Լիլի Սոբեսկի

Լիլիան Ռուդաբեթ Գլորիա Էլսվեթա «Լիլի» Սոբեսկի (անգլ.՝ Liliane Rudabet Gloria Elsveta «Leelee» Sobieski, հունիսի 10, 1983(1983-06-10)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][4][5][…]), ամերիկացի դերասան։

Լիլի Սոբեսկի
անգլ.՝ Leelee Sobieski
Լիլի Սոբեսկին 2009 թվականին
Ծնվել է1983 թվականի հունիսի 10
ԾննդավայրՆյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԲրաունի համալսարան
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Կրոնքրիստոնեություն և հուդայականություն
Այլ անուն(ներ)Լիլիան Ռուդաբեթ Գլորիա Էլսվեթա «Լիլի» Սոբեսկի
Liliane Rudabet Gloria Elsveta «Leelee» Sobieski
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1994 - այժմ
Ծնողներհայր՝ Jean Sobieski?
Ամուսին(ներ)Մեթյու Դևիս (2008-2009)
Ադամ Կիմել (2010 թվականից)
Երեխա(ներ)Լուիզանա Ռեյ Կիմել (2009 թվական դեկտեմբերի 15)
Մարտին Կիմել (2014 թվականի հուլիս)
Պարգևներ և մրցանակներ
leeleesobieski.com
Լիլի Սոբեսկի՝ Վիքիպահեստ

Կենսագրություն

Ծնվել է Նյու Յորքում, ֆրանսիացի նկարիչ և նախկին դերասան Ժան Սոբեսկիի և ամերիկուհի գրող Էլիզաբեթ Սալոմոնի ընտանիքում։

Մայրական գծով պապը՝ ԱՄՆ ռազմա-ծովային ուժերի կապիտան Ռոբերտ Սալոմոնը, հրեա էր։ Սոբեսկին մեծանում է «համակրոնական ընտանիքում», ըստ նրա խոսքերի, նա հպարտ է իր հրեական արմատներով[6][7]։

Լիլիի դերասանական նորամուտը կայանում է մանուկ ժամանակ, երբ նա մասնակցություն էր ունենում մանկական ներկայացումներում։ Մի անգամ նրան հրավիրում են մասնակցություն ունենալ կինոփորձերի։ Դրանից հետո հետևում է դեր 1994 թվականի «Հանդիպում» ֆիլմում, այդ ժամանակ նա 12 տարեկան էր։ Այնուհետև նա կարճատև ժամանակով հայտնվում է «Չարլի Գրեյս» սերիալում։ Դրանից հետո նա մասնակցություն է ունենում բազմաթիվ ցածրաբյուջե սերիալներում։ Լիլիի առաջին լուրջ դերը եղել է Disney կինոընկերության «Ջունգլիներից ջունգլի» ֆիլմը, որը թողարկվել է 1997 թվականին։ Շուտով Սթենլի Կուբրիկը տասնչորսամյա Լիլիին դեր է առաջարկում իր «Լայն փակված աչքերով» ֆիլմում։ Լիլին կատարում է Միլիչի՝ հագուստների վարձույթի բյուրոյի տիրոջ, դստեր դերը։

Լիլիի համար լուրջ դեր է դառնում Ժաննա դ'Արկի դերը Կրիստիան Դյուգեի համանուն ֆիլմում (1999 թվական)։ Նա դառնում է միակ դերասանուհին, ով Ժաննային խաղում է այն նույն տարիքում, որում վերջինս մեկնել էր պատերազմ՝ տասնյոթ տարեկանում։ Բացի այդ, ըստ սեփական խոստովանության, Լիլին դառնում է առաջին դերասանուհին, ով քաղացել է նրան, լինելով կույս։ Էկրաններին Դյուգեի հեռուստատեսային ֆիլմը թողարկվել է Լյուկ Բեսոնի Ժաննա դ'Արկ նմանատիպ նախագծի հետ միաժամանակ։

2005 թվականին Լիլին նկարահանվում է միանգամից մի քանի ֆիլմերում՝ «Անիծված վայր», «Լոնդոն», «Լավատես», ինչպես նաև ԱՄՆ-ի և Նոր Զելանդիայի համատեղ արտադրության «Հերկուլես» մինի-սերիալում։ 2007 թվականին, «Dungeon Siege» համակարգչային խաղի հիման վրա, թողարկվում է «Հանուն թագավորի։ Ստորերկրի պաշարման պատմությունը» ֆիլմը։

