Կառլ Հաբսբուրգ-Լոթարինգեն

ավստրիացի քաղաքական գործիչ

Կառլ Հաբսբուրգ-Լոթարինգեն կամ Կառլ ֆոն Հաբսբուրգ (գերմ.՝ Karl von Habsburg, հունվարի 11, 1961(1961-01-11)[1][2], Բերգ (Շտարնբերգի շրջան), Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), Հաբսբուրգների ազնվականական տան ներկայիս ղեկավարը։ Օտտո ֆոն Հաբսբուրգի և արքայադուստր Ռեժենա Սաքսեն-Մայնջինենի որդին, Ավստրիայի վերջին կայսեր՝ Կառլոս I-ի թոռը։

Կառլ ֆոն Հաբսբուրգ
Karl von Habsburg
Կառլ ֆոն Հաբսբուրգը
Դրոշ
Դրոշ
Հաբսբուրգ-Լոթարինգենների ազնվականական տան առաջնորդ
 հունվարի 1, 2017
 
Կուսակցություն՝Ավստրիայի ժողովրդական կուսակցություն
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և լրագրող
Ծննդյան օրհունվարի 11, 1961(1961-01-11)[1][2] (63 տարեկան)
ԾննդավայրԲերգ (Շտարնբերգի շրջան), Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԴինաստիաՀաբսբուրգ-Լոթարինգյան տուն
Քաղաքացիություն Ավստրիա
ՀայրՕտտո ֆոն Հաբսբուրգ[1]
ՄայրRegina, Crown Princess of Austria?[1]
ԱմուսինՖրանչեսկա Հաբսբուրգ-Լոթարինգեն և Archduchess Christian of Austria?
ԶավակներՖերդինանդ Զվոնիմիր Հաբսբուրգ-Լոթարինգեն[1], Էլեոնորա ֆոն Հաբսբուրգ[1] և Archduchess Gloria of Austria?[1]
 
Կայք՝karlvonhabsburg.at
 
Պարգևներ
Ոսկե գեղմի շքանշանի ասպետ

Կենսագրություն

Կառլ ֆոն Հաբսբուրգը ծնվել է 1961 թվականի հունվարի 11-ին Գերմանիայի Բավարիայի մարզի Շտարնբերգ քաղաքում։ Չափահաս դառնալուց հետո Փյոքինգ կոմունայում մկրտվել է, որպես Ավստրիայի Հաբսբուրգ-Լոթարինգենների ազնվականական ընտանիքի էրցհերցոգ Կառլ ֆոն Հաբսբուրգ[3]։ Նրա հայրը փաստացիորեն Իսպանիայի քաղաքացի էր, իսկ մայրը՝ Գերմանիայի։ Այնուամենայնիվ, Կառլն իր եղբայրների պես իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրեց Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում[4]՝ դառնալով վերջինիս քաղաքացի։

Կառլն Ավստրիական կայսրության վերջին գահակալի՝ Կառլոս I-ի թոռն է։ Հաբսբուրգների թագավորական ընտանիքի վերջին ներկայացուցիչներից է։ Նա չի օգտագործում իր նախնիների կոչումները, քանի որ դրանց օգտագործումն անօրինական է ինչպես Հունգարիայում, այնպես էլ Ավստրիայում։

Քաղաքական գործունեություն

1986 թվականին Կառլ Հաբսբուրգ-Լոթարինգենը դառնում է միջազգային համաեվրոպական միության ավստրիական մասնաճյուղի նախագահ։ 12 տարի իրավունք ուսանելուց հետո՝ 1992-1993 թվականներին ղեկավարում է հանրային հեռուստատեսության «Ով ով է» խաղը[5][6]։ 1996 թվականին Ավստրիայի ժողովրդական կուսակցության կողմից ընտրվում է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։

2002 թվականի հունվարի 19-ին Կառլ ֆոն Հաբսբուրգը ՄԱԿ-ի ղեկավար կոմիտեի կողմից նշանակվում է ՆՉԱԿ-ի (Ներկայացուցչություն չունեցող ազգերի կազմակերպություն) գլխավոր տնօրեն[7]։ 2008 թվականի դեկտեմբերի 7-ին դառնում է «Կապույտ վահան» միջազգային կոմիտեների ասոցիացիայի նախագահ[8]։

Կառլ Հաբսբուրգ-Լոթարինգենը Հաբսբուրգների ազնվականական ընտանիքի ներկայիս առաջնորդն է։ 2007 թվականի հունվարի 1-ին նրա հայրը՝ Օտտո ֆոն Հաբսբուրգը, հրաժարվեց Հաբսբուրգների դինաստիայի ղեկավարի պաշտոնից և դարերի պատմություն ունեցող արքայատոհմի ձևական ղեկը հանձնեց որդուն, ով համապատասխանաբար ստացավ արքունի կոչում։ Բացի այդ, Կառլը հավակնում էր մի շարք գոյություն չունեցող պետությունների գահին, ինչպիսիք էին Հունգարիայի և Բոհեմիայի թագավորությունները, Լիտվայի մեծ իշխանության, Իլլարիայի թագավորությունը, Գալիցիա-Վոլինիայի թագավորությունը և անգամ 1291 թվականից ի վեր գոյություն չունեցող Երուսաղեմի թագավորությունը։

Ծանոթագրություն

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Հաբսբուրգ-Լոթարինգեն» հոդվածին։