Լեհաստանի բնակչություն

Լեհաստանի ժողովրդագրական զարգացումը նրա ժամանակակից սահմաններում կարելի է բաժանել 2 մասի՝ կոմունիստական և հետկոմունիստական։ Հետկոմունիստական զարգացումը նույնպես բաժանվում է երկու մասի՝ Եվրոմիություն մտնելուց առաջ և հետո (արտադրական և հետարտադրական)։ Այդ ժամանակ պետության ժողովրդագրական ցուցանիշները նկատելիորեն իջել են՝ բնակչության առավել աշխատունակ մասի զանգվածային արտագաղթի հետևանքով[1]։ Որպես հետևանք, 224 երկրների շարքում Լեհաստանն զբաղեցնում է 212-րդ տեղը ծնելիության ցուցանիշով, 2013 թվականի տվյալներով՝ պտղաբերության գործակիցը կազմում է մոտ 1,32 երեխա մեկ կնոջ հաշվին[1]։ Ընդհանուր առմամբ Լեհաստանի ժողովրդագրական անցումն ավարտվել է և գտնվում է ինտենսիվ ծերացման շրջանում։ 2014 թվականի տվյալներով՝ նկատվում է բնակչության ոչ մեծ՝ -0,06%-անոց ամենամյա արտագաղթ[2]։ Բացի բնական անկումից, երկրի ժողովրդագրական զարգացման մեջ մեծ մասամբ բացասական դեր է կատարում նաև արտագաղթը, քանի որ երկրի միգրացիոն սալդոն ավանդաբար բացասական է կամ մոտ է զրոյի[3]։

Խորհրդային շրջան

Խորհրդային շրջանում ԼԱՀ երկրի բնակչությունը բավականին արագ աճել է՝ աբորտների ցածր թվի, ինչպես նաև լեհ գյուղացիների մոտ ծնելիության բարձր ցուցանիշների պահպանման շնորհիվ, որը շահեկանորեն զուգորդվում էր Գերմանիայից խլած կամ էթնիկ գերմանացիների կողմից լքված նոր տարածքներ բնակեցնելու անհրաժեշտության հետ։ 1961-1991 թվականների ընթացքում երկրի բնակչությունն աճել է 27%-ով և հասել 38 միլիոնի։

Հետխորհրդային Լեհաստանում Ընտանիքի պետական ինստիտուտի աջակցության նվազումը հանգեցրել է երկրում ժողովրդագրական իրավիճակի վատթարացմանը, չնայած այդ վատթարացումն այնքան էլ կտրուկ չէր, որքան ՌԴ-ում կամ Ուկրաինայում. Լեհաստանում ծնելիությունը ավելի սահուն էր նվազում, իսկ մահացությունն այնքան արագ չէր աճում, որքան արևելյասլավոնական պետություններում։ Ավելին, մինչև 2001 թվականը ներառյալ երկրում շարունակվում էր պահպանվել բնակչության աստիճանաբար նվազող բնական աճը։

Լեհաստանի բնակչության դինամիկան

1931 թվականի Լեհաստանի էթնիկ քարտեզը

Բնակչության քանակը և դինամիկան[4]։

ԱմսաթիվԲնակչությունԸնդհանուր աճԱյդ թվում
ԲնականՄիգրացիա
31 XII 201038 529 86632 70834 822-2 114
31 XII 201138 538 4478 58112 915-4 334
31 XII 201238 533 299-5 1481 469-6 617
31 XII 201338 495 659-37 640-17 736-19 904
31 XII 201438 478 602-17 057-1 307-15 750
31 XII 201538 437 239-41 363-25 613-15 750
31 XII 201638 432 992-4 247-5 7521 505
31 XII 201738 433 558566-8701 436
31 XII 201838 411 148-22 410-26 0223 612

Ազգային կազմ

Ժամանակակից Լեհաստանն աշխարհի ամենաբազմազգ պետություններից մեկն է։ 2002 թվականի մարդահամարի տվյալներով՝ էթնիկ լեհերը կազմում են բնակչության 96,74 %։ 97,8 %-ը հայտնել են, որ տանը խոսում են լեհերեն։ Իրենց այլ ազգերի ներկայացուցիչ է համարել բնակչության 1,23 %, դրանցից ամենախոշորներն են՝ սիլեզիացի գերմանացիները (0,4 %), բելառուսները (0,1 %), ուկրաինացիները (0,1 %), գնչուները։

Լեհաստանի բացառիկ բարձր մոնոէթնիկությունը 20-րդ դարի կեսերին տեղի ունեցած պատմական իրադարձությունների հետևանք է, որոնք արմատապես փոխել են երկրի ազգային կառուցվածքը, այն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը (մասնավորապես՝ Հոլոքոստը), եվրոպական սահմանների հետպատերազմյան փոփոխությունները և դրա հետ կապված գերմանական, լեհական և ուկրաինական բնակչության զանգվածային տեղաշարժերը։

