարկում ենք որպես հայացք մոդեռնիստական սկզբունքների վրա։ Աշխատանքի ուշադրության կենտրոնում ինքնառեֆերենտությունն է, սեփական նյութերի ուսումնասիրությունը (գծի, ձևի, գույնի, ձևի ուսումնասիրություն)։ Նմանապես, իմպրեսիոնիզմը դիտարկում է պահի մեր ընկալումը լույսի և գույնի միջոցով, ի տարբերություն ռեալիզմին (ռեալիզմը նույնպես գեղարվեստական շարժում է)։ Ժամանակակից արվեստը, մյուս կողմից, չունի մեկ նպատակ կամ տեսակետ։ Փոխարենը, դրա հայացքը պարզ չէ, չնայած այն բանին, որ արտացոլում է ժամանակակից աշխարհը։ Հետևաբար, այն կարող է լինել հակասական, շփոթեցնող և բացահայտ։ Կան, սակայն, մի շարք ընդհանուր թեմաներ, որոնք հայտնվել են ժամանակակից աշխատանքներում։ Թեև այդ թեմաները սպառիչ չեն, դրանք ներառում են հետևյալ կարևոր թեմաները՝ ինքնության քաղաքականություն, մարմին, գլոբալացում և միգրացիա, տեխնոլոգիա, ժամանակակից հասարակություն և մշակույթ, ժամանակ և հիշողություն, ինչպես նաև ինստիտուցիոնալ և քաղաքական քննադատություն[8]։ Պոստմոդեռնիստական[9], պոստստրուկտուրալիստական, ֆեմինիստական և մարքսիստական տեսությունները կարևոր դեր են կատարել ժամանակակից արվեստի տեսությունների զարգացման գործում:

Իրբիդ, Հորդանան, «Մենք արաբներ ենք։ Մենք մարդիկ ենք»։ Inside Out ՝ գլոբալ համատեղ արվեստի նախագիծ, որը նախաձեռնվել է ֆրանսիացի լուսանկարիչ JR-ի կողմից, սթրիթ արտի օրինակ

Հաստատություններ

Չատիու դե Մոնթսորեաու Ժամանակակից արվեստի թանգարանը (Ֆրանսիա), մասնավոր հաստատություն՝ հիմնված Վերածննդի ամրոցում:
Ժամանակակից արվեստի թանգարան Մայամիում, Ֆլորիդա:

Արվեստի աշխարհի գործառնությունը կախված է արվեստի հաստատություններից՝ սկսած խոշոր թանգարաններից մինչև մասնավոր պատկերասրահներ, շահույթ չհետապնդող տարածքներ, արվեստի դպրոցներ և հրատարակչություններ, ինչպես նաև անհատ նկարիչների, կուրատորների, գրողների, կոլեկցիոներների և բարերարների պրակտիկաներ։ Արվեստի աշխարհի հիմնական բաժանումը տեղի է ունենում շահույթ հետապնդող և շահույթ չհետապնդող ոլորտների միջև, չնայած վերջին տարիներին շահույթ ստացող մասնավոր և ոչ առևտրային հանրային հաստատությունների միջև սահմանները գնալով ավելի են ողողվում։ Առավել հայտնի ժամանակակից արվեստը ցուցադրվում է պրոֆեսիոնալ նկարիչների կողմից ժամանակակից արվեստի առևտրային պատկերասրահներում, մասնավոր կոլեկցիոներների կողմից, արվեստի աճուրդներում, կորպորացիաներում, պետության կողմից ֆինանսավորվող արվեստի կազմակերպություններում, ժամանակակից արվեստի թանգարաններում կամ հենց արվեստագետների կողմից տարածքներում, որոնք կառավարվում են նկարիչների կողմից[10]։ Ժամանակակից նկարիչներին աջակցում են դրամաշնորհները, մրցանակները և պարգևները, ինչպես նաև նրանց աշխատանքի ուղղակի վաճառքը։ Կարիերային նկարիչները սովորում են գեղարվեստի դպրոցներում կամ ի հայտ են գալիս այլ ոլորտներից։

