Կամոնիկա հովտի ժայռապատկերներ

Կամոնիկա հովտի ժայռապատկերներ (իտալ.՝ Incisioni rupestri della Val Camonica), ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ (1979) Իտալիայի Կամոնիկա հովտում՝ Լոմբարդիայի հարավալպյան Բրեշիա և Բերգամո գավառներում։ Համարվում է նախապատմական ժայռապատկերների ամենախոշոր հավաքածուներից մեկն աշխարհում[1]։ Հավաքածուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է 1979 թվականին և եղել է Իտալիայի առաջին համաշխարհային ժառանգության օբյեկտը։ Պաշտոնապես ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է ավելի քան 140,000 պատկերներ և խորհրդանիշեր[1], սակայն նոր հայտնագործություններն ավելացրել են գրացուցակների շարքերը մինչև 200,000[2]-300,000[3]։ Ժայռապատկերները տարածված են ամբողջ հովտում, առավել կենտրոնացած են Դարֆո Բոարիո Թերմե, Կապո դի Պոնտե, Նադրո, Չիմբերգո և Պասպարդո կոմունաներում։

Կամոնիկա հովտի ժայռապատկերներ
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏիպՄշակութային
Չափանիշներiii, vi
ՑանկՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում1971  (3-րդ նստաշրջան)
Համար94
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Բնութագիր

Կտրվածքներն արվել են Երկաթի դարից 8000 տարի առաջ (1-ին դար)[2], իսկ վերջին շրջանի ժայռապատկերները վերագրվում են կամունի ժողովրդին։ Ժայռապատկերների ավանդույթը կտրուկ չի ավարտվում։ Հայտնաբերել են (շատ փոքր թվով, անհամեմատելի է մեծ նախապատմական գործունեության հետ) Հռոմեական ժամանակաշրջանի, միջնադարի, և, հնարավոր է, նույնիսկ ժամանակակից, մինչև 19-րդ դարի փորագրություններ[1][3]։ Կտրվածքների հիմնական մասն արվել է "martellina" տեխնիկայով, ավելի փոքր քանակ՝ գրաֆիտիով[2]։

«Կամունյան վարդ» (համարվում է Լոմբարդիայի մարզի խորհրդանիշ)

Պատկերները երբեմն նշագծված են առանց ակնհայտ կարգի։ Մյուսների մոտ երևում է տրամաբանական կապ, օրինակ՝ կրոնական ծիսակարգի նկար, որսորդություն, պայքար։ Այս մոտեցումը բացատրում է պատկերների սխեման, որոնցից յուրաքանչյուրը գաղափարագիր է (Ideogram), այսինքն ներկայացնում է ոչ թե առարկան, այլ նրա «գաղափարը»[2]։ Նրանց գործառույթը վերաբերում է հատուկ առիթներով տեղի ունեցած տոնական ծեսերին՝ հիշարժան, նախաձեռնող և հուսադրող սկզբում կրոնական բնագավառում, ապա նաև աշխարհիկ[3]։

Կամոնիկա հովտում հայտնաբերված ամենահայտնի խորհրդանիշն է այսպես կոչված «կամունյան վարդը» (Rosa camuna), որը համարվում է Լոմբարդիայի մարզի խորհրդանիշը։

Պատմական փուլ

1960-ական թվականներին հնագետ Էմմանուել Անատին առաջինն էր, ով համակարգված ուսումնասիրեց այս տարածքը և կազմեց ժայռապատկերների ժամանակագրությունը՝ համեմատելով խորհրդանիշերի ոճն ու տեսակները՝ բացահայտելու հնարավոր հարաբերակցությունն ավանդական պատմական ժամանակաշրջանի հետ նախնադարից մինչև միջնադար[4]։

Էպիպալեոլիթ շրջան

Առաջին ժայռաքանդակները թվագրվում են էպիպալեոլիթ շրջանին (կամ միջին քարի դար, մ.թ.ա. 8-6-րդ հազարամյակ) Կամոնիկա հովիտը սառցադաշտից (Würm glaciation) ազատվելուց մի քանի հազարամյակ հետո։ Քանդակներում պատկերված էին իրենց որսին հետապնդող քոչվոր որսորդները, խոշոր չափերի կենդանիներ, եղնիկներ, վապիտիներ։ Նմանատիպ պատկերներ կան Դարֆո Բոարիո Թերմեի Լուինե համայնքի քաղաքային զբոսայգում[5]։

Նեոլիթյան շրջան

Նոր քարի դարում (մ. թ. ա. 5-4-րդ դդ) առաջին նստակյաց բնակավայրերով պայմանավորված՝ Կամոնիկա հովտում տարածում է գտել գյուղատնտեսական գործելակերպը։ Այս շրջանի ժայռապատկերների թեմաներից են երկրաչափական տարրեր, ինչպիսիք են ուղղանկյուններ, շրջանակներ, կետեր[6]։ Նմանատիպ ժայռապատկերներ կան Կետոյի, Չիմբերգոյի, Պասպարդոյի ժայռապատկերների տարածաշրջանային ռեզերվում[7]։ «oranti» («աղոթող պատկերներ») կոչվող նեոլիթյան շրջանի պատկերները հարցականի տակ են, քանի որ որոշ գիտնականներ դրանք վերագրում են բրոնզի դարին[8]։ Ըստ այդ մեկնաբանության նեոլիթյան շրջանին առնչվող միակ պատկերները երկրաչափական նախշեր են, որոնք մեկնաբանվում են որպես մշակվող և հերկվող հողի տեղագրական արտահայտում[9]։

