Թուկիդիդես

Թուկիդիդես (հին հունարեն՝ Θουκυδίδης, Մ.թ.ա. 460-ականներ, Ալիմոս, Հարավային Աթենք, Ատիկա, Հունաստան[1] - մ. թ. ա. 395, Աթենք), հին հույն նշանավոր պատմիչ, գրել է «Պելոպոնեսյան պատերազմի մասին» աշխատությունը՝ բաղկացած 8 գրքից։

Թուկիդիդես
Θουκυδίδης
Դիմանկար
Ծնվել էՄ.թ.ա. 460-ականներ
ԾննդավայրԱլիմոս, Հարավային Աթենք, Ատիկա, Հունաստան[1]
Մահացել էմ. թ. ա. 395
Մահվան վայրԱթենք
ՔաղաքացիությունՀին Աթենք[2]
Ազդվել էՀոմերոս
ԵրկերHistory of the Peloponnesian War?
Մասնագիտությունպատմաբան և գրող
Զբաղեցրած պաշտոններAthenian strategos?
 Thucydides Վիքիպահեստում

Կենսագրություն

Սերել է ազնվականի ընտանիքից։ Կրել է մատերիալիստ փիլիսոփա Անաքսագորասի և հռետոր Անտիֆոնի ազդեցությունը։ Հարել է Պերիկլեսի՝ չափավոր դեմոկրատական կուսակցությանը։

Մասնակցել է Պելոպոնեսյան պատերազմին (մ. թ. ա. 431-404)։ Մ. թ. ա. 424-ին նշանակվել է նավատորմի հրամանատար, սակայն պարտվել է սպարտացիներից, մեղադրվել դավաճանության մեջ և հեռացել Աթենքից։

Տարագրության մեջ գրել է «Պատմություն» աշխատությունը (անավարտ, 8 գրքով), շարադրել Պելոպոնեսյան պատերազմի պատմությունը մինչև մ. թ. ա. 411: Նա առաջին պատմիչն է, որը փորձել է ցույց տալ հասարակության զարգացման աստիճանները, վեր հանել այդ զարգացման շարժիչ ուժերը։ Ձերբազատվելով ժամանակի կրոնական նախապաշարումներից՝ աշխատել է բացահայտել պատմական դեպքերի նյութական հիմքը, երևույթների ներքին օրինաչափությունը, օբյեկտիվ պատճառները (այդ հանգամանքները շեշտել է նաև իր աշխատության ներածության մեջ)[3][4][5]։

Թուկիդիդեսը ատտիկյան գրավոր արձակ խոսքի հիմնադիրն է, ունի շարադրանքի սեղմ ոճ։ Նա օրինակ է եղել Դեմոսթենեսի, Կոռնելիոս Նեպոսի, Կիկերոնի, Տակիտոսի, Սալլուստիոսի, Պրոկոպիոսի և ուրիշների համար։

Ծանոթագրություններ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուկիդիդես» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուկիդիդես» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 231