Գոյություն ունի շատ մտերիմ կապ ժամանակաից արվեստի պետության կողմից ֆինանսավորվող հաստատությունների և առևտրային սեկտորի միջև։ Օրինակ, 2005 թվականին հրապարակված «Հասկանալով միջազգային արվեստի շուկաները և կառավարումը» (անգլ.՝ Understanding International Art Markets and Management) գրքի մեջ հաղորդվում է, որ Բրիտանիայում մի շարք դիլերներ ներկայացնում են այն արվեստագետներին, որոնք ներկայացված են հանրորեն ֆինանսավորվող ժամանակակից արվեստի թանգարաններում[11]։ Առևտրային կազմակերպությունները ներառում են պատկերասրահներ և արվեստի տոնավաճառներ[12]։

Կորպորացիաները նույնպես ինտեգրվել են ժամանակակից արվեստի աշխարհում, ցուցադրելով ժամանակակից արվեստն իրենց տարածքում, կազմակերպելով և հովանավորելով ժամանակակից արվեստի մրցանակներ, ինչպես նաև ստեղծելով կորպորատիվ ընդարձակ հավաքածուներ[13]։ Կորպորատիվ գովազդատուները հաճախ օգտագործում են ժամանակակից արվեստի և նորարարության հետ կապված հեղինակությունը` սպառողների ուշադրությունը շքեղ ապրանքների վրա սևեռելու համար[14]։

Արվեստի հաստատությունները քննադատության են ենթարկվել այն բանի համար, որ կարգավորում են այն, թե ինչ է համարվում ժամանակակից արվեստ։ Օրինակ՝ աուտսայդեր արվեստը բառացիորեն ժամանակակից արվեստ է, քանի որ այն ստեղծվում է ներկայումս։ Սակայն մի քննադատ պնդում էր, որ դա այդպես չի համարվում, քանի որ դրա նկարիչներն ինքնուս են, ուստի ենթադրվում է, որ նրանք աշխատում են արվեստի պատմական ենթատեքստից դուրս[15]։ Արհեստագործական գործունեությունը, ինչպիսին է տեքստիլ ձևավորումը, նույնպես բացառված է ժամանակակից արվեստի ոլորտից, չնայած ցուցահանդեսների ժամանակ ունի բազմաքանակ հանդիսատես[16]։ Արվեստի քննադատ Փիթեր Թիմսն ասել է, որ ուշադրություն է դարձվում այն բանի վրա, թե ինչպես արհեստագործական օբյեկտները պետք է ստորագրեն որոշակի արժեքների տակ՝ ժամանակակից արվեստի տեսակում ընդգրկվելու համար։ «Կերամիկական առարկան, որը նախատեսված է որպես գեղեցկության բնույթի կործանարար մեկնաբանություն, ավելի հավանական է, որ համապատասխանի ժամանակակից արվեստի սահմանմանը, քան պարզապես գեղեցիկը»[17]։

Ցանկացած ժամանակ որոշակի տեղը կամ արվեստագետների խումբը կարող են հզոր ազդեցություն ունենալ հետագա ժամանակակից արվեստի վրա։ Օրինակ՝ Լոս Անջելեսի «Ֆերուս» պատկերասրահն առևտրի պատկերասրահ է եղել և ավելի ուշ՝ հիսունական և վաթսունական թվականների ընթացքում նորից կենսունակ է դարձրել է Կալիֆոռնիայի ժամանակակից արվեստի ցուցասրահը։

Հասարակության վերաբերմունք

Ժամանակակից արվեստը երբեմն կարող է հակասական թվալ հանրությանը, որը չի զգում, որ արվեստը և դրա հաստատությունները կիսում են իր արժեքները[18]։ Մեծ Բրիտանիայում 1990-ական թվականներին ժամանակակից արվեստը դարձել է հանրամատչելի մշակույթի մի մասը[19], իսկ նկարիչները դարձել են աստղեր, սակայն դա չի հանգեցրել երկար սպասված «մշակութային ուտոպիայի»[20]։ Որոշ քննադատներ, ինչպիսիք են Ջուլիան Սփոլդինգը և Դոնալդ Քասփիթը, առաջարկել են, որ թերահավատությունը, նույնիսկ մերժումը, օրինական և ողջամիտ պատասխան է ժամանակակից արվեստի բազմաթիվ աշխատանքներին[21]։ Բրայան Էշբին «Գեղարվեստական անհեթեթություն» (անգլ.՝ Art Bollocks) կոչվող շարադրության մեջ քննադատում է «մեծ թվով ինստալյացիոն արվեստը, լուսանկարչությունը, կոնցեպտուալ արվեստը, վիդեո արվեստը և այլ պրակտիկաները, որոնք սովորաբար կոչվում են պոստմոդեռն», քանի որ դրանք շատ կախված են բանավոր բացատրությունների ձևով տեսական դիսկուրսից[22]։ Սակայն թանգարաններում ոչ ավանդական արվեստի ճանաչումն աճել է այն հայացքների փոփոխության պատճառով, թե ինչ է իրենից ներկայացնում արվեստի գործը[23][24]։

