Նախնադար

Նախնադար, մարդկության պատմության ժամանակաշրջան, որն ընդգրկում է մարդու առաջացումից մինչև գրի հայտնագործումը։

Ժայռապատկեր Ֆրանսիայի քարանձավներից մեկում, մոտ մ.թ.ա. 14-րդ հազարամյակ, Հին Քարի դար:

Սակայն քանի որ գիրը տարբեր ազգությունների մոտ ի հայտ է եկել տարբեր ժամանակաշրջաններում, նախնադար հասկացությունը յուրաքանչյուր ժողովրդի համար առանձնահատուկ է։Նախնադարը բաժանվում է՝

  • Քարի դար
  • պղնձի քարի դար
  • բրոնզի դար
  • երկաթի դար. Նախնադար եզրույթը կարող է գործածվել՝ բնութագրելու համար տիեզերքի կամ Երկիր մոլորակի արարման ժամանակները, սակայն առավել հաճախ այդ եզրույթով բնորոշվում է այն ժամանակաշրջանը, երբ Երկրի վրա ի հայտ է եկել կյանքը, իսկ առավել որոշակի՝ մարդանման արարածները[1][2]։

Ուսումնասիրողներից շատերը որպես նախնադարի սկիզբ ընդունում են մարդու կողմից առաջին քարե գործիքների օգտագործումը մոտավորապես 3.3 միլիոն տարի առաջ։ Ինչ վերաբերում է նախնադարի ավարտին, պետք է ասել, որ գրային ամենավաղ համակարգերը ի հայտ են եկել մոտավորապես 5,300 տարի առաջ, բայց հազարավոր տարիներ են պետք եղել, որ գիրը տարածվի աշխարհով մեկ։ Մարդկային որոշ մշակույթներ մինչև 19-րդ դարն անգամ զուրկ են եղել դրանից, իսկ որոշները զուրկ են նույնիսկ ցայսօր։ Ընդ սմին՝ վերջինների պատմության նկատմամբ նախնադար եզրույթը հազվադեպ է գործածվում ընդհանրականորեն ընդունված իմաստով։

Միջագետքի շումերները, Ինդոսի գետահովտի քաղաքակրթությունները, հին եգիպտացիները եղել են առաջին քաղաքակրթությունները, որ ստեղծել են իրենց գիրը և պատմական արձանագրումներ են կատարել; Դա տեղի է ունեցել վաղբրոնզեդարյան ժամանակներում։ Հարևան քաղաքակրթությունները որոշ ժամանակ անց հետևել են նրանց։ Մնացածներից շատերը նախնադարի ավարտին հասել են երկաթի դարում։ Նախնադարի եռափուլ բաժանումը քարի, բրոնզի և երկաթի դարերի գործածական, կիրառելի է եվրասիական և հյուսիսաֆրիկյան բազմաթիվ ժողովուրդների, սակայն՝ աշխարհի ո՛չ այն մասերի նկատմամբ, որտեղ մետաղագործությունը տարածվել է եվրասիական մշակույթների հետ շփման արդյունքում (խոսքը վերաբերում է Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներին, Օվկիանիային, Ավստրալիային, Սահարայից հարավ ընկած աֆրիկյան տարածաշրջաններին)։ Բացառությամբ ամերիկյան նախակոլումբոսյան որոշ քաղաքակրթությունների, այդ տարածաշրջաններում գրի գործածությունն ու նախնադարի ավարտը հասել է համեմատաբար ոչ ուշ ժամանակների. օրինակ՝ Ավստրալիայի պատմության մեջ նախնադարի ավարտ ընդունված է համարել 1788 թվականը։

Կան դեպքեր, երբ ինչ-որ մի մշակույթ չի ստեղծել իր գիրը, սակայն նրա վաղ պատմության իրադարձությունների վերաբերյալ գրառումներ կան այլ ժողովրդի գրերով. նման դեպքերում գործածվում է տվյալ մշակույթի պրոտոպատմություն եզրույթը։ Քանի որ ըստ նախնադարի ընդհանրականորեն ընդունված բնորոշման[3]՝ մարդկության պատմության այդ ժամանակաշրջանի վերաբերյալ պատմական գրառումներ, արձանագրություններ չկան, ուստի մարդկության նախապատմական շրջանի իրադարձությունների թվագրումը կարևորագույն նշանակություն է ստանում։ Իսկ վաղ պատմական դեպքերի թվագրման հստակ եղանակներ մշակվել են միայն տասնիններորդ դարից սկսած[4]։

