Էնթոնի Ռոբերտ

Էնթոնի Ռոբերտ «Թոնի» Քուշներ (անգլ.՝ Anthony Robert «Tony» Kushnerհուլիսի 16, 1956(1956-07-16)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դրամատուրգ և սցենարիստ։ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր է դրամատիկ ստեղծագործության համար «հրեշտակներն Ամերիկայում» պիեսի համար։ Էրիկ Ռոտի հետ միասին 2005 թվականին գրել է «Մյունխեն» ֆիլմի սցենարը և ինքը արդեն 2012 թվականին գրել է «Լինքոլն» ֆիլմի սցենարը, երկուսն էլ քննադատների մոտ հաջողություն են ունեցել։ Ստացել է ԱՄՆ-ի ազգային մեդալ արվեստի բնագավառում նախագահ Բարաք Օբամայի կողմից 2013 թվականին[6]։

Էնթոնի Ռոբերտ
անգլ.՝ Tony Kushner
Ծննդյան անունանգլ.՝ Anthony Robert Kushner
Ծնվել էհուլիսի 16, 1956(1956-07-16)[1][2][3][…] (67 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մասնագիտությունդրամատուրգ, սցենարիստ, գրող և երաժշտության ուսուցիչ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Թիշչ արվեստի դպրոց
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, PEN America և Writers Guild of America, East?
ԱշխատավայրՋուլիարդ դպրոց
Պարգևներ
ԱմուսինMark Harris?
 Tony Kushner Վիքիպահեստում
Էնթոնի Ռոբերտ

Վաղ կյանք և կրթություն

Քուշները բողոքում է Կոլումբիայի համալսարանում 1978 թվականին

Քուշները ծնվել է Նյու Յորքի Մանհեթենում քաղաքում, ֆագոտահար Սիլվիայի (օրիորդական ազգանունը Դոյչեր) և կլառնետահար և դիրիժոր Ուիլյամ Քուշների ընտանիքում[7][8]։ Նրա ծնողները Ռուսաստանից և Լեհաստանից ներգաղթածների ժառանգներն են[9]։Նրա ծնվելուց կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Լեյք Չարլզ, Լուիզիանա, որտեղ անցել է իր մանկությունն։ Ավագ դպրոցում Քուշներն ակտիվորեն մասնակցել է քաղաքական բանավեճերին։ 1974 թվականին Քուշները տեղափոխվել է Նյու Յորք Կոլումբիայի համալսարանին կից քոլեջում բարձրագույն կրթություն ստանալու համար, որը նա ավարտել է 1978 թվականին մեդիագիտության բակալավրի աստիճանով[10]։

Գործունեություն

Քուշների ամենահայտնի աշխատանքը «հրեշտակներն Ամերիկայում» է (պիեսը երկու մասի «Հազարամյակը մոտենում է» և «վերակառուցում»), Ռեյգանի դարաշրջանի Նյու Յորքի ՁԻԱՀ-ի համաճարակի մասին յոթժամյա էպոպեան, որը հետագայում ցուցադրվել է HBO ալիքով, Քուշներն էր գրել սցենարը։

2000-ականների սկզբին Քուշները սկսել է սցենարներ գրել ֆիլմերի համար։ Նա «Մյունխեն» ֆիլմի սցենարիստներից մեկն է, որտեղ պրոդյուսերն ու ռեժիսորն Սթիվեն Սփիլբերգն էր։ 2006 թվականի հունվարին, Քուշների մասին վավերագրական ֆիլմ, «պայքար հրեշտակների դեմ» անվանումով նորամուտը նշել է Սանդենսի կինոփառատոնում։ Ֆիլմի ռեժիսորը Ֆրիդա լի Մոկն էր։ 2011 թվականի ապրիլին հայտարարվել էր, որ նա կրկին աշխատում է Սփիլբերգի հետ, գրել է պատմաբան Դորիս Քիրնս Գուդվինի «Մրցակից թիմ. Աբրահամ Լինքոլնի քաղաքական հանճարը» գրքի սցենարը[11]։

