Ժաննա Կադիրովա

Ժաննա Էլֆատովնա Կադիրովա (ուկրաիներեն՝ Жанна Эльфатовна Кадырова, 1981[1], Բրովարի, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի նկարչուհի։

Ժաննա Կադիրովա
Ծնվել է1981[1]
ԾննդավայրԲրովարի, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունԳեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի, ինստալյացիոն արտիստ, վիզուալ արտիստ և քանդակագործ
ԹեմաներԿերպարվեստ[1] և քանդակագործություն[1]
Կայքkadyrova.com
 Zhanna Kadyrova Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1981 թվականին Կիևի մարզի Բրովարի քաղաքում։ 1999 թվականին ավարտել է Կիևի Տ. Շևչենկոյի անվան պետական գեղարվեստական միջին դպրոցի քանդակագործության բաժինը։

Եղել է գեղարվեստական խմբերի, ցուցահանդեսների, ակցիաների նախաձեռնող, ինչպես Р.Э.П. (Революционное экспериментальное пространство, Հեղափոխական փորձարարական տարածք)[2], երաժշտական փանկ «Պենոպլաստ» («Пенопласт»), 8=8[3], «Նվաճված քաղաք» («Завоёванный город»)[4], «Հաղթողների քաղաք» («Город победителей»)[5], «Ոչ ժյուրի, ոչ մրցանակներ» («Ни жюри, ни приза»)[6], «Նոր պատմություն» («Новая история») (Խարկովի պատկերասրահ) խմբերը։ Եղել է Կիևի LabGarage-ում ցուցահանդեսների ֆոնդապահ[7]։

2009 թվականին Ուկրաինայի Շարգորոդ քաղաքում ստեղծել է «Հուշարձան նոր հուշարձանին»[8]։ Ստեղծել և Կիևում տեղադրել է «Лавки-графики» քանդակագործական օբյեկտները («Kiev Fashion Park» նախագիծ)։

2011 թվականին արժանացել է PinchukArtCentre հատուկ մրցանակին։ 2012 թվականի ապրիլին ստացել է Սերգեյ Կուրեխինի մրցանակ «Արվեստ հասարակական տիրույթում» (փաբլիք արթ) անվանակարգում «Լույսի ձև» աշխատանքի համար[9]։ 2012 թվականի դեկտեմբերին ստացել է Կազեմիր Մալևիչի անվան մրցանակ։ 2013 թվականին արժանացել է PinchukArtCentre-ի գլխավոր մրցանակին։ Եղել է Ուկրաինայի "UN Women"-ի «Կանայք արվեստում» մրցանակի 2019 թվականի հավակնորդ[10]։

Անհատական ցուցահանդեսներ

  • 2011՝ «Անորոշ ձևեր», Малая Галерея Мыстецького Арсенала, Կիև
  • 2009՝ «Հաշիվ»[11], Կիև
  • 2008՝ «Անտեսանելի տարբերություն» (Ի. Կորինայի, Դ. Մաչուլինայի հետ), «АРТСтрелка-projects» պատկերասրահ, Մոսկվա
  • 2006՝ «Діаманти» (Անդրեյ Սագադայկովսկու հետ), Ժամանակակից արվեստի կենտրոն, Կիև
  • 2006՝ «Ադամանդ քո՛ ձեռքերով», «Ռիջինա» պատկերասրահ, Մոսկվա։

Խմբակային ցուցադրություններ

  • 2013՝ «Sphères 6». Continua/Les Moulins պատկերասրահ, Բուասի-լե-Շատել
  • 2012՝ «Склад современного искусства», Ժ. Կադիրովայի արվեստանոց, Կիև
  • 2012՝ «Ապոկալիպսիս և Վերածնունդ Շոկոլադի տանը», Շոկոլադի տուն, Կիև[12].
  • 2012՝ «Angry Birds», Ժամանակակից արվեստի կենտրոն, Վարշավա[13].
  • 2012՝ Անանուն, «Նաբոկով և Կո», Մոսկվա
  • 2011՝ «Вкл. Выкл.», «Արտհաուս», Մոսկվա
  • 2011՝ «Անհրաժեշտ արվեստ», Գորկու այգի, Մոսկվա[14][15]
  • 2011՝ «Ուսումնական տագնապ», Knoll Galerie, Viennafair, Վիեննա[16]
  • 2011՝ «Երևակայական արձաններ», «Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարան, Մոսկվա[17][18]
  • 2010՝ WC, Cosmoscow ալտերնատիվ ծրագիր, «Կրասնի Օկտյաբր», Մոսկվա[19].
  • 2010՝ «Tape It», Ժամանակակից արվեստի OUI կենտրոն, Գրենոբլ[20][21].
  • 2009՝ «Հաղթողների քաղաք», «Վիկտորիա» պատկերասրահ, Սամարա[22].
  • 2009՝ «Նվաճված քաղաք», «Ռիջինա» պատկերասրահ, Մոսկվա[23][24]
  • 2006՝ «Модус Р: русский формализм сегодня», Նյուտոն շենք, Մայամի[25][26][27]
  • 2006՝ «8=8», L-պատկերասրահ, Մոսկվա[28][29]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Կադիրովա» հոդվածին։