Մտահոգություններ

20-րդ դարի սկզբից ավելի ու ավելի հաճախ հարց է առաջանում, թե ինչ է իրենից ներկայացնում արվեստը։ Ժամանակակից ժամանակահատվածում (1950 թվականիից մինչև ներկա) ավանգարդիզմի հասկացությունը[25] կարող է կարևոր դեր կատարել այն հարցում, թե ինչ տեսակի արվեստն է նկատվում պատկերասրահների, թանգարանների և կոլեկցիոներների կողմից[26]։

Ժամանակակից արվեստի խնդիրները նույնպես քննադատության առարկա են դառնում[27][28]։ Անդրեա Ռոզենը նշել է, որ որոշ ժամանակակից արվեստագետներ «բացարձակապես չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում լինել ժամանակակից նկարիչ», և որ նրանք «գտնվում են դրա մեջ բոլորովին սխալ պատճառներով»[29]։

Մրցանակներ

Ժամանակակից արվեստի ոլորտում որոշ մրցույթներ, մրցանակներ և պարգևներ․

  • Սկսնակ նկարչի մրցանակ՝ շնորհվում է Օլդրիչի ժամանակակից արվեստի թանգարանի կողմից
  • Փաստագրական մրցանակ Հարավային արվեստի բնագավառում
  • Հյուգո Բոսի մրցանակ՝ շնորհվում է Սողոմոն Գուգենհայմի թանգարանի կողմից
  • Ջոն Մուրի նկարչության մրցանակ
  • Կանդինսկու մրցանակ մինչև 30 տարեկան ռուս նկարիչների համար
  • Մարսել Դյուշանի մրցանակ՝ շնորհվում է ADIAF-ի և Պոմպիդու կենտրոնի կողմից
  • Ռիքարդի մրցանակ մինչև 40 տարեկան ֆրանսիացի արտիստների համար
  • Թըրների մրցանակ բրիտանացի նկարիչների համար
  • Մասնակցություն Ուիթնի Բիենալեին
  • Վինսենթի մրցանակ՝ Վինսենթ Վան Գոգի մրցանակը ժամանակակից արվեստի համար Եվրոպայում
  • Ուինիֆրեդ Շանցի մրցանակը խեցեգործների համար՝ շնորհվում է Կանադայի կավի և ապակու պատկերասրահին
  • Asia Pacific Breweries Foundation Signature-ի արվեստի մրցանակ[30]
  • Յինդրիչ Չալապեկիի մրցանակ մինչև 35 տարեկան չեխ նկարիչների համար[31]

Պատմություն

Այս աղյուսակը թվարկում է գեղարվեստական շարժումները և ոճերը ըստ տասնամյակների։ Այն չպետք է համարել վերջնական.

1950-ական թվականներ

  • Աբստրակտ էքսպրեսիոնիզմ
  • Ամերիկյան ֆիգուրատիվ էքսպրեսիոնիզմ
  • Ամերիկյան սցենոգրաֆիա
  • Antipodeans
  • Ծոցի շրջանում ֆիգուրատիվ շարժում
  • COBRA
  • Գունային դաշտ
  • Ճեղքման սերունդ
  • Գուտայ խումբ
  • Լենտիկուլար տպագրություն
  • Լե Պլաստիչեն
  • Լիրիկ աբստրակցիա
  • Բալիական արվեստ
  • Նյու Յորքի ֆիգուրատիվ էքսպրեսիոնիզմ
  • Նյու Յորքի դպրոց
  • Սերիալ արվեստ
  • Սիտուացիոնիազմ
  • Խորհրդային ոչ պաշտոնական արվեստ
  • Red Shirt School of Photography
  • Տաշիզմ
  • Ֆանտաստիկ ռեալիզմի Վիենայի դպրոց
  • Վաշինգտոնի գույնի դպրոց

