Լոուրենս Մաքսվել Կրաուս

ամերիկացի տեսական ֆիզիկոս և տիեզերաբան

Լոուրենս Մաքսվել Կրաուս (անգլ.՝ Lawrence Maxwell Krauss, մայիսի 27, 1954(1954-05-27)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի տեսական ֆիզիկոս և տիեզերաբան։ Նա Արիզոնայի պետական համալսարանի, երկրի և տիեզերական հետազոտությունների դպրոցի հիմնադրամի պրոֆեսորն է, և Origins Project-ի տնօրենը[19]։

Լոուրենս Մաքսվել Կրաուս
Lawrence M. Krauss
Ծնվել էմայիսի 27, 1954(1954-05-27)[1][2] (69 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Դավանանքաթեիզմ
ՈւղղությունՀակաթեիզմ
Մասնագիտությունաստղագետ, ֆիզիկոս, աստղաֆիզիկոս, ոչ գեղարվեստական գրող, համալսարանի դասախոս, ֆիզիկոս-տեսաբան և գրող
ԳործակիցԱրիզոնա նահանգի համալսարան[4][5]
Հաստատություն(ներ)Քեյսի արևմտյան ռեզերվային համալսարան[6], Եյլի համալսարան[7] և Արիզոնա նահանգի համալսարան[8]
Գործունեության ոլորտտիեզերագիտություն[9], տեսական ֆիզիկա[9], գիտահանրամատչելի գրականություն[9], գիտական գրականություն[9], հեռուստահաղորդում[9] և Ռադիոհաղորդում[9]
Ալմա մատերԿարլտոնի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գիտական աստիճանդոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[9]
Գիտական ղեկավարRoscoe Giles?[10]
Եղել է գիտական ղեկավարՀոնգ Լյու[10] և Ռաման Սանդրում
Պարգևներ
Կայքkrauss.faculty.asu.edu(անգլ.)
 Lawrence M. Krauss Վիքիպահեստում

Նա հայտնի է որպես, գիտության հանրային ըմբռնման կողմնակից, հրապարակային քաղաքականության հիման վրա, որը հիմնված է էմպիրիկ տվյալների, գիտական սկեպտիցիզմի և գիտական կրթության վրա։ Նա նաև աշխատում է նվազեցնել կրոնական դոգմայի ազդեցությունը մշակույթի վրա[20]։

Կրաուսը մի շարք բեսթսելլերների հեղինակ է. «Սթար տրեկի ֆիզիկան» (1995), «Տիեզերքը ոչնչից» (2012): Նա ղեկավարում է «Ատոմային գիտնականների տեղեկագիր»-ի հովանավորների խորհուրդը[21]։

Կենսագրություն

Վաղ տարիները և ուսումը

Կրաուսը ծնվել է Նյու Յորքում, բայց մանկությունը անց է կացրել Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում։ Նա մեծացել է հրեական ընտանիքում։ 1977 թվականին, Կարլետոնի համալսարանում Կրաուսը գերազանց առաջադիմությամբ ստացել է բակալավրիատի աստիճան մաթեմատիկայի և ֆիզիկայի ասպարեզում։ 1982 թվականին, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետում, պարգևատրվել է Ph.D. դոկտորական աստիճանով[22][23]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոուրենս Մաքսվել Կրաուս» հոդվածին։