Ժորժ Բրաք

ֆրանսիացի նկարիչ

Ժորժ Բրաք (ֆր.՝ Georges Braque, մայիսի 13, 1882(1882-05-13)[1][2][3][…], Արժանտյո[4][5] - օգոստոսի 31, 1963(1963-08-31)[4][1][2][…], Փարիզ[4][5]), ֆրանսիացի նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, դիզայներ։ Արվեստի պատմության մեջ նրա անունը կապվում է ֆովիզմի հետ (1906) և մեծ դեր է խաղացել կուբիզմի զարգացման գործում։ 1908-1912 թվականներին Բրաքի աշխատանքները սերտորեն կապված են իր գործընկեր Պաբլո Պիկասոյի աշխատանքների հետ։ Պաբլո Պիկասոյի հետ համատեղ համարվում է կուբիզմի հիմնադիրը (1908)։

Ժորժ Բրաք
ֆր.՝ Georges Braque
Ծնվել էմայիսի 13, 1882(1882-05-13)[1][2][3][…]
ԾննդավայրԱրժանտյո[4][5]
Վախճանվել էօգոստոսի 31, 1963(1963-08-31)[4][1][2][…] (81 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4][5]
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հավր-Ռուանի արվեստի և դիզայնի բարձրագույն դպրոց
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, փորագրիչ, վիմագրող, դիզայներ, ակնագործ, բեմանկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, collagist, գծագրող և գծանկարիչ
Ոճկուբիզմ[5] և ֆովիզմ[5]
Ժանրնկարիչ, նատյուրմորտ[5], Անիմալիստիկա[5], կենցաղային ժանր[5] և բնանկար[5]
Թեմաներգեղանկարչություն, Կերպարվեստ[7], գրաֆիկա[7] և քանդակագործություն[7]
Ուշագրավ աշխատանքներԼ'Էստակի տներ, Կիթառը «Սարսափի արձանը» և Մանդոլա
Ներշնչվել էՊոլ Սեզան[8], African sculpture?[8] և Պաբլո Պիկասո
Պարգևներ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա, Société Normande de Peinture Moderne?, Բելգիայի գիտությունների և արվեստի թագավորական ֆլամանդական ակադեմիա և Գեղարվեստի ակադեմիա
ԱմուսինMarcelle Lapré?
 Georges Braque Վիքիպահեստում

Կենսագրություն

Ժորժ Բրաքը ծնվել է 1882 թվականի մայիսի 13-ին Արժանտյոում։ Մանկությունն անցել է Le Havre-ում, և հոր և պապիկի նման պետք է դառնար տան ներքին հարդարանքներ կատարող նկարիչ, սակայն 1897-1899 թվականներին նա գեղարվեստի դպրոցում նկարչության երեկոյան դասընթացների է հաճախում։ 1902-1904 թվականներին սովորում է Փարիզի Académie Humbert-ում։ Այստեղ հանդիպում է Մարի Լորենսին և Ֆրանսիս Պիկաբիային։

Ֆովիզմ

Բրաքի ամենավաղ շրջանի աշխատանքները իմպրեսիոնիստական են, սակայն, տեսնելով հայտնի գեղարվեստական խմբի «Fauves» կոչվող աշխատանքների ցուցադրությունը 1905 թվականին, նա ընդունում է այս ոճը։ Ֆովիզմի հետևորդները (Հենրի Մատիս, Անդրե Դերեն), ի պատասխան հուզական արձագանքին օգտագործում էին վառ գույներ։ Բրաքի աշխատանքները սերտորեն կապված են Ռաուլ Դյուֆի, Օտոն Ֆրիեզի աշխատանքների հետ, ովքեր Բրաքի ծննդավայրից էին։

1907 թվականի մայիսին Բրաքը Salon des Indépendants-ում հաջողությամբ ցուցադրում է իր ֆովիզմի ոճով արված աշխատանքները։ Նույն թվականին Բրաքի ոճում նկատվում է դանդաղ էվոլյուցիա, և նա գտնվում է Պոլ Սեզանի ստեղծագործությունների ներքո։

Կուբիզմ

Բրաքի 1908-1913 թվականների աշխատանքներն արտացոլում են նրա նոր հետաքրքրությունները երկրաչափության և համաժամանակյա տեսանկյունից։
Գյուղական տեսարաններում Բրաքը, հաճախ նվազեցրել է ճարտարապետական կառույցի երկրաչափական ձևը՝ մոտեցնելով խորանարդի, ստվերը ներկայացնելով իբրև հարթ և եռաչափ հեռացող պատկեր։ Բրաքի նոր նկարներն անվանեցին "bizarreries cubiques"։

Բրաքը հեղինակել է բազմաթիվ դեկորատիվ ու էկեգանտ կոմպոզիցիաներ՝ կազմված տարրական եռաչափական ծավալներից։ Նրա աշխատանքները հակված են վերացական ձևերի, որոնք իրենց մեջ ներառում են կտոր, թուղթ, փայտ, ավազի խառնուրդներ։ 1917 թվականին Ժորժ Բրաքը հեռանում է կուբիզմից և ստեղծում նոր նկարների շարք (տարբեր տեսարաններ, նատյուրմորտներ, դիմանկարներ), որտեղ նրա գծերը դառնում են ավելի դեկորատիվ՝ լի արտահայտչականությամբ ու ճկունությամբ[9]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Բրաք» հոդվածին։