1960-ական թվականներ

  • Աբսրակտ էքսպրեսիոնիզմ
  • Աբստրակտ իմեջիստներ
  • Ամերիկյան ֆիգուրատիվ էքսպրեսիոնիզմ
  • Արվեստ և լեզու
  • Ծոցի շրջանում ֆիգուրատիվ շարժում
  • BMPT
  • Չիկագոյի իմեջիստներ
  • Չիկանո
  • Գունային դաշտ
  • Համակարգչային արվեստ
  • Կոնցեպտուալ արվեստ
  • Ֆլյուքսուս
  • Հեփենինգներ
  • Կոպիտ ուրվագծերի նկարչություն
  • Լենտիկուլար տպագրություն
  • Կինետիկ արվեստ
  • Լույս և տարածություն
  • Լիրիկ աբստրակցիա (Ամերիկյան տարբերակ)
  • Մինիմալիզմ
  • Մոնո-հա
  • Նեո-դադա
  • Նյու Յորքի դպրոց
  • Նոր ռեալիզմ
  • Օպտիկական արվեստ
  • Փերֆորմանս
  • Փլոփ արվեստ
  • Փոփ արտ
  • Պոստմինիմալիզմ
  • Պոստգեղատեսիլ աբստրակցիա
  • Փսիխոդելիկ արվեստ
  • Նուրբ ճարտարագիտություն
  • Համակարգային արվեստ
  • Վիդեոարտ
  • Zero

1970-ական թվականներ

1980-ական թվականներ

  • NAMES Project AIDS Memorial Quilt
  • Մշակույթի սեղմում
  • Դեմոբեմ
  • Էլեկտրոնային արվեստ
  • Ինվայրոնմենթ
  • Ազատ ֆիգուրատիվություն
  • Ֆրակտալ արվեստ
  • Գրաֆիտի
  • Ուշ մոդեռնիզմ
  • Կենդանի արվեստ
  • Նոր խոսակցական արվեստ
  • Պոստմոդեռնիզմ
  • Նեոկոնցեպտուալ էքսպրեսիոնիզմ
  • Նեոէքսպրեսիոնիզմ
  • Նեո-փոփ
  • Սաունդ արտ
  • Տրանսավանգարդ
  • Տրանսգրեսիվ արվեստ
  • Վանկուվերի դպրոց
  • Վիդեոներկայացում
  • Ինստիտուցիոնալ քննադատություն
  • Արևմտյան և կենտրոնական անապատային արվեստ

1990-ական թվականներ

  • Արվեստի ինտերվենցիա
  • Մարմնի նկաչություն
  • Բիո արվեստ
  • Քիբերարվեստներ
  • Ցինիկ ռեալիզմ
  • Թվային արվեստ
  • Հիպերռեալիզմ
  • Ինդիջենիզմ
  • Տեղեկատվական արվեստ
  • Համացանցի արվեստ
  • Մասսյուրռեալիզմ
  • Մաքսիմալիզմ
  • Լայպցիգի նոր դպրոց
  • Նոր մեդիայի արվեստ
  • Նոր եվրոպական նկարչություն
  • Հարաբերակցական արվեստ
  • Ծրագրային արվեստ
  • Թոյիզմ
  • Տակտիկական մեդիա
  • Taring Padi
  • Վերդալիզմ
  • Արևմտյան և կենտրոնական անապատային արվեստ
  • Երիտասարդ բրիտանացի նկարիչներ

2000-ական թվականներ

  • Ալտերմոդեռն
  • Դասական ռեալիզմ
  • Ցինիկական ռեալիզմց
  • Էքզեսիվիզմ
  • Գաղափարի արվեստ
  • Քիթչի շարժում
  • Հետժամանակակից արվեստ
  • Մետամոդեռնիզմ
  • Կեղծ ռեալիզմ
  • Ռեմոդեռնիզմ
  • Վերականգնվող էներգիայի ճարտարագիտություն
  • Սթրիթ արտ
  • Սթաքիզմ
  • Superflat
  • Superstroke
  • Քաղաքային արվեստ
  • Տեսախաղերի արվեստ
  • Վիջեյ արվեստ
  • Վիրտուալ արվեստ

2010-ական թվականներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստ» հոդվածին։