Օտտո ֆոն Հաբսբուրգ
Օտտո ֆոն Հաբսբուրգ (գերմ.՝ Otto von Habsburg, ամբողջական անունը` գերմ.՝ Franz Joseph Otto Robert Maria Anton Karl Max Heinrich Sixtus Xaver Felix Renatus Ludwig Gaetan Pius Ignatius von Österreich, նոյեմբերի 20, 1912[1][2][3][…], Villa Wartholz, Ավստրո-Հունգարիա - հուլիսի 4, 2011[4][1][3][…], Պյոկինգ, Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[5]), Հաբսբուրգների տան ղեկավարը 88 տարիների ընթացքում, ավստրիական վերջին կայսեր` Կարլ I-ի և Ցիտա Պարմացու ավագ որդին[9]։
Կենսագրություն
Ավստրո-Հունգարական կայսրության անկումից հետո` 1918 թվականին, Կարլ I-ի ընտանիքը ստիպված էր լքել երկիրը։ Այն սկզբում ուղևորվում է Շվեյցարիա, ապա Մադեյրա, որտեղ էլ Կարլ I-ը մահանում է 1922 թվականին։
Օտտո ֆոն Հաբսբուրգը ապրել է Իսպանիայում և Բելգիայում։
1935 թվականին նա ավարտել է Լյովենի կաթոլիկ համալսարանը` դիպլոմայինը պաշտպանելով սոցիալ-քաղաքական թեմայով[10]։
Նա լավ տիրապետել է հինգ լեզուների` գերմաներեն, հունգարերեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն։ Որոշ չափով իմացել է նաև իտալերեն, պորտուգալերեն և լատիներեն[11]։
Օտտո ֆոն Հաբսբուրգի ազգականներ Հոհենբերգները 1938 թվականին գեստապոյականների կողմից բանտարկվել և ուղարկվել են համակենտրոնացման ճամբար անշլյուսին ընդդիմանալու համար, իսկ Օտտոն 1940 թվականին Պորտուգալիայով փախել է Վաշինգտոն[10]։
1951 թվականի մայիսի 10-ին ամուսնացել է Ռեգինա Սաքսեն-Մեյնինգացու հետ (1925-2010)։ Օտտոն ունեցել է 7 երեխա` 5 տղա և 2 աղջիկ, և 23 թոռ։ 1950-ական թվականներին Հաբսբուրգը կնոջ հետ հաստատվել է Բավարիայի Փյոքինգ քաղաքում։ Նա եղել է Գերմանիայի քաղաքացի, սակայն ունեցել է ևս երեք երկրի քաղաքացիություն, որոնք կառավարել է իր հայրը` Ավստրիա, Խորվաթիա և Հունգարիա[10]։
1961 թվականին Օտտո ֆոն Հաբսբուրգը հրաժարվել է ավստրիական գահի հավակնություններից, ինչի հետևանքով 1966 թվականին նրան թույլատրվել է վերադառնալ Ավստրիա[10]։ 1961 թվականին գեներալ Ֆրանկոն նրան առաջարկել է դառնալ Իսպանիայի թագավոր, սակայն Օտտոն հրաժարվել է նաև այդ առաջարկից[12]։ Նա միավորված Եվրոպայի հետևողական կողմնակիցն էր, 1979-1999 թվականներին Եվրախորհրդարանում ներկայացրել է Քրիստոնեա-սոցիալական միությունը, իսկ 1973-2004 թվականներին գլխավորել է «Միջազգային պանեվրոպական միությունը»[10]։
1989 թվականին Օտտո ֆոն Հաբսբուրգը դարձել է այսպես կոչված «Պանեվրոպական պիկնիկի» գլխավոր նախաձեռնողն ու կազմակերպիչներից մեկը ավստրո-հունգարական սահմանին, ինչից հետո բացվել է սահմանը երկու երկրների միջև։ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության մոտ 600 քաղաքացի, օգտվելով այդ հնարավորությունից, Հունգարիայով փախել են Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[10]։