Վիճակագրություն[5][6][7]

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը

ԲնակչությունԾնելիությունՄահացությունԲնական աճԾնելություն (հազար)Մահածություն (հազար)Բնական աճ (հազար)
192127 150 000890 000568 000322 00032.820.911.9
192227 860 000983 000555 000428 00035.319.915.4
192328 210 0001 015 000494 000521 00036.017.518.5
192428 550 0001 000 000519 000481 00035.018.216.8
192529 290 0001 037 000492 000545 00035.416.818.6
192629 900 000989 000533 000456 00033.117.815.3
192730 330 000958 000525 000433 00031.617.314.3
192830 760 000984 000505 000479 00032.016.415.6
192931 090 000988 000520 000468 00031.816.715.1
193031 440 0001 016 000490 000526 00032.315.616.7
193131 970 000966 000495 000471 00030.215.514.7
193232 383 000932 000487 000445 00028.915.013.9
193332 810 000869 000466 000403 00026.514.212.3
193433 201 000881 615479 684401 93126.614.412.1
193533 601 000876 667470 998405 66926.114.012.1
193634 002 000892 320482 633409 68726.214.212.0
193734 359 000856 064481 594374 47024.914.010.9
193834 923 000849 873479 602370 27124.313.710.6

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո

ԲնակչությունԾնելիությունՄահացությունԲնական աճԾնելություն (հազար)Մահացություն (հազար)Բնական աճ (հազար)Ծնելիության ընդհանուր գործակիցը
194623 777 000570 000335 000235 00024.014.19.9
194723 970 000630 000271 000359 00026.311.315.0
194823 980 000704 772268 000436 77229.411.218.2
194924 410 000725 061284 000441 06129.711.618.1
195024 824 000763 108288 685474 42330.711.619.1
195125 271 000783 597312 314471 28331.012.418.6
195225 753 000778 962286 730492 23230.211.119.1
195326 255 000779 000266 527512 47329.710.219.5
195426 761 000778 054276 406501 64829.110.318.7
195527 281 000793 847261 576532 27129.19.619.5
195627 815 000779 835249 606530 22928.09.019.1
195728 310 000782 319269 137513 18227.69.518.1
195828 770 000752 600241 435511 16526.28.417.8
195929 240 000722 928252 430470 49824.78.616.1
196029 561 000669 485224 167445 31822.67.615.12,98
196129 965 000627 624227 759399 86520.97.613.32,83
196230 324 000599 505239 199360 30619.87.911.92,72
196330 691 000588 235230 072358 16319.27.511.72,70
196431 161 000562 855235 919326 93618.17.610.52,57
196531 496 000546 362232 421313 94117.37.410.02,52
196631 698 000530 307232 945297 36216.77.39.42,33
196731 944 000520 383247 705272 67816.37.88.52,30
196832 426 000524 174244 115280 05916.27.58.62,24
196932 555 000531 135262 823268 31216.38.18.22,20
197032 526 000545 973266 799279 17416.88.28.62,22
197132 805 000562 341283 702278 63917.18.68.52,25
197233 068 000575 725265 250310 47517.48.09.42,24
197333 363 000598 559277 188321 37117.98.39.62,24
197433 691 000621 080277 085343 99518.48.210.22,26
197534 022 000643 772296 896346 87618.98.710.22,27
197634 362 000670 140304 057366 08319.58.810.72,31
197734 698 000662 582312 956349 62619.19.010.12,33
197835 010 000666 336325 104341 23219.09.39.72,30
197935 257 000688 293323 048365 24519.59.210.42,39
198035 578 000692 798350 203342 59519.59.89.62,42
198135 902 000678 696328 923349 77318.99.29.72,34
198236 227 000702 351334 869367 48219.49.210.12,38
198336 571 000720 756349 388371 36819.79.610.22,41
198436 914 000699 041364 883334 15818.99.99.12,36
198537 203 000677 576381 458296 11818.210.38.02,33
198637 456 000634 748376 316258 43216.910.06.92,21
198737 664 000605 492378 365227 12716.110.06.02,15
198837 862 000587 741370 821216 92015.59.85.72,12
198937 963 000562 530381 173181 35714.810.04.82,08
199038 119 000545 817390 343155 47414.310.24.12,04
199138 245 000547 719405 716142 00314.310.63.72,05
199238 365 000515 214394 729120 48513.410.33.11,91
199338 459 000494 310392 259102 05112.910.22.71,86
199438 544 000481 285386 39894 88712.510.02.51,78
199538 588 000443 109386 08457 02511.510.01.51,65
199638 618 000428 203385 49642 70711.110.01.11,58
199738 650 000412 635380 20132 43410.79.80.81,52
199838 666 000395 619375 35420 26510.29.70.51,44
199938 654 000382 002381 4155879.99.90.01,37
200038 649 000378 348368 02810 3209.89.50.31,35
200138 248 000368 205363 2204 9859.69.50.11,32
200238 231 000353 765359 486−5 7219.39.4−0.11,25
200338 205 000351 072365 230−14 1589.29.6−0.41,22
200438 183 000356 131363 522−7 3919.39.5−0.21,23
200538 166 000364 383368 285−3 9029.59.6−0.11,24
200638 141 000374 244369 6864 5589.89.70.11,27
200738 121 000387 873377 22610 64710.29.90.31,31
200838 126 000414 499379 39935 10010.910.00.91,39
200938 152 000417 589384 94032 64910.910.10.91,40
2010*38 529,866413 300378 47834 82210,739,820,901,38
2011*38 538,447388 416375 50112 91510,089,740,341,30
2012*38 533,299386 257384 7881 46910,029,990,041,30
2013*38 495,659369 576387 312−17 7369,6010,06−0,461,26
2014*38 478,602375 160376 467−1 3079,759,78−0,031,29
2015*38 437,239369 308394 921−25 6139,6110,27−0,671,27
2016*38 432 992382 257388 009-5 7529,910,1-0,21,39
2017*38 433 558401 982402 852-87010,510,5-0,01,45
2018*38 411 148388 178414 200-26 02210,110,8-0,71,43

