Խորհրդա-ֆիննական պատերազմ (1939-1940)

Խորհրդա-ֆիննական պատերազմ (ռուս.՝ Сове́тско-финская война́ 1939–1940) նաև կոչում են Ձմեռային պատերազմ։ Այն սկսվել է ԽՍՀՄ-ի ներխուժմամբ Ֆինլանդիա 1939 թվականի նոյեմբերի 30-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսելուց երեք ամիս անց և տևեց երեք և կես ամիս Մոսկվայի հաշտության պայմանագրով 1940 թվականի մարտի 13-ին։ Չնայած ռազմական գերակշռությանը, հատկապես տանկերով և օդուժով, ԽՍՀՄ-ը կրեց ահռելի կորուստներ՝ հասնելով քիչ արդյունքի։ Ազգերի լիգան համարեց հարձակումն անօրինական և դատապարտեց ԽՍՀՄ-ին ագրեսիայի մեջ։

Խորհրդա-ֆիննական պատերազմ
Երկրորդ համաշխարհային պատերազմ

մի խումբ ֆինն զինվորներ ձմեռային համազգեստով գնդացրով կրակ են արձակում։
Թվական
30 նոյեմբերի 1939 – 13 մարտի 1940
(3 ամիս, 1 շաբաթ և 6 օր)
ՎայրԱրևելյան Ֆինլանդիա
ԱրդյունքՄոսկվայի հաշտության պայմանագիր
Հակառակորդներ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
  • Ֆինլանդիայի ժողովրդական հանրապետություն (Խամաճիկ կառավարություն)
Ֆինլանդիա Ֆինլանդիա

ԽՍՀՄ-ը մի քանի առաջարկ ներկայացրեց, այդ թվում, որ Ֆինլանդիան ԽՍՀՄ-ին հանձնի մի քանի սահմանամերձ տարածք՝ փոխարենը վերցնելով այլ հողեր մեկ ուրիշ վայրում՝ բացատրելով, որ դա անվտանգային անհրաժեշտություն է Լենինգրադի համար, որը Ֆինլանդիայի սահմանից 32 կմ հեռավորության վրա էր։ Երբ Ֆինլանդիան մերժեց, ԽՍՀՄ-ը ներխուժեց։

Շատ աղբյուրներ հավաստում են, որ ԽՍՀՄ-ի նպատակն էր նվաճել ամբողջ Ֆինլանդիան և հիմնադրել խամաճիկ ֆիննական կոմունիստական կառավարություն և Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի դրույթներով այդպիսի համաձայնություն էր ձեռք բերված, մինչդեռ այլ աղբյուրները հերքում են, որ ԽՍՀՄ-ը ցանկանում էր ամբողջությամբ նվաճել Ֆինլանդիան։ Ֆինլանդիան հետ էր մղում ԽՍՀՄ-ի գրոհները ավելի քան երկու ամիս և պատճառում ահռելի կորուստներ −43 °C (−45.4 °F) նվազագույն ջերմաստիճանի պայմաններում։ Երբ ԽՍՀՄ ռազմական ղեկավարությունը վերանայեց որոշ ռազմական մարտավարություններ, նրանք նորից սկսեցին գրոհները փետրվարին և կարողացան հաղթահարել ֆիննական պաշտպանությունը։

Զինված գործողություններն ավարտվեցին 1940 թվականի մարտին, երբ ստորագրվեց Մոսկվայի հաշտության պայմանագիրը։ ԽՍՀՄ-ին կցվեց Ֆինլանդիայի տարածքի 11 տոկոսը՝ որը նրա տնտեսության 30 տոկոսն էր։ ԽՍՀՄ-ի կորուստները շատ ծանր էին և երկրի միջազգային հեղինակությունն ընկավ։ Նրանց ձեռբերումներն ավելին էին, քան նախքան պատերազմի պահանջները։ ԽՍՀՄ-ին անցավ Լադոգա լիճը և հարակից տարածքները մինչև հյուսիս։ Ֆինլանդիան պաշտպանեց իր ինքնիշանությունը և բարձրացրեց իր միջազգային հեղինակությունը։ Կարմիր բանակի թույլ պատրաստվածությունը ստիպեց Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին հավատալ, որ ԽՍՀՄ-ի վրա հարձակումը կլինի հաջող և հաստատեց Արևմուտքի կարծիքը ԽՍՀՄ-ի զինված ուժերի մասին։ 15 ամիս անց 1941 թվականի հունիսին Նացիստական Գերմանիան սկսեց Բարբարոսա ռազմական գործողությունը և ԽՍՀՄ-ի ու Ֆինլանդիայի միջև նորից պատերազմ սկսվեց։

Նախապատմություն

Խորհրդա-ֆիննական հարաբերություններ և քաղաքականություն

Հյուսիսային Եվրոպայի աշխարհաքաղաքական վիճակը 1939 թվականի նոյեմբերին[1][2]      Չեզոք երկրներ     Գերմանիան և բռնակցված երկրներ     ԽՍՀՄ և բռնակցված երկրներ     Չեզոք երկրներ իրենց ռազմական բազաներով, որոնք ԽՍՀՄ-ը անօրինական օկուպացրել էր 1939 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին

Մինչև 19-րդ դարի սկիզմը Ֆինլանդիան մտնում էր Շվեդիայի թագավորության կազմի մեջ։ 1809 թվականին մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգը պաշտպանեկու նպատակով Ռուսական կայսրությունը նվաճեց Ֆինլանդիան և դարձրեց ինքնավար պետություն[3]։ Արդյունքում Ֆինլանդիայի մեծ իշխանությունը վայելեց իր ինքնավարությունը մինչև 19-րդ դարի վերջ, երբ Ռուսաստանը փորձեց ռուսիֆիկացնել Ֆինլանդիան որխես կայսրության հիմնական պլաններից մեկը։ Սրանից հետո Ֆինլանդիայում սկիզբ առան ազգային ազատագրական շարժումներ[4]։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ռուսական կայսրությունը փլուզվեց 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից հետո և սկսվեց Ռուսաստանի քաղաքացիական պատերազմը (1917–1920): 1917 թվականի նոյեմբերի 15-ին Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը հայտարարեց, որ ազգային փոքրամասնությունները կարող են օգտվել ինքնորոշման իրավունքից, ներառյալ առանձին պետության տեսքով՝ տալով Ֆինլանդիայի պատուհան առանձնանալու։ 1917 թվականի դեկտեմբերի 6-ին Ֆինլանդիայի սենատը հռչակեց անկախություն։ Խորհրդային Ռուսաստանը երեք շաբաթ անց ճանաչեց Ֆինլանդիայի անկախությունը[4]։

Ծանոթագրություններ