2005 թվականին Վաշինգտոնի Ջոնս Հոպկինսի համալսարանում «Նոր Եվրոպա» թեմայով իր հաշվետվության մեջ նա հայտարարել է, որ Եվրոպայի համար ամենամեծ խնդիրը Ռուսաստանն ու Պուտինն են։ Նա ասել է. «Պուտինը շատ բացորոշ է հայտնում իր մտադրությունները։ Հիտլերը ևս այդպես էր գործում։ Այդպիսի մարդիկ խոսքը քամուն չեն տալիս։ Բանը կարող է հասնել աղետի, եթե մնացյալ աշխարհը ոչ մի կերպ չարձագանքի գոյություն ունեցող վտանգին»[13]։
1922 թվականի ապրիլի 1-ից մինչև իր մահը Օտտո ֆոն Հաբսբուրգը ոչ միայն Հաբսբուրգների տան ղեկավարն է եղել, այլև արդեն գոյություն չունեցող մի շարք պետությունների, ինչպիսիք են Հունգարիայի թագավորությունը, Բոհեմիան, Իլիրիայի թագավորությունը և նույնիսկ Երուսաղեմի թագավորությունը, որը գոյություն չունի 1291 թվականից, ղեկավարի օրինական հավակնորդն է։
2007 թվականի հունվարի 1-ից նա հրաժարվել է Հաբսբուրգների տան ղեկավարի պաշտոնից` այն հանձնելով որդուն` Կառլին։
Օտտո ֆոն Հաբսբուրգը մահացել է 2011 թվականի հուլիսի 4-ին 99 տարեկան հասակում քնած ժամանակ գերմանական իր կալվածքում։
2011 թվականի հուլիսի 16-ին Վիեննայում` Կայսերական դամբարանում, կայացել է էրցհերցոգի հուղարկավորությունը։
Շքանշաններ և պարգևներ
Հաբսբուրգների տան ղեկավարն ունեցել է հետևյալ օրդենների մեծ մագիստրոսի կոչում.
- Ոսկե գեղմի օրդենի մեծ մագիստրոս
- Սուրբ Ստեփանոսի թագավորական օրդենի մեծ խաչի ասպետ և մեծ մագիստրոս
- Լեոպոլդի օրդենի մեծ խաչի ասպետ և մեծ մագիստրոս
Օտարերկյա պարգևներ
- Սուրբ մկրտության օրդենի ասպետ
- Սուրբ Մավրիկիոսի և Ղազարոսի օրդենի մեծ խաչի ասպետ
- Իտալիայի թագի օրդենի մեծ խաչի ասպետ
- Սուրբ Յանուարի օրդենի մեծ խաչի ասպետ
- Սուրբ կույս Մարիամի անապական հղիության օրդենի մեծ խաճի ասպետ
- Մալթական ինքնիշխան ռազմական օրդենի մեծ խաչի ասպետ
- Մարիամի երկրի խաչի օրդենի 1-ին կարգի ասպետ
- Պատվավոր լեգեոնի օրդենի մեծ խաչի ասպետ
- Սուրբ Գրիգոր Մեծի օրդենի մեծ խաչի ասպետ
- Սուրբ Սիլվեսթեր պապի օրդենի մեծ խաչի ասպետ
- Կարլ III-ի օրդենի մեծ խաչի ասպետ
- Երեք աստղերի օրդենի ասպետ
- Նասաուի ոսկե առյուծի օրդենի ասպետ
- Ագրիջենտո (Իտալիա) քաղաքի պատվավոր քաղաքացի[14]
Նախնիներ
Օտտո ֆոն Հաբսբուրգի նախնիներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Օտտո ֆոն Հաբսբուրգի մասին
- Գերմանիայում մահացել է Ավստրո-Հունգարիայի ժառանգորդ արքայազնը
- Հարցազրույց Օտտո ֆոն Հաբսբուրգի հետ
- Օտտո ֆոն Հաբսբուրգ։ Հիշողություններ հոր մասին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո ֆոն Հաբսբուրգ» հոդվածին։ |