Ժան Կաստեքս

Ժան Կաստեքս (ֆր.՝ Jean Castex, հունիսի 25, 1965(1965-06-25)[2][3][4][…], Vic-Fezensac[1][5]), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի վարչապետը 2020 թվականի հուլիսի 3-ից։

Ժան Կաստեքս
 
Կուսակցություն՝Renaissance
Կրթություն՝Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ (1986)[1], Վարչական ազգային դպրոց (1991)[1] և University Toulouse - Jean Jaurès?
Մասնագիտություն՝պետական գործիչ և քաղաքական գործիչ
Ծննդյան օրհունիսի 25, 1965(1965-06-25)[2][3][4][…] (58 տարեկան)
ԾննդավայրVic-Fezensac[1][5]
Քաղաքացիություն Ֆրանսիա[3]
ԱմուսինSandra Ribelaygue?
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ
«Մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ[6] և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Կենսագրություն

Կաստեքսի ազգանունը ծագում է Castèth(s) գասկոնյան բառից։

Ժան Կաստեքսը Մարկ Կաստեքսի թոռն է, որը 1971-1989 թվականներին զբաղեցրել է Վիկ-Ֆեզանսակի քաղաքապետի պաշտոնը, իսկ 1980-1989 թվականներին՝ Ֆրանսիայի ժեր դեպարտամենտի սենատորի պաշտոնը։ Հայրը Կլոդ Կաստեքսն է, աշխատել է որպես ուսուցիչ։ Ժանը սովորել է Թուլուզի համալսարանում, Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում և կառավարման ազգային դպրոցում (ENA)[7]։

Կարիերան սկսել է պրեֆեկտուրայի գլխավոր քարտուղարի պաշտոնից, աշխատել է տարածաշրջանային Հաշվիչ պալատում։ 2004 թվականից աշխատել է համերաշխության և սոցիալական համախմբման նախարարությունում, որտեղ գլխավորել է հոսպիտալացման և բուժսպասարկման վարչությունը։ Այնուհետև ղեկավարել է նախարար Քսավիե Բերտրանի գրասենյակը, զբաղվել է թռչնագրիպի խնդրի լուծմամբ՝ Ֆրանսիայի տարածքում ապահովելով 200 միլիոն պաշտպանական բժշկական դիմակների և 2 միլիոն պատվաստանյութի տարածում։ Նախագահ Նիկոլա Սարկոզիի իշխանության գալուց հետո Կաստեքսը փոխարինել է Բերտրանին, որը ստացել է աշխատանքի նախարարի պաշտոնը, և նոր հայտնվել է 2008 թվականի տնտեսական ճգնաժամի ամենաթեժ պահին՝ զբաղվելով հատուկ կենսաթոշակային պլանների համակարգի բարեփոխմամբ։ 2010 թվականից աշխատել է Նիկոլա Սարկոզիի նախագահական վարչակազմում՝ որոշ ժամանակ անց զբաղեցրել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղարի օգնականի պաշտոնը[8]։

2008 թվականին ընտրվել է Արևելյան Պիրենեյների դեպարտամենտում Պրադ քաղաքի քաղաքապետ, 2014 թվականին հաղթականորեն վերընտրվել է ընտրողների 70 %-ի աջակցությամբ, 2020 թվականին՝ 75,72 %: 2012 թվականին նա իր հայրենի Ժեր դեպարտամենտից Ազգային ժողով ընտրվելու փորձ է ձեռնարկել, սակայն զիջել է մեկ այլ սոցիալիստ թեկնածուի։ 2017 թվականին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը Կաստեքսին նշանակել է միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար՝ 2024 թվականին Օլիմպիական և Պարալիմպիկ Խաղերի անցկացման համար Փարիզի թեկնածությանը աջակցելու տարբեր նախարարությունների գործունեությունը համակարգելու նպատակով[9]։ 2017 թվականի սեպտեմբերի 13-ին ՄՕԿ-ը Փարիզն ընտրել է որպես 2024 թվականի Խաղերի մայրաքաղաք։

2010-2015 թվականներին եղել է Լանգեդոկ-Ռուսիլյոնի տարածաշրջանային խորհրդի պատգամավոր[10]։

2015 թվականի մարտի 29-ից Արևելյան Պիրենեյների դեպարտամենտի խորհրդի պատգամավոր է։

2019 թվականին գլխավորել Է ազգային մարզական գործակալությունը[11]։

2020 թվականի ապրիլի 3-ին գլխավորել է COVID-19-ի տարածման հետևանքով սահմանափակումների աստիճանական վերացման կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովը[12]։

2020 թվականի հուլիսի 3-ին, Էդուարդ Ֆիլիպի պաշտոնաթողությունից հետո, Ժան Կաստեքսը ստանձնել Է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը[13][14]։ Նույն օրը նա դուրս է եկել «Հանրապետականներ» գոլիստական կուսակցության կազմից[15]։

Անձնական կյանք

Ամուսնացած է կատալոնուհի Սանդրա Ռիբելեյգի (Sandra Ribelaygue) հետ, որը ծագումով արևելյան Պիրենեյներում գտնվող Արադ քաղաքի մոտ գտնվող Ռիա Սիրաշ քաղաքից է։ Ամուսինները չորս դուստր ունեն[16]։

Աշխատանքներ

  • La Ligne de chemin de fer de Perpignan à Villefranche — Prélude de la ligne de Cerdagne (Les carnets du Train jaune; tome 7), Éditions Talaia, Canet-en-Roussillon, 2017

Պարգևներ

  • «Արժանիքների համար» շքանշանի ասպետ (հանրապետության նախագահի 2006 թվականի մայիսի 15-ի հրամանագիր)[17]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Կաստեքս» հոդվածին։