Թագավորություն (ֆիլմ)

«Թագավորություն» (անգլ.՝ The Kingdom ), մարտաֆիլմ՝ նկարահանված 2007 թվականին, ռեժիսոր Փիթեր Բերգ։ Գլխավոր դերերում են Ջեյմի Ֆոքսը, Ջենիֆեր Գարները, Ջեյսոն Բեյթմանը, Քրիս Կուպերը, Աշրաֆ Բարխը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ջերեմի Փիվենը, Ալի Սուլիմենը և Քայլ Չենդրելը։

Թագավորություն
անգլ.՝ The Kingdom
Երկիր Գերմանիա
 ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3][…] և դրամա
Թեմաահաբեկչություն
Թվականհոկտեմբերի 11, 2007[4] և 2007
Լեզուարաբերեն և անգլերեն
ՌեժիսորՓիթեր Բերգ[5][2][3][…]
ՊրոդյուսերՄայքլ Ման[6] և Սքոթ Սթուբեր
Սցենարի հեղինակՄեթյու Մայքլ Քարնահան[7]
ԴերակատարներՋեյմի Ֆոքս[5][2][8][…], Աշրաֆ Բարհոմ[8], Քրիս Քուփեր[5][8][9], Ջենիֆեր Գարներ[5][8][9][…], Ջեյսոն Բեյթման[5][8][10], Քայլ Չենդլեր[8], Ռիչարդ Ջենքինս[8], Ջերեմի Փիվեն[8], Ալի Սուլիման[8], Ֆրենսիս Ֆիշեր[8], Դեննի Հյուսթոն[8], Աննա Դիվեր Սմիթ[8], Էշլի Սքոթ[8], Մինկա Քելլի[8], Փիթեր Բերգ[8], Քիմ ՄակԳրոու[7], Ուրի Գավրիել[7], Սալա Բեյքեր[7], Հրաչ Թիթիզյան[7], Մարկուս Ֆլենեգան[7] և Թրևոր Սենթ Ջոն[7]
ՕպերատորՄաուրո Ֆիորե
ԵրաժշտությունԴենի Էլֆման
Պատմվածքի վայրՍաուդյան Արաբիա
Նկարահանման վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ և Արիզոնա
ԿինոընկերությունRelativity Media
Տևողություն105 րոպե
Պաշտոնական կայքէջ

Նախապատմություն

Ֆիլմի սյուժեն մտացածին է, բայց ոգեշնչված է Էր-Ռիադի 2003 թվականի մայիսի 12-ի և էլ Հուբարի բնակելի համալիրում 1996 թվականի հունիսի 26-ի ( երկուսն էլ Սաուդյան Արաբիայում) ահաբեկչություններից։ Ֆիլմը պատմում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալների թիմի մասին, որոնք հետաքննում են Սաուդյան Արաբիայում օտարերկրյա աշխատողների համար բնակելի տարածքում տեղի ունեցած ռմբակոծությունը և պայթյունը։ Սցենարիստ Մեթյու Մայքլ Կարնախանը այսպես է բնութագրել սցենարը. «Ինչի՞ նման կլիներ Մարսի վրա սպանության հետաքննությունը»[11]։

Ֆիլմը ցուցադրվել է 2007 թվականի օգոստոսի 22-ին Էդինբուրգի կինոփառատոնում՝ նրա «Անսպասելի ֆիլմ» ամենամյա խորագրի շրջանակներում[12]։

Սյուժե

Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալների թիմը մեկնում է Սաուդյան Արաբիա, որպեսզի հետաքննի նավթային ընկերությունների օտարերկրյա ծառայողների դեմ կատարված ահաբեկչությունը, որը մոտ հարյուր մարդու կյանք է խլել։ Ամերիկացիները բախվում են տեղի բնակչության թշնամանքին, որտեղ հռչակավոր ահաբեկիչները համեմատվում են Ռոբին Հուդի հետ։ Հետաքննությունը խումբը գնում է անապահով թաղամաս, որտեղ կոտորած է կազմակերպվում։ Այնտեղ զոհվում է ահաբեկչության կազմակերպիչը։ Ծանր վիավորում ստացած՝ նա թոռանն է շշնջում վերջին բառերը. «Մի անհանգստացիր, զավակս, մենք նրանց բոլորին կսպանենք»։

Ֆիլմն ավարտվում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալի արտահայտության հետ զուգահեռներով. «Մենք բոլորին կսպանենք»։

Դերերում

Դերասանդեր
Ջեյմի ՖոքսՌոնալդ Ֆլյուրի
Քրիս ԿուպերՀրանտ Սայկս
Ջենիֆեր ԳարներՋենեթ Մայյս
Ջեյսոն ԲեյթմանԱդամ Լևիթ
Արշաֆ ԲարխոմՖարիս Ալ-Գազի
Ալի ՍուլիմենՀայթամ
Ջերեմի ՓիվենԴեյոն Շմիդտթ
Ռիչարդ ՋենկինսՌոբերտ Գրեյս
Թիմ ՄակգրոԱհարոն Ջեյսոն
Քայլ ՉենդլերՖրենսիս Մաներ
Ֆրենսիս ՖիշերԻլեյն Ֆլաուեր
Դեննի ՀյուսթոնԳիդեոն Յանգ
Կելլի ՕկոինԷլլիս Լիչ
Աննա Դիվեր ՍմիթՄարիսելլա Կանավեսիո
Մինկա ԿելիՄիսս Ռոսս
Էմի ՀանթերԼեյլա Ֆլյուսի
Թիջեյ ԲարնեթՔևին Ֆլուսի
Օմար ԲերդունիԱհմեդ բին Կխասլեդ
Ռաադ ՐավիՏամեր
Մահմուդ ՍեդԱլ Աբդուլմալիկ
Տրևոր Սենտ- Ջոն.Իլ Ռիպոն
Էշլի ՍքոթՋանին Ռիպոն

Փաստեր

Չնայած նրան, որ ֆիլմի իրադարձությունները վերաբերում են Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած ահաբեկչություններին, ֆիլմը գրեթե ամբողջությամբ նկարահանվել է Դուբայի արվարձաններում (Արաբական Միացյալ Էմիրություններ)։ Պրոդյուսերներին չի հաջողվել Էր Էր-Ռիադում նկարահանվելու թույլտվություն ստանալ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