Իրազեկիչ

Իրազեկիչ, ինֆորմատոր[1] կամ ուիսլբլոուեր[2] (անգլ.՝ Whistleblower - «սուլող», բառացի «սուլիչ փչող»), ակտիվ քաղաքացի, որը հրապարակել է պետական մարմնում, հասարակական, մասնավոր կամ առևտրային կազմակերպությունում իրականացվող կամ ենթադրվող խարդախության կամ անօրինական գործունեության մասին[3]։

ԱՄՆ գերագույն դաշնային իշխանության իրազեկիչի տեղեկատվական թռուցիկ

Իրազեկիչը տեղեկացնում են խախտումների մասին կամ կազմակերպության ներսում՝ կազմակերպության մյուս աշխատակիցներին կամ դրսում՝ տեսուչների, իրավապահ մարմինների, ԶԼՄ-ների կամ որևէ շահառուների խմբի։ Իրազեկիչը կարող է անձամբ նախաձեռնել հետաքննությունը կամ տեղեկատվությունը հանձնել միջնորդների, որոնք տեղեկատվությունը հանրայնացնելու հնարավորություն ունեն։

Որոշ երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում ընդհանուր իրավունքի qui tam հայեցակարգի շրջանակում, իրազեկիչը պետական միջոցները ոչ նպատակային օգտագործելու համար կարող է կազմակերպությանը դատի տալ, և հաջողության դեպքում հավակնել բռնագանձված գումարի մի մասին[4]։

Իրազեկումը բավականին տարածված է այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են միջուկային էներգիան և առողջապահությունը։

Իրազեկիչին պետք չէ շփոթել լրտուի հետ[5]։

Ծանոթագրություններ