* դեկտեմբերի 31-ի տվյալներով

Բնակչության խտություն

Բելառուսներ

Բելառուսները, որոնց թիվը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է մոտ 50 000 մարդ (իսկ ոչ պաշտոնական տվյալներով մինչև 230 հազար), կոմպակտ բնակվում են Պոդլյան վոյեվոդությունում, իսկ 12 գմիններում բելառուսերենն օգտագործվում է պաշտոնական մակարդակով։

Հրեաներ

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Լեհաստանում ապրել է մոտ 3,5 միլիոն հրեա (Եվրոպայի խոշորագույն համայնքը)։  Սակայն հրեական համայնքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է նացիստական Հոլոքոստի և հետպատերազմյան արտագաղթի արդյունքում։ Ըստ 2002 թվականի մարդահամարի՝ Լեհաստանում բնակվում է մոտ 1000 հրեա, որոնք հիմնականում ապրում են խոշոր քաղաքներում, ինչպիսիք են՝ Վարշավա, Վրոցլավ և Կրակով։

Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ պաշտոնապես Լեհաստանի տարբեր հրեական համայնքներում գրանցել կամ «Ջոյնթից» օգնություն է ստանում մոտ 7-8 հազար մարդ, որոնցից մոտավորապես 10-15 հազարը հրեական ծագում ունեն և հետաքրքրություն են հայտնել վերադառնալ իրենց արմատներին, իսկ ընդհանուր առմամբ նրանք, որոնք ծագումով հրեաներ են, մոտավոր հաշվարկներով հասնում են 30-ից մինչև 50 հազար։

Հրեական կրթության ծրագրին աջակցող հիմնական կազմակերպությունը Ռոնալդ Լաուդերի հիմնադրամն է։

Ուկրաինացիներ

Ուկրաինացիները Լեհաստանում պատմականորեն ապրել են նրա ներկայիս արևելյան տարածքներում (Պոդկարպատսկի և Լյուբլինի վոյեվոդություններում)։ Մինչ այժմ պահպանվել են բազմաթիվ տեղանուններ՝ բնակավայրերի անուններ, որտեղ նախկինում ապրել են ուկրաինացիները, ինչպիսիք են Պշեմիսլը, Զամոշցը, Բյալա Պոդլյասկան, Հելմը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և դրա ավարտից հետո տեղի ուկրաինական բնակչությունը ակտիվորեն աջակցել է ՈՒԱԲ-ի գործողություններին։ Տարածաշրջանում միջէթնիկական հարաբերությունների սրման պատճառով (լեհ բնակչության ցեղասպանությունն այն շրջաններում, որտեղ ակտիվորեն գործում էր ՈՒՊԲ-ն) լեհական կառավարության կողմից իրականացվել է էթնիկ ուկրաինացիների հարկադիր վերաբնակեցում («Վիսլա» գործողություն) ՈՒԽՍՀ և Լեհաստանի հյուսիս-արևմուտք (նախկին գերմանական Պոմերանիայի, Ստորին Սիլեզիայի հողերը, որոնք անցել են Լեհաստանին պատերազմից հետո)։

Ներկայումս ուկրաինացիների ամենամեծ թիվը (նրանց ընդհանուր թվի 39%-ը) բնակվում է Վարմինսկա-Մազուրի վոյեվոդությունում։

Ուկրաիներեն լույս է տեսնում «Մեր խոսքը» թերթը։

Թաթարներ

Պոդլայի վոյեվոդությունում պահպանվել են մզկիթով և մուսուլմանների գերեզմանատներով թաթարական երկու գյուղեր՝ Կրուշենյանին ու Բոխոնիկին։ Դրանցից բացի թաթարները բնակվում են նաև Վարշավայում, Գդանսկում և Բելոստոկում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեհաստանի բնակչություն» հոդվածին։