Անձնական կյանք

Քուշները բացահայտ գեյ է։ Կուշները և նրա սիրեցյալ Մարկ Հարիսը, Entertainment Weekly ամսագրի հրատարակիչ և հեղինակ «Հեղափոխության նկարները հինգ ֆիլմ և Նոր Հոլիվուդի ծնունդը», տեղի ունեցավ «հավատարմության երդման արարողություն» (հարսանեկան արարողություն առանց ամուսնության գրանցման)[12] 2003 թվականի ապրիլին[13], հանդիսանալով առաջին միասեռ հավատարիմ արարողությունը, որը նշված էր The New York Times թերթի սյունակում[14]։ 2008 թվականի ամռանը նրանք օրինական ամուսնացան Մասաչուսեթսի նահանգի նահանգապետարանում։

Ֆիլմագրություն

  • Մյունխեն / Munich (2005) (Էրիկ Ռոտի հետ)
  • Լինքոլն/ Lincoln (2012)

Մրցանակներ և անվանակարգեր

Մրցանակներ
  • 1990: Մրցանակ «Whiting»
  • 1990: Մրցանակ «Դրամա դեսկ» լավագույն ներկայացում «Հրեշտակներ Ամերիկայում. Հազարամյակը մոտենում է»
  • 1993: Պուլիտցերյան մրցանակ «Լավագույն դրամայի համար»  «Հրեշտակներ Ամերիկայում. Հազարամյակը մոտենում է»
  • 1993: Մրցանակ «Թոնի» լավագույն պիեսի համար «Հրեշտակներ Ամերիկայում. Հազարամյակը մոտենում է»
  • 1994: Մրցանակ «Դրամա դես» լավագույն ներկայացում «Հրեշտակներ Ամերիկայում. վերակառուցում»
  • 1994: Մրցանակ «Թոնի» լավագույն ներկայացում «Հրեշտակներ Ամերիկայում. վերակառուցում»
  • 2004: Մրցանակ «Էմմի» Մինի սերիալի լավագույն սցենարը, ֆիլմ կամ դրամատիկ ծրագիր,«Հրեշտակներ Ամերիկայում»
  • 2007: Մրցանակ Լոուրենս Օլիվյե անվանակարգում «Լավագույն նոր Մյուզիքլ» «Կարոլինա, կամ փոփոխություններ»
  • 2012: Մրցանակ Նյու Յորքի կինոքննադատների խմբակը լավագույն սցենարի համար «Լինքոլն»
  • 2012: Մրցանակ Պոլ Սելվինա «Լինքոլն»
Անվանակարգեր
  • 2004: Մրցանակ «Դրամա դեսկ» լավագույն երաժշտական գրքի համար «Կարոլինա, կամ փոփոխություններ»
  • 2004: Մրցանակ «Թոնի» լավագույն երաժշտական գրքի համար «Կարոլինա, կամ փոփոխություններ»
  • 2004: Մրցանակ «Թոնի» լավագույն երաժշտության համար «Կարոլինա, կամ փոփոխություններ»
  • 2005: Մրցանակ «Օսկար» լավագույն հարմարեցված սցենարի համար «Մյունխեն»
  • 2005: Մրցանակ «Ոսկե գլոբուս» լավագույն սցենարի համար «Մյունխեն»
  • 2012: Մրցանակ «Օսկար» լավագույն հարմարեցված սցենարի համար «Լինքոլն»
  • 2012: Մրցանակ AACTA լավագույն սցենարի համար «Լինքոլն»
  • 2012: Մրցանակ BAFTA-ն լավագույն հարմարեցված սցենարի համար «Լինքոլն»
  • 2012: Մրցանակ «Ոսկե գլոբուս» լավագույն սցենարի համար «Լինքոլն»
  • 2012: Մրցանակ ԱՄՆ գրողների գիլդիան լավագույն հարմարեցված սցենարի համար «Լինքոլն»
Այլ
  • Obie Մրցանակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Հարցազրույց
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Ռոբերտ» հոդվածին։