Գրականություն

  • Hermann Parzinger: Vor- und Frühgeschichte. In: Hans-Joachim Gehrke (Hrsg.): Die Welt vor 600. Frühe Zivilisationen (Geschichte der Welt, Band 1). C. H. Beck, München 2017, ISBN 978-3406641015, S. 42–262.
  • Hermann Parzinger: Die Kinder des Prometheus. Eine Geschichte der Menschheit vor der Erfindung der Schrift. 5., durchgesehene Aufl. C. H. Beck, München 2016, ISBN 978-3-406-66657-5.
  • Siegmar von Schnurbein (Hrsg.): Atlas der Vorgeschichte. Europa von den ersten Menschen bis Christi Geburt. Theiss Verlag, Stuttgart 2009, ISBN 978-3-8062-2105-3.[5]
  • Martin Kuckenburg: Vom Steinzeitlager zur Keltenstadt – Siedlungen der Vorgeschichte in Deutschland. Konrad Theiss Verlag, Stuttgart 2005, ISBN 3-8062-1446-8
  • Christiane Althoff: »Die Ergebnisse der vorgeschichtlichen Forschung sind das alte Testament des deutschen Volkes«. Ur- und Frühgeschichte in den Schulen des Dritten Reiches. In: Christiane Althoff/Jochen Löher/Rüdiger Wulf (Hrsg.): Auch du gehörst dem Führer. „Nationalpolitische Erziehung“ in den Schulen der NS-Diktatur. Ein Buch zur Ausstellung im Westfälischen Schulmuseum Dortmund. Dortmund 2003, ISBN 3-00-005838-9
  • Алексеев В. П. Становление человечества. — М.: Политиздат, 1984. — 462 с.: ил.
  • Алексеев В. П., Першиц А. И. История первобытного общества: Учеб. для вузов по спец. «История». — 3-е. — М.: Высшая школа, 1990. — 352 с.
  • Борисковский П. И. Древнейшее прошлое человечества. — М.; Л.: Изд-во АН СССР, 1957. — 224 с.: ил. — (Научно-популярная серия АН СССР).
  • Гринин Л. Е. Государство и исторический процесс. Эпоха формирования государства: Общий контекст социальной эволюции при образовании государства. — М.: УРСС, 2007.
  • «Доисторическая эпоха». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Ефименко П. П. Первобытное общество. Очерки по истории палеолитического времени. — 3-е изд. — Киев: Изд-во АН УССР, 1953. — 664 с.: ил.
  • История первобытного общества: Общие вопросы. Проблемы антропосоциогенеза / Ин-т этнографии им. Н. Н. Миклухо-Маклая АН СССР. — М.: Наука, 1983. — 432 с.
  • Ламберт Давид. Доисторический человек. Кембриджский путеводитель / Пер. с англ. В. З. Махлина. — Л.: Недра, 1991. — 256 с.: ил. — ISBN 5-247-01726-9.
  • Нестурх М. Ф. Происхождение человека / Отв. ред. проф. Я. Я. Рогинский. — М.: Изд-во АН СССР, 1958. — 388 с.: ил.
  • Первобытная периферия классовых обществ до начала Великих географических открытий: Проблемы исторических контактов / Авт. колл.: С. А. Арутюнов, Д. В. Деопик, Л. Е. Куббель, Е. М. Медведев, А. И. Першиц, В. Г. Савинов, Ю. Б. Симченко, Л. А. Файнберг, А. М. Хазанов, М. А. Членов; Отв. ред.: А. И. Першиц, А. М. Хазанов; Институт этнографии АН СССР им. Н. Н. Миклухо-Маклая. — М.: Наука (ГРВЛ), 1978. — 304 с. — 1 850 экз. (в пер.)
  • Робертс Эллис. Происхождение человека. Эволюция / Пер. с англ. И. В. Павловой, О. В. Сергеевой. — М.: ООО «АСТ», ОГИЗ, 2012. — 256 с.: ил. — Серия «След в истории». — ISBN 978-5-17-084157-8.
  • Семенов Ю. И. На заре человеческой истории. — М.: Мысль, 1989. — 318 с. — ISBN 5-244-00092-6.
  • Туторский А. В. Взгляды А.А. Никишенкова на «Историю первобытного общества»: большие проблемы для антропологии или антропологические проблемы большой важности? // Исторические исследования. Журнал исторического факультета МГУ имени М.В. Ломоносова. — 2016. — № 22. — С. 111-124.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

http://www.pa-linz.ac.at/institut/gspb/Urgeschichte.PDF Արխիվացված 2006-02-22 Wayback Machine | wayback=20060222064026 | text=Manfred Aigner: Prähistorie – Ur- und Frühgeschichte. Ständige Erneuerung der Modelle und Hypothesen über die Homo-Evolution.}}

  • Семёнов Ю. И.: