Ընկերքավորներ

Ընկերքավորներ
Դասակարգում
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԻնֆրատիպGnathostomata
ՎերնադասՉորքոտանիներ (Tetrapoda)
ԴասԿաթնասուն (Mammalia)
ԵնթադասԳազաններ (Theria)
ԻնֆրադասԸնկերքավորներ (Placentalia)
Owen, 1837

Ընկերքավորներ կամ բարձրակարգ կաթնասուններ (լատին․՝ Eutheria, Huxley, 1880, εὖ - «լիովին», «ամբողջովին» և θήρ - «գիշատիչ», «կենդանիներ», լատին․՝ Placentalia, placenta - «բլիթ») կենդանածին կաթնասունների ենթադաս։ Բնորոշ են ավելի բարձր կազմակերպվածությամբ և էկոլոգիա-մորֆոլոգիական բազմազանությամբ։

Ընկերքավորները ձվածին կաթնասուններից և պարկավորներից տարբերվում են հետևյալ առանձնահատկություններով.

  • խիստ զարգացած են գլխուղեղի մեծ կիսագնդերը,
  • սաղմնային զարգացման ընթացքում գոյանում է ընկերքը,
  • մարմնի ջերմաստիճանը բարձր է և կայուն։

Տարածում

Ընկերքավորները կաթնասունների ամենազարգացած և բազմազան խումբն են[1]։ Տարածված են բոլոր մայրցամաքներում և հարմարվել են տարբեր կենսապայմանների։ Ընդգրկում են անհետացած 14 և ժամանակակից 17 կարգեր՝ մոտ 3700 տեսակներով։

Դասակարգում

Ներկայումս ընկերքավորները կաթնասունների ամենազարգացած և բազմազան խումբն են։

Ընկերքավորները բաժանվում են 4 ենթակարգի մեջ։

Eutheria

Euarchontoglires

Laurasiatheria

Xenarthra

Afrotheria

  • Afrotheria. կաթնասունների կարգ։ Հնագույն ներկայացուցիչները համեմատաբար փոքր են եղել, իսկ այժմ ցամաքային ամենախոշոր կենդանիներն են։ Տեսակին պատկանում են՝ Tubulidentata, Hyracoidea, Sirenia, Կնճիթավորներ (Proboscidea), Macroscelidea և Afrosoricida։
  • Exafroplacentalia (Notolegia).
    • Xenarthra
    • Boreoeutheria
      • Laurasiatheria
      • Euarchontoglires

Դասեր որոնք չունեն հստակ դասակարգում.

  • Acristatherium - կաթնասուն կենդանի, ապրել են կավճի դարաշրջանում 125-123 միլիոն տարի առաջ, Չինաստանի տարածքում։
  • Carodnia - կաթնասուն կենդանի, ապրել է մոտ 57-55 միլիոն տարի Արգենտինայի տարածքում։
  • Deccanolestes - բրածո կաթնասունների տեսակ[2].
  • Deltatherium
  • Eomaia
  • Eozhelestes
  • Horolodectes
  • Juramaia
  • Paleotomus
  • Paranyctoides
  • Prokennalestes

Տես նաև

  • Leptictidium

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Murphy W. J., E. Eizirik, W. E. Johnson, Y. P. Zhang, O. A. Ryder, S. J. O’Brien, 2001a. Molecular phylogenetics and the origins of placental mammals Nature 409։614-618. [1]
  • Ulfur Arnason, et al. Mammalian mitogenomic relationships and the root of the eutherian tree. Proceedings of the National Academy of Science 99։ 8151-8156. [2] Արխիվացված 2008-05-17 Wayback Machine
  • Jan Ole Kriegs, Gennady Churakov, Jerzy Jurka, Jürgen Brosius, and Jürgen Schmitz (2007) Evolutionary history of 7SL RNA-derived SINEs in Supraprimates. Trends in Genetics 23 (4)։ 158—161 [3] (PDF version [4] Արխիվացված 2007-08-03 Wayback Machine)
  • Goodman, M., Czelusniak, J., Page, S. & Meireles։ Where DNA Sequences Place Homo sapiens in a Phylogenetic Classification of Primates.
  • McKenna, Bell։ Classification of Mammal։ Above the Species Level

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 108
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընկերքավորներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընկերքավորներ» հոդվածին։