Իլամի նահանգ

նահանգ Իրանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իլամ (այլ կիրառումներ)

Իլամ օսթան (պարս.՝ استان ﺍﻳﻼﻡ, Օսթան-է Իլամ), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետության արևմուտքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակից է Քերմանշահ, արևելքից` Լուրիստան, հարավից` Խուզեսթան օսթաններին, արևմուտքից` Իրաքին։ Օսթանի տարածքը կազմում է 20 133 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 580 158 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Իլամ քաղաքն է։

Իլամ օսթան
պարս.՝ استان ﺍﻳﻼﻡ
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնԻլամ
Բնակչություն580 158 մարդ (2016)[1]
Տարածք20 133 կմ²
Հիմնադրված է1973 թ.
Սահմանակցում էDiyala Governorate?, Wasit Governorate?, Maysan Governorate?, Խուզեսթան, Լոռեսթանի նահանգ և Քերմանշահի նահանգ
ISO 3166-2 կոդIR-16
Հեռախոսային կոդ0841
Փոստային ինդեքսներ69311–69991
portal-il.ir

Օսթանը ձևավորվել է 1973 թվականին, մինչ այդ այն մասն է կազմել Քերմանշահ օսթանի[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 4-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Քերմանշահ քաղաքը։

Բնակչություն

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 530 464 մարդ` 110 515 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 557 599 մարդ, որոնք ապրում էին 135 499 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 580 158 մարդ` 159 310 տնտեսություններում[6]։

Տասը հազարից ավել բնակչությամբ քաղաքներն են Իլամը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 194 030 մարդ), Դեհլորանը (32 941 մարդ), Էյվանը (31 299 մարդ), Աբդանանը (23 946 մարդ), Դարեհ շահրը (21 900 մարդ), Մեհրանը (17 435 մարդ), Սարաբլեն (12 393 մարդ) և Արքավազը (11 977 մարդ)[7]։ Քաղաքներում ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ ապրում էր 395 263 մարդ (կամ բնակչության 68,2 տոկոսը)[7]։

Օսթանի բնակչության հիմնական մասը կազմում են քրդերը։ Նրանց լեզուն` քրդերենը, գերակշռում է օսթանի հյուսիսային և կենտրոնական շրջաններում, ընդ որում օգտագործվում են հարավային քրդական բարբառները։ Հարավում` Դեհլորանի, Աբդանանի և Դարեհ շահրի շրջաններում, տարածված է նաև լոռերենը։ Ամենահարավում` Խուզեսթանի հետ սահմանային հատվածում, բնակիչներն արաբախոս են[8]։ Իլամ օսթանում բնակչության բաժանումն ըստ լեզուների ներկայացված է ստորև բերված աղյուսակում[8].

Բնակչության բաժանումն ըստ լեզվի Իլամում
ԼեզուՏոկոս
Քրդերեն
  
80.66 %
Լոռերեն
  
14.74 %
Արաբերեն
  
3.43 %
Այլ
  
1.16 %

Աշխարհագրություն

Իլամը բաժանվում է երկու տարբեր բնական գոտիների. հյուսիսում և արևելքում Զագրոսի համակարգի մաս կազմող լեռներն են, որոնք տարածվում են հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք ուղղությամբ, իսկ հարավարևմտյան մասում տաք կլիմայով հարթավայրեր են։ Ամենակարևոր լեռնաշղթան Քաբիր Քուհն է, որը ձգվում է մոտ 175 կմ և որի առավելագույն բարձրությունը կազմում է 2 790 մ։

Վարչական բաժանում

Օսթանը բաժանված է 12 շահրեստանների (գավառների).

ԱնվանումԲնակ. 2006[4]Բնակ. 2011[5]Բնակ. 2016[6]Վարչ. կենտրոն
Աբդանան շահրեստան45 83046 97747 851Աբդանան
Բադրե շահրեստան115 614Բադրե
Դարեհ շահր շահրեստան56 34659 55143 708Դարեհ շահր
Դեհլորան շահրեստան58 99366 39965 630Դեհլորան
Էյվան շահրեստան47 38048 83349 491Էյվան
Իլամ շահրեստան193 222213 579235 144Իլամ
Հոլեյլան շահրեստան2Թովհիդ
Մալեքշահի շահրեստան322 58721 138Արքավազ
Մեհրան շահրեստան55 27127 50629 797Մեհրան
Չավար շահրեստան4Չավար
Չարդավոլ շահրեստան73 42272 16757 381Սարաբլե
Սիրվան շահրեստան214 404Լումառ
Ընդհանուր530 464557 599580 158
1Առանձնացվել է Դարեհ շահր շահրեստանից
2Առանձնացվել է Չարդավոլ շահրեստանից
3Առանձնացվել է Մեհրան շահրեստանից
4Առանձնացվել է Իլամ շահրեստանից

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլամի նահանգ» հոդվածին։