Լինքոլն (ֆիլմ)

«Լինքոլն» (անգլ.՝ Lincoln), ամերիկյան կենսագրական ֆիլմ, ռեժիսոր՝ Սթիվեն Սփիլբերգ, ֆիլմում գլխավոր դերը մարմնավորել է Դանիել Դեյ-Լուիսը[15]։ Ֆիլմի նկարահանումները սկսել են 2011 թվականի հոկտեմբերին, ավարտվել՝ նույն թվականի դեկտեմբերին, ֆիլմի պրիմերան տեղի է ունեցել 2012 թվականի նոյեմբերի 9-ին[16]։ Ֆիլմը լայն վարձույթում է հանտնվել 2012 թվականի հոյեմբերի 16-ին։

Լինքոլն
անգլ.՝ Lincoln
Երկիր ԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ[1][2], կենսագրական ֆիլմ, փորձնական ֆիլմ, դրամա և գրքերի էկրանավորում
Թեմաստրկավաճառություն ԱՄՆ-ում և Աբրահամ Լինքոլն
ՀիմքTeam of Rivals: The Political Genius of Abraham Lincoln?
Թվականհոկտեմբերի 8, 2012[3], հունվարի 24, 2013[4] և հունվարի 13, 2013[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվեն Սփիլբերգ[6][7][8][…]
ՊրոդյուսերՔեթլին Քենեդի և Սթիվեն Սփիլբերգ
Սցենարի հեղինակԷնթոնի Ռոբերտ[9]
ԴերակատարներԴանիել Դեյ-Լյուիս[6][10][8][…], Սալլի Ֆիլդ[10][8][11][…], Դևիդ Սթրեթհեյրն[10][11], Ջոզեֆ Գորդոն-Լևիթ[10][8][11][…], Ջեյմս Սփեյդեր[10][12], Հել Հոլբրուք[10][8], Թոմի Լի Ջոնս[10][8], Ջոն Հոուքս[10], Ջեքի Էրլ Հեյլի[10], Լի Փեյս[10], Գլորիա Ռուբեն[10], Մայքլ Ստալբերգ[10], Ջարեդ Հարիս[10], Սթիվեն Սպինելլա[10], Բրյուս ՄաքԳիլ[10], Ուոլթոն Գոգինս[10], Թիմ Բլեյք Նելսոն[10], Գուլիվեր ՄաքԳրաթ[10], Ջուլի Ուայթ[10], Դևիդ Օյելոուո[10], Ջոզեֆ Քրոս[10], Լուկաս Հաաս[10], Դեյն ԴեՀան[10], Էփաթա Մերքերսոն[10], Բիլ Քեմփ[10], Ուեյն Դյուվալ[10], Բորիս ՄակԳայվեր[10], Քոլմեն Դոմինգո[10], Դեքին Մեթյուզ[10], Դևիդ Քոսթաբայլ[10], Էլիզաբեթ Մարվել[10], Գրեյնջեր Հայնս[10], Գրեգորի Իթցին[10], Ռեյնոր Շայնի[10], Սթիվեն Հենդերսոն[10], Ջերեմի Սթրոնգ[13], Դևիդ Ուորշոֆսկի[13], Ադամ Դրայվեր[13], Դեյվ Հագեր[13], Բիլ Ռեյմոնդ[13], Փիթեր ՄաքՌոբբի, Asa-Luke Twocrow?, Ռիչարդ Թոփոլ, Ուոլթ Սմիթ, James Ike Eichling?, Մայքլ Սթենթոն Քեննեդի, Քրիստոֆեր Էվան Ուելշ, Բայրոն Ջենինգս, Ջոն Հաթոն, Մայքլ Շիֆլեթ և Քրիստոֆեր Բոյեր
ՕպերատորՅակուշ Կամինսկի
ԵրաժշտությունՋոն Ուիլյամս
ՄոնտաժՄայքլ Քան
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
Նկարահանման վայրՉիկագո
Կինոընկերություն20th Century Studios, Imagine Entertainment, Amblin Entertainment, DreamWorks, Reliance Entertainment, Participant Media, The Kennedy/Marshall Company, Touchstone Pictures և TSG Entertainment
Տևողություն150 րոպե
Բյուջե65 000 000 $[14]
Շահույթ275 293 450 $[14]
Պաշտոնական կայքէջ
 Lincoln (2012 film) Վիքիպահեստում

