Էնդի Քոուլ

անգլիացի ֆուտբոլիստ

Էնդրյու Ալեքսանդեր Քոուլ (անգլ.՝ Andrew Alexander Cole, հոկտեմբերի 15, 1971(1971-10-15)[1][2], Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն, առավել հայտնի է որպես Էնդի Քոուլ (անգլ.՝ Andy Cole), անգլիացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող։ Առավել հայտնի է «Նյուքասլ Յունայթեդի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ունեցած իր մրցելույթներով։ 1999 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նվաճել է այսպես կոչված «թրեբլ»։

Էնդի Քոուլ
Էնդրյու Ալեքսանդեր Քոուլ
Քաղաքացիությունը Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 15, 1971(1971-10-15)[1][2] (52 տարեկան)
ԾննդավայրՆոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ178 սանտիմետր
Քաշ75 կիլոգրամ
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Պատանեկան կարիերա
1986—1988թթ․Անգլիա Լիլլշոլլ
1988—1989թթ․Անգլիա Արսենալ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1989—1992Անգլիա Արսենալ1 (0)
1991 Անգլիա Ֆուլհեմ13 (3)
1992 Անգլիա Բրիստոլ Սիթի12 (8)
1992—1993Անգլիա Բրիստոլ Սիթի29 (12)
1993—1995Անգլիա Նյուքասլ Յունայթեդ70 (55)
1995—2001Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ195 (93)
2001—2004Անգլիա Բլաքբըրն Ռովերս83 (27)
2004—2005Անգլիա Ֆուլհեմ31 (12)
2005—2006Անգլիա Մանչեսթեր Սիթի22 (9)
2006—2007Անգլիա Պորթսմուտ18 (3)
2007 Անգլիա Բիրմինգհեմ Սիթի5 (1)
2007—2008Անգլիա Սանդերլենդ7 (0)
2008 Անգլիա Բըրնլի13 (6)
2008Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ10 (0)
1989—2008թթ․Ողջ կարիերայի ընթացքում 509 (229)
Ազգային հավաքական
1991Անգլիա Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական Մ 203 (0)
1992—1993Անգլիա Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական Մ 218 (4)
1994Անգլիա Անգլիայի ֆուտբոլի ազգային երկորդ հավաքական1 (1)
1995—2001Անգլիա Անգլիա15 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էնդի Քոուլը համարվում է Պրեմիեր Լիգայի պատմության չորրորդ լավագույն ռմբարկուն։ Իր հաշվին գրանցված է 187 գոլ, իրենից շատ աչքի են ընկել միայն Ալան Շիրերը, Ուեյն Ռունին և Հարի Քեյնը։

Ակումբային կարիերա

Ֆուտբոլով սկսել է զբաղվել Նոթինգհեմում և 15 տարեկան հասակում հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» սքաութների դիտակետում։ 1986 թվականին տեղափոխվել է «Արսենալի» երիտասարդական թիմ։ 1989 թվականի հոկտեմբերին ընդգրկվեց թիմի հիմնական կազմում։ «Զինագործների» կազմում իր նորամուտը նշեց 1990 թվականի դեկտեմբերին «Շեֆֆիլդ Ուենսդեյի» դեմ կայացած հանդիպման ժամանակ, որում թիմը հաղթեց 4։ 1 հաշվով[3]։ 1991 թվականին Անգլիայի սուպերգավաթի շրջանակում «Տոտտենհեմի» դեմ հանդիպման ժամանակ դուրս է եկել փոխարինման և մասնակցել գոլային գրոհին։ «Տոտտենհեմի» դեմ հանդիպումը վերջինն էր Էնդիի համար։

Սկզբում ֆուտբոլիստը վարձակալության հիմունքներով տեղափոխվել է երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ֆուլհեմ», որի կազմում ացնկացրած 13 հանդիպումներում խփել է 3 գոլ, դրանից հետո տեղափոխվել է «Բրիստոլ Սիթի», որը քիչ ժամանակ անց գնեց նրա տրանսֆերը։ Էնդին 1992 թվականի երկրորդ կեսին անգլիական երկրորդ դիվիզիոնի առաջին շրջանում խփել է 13 գոլ, որի շնորհիվ գրավեց կարգով ավելի բարձր ակումբների ուշադրությունը։

