Լինդոն Բ. Ջոնսոն
Լինդոն Բեյնս Ջոնսոն (անգլ.՝ Lyndon Baines Johnson, օգոստոսի 27, 1908[1][2][3][…], Սթոունվոլ, Գիլեսպի շրջան, Տեխաս, ԱՄՆ[7] - հունվարի 22, 1973[1][2][3][…], Սթոունվոլ, Գիլեսպի շրջան, Տեխաս, ԱՄՆ), Ամերիկայի Միացյալ Նահանգների 36-րդ նախագահն է։ Այս պաշտոնը զբաղեցրել է նոյեմբեր 22, 1963 թվականից մինչև հունվար 20, 1969։
Լինդոն Բեյնս Ջոնսոն | |
անգլ.՝ Lyndon Baines Johnson | |
ԱՄՆ-ի 36-րդ նախագահ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | նոյեմբեր 22, 1963 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | հունվար 20, 1969 |
Փոխնախագահ՝ | չզբաղեցրած Հյուբերտ Համֆրի |
Կուսակցություն՝ | Դեմոկրատ |
Նախորդող՝ | Ջոն Քենեդի |
Հաջորդող՝ | Ռիչարդ Նիքսոն |
Ծննդյան օր՝ | օգոստոսի 27, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Ստոնվոլ, Տեխաս, ԱՄՆ |
Վախճանի օր՝ | հունվարի 22, 1973[1][2][3][…] (64 տարեկան) |
Վախճանի վայրը՝ | Ստոնվոլ, Տեխաս, ԱՄՆ |
Ամուսին ՝ | Լեդի Բիրդ Ջոնսոն |
Երեխաներ՝ | Լինդա Բիրդ Ջոնսոն Ռոբ և Լյուսի Բեյնս Ջոնսոն |
Հայր՝ | Սամուել Էլի Ջոնսոն |
Մայր՝ | Rebekah Baines Johnson?[2] |
Պարգևներ՝ | |
Կյանքը եւ գործունեությունը
Ծնվել է ֆերմերի ընտանիքում։ 1930-ից զբաղվել է ուսուցչությամբ։ 1939—1948-ին եղել է ներկայացուցիչների պալատի անդամ, 1949—61-ին՝ սենատոր (Տեխասի նահանգից)։1961-ից՝ ԱՄՆ-իփոխպրեզիդենտ, պրեզիդենտ Ջ․ Քենեդիի սպանությունից (1963-ի նոյեմբեր) հետո՝ պրեզիդենտ (վերընտրվել է 1964-ին)։ Սերտորեն կապված էր Տեխասի ֆինանս, և նավթային մագնատների հետ։
Նախագահության շրջան
Ջոնսոնի պրեզիդենտության շրջանում ամեր․ իմպերիալիզմը սանձազերծել է պատերազմ Վիետնամում, ինտերվենցիա Դոմինիկյան Հանրապետությունում, պաշտպանել Իսրայելի ագրեսիան Մերձավոր Արևելքում։ Երկրի ներսում մեծապես սրվել են սոցիալական և ռասայական կոնֆլիկտները։ Նման պայմաններում Ջոնսոնը 1968-ին հարկադրված հրաժարվել է նոր ընտրությունների համար իր թեկնածության առաջադրումից։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդոն Բ. Ջոնսոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |