Թրոմսյո

Թրոմսյո (նորվ.՝ Tromsø), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Թրոմսյո քաղաքն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 2480.34 կմ² տարածք[2]։

Թրոմսյո
նորվ.՝ Tromsø
ԴրոշԶինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էԹրոմս
ՎարչկենտրոնԹրոմսյո
Ամենաբարձր կետJiehkkevárri?[1]
ԲԾՄ20 մետր
Յանս Յոհան Հոլթ
Հիմնական լեզուչեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը)
Բնակչություն (2014)
59 590 (8 տեղ)
Տարածք2480.34  (18 տեղ)
Հիմնադրված է13-րդ դար թ.
Սահմանակցում էԼենվիք, Բալսֆյորդ, Storfjord kommune – Omasvuona suohkan – Omasvuonon kunta, Լյունգեն, Կարլսյո և Սենյա
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ1902
tromso.kommune.no
Թրոմսյո կոմունան Թրոմս ֆյուլքեի քարտեզին

Պատմություն

Թրոմսյո բնակավայրը գոյություն է ունեցել դեռևս վերջին սառցե դարաշրջան և երկաթե դարում։ Առաջին եկեղեցին կառուցվել է 1252 թվականին։ Թրոմսյո քաղաքը այդ կարգավիճակը ստացել է 1794 թվականին։ 19-րդ դարում քաղաքի դերը մեծացավ եպիսկոպոսական թեմի հիմնումով, ուսումնական հաստատությունների բացումով, ինչպես նաև նավավերանորոգման կառամատույցի կառուցումով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ ժամանակավոր տեղափոխվել է Նորվեգիայի կառավարությունը։ Քաղաքը պատերազմի հետևանքով չի վնասվել։ Քաղաքի ափից ոչ հեռու կռվի ժամանակ խարտակվել է գերմանական Տրիպս ռազմական հացանավը, որի վրա եղել են մոտ 1000 գերմանացի զինծառայող։ 1964 թվականին բացվել է օդանավակայանը, իսկ 1972 թվականին՝ Թրոմսյոյի համալսարանը։

Թրոմսյոյի զինանշանը

Թրոմսյո կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է դեղին գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է սև գույնի արջ[2]։

Բնակչություն

Համաձայն 2014 թվականի մարդահամարի տվյալների՝ Թրոմսյո կոմունայում բնակվում է 59 590 մարդ։ Այստեղ ապրում են շուրջ 100 էթնիկ խմբեր, ինչպիսիք են նորվեգացիները, սաամները, քվենները, ֆինները և այլն։ Սաամական համայնքը քաղաքում ունի սաամական մանկապարտեզ և սաամերենի դպրոց։

Սպորտ

Թրոմսյոյում գործում են մի քանի ֆուտբոլային ակումբներ, որոնցից ամենահայտնին «Թրոմսյո» ակումբն է,որը խաղում է Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում։ Գործում է նաև կանանց ֆուտբոլի թիմ։ Տարածված են նաև ձմեռային սպորտաձևերը։

Տեսարժան վայրերը

  • Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցի — հանդիսանում է աշխարհի ամենահյուսիսային կաթոլիկ եկեղեցին։
  • Արկտիկայի մայր տաճար — մոդեռն ոճի մեջ 1965 թվականին կառուցված լյութերական եկեղեցի։
  • Թրոմսյոյի կամուրջ — Նորվեգիայի առաջին շրջանակակոնսոլային կամուրջ, որը իր տեսակի մեջ Եվրոպայի ամենամեծ կամուրջներից է։
Թրոմսյո քաղաքի համայնապատկերը

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