1993 թվականի սկզբին Քոուլը տեղափոխվել է «Նյուքասլ Յունայթեդ», որը նպատակ ուներ վերադառնալ Պրեմիեր Լիգա։ Մրցաշրջանի արդյունքներով թիմը հասել է իր նպատակին, իսկ Էնդին այդ ամենում ունեցել է իր որոշիչ ներդրումը՝ մրցաշարի 12 հանդիպումներում խփելով 12 գոլ։ Հաջորդ մրցաշրջանը հաջող էր ինչպես «կաչաղակների» (որոնք, ի զարմանս բոլորի դարձել են մրցաշարի բրոնզե մեդալակիր), այնպես էլ 22-ամյա հարձակվողի համար, որը խփած 34 գոլով գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը՝ 3 գոլով առաջ անցնելով Ալան Շիրերից։ Բացի դրանից՝ Էնդին ճանաչվել է մրցաշարի երիտասարդ լավագույն խաղացող։ Քոուլը նույն ոգով սկսել է հաջորդ մրցաշրջանը, սակայն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։

Քոուլի տեղափոխությունը «կարմիր սատանաների» ճամբար ռեկորդային էր իր ժամանակի համար․ «կաչաղակները» դրա դիմաց ստացել են 6 մլն․ ֆունտ ստերլինգ և կիսապաշտպան Կիտ Գիլլեսպիին։ Հարձակվողի նորամուտը «մանկունյացիների» կազմում կարելի է համարել հաջողված․ մինչ մրցաշրջանի ավարտը նա գրավել է մրցակցի դարպասը 12 անգամ, այդ թվում նաև աչքի է ընկել «Իպսիչ Թաունի» դեմ ձևակերպած պենտա-տրիկով։ Հաջորդ երկու մրցաշրջանները Էնդիի համար ոչ այդքան արդյունավետ է ստացվել (բոլոր մրցաշարերում նրան հաջողվել է խփել 20 գոլ), սակայն նրան և իր թիմին պարգևել է երկու չեմպիոնական տիտղոսներ և հաղթանակ Անգլիայի գավաթում։ 1997-1998 մրցաշրջանը Էնդիի մանչեսթերյան կարիերայում դարձել է ամենաարդյունավետը (բոլոր մրցաշարերում Քոուլին հաջողվել է խփել ընդամենը 25 գոլ)։ 1998 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը համալրեց Տրինիդադ և Տոբագոյցի հարձակվող Դուայթ Յորքը։ Ի սկզբանե Քուլը և Դուայթը միմյանց հետ խաղում էին հերթափոխով, սակայն թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը սկսեց նրանց դաշտ դուրս բերել միասին, իսկ արդյունքը իրեն երկար սպասեցնել չտվեց։ Հարձակվողական զույգը մրցաշրջանի ընթացքում խփել է 53 գոլ, և օգնել է թիմին տիրանալ թրեբլին։ Հաջորդ մրցաշրջանում հարձակվողական զույգը բոլոր մրցաշարերում աչքի է ընկել խփաց 46 գոլով (որից 22-ը գրանցված է Քուլի հաշվի տակ) և օգնել է թիմին պաշտպանել չեմպիոնական տիտղոսը։ Սակայն հաջորդ մրզաշրջանից սկսած Քոուլին սկսեցին հետապնդել հաճախակի վնասվածքները, իսկ Յորքի մոտ սկսվեց խաղային անկում։ 2001 թվականի ամռանը մանկունյացիները ձեռք բերեցին հոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելռոյին, ինչը կանխորոշեց Քոուլի, իսկ որոշ ժամանակ անց նաև Յորքի հեռանալը։

Հարձակվողի կարիերայի հաջորդ ակումբը «Բլաքբըրն Ռովերսը» դարձավ, որտեղ նա տեղափոխվել է 2002 թվականի սկզբին։ Էնդին այստեղ ևս աչքի ընկավ արդյունավետ խաղով, քիչ հետո վերամիավորվել է Յորքի հետ, որը նույնպես կարիերան շարունակում էր Բլաքբըրն Ռովերսի» կազմում։ 2002 թվականի փետրվարի 24-ին Քոուլի՝ Տոտտենհեմի դարպասը խփաց գոլը իր թիմին պարգևեց Ֆուտբոլային լիգայի գավաթը։ Հաջորդ երկու մրցաշրջանները անցկացրել է «Ֆուլհեմում» և «Մանչեսթեր Սիթիում», աչքի ընկնելով բավականին լավ խաղով։ 2006 թվականից սկսած Քոուլի խաղում անկում նկատվեց։ Հարձակվողին էլ ավելի հաճախ սկսեցին հետապնդել վնասվածքները, բացի դրանից հաճախակի վիճաբանում էր մարզիչների և թիմակիցների հետ, այդ ամենով հանդերձ չընդգրկվելով մեկնարկային կազմում։ 2008 թվականի նոյեմբերի 11-ին անգլիացին հայտարարեց կարիերան ավարտելու մասին։

Կարիերան հավաքականում

Հավաքականի կազմում Էնդի Քոուլը իր նորամուտը նշեց 1995 թվականի մարտի 29-ին Ուրուգվայի հավաքականի դեմ կայացած հանդիպման ժամանակ[4]։ Հաջորդ 7 տարիների ընթացքում պարբերաբար հրավիրվում էր ազգային հավաքական, սակայն այդ ժամանակահատվածում մասնակցել է 15 հանդիպման՝ խփելով 1 գոլ[5]։ Եղել է 1998 թվականի աշխարհի առաջնությանը և Եվրո 2000-ին մասնակցելու հավակնորդներից, սակայն առաջին դեպքում դուրս է մնացել մրցակցությունից իսկ երկրորդ դեպքում նրան խանգարել է վնասվածքը։ Հավաքականի կազմում վերջին հանդիպումը ացնկացրել է 2001 թվականի հոկտեմբերի 6-ին Հունաստանի հավաքականի դեմ կայացած հանդիպման ժամանակ, այդպես էլ չխաղալով որևե խոշոր մրցաշարում[6]։

Նվաճումներ

Ակումբային նվաճումներ

Նյուքասլ Յունայթեդ

  • Առաջին դիվիզիոնի չեմպիոն․ 1992/93

Մանչեսթեր Յունայթեդ

Ընդհանուր 11 գավաթ

Բլաքբըրն Ռովերս

  • Ֆուտբոլային լիգայի գավաթակիր․ 2001/02

Անհատական նվաճումներ

Խաղերի վիճակագրություն

Ակումբային կարիերա
ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթներ[7]Եվրոգավաթներ[8]ԱյլԸնդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Արսենալ1989/900000000000
1990/911000000010
1991/920000001010
Ընդհանուր1000001020
Ֆուլհեմ
(վարձակալություն)
1991/9213300--21154
Ընդհանուր133000021154
Բրիստոլ Սիթի1991/9212800--00128
1992/9329124400413717
Ընդհանուր41204400414925
Նյուքասլ Յունայթեդ1992/9312120000001212
1993/9440346700004641
1994/951896234002715
Ընդհանուր705512934008568
Մանչեսթեր Յունայթեդ1994/9518120000001812
1995/9634118210004313
1996/97206305100287
1997/9833154575104525
1998/99321772105105024
1999/00281900133404522
2000/0119910104103113
2001/02114004100155
Ընդհանուր19593239501970275121
Բլաքբըրն Ռովերս2001/021595400002013
2002/033476630004313
2003/0434112010003711
Ընդհանուր83271310400010037
Ֆուլհեմ2004/0531128100003913
Ընդհանուր31128100003913
«Ֆուլհեմի» կազմում44158100215417
Մանչեսթեր Սիթի2005/062291100002310
Ընդհանուր2291100002310
Պորտսմութ2006/07183410000224
Ընդհանուր183410000224
Բիրմինգհեմ Սիթի
(վարձակալություն)
2006/075100--0051
Ընդհանուր5100000051
Սանդերլենդ2007/087010000080
Ընդհանուր7010000080
Բըրնլի
(վարձակալություն)
2007/0813600--00136
Ընդհանուր136000000136
Նոթինգհեմ Ֆորեստ2008/0910010--00110
Ընդհանուր100100000110
Կարիերայի ընթացքում50922967355723142647289

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