Լիրա

Լիրան դրամական միավոր է մի շարք երկրներում։ Անվանումը իտալերեն է (lira), որը ծագում է լատիներեն libra բառից։ Libra-ն կշռի միավոր էր, որն օգտագործվում էր արծաթը կշռելու համար։ Համապատասխանում է բրիտանական ֆունտ ստեռլինգին, և ֆունտի՝ կշռի միավորի նշանը (հապավումը) առ այսօր ԱՄՆ-ում նշվում է lb տառերով։

1863 թ. իտալական լիրա ։

Որպես տարադրամ, լիրան համատարած է եղել զանազան եվրոպական, ասիական և աֆրիկյան երկրներում։ Այսօր միայն Թուրքիայի դրամական միավորն է կոչվում «լիրա» (թուրքական լիրա

Նախկինում շրջանառության մեջ են եղել «լիրա» կոչվող հետևյալ տարադրամները.

  • Բարդիի լիրա
  • Բոցցոլոյի լիրա
  • Եթովպական լիրա
  • Եմենի լիրա
  • Էմիլիայի լիրա
  • Էրիտրեայի լիրա
  • Իտալական լիրա
  • Իտալական Սոմալիլենդի լիրա
  • Լիբանանյան լիրա
  • Լոմբարդա-վենետիկյան լիրա
  • Լուկկայի լիրա
  • Կազալեի լիրա
  • Կաստիլիոնեի լիրա
  • Մալտայի լիրա
  • Մանտուայի լիրա
  • Մասսայի լիրա
  • Մասսերանոյի լիրա
  • Միլանի լիրա
  • Մոդենայի լիրա
  • Նեապոլի լիրա
  • Պարմի լիրա
  • Ջենովայի լիրա
  • Սան Մարինոյի լիրա
  • Սարդինական լիրա
  • Սիրիական լիրա
  • Վատիկանի լիրա
  • Վենետիկյան լիրա
  • Վերչելլիի լիրա
  • Տոսկանայի լիրա
  • Ցիսպադանյան լիրա