Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1998

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1998 եղել է 16-րդ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որի եզրափակիչ փուլում մրցել են 32 երկրի ազգային հավաքականներ։ Տեղի է ունեցել 1998 թվականի հունիսի 10-ից հուլիսի 12-ը Ֆրանսիայում։ Ֆրանսիան ընտրվել էր երկրորդ անգամ՝ երկրի ընտրության փուլում հաղթելով Մարոկկոյին։ Սա իններորդ աշխարհի առաջնությունն էր, որը անցկացվեց Եվրոպայում։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1998
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայրՖրանսիա Ֆրանսիա
      Քաղաքներ10
Մրցաշրջանի ժամկետՀունիսի 10Հուլիսի 12
Մասնակիցներ32
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ ՉեմպիոնՖրանսիա Ֆրանսիա
Արծաթե մեդալ ՓոխչեմպիոնԲրազիլիա Բրազիլիա
Բրոնզե մեդալ Երրորդ տեղԽորվաթիա Խորվաթիա
Չորրորդ տեղՆիդերլանդներ Նիդերլանդներ
Մրցաշրջանի վիճակագրություն
Հաճախությունը2 785 100  (43 517 խաղում)
Խաղեր64
Խփված գոլեր171  (2.67 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ)Խորվաթիա Դավոր Շուկեր  (6 գոլ)
Լավագույն խաղացողԲրազիլիա Ռոնալդո
1994        2004 →

Որակավորման խաղերը տեղի ունեցան 1996 թվականի մարտից մինչև 1997 թվականի նոյեմբերը։ Առաջին անգամ խմբային փուլում 24 հավաքականի փոխարեն մասնակցեցին 32 հավաքական։ Ընդհանուր 64 խաղ կայացավ 10 մարզադաշտում, որոնք գտնվում էին տարբեր քաղաքներում։ Բացման և եզրափակիչ խաղերը կայացան Սեն Դենիի, Ստադ դը Ֆրանս մարզադաշտում։

Առաջնությունում հաղթեց Ֆրանսիան, որը եզրափակչում հաղթեց Բրազիլիային 3–0 հաշվով։ Ֆրանսիան առաջին անգամ դարձավ աշխարհի գավաթակիր՝ դառնալով յոթերորդ երկիրը, որը հաղթեց աշխարհի գավաթը և վեցերորդը, որը հաղթեց առաջնությունը տանը (Ուրուգվայից, Իտալիայից, Անգլիայից, Գերմանիայից և Արգենտինայից հետո)։ Խորվաթիան, Ճամայկան, Ճապոնիան և Հարավ Աֆրիկյան հանրապետությունը առաջին անգամ մասնակցեցին եզրափակիչ փուլին։

Անցկացման վայրի ընտրություն

Ֆրանսիան հայտարարվեց 1998 թվականի Աշխարհի առաջնության ընդունող երկիր 1992 թվականի հուլիսի 2-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում տեղի ունեցած ՖԻՖԱ-ի գլխավոր խորհրդի նիստից հետո[1][2]։ Ֆրանսիան դարձավ երրորդ երկիրը, որը ընդունեց Աշխարհի գավաթը Մեքսիկայից և Իտալիայից հետո։ Ֆրանսիան ընդունել է նաև 1938 թվականի Աշխարհի առաջնությունը։ Անգլիան, որը նույնպես թեկնածուների ցանկում էր, դուրս եկավ պայքարից՝ ախապատմությունը տալով Եվրո 96-ին։

Ընտրության արդյունքներ[3]
ԵրկիրՓուլ 1
Ֆրանսիա12
Մարոկկո7

Ծանոթագրություններ

Աղբյուրներ