Ինդոս

Ինդոս[1] (տիբեթերեն՝ སེང་གེ།་གཙང་པོ Sênggê Zangbo, չինարեն՝ 印度河 Yìndù Hé, հինդի՝ सिन्धु नदी, ա.-փենջ.՝ دریاۓ سندھ Sindh, փուշթու՝ اباسين Abāsin, սինդհի՝ سنڌوندي Sindhu, ուրդու՝ دریائے سندھ), գետ Հարավային Ասիայում՝ Չինաստանում, Հնդկաստանում և Պակիստանում։ Սկիզբ է առնում Կալյաս լեռնաշղթայի (Տիբեթի բարձրավանդակ) լանջերից, շուրջ 5300 մ բարձրությունից․ միջին և ստորին հոսանքներում հոսում է Ինդոս-Գանգեսյան հարթավայրով, Պակիստանի խոշոր նավահանգստային քաղաք Կարաչիի մոտ թափվում Արաբական ծովը[2][3]՝ առաջացնելով դելտա (տարածությունը շուրջ 8 հազար կմ2)։ Պակիստանի ամենաերկար գետն է և համարվում է պակիստանցիների ազգային՝ մայր գետը[4]։ Ընդհանուր երկարությունը 3180 կմ է։ Կա ոչ կանոնավոր նավագնացություն մինչև Քաբուլ վտակի գետաբերանը։

Ինդոս
Ինդոս գետի ավազանի պատկեր տիեզերքից
Բնութագիր
Երկարություն3 180 կմ
Ավազանի մակերես960 800 կմ²
Ջրի ծախս6 600 մ³/վրկ
Ջրահոսք
ԱկունքՏիբեթ
Ակունքի տեղակայումSengge Zangbo? և Տիբեթյան լեռնաշխարհ
ԳետաբերանԱրաբական ծով
Գետաբերանի տեղակայումԱրաբական ծով
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերZanskar River?, Haro River?, Gilgit River?, Shigar River?, Շայոկ, Փանջնադ գետ, Suru River?, Soan River?, Kurram River?, Գումալ և Քաբուլ
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան,
Հնդկաստան Հնդկաստան,
Պակիստան Պակիստան
ԵրկրամասՓենջաբ, Լադախ, Սինդ, Hazara?, Գիլգիտ-Բալտիստան և Տիբեթի ինքնավար շրջան
ՋրահավաքԻնդոսի ավազան
Գետը Վիքիպահեստում

Հակիրճ տեղեկատվություն

Ինդոսի ջրահավաք ավազանը ընդգրկում է մոտավորապես 1,165,000 քառակուսի կիլոմետր տարածք, ջրի տարեկան ծախսը (հոսքը), ըստ կատարված հաշվարկների, կազմում է շուրջ 243 խորանարդ կիլոմետր. ջրառատությամբ կրկնակի գերազանցում է Նեղոսին և եռակի՝ Եփրատին ու Տիգրիսին՝ միասին վերցված։ Այդ ցուցանիշով Ինդոսը աշխարհի գետերի ցանկում զբաղեցնում է քսանմեկերորդ տեղը[5]։ Նրա ձախակողմյան խոշոր վտակներն են Զանսկարը և Փենջաբը (վերջինս իր հերթին ունի հինգ խոշոր վտակ՝ Չենաբը, Ռավին, Ջելումը, Բեասը, Սութլեջը)։ Աջակողմյան խոշոր վտակներն են Շյոկը, Գիլգիթը, Գոմալը, Քաբուլը, Կուրամը։ Սկիզբ առնելով լեռնային աղբյուրից և սնուցվելով սառցադաշտերի հալոցքաջրերով՝ Ինդոսն իր առատահոս ջրերով սատար է դառնում բարեխառն գոտու անտառների, ոռոգվող սարավանդների ու հարթավայրերի էկոհամակարգերի։

Ինդոսի գետահովտի հյուսիսային հատվածը՝ նրա վտակների գետահովիտների հետ մեկտեղ, կազմավորում է Փենջաբի տարածաշրջանը, իսկ ստորին հոսանքի շուրջբոլորը տարածվում է Սինդհի տարածաշրջանը։ Գետը պատմականորեն կարևոր դեր է խաղացել տարածաշրջանի ցեղերի ու ժողովուրդների կյանքում. նրա ափերին ձևավորվել են բազում մշակույթներ։ Մեր թվականությունից առաջ երրորդ հազարամյակում այստեղ ի հայտ է ելել բրոնզեդարյան քաղաքային նշանավոր քաղաքակրթություններից մեկը, մ. թ. ա. երկրորդ հազարամյակում Փենջաբը հիշատակվել է Ռիգվեդայի օրհներգերում (որպես Սապտա Սինդհու) և զրադաշտական Ավեստայում ու գրական այլ երկերում (որպես Հապտա Հինդու). այս երկու եզրույթներն էլ նշանակում են Յոթ գետեր։ Ինդոսի հովտում հիմնված վաղ պատմական թագավորություններից են Գանդհարան և Սաուվիրան։

Ինդոսը Արևմուտքին հայտնի է դարձել դեռևս դասական ժամանակներում, երբ պարսից Դարեհ արքան իր հույն հպատակ Սկիլաքսես Կարիանդացուն ուղարկել է հետազոտելու գետն ու նրա մերձակա տարածքները (ca. 515 BC):

Ինդոսի վրա կառուցվել են մի շարք ամբարտակներ ու պատվարներ։ Ափին են Հայդարաբադ, Սուկկուր քաղաքները, իսկ դելտայի մոտ՝ Կարաչի ծովային նավահանգիստը։

Անվանում

Անվանումներն են՝ սանսկրիտ՝ सिन्धु (Sindhu IAST); ուրդու՝ سندھ (Սինդհ); սինդհի՝ سندھو (Սինդհու); ա.-փենջ.` سندھ (Sindh IAST); ավեստերեն՝ Hindu; փուշթու՝ اباسين (Աբբա-Սին «գետերի հայր»); պարս.՝ هند («Հինդ»); տիբեթերեն՝ Sengge Chu («Lion River»); չինարեն հեշտ. 印度河 , պինին: Yìndù Hé; հուն․՝ Ινδός (Ինդոս)։

Սանսկրիտ լեզվով կոչվել Սինդհու (բառացի՝ «գետ»), որը հին պարսիկներին է անցնել Հինդ, իսկ հին հույներին և հռոմեացիներին Ինդոս (Ինդ) ձևով։ Փուշթու լեզվով կոչվում է Աբբա֊Սինդ (բառացի՝ «գետերի հայր»)[6]։

Ծանոթագրություններ

Պատկերասրահ

Արտաքին հղումներ

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 340