Կառլ IV (Ֆրանսիայի թագավոր)

Կառլ IV (մայիսի 18, 1294[1], Creil - փետրվարի 1, 1328[2], Վենսեն), մականունը Ֆրանսիայում Ազնիվ (le Bel) և Նավառայում Ճաղատ (el Calvo), եղել է Կապետինգների հարստության տասնհինգերորդ և վերջին Ֆրանսիայի թագավորը, ինչպես նաև Նավառայի թագավորը (որպես Կառլ I) 1322 թվականից մինչև իր մահը։

Կառլ IV
ֆր.՝ Charles IV de France
Դիմանկար
Ծնվել էմայիսի 18, 1294[1]
ԾննդավայրCreil
Մահացել էփետրվարի 1, 1328[2] (33 տարեկան)
Մահվան վայրՎենսեն
ԳերեզմանՍեն Դենի աբբայություն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունմիապետ
ԱմուսինBlanche of Burgundy?, Marie of Luxembourg? և Jeanne d'Évreux?[3]
Ծնողներհայր՝ Ֆիլիպ IV Գեղեցիկ[3], մայր՝ Ժաննա I Նավառացի[3]
Զբաղեցրած պաշտոններking of France? և sovereign of Navarre?
ԵրեխաներMarie of France? և Blanche of France, Duchess of Orléans?
 Charles IV of France Վիքիպահեստում

Կառլը Ֆիլիպ IV Գեղեցիկի երրորդ որդին էր, և իր հոր նման հիշվում էր որպես «ազնիվ» կամ «գեղեցիկ»[4][5]։

1323 թվականին Կառլը ներքաշվեց գյուղացիական ապստամբությանը Ֆլանդիայում և 1324 թվականին անհաջող թեկնածություն ներկայացրեց Սրբազան Հռոմի կայսրի ընտրություններում։ Որպես Գույանի դուքս, Անգլիայի թագավոր Էդուարդ II-ը եղել է Կառլի վասալը, սակայն չուզենալով էր վճարում տուրք այլ թագավորի։ Տարաձայնությունների արդյունքում Կառլը նվաճեց Գույանի դքսությունը Սան-Սարդոսի պատերազմ (1324) կոչվող հակամարտության արդյուքում։ Հաշտության պայմանագրով Էդուարդը համաձայնվեց հավատարմության երդում տալ Կառլին և վճարել ռազմատուգանք։ Փոխարենը Գույանի մի մասը վերադարձվեց Էդուարդին։

Էրբ Կառլը մահացավ առանց տղամարդ ժառանգորդի, Կապետինգների հիմնական գիծը կտրվեց։ Նավառայում նրան փոխարինեց նրա զարմուհի Իոհաննա II-ը, իսկ Ֆրանսիայում հայրական կողմից առաջին զարմիկ Ֆիլիպ VI-ը։ Այնուամենայնիվ Կառլի մահից հետո սկսվեց ժառանգության համար պայքար Վալուաների և Կառլի քույր Իզաբելլայի միջև, ինչը դարձավ Հարյուրամյա պատերազմի հիմնական պատճառներից մեկը։

Կյանք և ամուսնություն

Իր մայր Իոհաննա I-ից ծննդյան իրավունքով Կառլը ստացավ Նավառայի թագավորի տիտղոսը, որպես Կառլ I: 1314 թվականից որպես գահի հիմնական ժառանգորդ նա ստացավ Լա Մարշի կոմսի տիտղոսը և թագադրվեց որպես Ֆրանսիայի թագավոր 1322 թվականին Ռեյմսի տաճարում։ Ի տարբերություն Ֆիլիպ IV Գեղեցիկի և Ֆիլիպ V, Կառլը ուներ պահպանողական հեղինակություն[6], գործում էր ընդհանուր շահից ելնելով, գերադասելով սեփական շահից[7], այդ պատճառով հաճախ տրվում էր մանիպուլացիաների և վնասում ինքն իրեն[7]։

Կառլ IV-ի և Մարիա Լյուքսեմբուրգցու ամուսնությունը Ժան Ֆուքեի կողմից:

Կառլի առաջին կինն էր Բլանկա Բուրգունդացին, ով Բուգունդիայի կոմս Օտտո IV- դուստրն էր։ Նրանք ամուսնացան 1308 թվականին, սակայն Բլանկան ներքաշվեց Նելյան աշտարակի պատմություններում 1314 թվականին և բանտարկվեց[8]։ Երբ Կառլը բազմեց գահին, նա հրաժարվեց ազատել Բլանկային և նրանց ամուսնությունը չեղարկվեց, իսկ Բլանկան ուղարկվեց կանանց մենաստան[8]։ Նրա երկրորդ կինը Մարիա Լյուքսեմբուրգցին էր, ով Սրբազան Հռոմի կայսր Հենրիխ VII-ի դուստրն էր, ով մահացավ երեխայի վաղ ծննդի պատճառով[9]։

Կառլը նորից ամուսնացավ 1325 թվականին Ժաննա դ'Էվրեյի հետ, ով Կառլի առաջին զարմուհին էր, և նրանց ամուսնությունը օրհնել էր Հռոմի պապ Հովհաննես XXII-ը։ Ժաննան թագադրվեց որպես թագուհի 1326 թվականին[10]։

Իր կառավարման առաջին կեսին Կառլը շատ էր վստահում իր հորեղբայր Կառլ Վալուային և նրա խորհդով էր շարժվում հիմնական ռազմական խնդիրները լուծելիս[4]։ Կառլ Վալուան չափազանց ազդեցիկ մարդ էր, ով եղել էր Լյուդովիկոս X-ի գլխավոր խորհրդականը[11] և ռեգենտի գլխավոր հավակնորդն էր 1316 թվականին[12]։ Կառլ Վալուան վստահ էր, որ Կառլ IV-ը կմահանա առանց տղա ժառանգորդի և նրա տղա ժառանգորդները լավ հնարավորություն կունենան տիրանալու Ֆրանսիայի գահին[4]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ IV (Ֆրանսիայի թագավոր)» հոդվածին։