Դենիել Դեյ Լյուիսը լավագույն դերասան էր ճանաչվել մի շարք կինոակադեմիաների և կինոքննադատների կողմից, ինչպես նաև արժանացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» մրցանակների BAFTA տղամարդու լավագույն դերի համար։ Ֆիլմը առաջադրվել էր «Ոսկե գլոբուսի» վեց անվանակարգերում, 10-ը՝ BAFTA մրցանակի և 12՝ Օսկարի։ ԱՄՆ-ի ազգային խորհուրդը և Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտը «Լինքոլն» ֆիլմը ընդգրկել են տարվա լավագույն 10 ֆիլմերի ցանկում[17]։

Սյուժե

1865 թվականին ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը գտնվում էր ճանաչման գագաթնակետին։ Բայց նրա առաջ ծառացած էին լուրջ խնդիրներ. Ներկայացուցիչների պալատի միջոցով ստրկությունը արգելող փոփոխություն մտցնել Սահմանադրության մեջ և ավարտել Քաղաքացիական պատերազմը։ Նույնիսկ նրա ամենամտերիմ խորհրդատուները չէին հավատում, որ այդ խնդիրները հնարավոր էր լուցել միաժամանակ։ Լինքոլնի ընտանեկան կյանքը նույնպես առանց կոնֆլիկտների չէր անցնում. նրա ավագ որդին երազում էր ծառայել բանակում, ինչին ընդիմանում էր անհավասարակշիռ առաջին տիկինը։

Խելքը, քաղաքական վարպետությունը և իր գաղափարների նկատմամբ հավատը օգնում են նախագահին միավորել հանրապետականներին և իր կողմ գրավել դեմոկրատների մի մասը, ինչը հնարավորություն է տալիս ընդունել փոփոխությունը։

Խռովարար-համադաշնակիցնեը անձնաուր են լինում։ Իսկ Լինքոլնը շուտով դառնում է քաղաքական սպանության զոհ։

Դերերում

ԴերասանԴեր
Դանիել Դեյ-ԼուիսԱՄՆ-ի նախագահ Աբրահամ Լինքոլն
Սալլի ՖիլդԼինքոլնի կինը՝ Մերի Տոդ Լինքոլն
Ջոզեֆ Գորդոն-ԼևիթԱ. Լինքոլնի որդին՝ Ռոբերտ Թոդ Լինքոլն
Թոմի Լի ՋոնսԹադեուս Սթիվենս
Լուկաս Հասզինվոր
Դեյն Դեհանզինվոր
Քրիստոֆեր Բոյերգնդապետ

Արտադրություն

2001 թվականին Սթիվեն Սպիլբերգը և DreamWorks-ը ձեռք են բերել Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, պատմաբան Դորիս Կերնս Գուդվինի դեռևս չհրապարակված «Team of Rivals: The Political Genius of Abraham Lincoln» գրքի էկրանավորման իրավունքը, որը հիմք է հանդիսացել ֆիլմի համար[18]։ Գիրքը հրապարակվել 2005 թվականին։ 2005 թվականի հունվարին Լիամ Նիսոնը հաստատվել էր Աբրահամ Լինքոլնի դերում[18], իսկ Սիլի Ֆիլդը Մերի Թո Լինքոլնի դերը ստացել է 2007 թվականի սեպտեմբերին[19]։ 2010 թվականի հունիսին Նիսոնը լքել է նախագիծը, հիմնավորելով, որ նա շատ ծեր է, այդ դերը խաղալու համար[20]։ 2010 թվականի նոյեմբերին հայտարարվել էր, որ Լինքոլնի դերը մարմնավորելու համար հաստատվել է Դենիել Դեյ Լյուիսը, ով Նիսոնից 5 տարով մեծ է[21]

Քննադատների արձագանք

Ֆիլմը դրական արձագանքների արժանացավ ամերիկացի քննադատների կողմից։ Rotten Tomatoes-ում ֆիլմի վարկանիշը կազմում է 90 %[22]:

Մինչև պրիմերան աշխարհի կինոգետները կանխագուշակել են ֆիլմի հաջողությունը և «Օսկար»-ի մի քանի անվանակարգեր, այդ թվում Լավագույն ֆիլմ, Տղամարդու լավագույն դեր (Դեյ-Լյուիս) կատեգորիաներում[23][24][25]։ Քննադատները առանձնացրել են նաև Սալի Ֆիլդի և Թոմի Լի Ջոնսին և նրանց հավանական անվանակարգերը Օսկարում[26][27]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինքոլն (ֆիլմ)» հոդվածին։