Կալանխոե Բլոսֆելդա

Կալանխոե Բլոսֆելդա
Կալանխոե Բլոսֆելդա
Կալանխոե Բլոսֆելդա
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՔարբեկածաղկավորներ (Saxifragales)
ԸնտանիքԹանձրատերևազգիներ (Crassulaceae)
ԵնթաընտանիքKalanchoideae
ՑեղԿալանխոե (Kalanchoe)
ՏեսակԿալանխոե Բլոսֆելդա (K. blossfeldiana)
Միջազգային անվանում
Kalanchoe blossfeldiana
Poelln., 1934

Կալանխոե Բլոսֆելդա[1] (լատին․՝ Kalanchoe blossfeldiana), բազմամյա խոտաբույսային սուկուլենտային ծաղկավոր բույս, Կալանխոե (Kalanchoe) տեսակը թանձրատերևազգիների (Crassulaceae) ընտանիքից։ Վայրի տեսակը հանդիպում է Մադագասկարում։ Գեղեցիկ ծաղկող հայտնի սենյակային բույս։

Անվանում

Այն նկարագրվել է 1934 թվականին գերմանացի բուսաբան և սուկուլենտների կոլեկցիոներ Կառլ ֆոն Պելլնիցեմի (1896-1945) կողմից «Kalanchoe Blossfeldiana» հոդվածում, որը հրապարակվել է Բեռլինում՝ Repertorium Specierum Novarum Regni Vegetabilis ամսագրում (հատոր 35։ 159-160)։ Տեսակն անվանվել է գերմանացի սելեկցիոներ Ռոբերտ Բլոսֆելդի (1882-1945) պատվին։

Տեսակների հոմանիշը գալիս է Կալանխոե Գլոբուլիֆերա var. coccinea H. Perrier (1928) անվանումից[2]։

Բուսաբանական նկարագրություն

Բույս՝ բազմաթիվ մերկ, թույլ ճյուղավորվող ցողուններով, բարձրությամբ և տրամագծով կարող է աճել մինչև 30սմ։ Տերևները կլորավուն են, ձվաձև, երբեմն գրեթե ուղղանկյունաձև, եզրերը՝ զիգզագաձև, կանաչ կամ մուգ կանաչ, երբեմն երկայնքը կարմիր եզրագծերով[3]։

Ծաղիկները ունեն մինչև 1սմ տրամագիծ, հավաքվում են վերին ծաղկաբույլերում։ Պսակի բնական երանգավորումը մուգ կարմիր է, պսակի թերթիկները կարող են լինել վարդագույն, դեղին կամ նարնջագույն։ Ծաղկման ժամանակաշրջանը՝ ձմռան սկզբից մինչև ամռան սկիզբը[3]։

Մշակում

Կալանխոե Բլոսֆելդա, հայտնի սենյակային բույս, որը գնահատվում է երկար ժամանակ ծաղկելու իր ունակության համար՝ լինելով բավականին անպաճույճ, հասարակ բույս։

Ագրոտեխնիկա

Այս տեսակն ամենալավն աճում է մասնակի ստվերի պայմաններում լավ ջրահեռացված հողի մեջ։ Տարվա ցուրտ եղանակին ջրելը պետք է չափավոր լինի։ Բազմացումը՝ սերմերով, շիվերով և տերևների եզրերի բողբոջներով, ինչպես նաև սերմերով։ Բույսը զգայուն է ցրտի հանդեպ։ Ցրտադիմացկունությունը մինչև 10-12 °C[3]:

Պատկերասրահ

Կալանխոե Բլոսֆելդա

Ծանոթագրություններ

Գրականություն

  • «Կալանխոե» // Բուսաբանություն։ Հանրագիտարան «Աշխարհի բոլոր բույսերը»։ Թարգմ. անգլ. = Բուսաբանություն / խմբ. Դ. Գրիգորև և ուրիշներ. — М.: Könemann, 2006. — С. 495. — 1020 с. — ISBN 3-8331-1621-8

Արտաքին հղումներ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալանխոե Բլոսֆելդա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալանխոե Բլոսֆելդա» հոդվածին։