Էնեոլիթ

Էնեոլիթ շրջանում (մ. թ. ա. 3-րդ հազարամյակ) ի հայտ են եկել նոր խորհրդանիշներ՝ փաստելով անիվի, վագոնի մետալուրգիայի անհրաժեշտությունը։ Ժայռերը ներկվեցին երկնային խորհրդանիշներով, կենդանիներով, զենքով, ակոս փորելու տեսարաններով։ Այս հուշարձանները հիմնականում պահպանվել են Massi Cemmo Ազգային հնագիտական այգում և Օսիմոյի Asinino-Anvòia հնագիտական այգում, ինչը ցույց է տալիս նախնիների պաշտամունքի հետ ծիսական գործառույթի կապվածությունը[10]։

Եղնիկի որսի տեսարան

Բրոնզի դար

Բրոնզի դարի ընթացքում (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ) ժայռապատկերների թեման եղել են զենքերը՝ պայմանավորված կոմունյան հասարակությունում զինվորների դերով։ Այնուհետև շեշտադրումը դրվել է երկրաչափական ձևավորումների վրա (շրջանակներ)[11]։

Երկաթի դար

Երկաթի դարաշրջանի (մ.թ.ա. 1-ին հազարամյակ) ժայռապատկերները վերագրվում են կամունի ժողովրդին և կազմում մոտ պատկերների 70-80 տոկոսը։ Այս աշխատանքներն արտահայտում են նրանց հերոսական տղամարդկայնության և գերազանցության իդեալները։ Գերիշխող թեմաներն են մենամարտերը, մարդկային պատկերներ, որտեղ երևում են նրանց զենքերը, մկաններն ու սեռական օրգանները։ Կան նաև լողարանների, լաբիրինթոսների, ոտնահետքերի, որսորդության տեսարանների և այլ խորհրդանիշերի պատկերներ[12]։ Առկա են երկաթի դարի կենտրոնական շրջանում (մ. թ. ա. 6-4-րդ դդ.) արված տեղագրական նմուշներ, օրինակ Բեդոլինա քարտեզը, որն առաջինն ուսումնասիրել է Միգել Բելտրան Յորիսը[13], իսկ վերջին շրջանում՝ նաև Քրիստինա Տուրկոնին[14] Միլանի համալսարանի համար։

Հռոմեական ժամանակաշրջան

Հռոմեական տիրապետության օրոք (մ. թ. ա. 1000 - մ. թ. ա. 500) Կամոնիկա հովտում ժայռապատկերներ ստեղծելու գործունեությունը նվազել է՝ անցնելով գաղտնի փուլ[15][16]։

Միջնադար

Կամոնիկա հովտում միջնադարը նշանավորվել է ժայռապատկերների փորագրություններով։ Այս շրջանի արձանագրությունների մեծ մասը քրիստոնեական խորհրդանիշեր են՝ խաչեր, բանալիներ, որոնք համընկնում են հեթանոսական խորհրդանիշերի հետ[16]։

Ժայռապատկերների զբոսայգի

ԱնունՀամայնքԿոորդինատներԺայռապատկեր
1.Parco nazionale delle incisioni rupestri di NaquaneԿապո դի Պոնտե46°01′32″ հս․ լ. 10°20′57″ ավ. ե.HGЯO
2.Parco archeologico nazionale dei Massi di CemmoԿապո դի Պոնտե46°01′52″ հս․ լ. 10°20′20″ ավ. ե.HGЯO
3.Parco archeologico comunale di Seradina-BedolinaԿապո դի Պոնտե46°02′00″ հս․ լ. 10°20′29″ ավ. ե.HGЯO
4.Parco archeologico di Asinino-AnvòiaՕսիմո45°57′19″ հս․ լ. 10°14′47″ ավ. ե.HGЯO
5.Parco comunale delle incisioni rupestri di LuineԴարֆո Բոարիո Թերմե45°53′20″ հս․ լ. 10°10′46″ ավ. ե.HGЯO
6.Parco comunale archeologico e minerario di SelleroՍելերո46°03′26″ հս․ լ. 10°20′29″ ավ. ե.HGЯO
7.Parco archeologico comunale di SonicoՍոնիկո46°10′07″ հս․ լ. 10°21′20″ ավ. ե.HGЯO
8.Riserva naturale Incisioni rupestri di Ceto, Cimbergo e PaspardoՉետո (Նադրո)
Չիմբերգո
Պասպարդո
46°01′06″ հս․ լ. 10°21′10″ ավ. ե.HGЯO

Գրականություն

  • Emanuele Süss, Rock Carvings in the Valcamonica, 1954.
  • Emmanuel Anati, Camonica Valley։ A Depiction of Village in the Alps From Neolithic Times to the Birth of Christ as Revealed by Thousands of Newly found Rock Carvings, 1961.
  • Emmanuel Anati, Evolution and style in Camunian rock art։ An inquiry into the formation of European civilization, 1976.
  • Emmanuel Anati, I Camuni, 1982.
  • Emmanuel Anati, Valcamonica rock art։ A new history for Europe, 1994.
  • The intellectual expressions of prehistoric man, art, and religion, Acts of the Valcamonica Symposium, 1979.

Ծանոթագրություններ