Անձնական կյանք

2002 թվականի սեպտեմբերի սկզբին Լիլին հայտարարում է, որ վեց ամսով դադարեցնում է կինոյում նկարահանումները և կանգնեցնում է քոլեջում ուսումը, որպեսզի ստուգի իր առաջին լուրջ սիրո՝ երիտասարդ ճարտարապետ Մանհեթեն Պերիի հետ իր հարաբերությունների ամրությունը, ում հետ նա ծանոթացել էր 2001 թվականի աշնանը Բրաունի համալսարանի առաջին կուրսեցիների համար ընդունելության ժամանակ։ Սակայն երկու տարի անց երիտասարդ մարդիկ այնուամենայնիվ բաժանվում են, իրենց հարաբերությունների խզման պատճառը թողնելով մամուլից գաղտնի։

2004 թվականի ձմռանը Լիլին ծանոթանում է Շոն Լենոնի՝ Ջոն Լենոնի որդու, հետ և նրանց միջև սիրավեպ է սկսվում։ Հանուն Լիլիի Շոնը դադարեցնում է իր երկարամյա հարաբերությունները դերասանուհի Բիժու Ֆիլիպսի հետ, սակայն մի քանի ամիս անց նրանք բաժանվում են։

2008-2009 թվականներին Լիլին ամուսնացած էր դերասան Մեթյու Դևիսի հետ։

2010 թվականի օգոստոսի 31-ին Լիլին ամուսնացած է մոդելյոր Ադամ Կիմելի հետ, ում հետ նա հանդիպում էր իրենց ամուսնությունից 19 ամիս առաջվանից։ Ամուսիններն ունեն երկու երեխա՝ դուստր Լուիզիանա Ռեյ Կիմել (ծնված 2009 թվականի դեկտեմբերի 15-ին) և որդի Մարտին Կիմել (ծնված 2014 թվականի հուլիսին)[8]։

Ֆիլմագրություն

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
1994ՀաշտեցումReunionԱննա Յաթս
1995Նժույգ Դենիի համարA Horse for DannyԴեննի Բարա
1996Գրեյսը կրակի մեջGrace Under FireԼյուսի
1996Գլխավոր դատThe Home CourtԼեսլի
1995-1996Չարլի ԳրեյսCharlie GraceՋենի Գրեյս
1996ՌադիոլուրերNewsRadioաղջիկ
1997Ջունգլիից ջունգլիJungle 2 JungleԿարեն Կեմպստեր
1998ՍպեցէֆեկտներF/X: The SeriesՏանյա
1998Բախում անդունդի հետDeep ImpactՍառա Հոթչներ
1998Ռազմիկի դուստրը երբեք չի լացումA Soldier's Daughter Never CriesՇառլոտ Էն Ուիլիսը 14 տարեկանում
1999ՉհանմբուրվածըNever Been KissedԷլիս
1999Ժաննա դ'ԱրկJoan of ArcԺաննա դ'Արկ
1999Լայն փակված աչքերովEyes Wide ShutՄիլիչի դուստրը
2000Այստեղ Երկրի վրաHere on EarthՍամանթա
2001Իմ առաջին տղամարդըMy First MisterՋենիֆեր
2001Տարօրինակ ճամփորդությունJoy RideՎեննա
2001Ապակե տունThe Glass HouseՌուբի Բեյքեր
2001ԽռովությունUprisingՏոսյա Ալտման
2002ԿուռքL'idoleՍառա Սիլվեր
2002ՄաքսMaxԼիզլոր ֆոն Պելց
2002ՖրեյզերFrasierՇեյլա
2003Վտանգավոր կապերLes liaisons dangereusesՍեսիլ դը Վոլանժ
2005ՀերկուլեսHerculesԴեևնիրա
2006ԽաբուսիկLyingՍառա
2006Heavens FallՎիկտորիա Պրայս
2006Անիծված վայրIn a Dark PlaceԱննա Վայ
2006Կյուսած մարդThe Wicker ManՀոնիի քույրը
2006ՀավաքույթCovenպատմիչ
2006Ավագ որդիThe Elder SonԼոլիտա
2007Հանուն թագավորի։ Ստորերկրի պաշարման պատմությունըIn the Name of the King: A Dungeon Siege TaleՄյուրիելլա
200788 րոպե88 MinutesԼորեն Դուգլաս
2007Զբոսանք ինձ հետWalk All Over MeԱլբերտա
2009Երանության որոնումներըFinding BlissՋոդի Բելեբեն
2009Անտեսանելի ճեպընթացNight TrainՔլոե Ուայթ
2009Ջոննի Դ.Public EnemiesՊոլի Համիլտոն
2010Բռնության գործողություններActs of ViolenceՕլիվիա Ֆլին
2010Գեղեցիկ մինչ մահDrop Dead DivaՍամանթա Կոլբի
2011Լավագույն կինըThe Good WifeԱլեքսիս Սիմանսկի
2011Վերջին կինոփառատոնըThe Last Film FestivalՍտալկեր
2012Մոսկվա 2017BrandedԷբբի Գիբոնս
2012Նյու Յորք 22NYC 22Ջենիֆեր «Սպիտակ տուն» Պերրի

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Սոբեսկի» հոդվածին։