Կարլ Վալդեմար Ցիգլեր

Կարլ Վալդեմար Ցիգլեր (Ziegler) (նոյեմբերի 26, 1898(1898-11-26)[1][2][3][…], Հելզա, Կասել, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա - օգոստոսի 12, 1973(1973-08-12)[1], Մյուլհայմ ան դեր Ռուր, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի քիմիկոս-օրգանիկ (ԳՖՀ)։ Ավարտել է Մարբուրգյան համալսարանը (1920 թ.), դասավանդել տեղում (1923-1926 թթ.)։ 1928-1936 թվականներին եղել է Հեյդելբերգյան համալսարանի պրոֆ․, 1936-1943 թվականներին՝ Հալլի համալսարանին կից քիմ․ ինստիտուտի, 1943-1963 թվականներին՝ Մյուլխայմի ածխի հետազոտության ինստ-ի տնօրեն, միաժամանակ (1947 թվականից) Ախենի բարձրագույն տեխն․ դպրոցի ամբիոնի վարիչ։ Հիմնական գիտական աշխատանքները վերաբերում են մետաղօրգ․ միացությունների սինթեզին, բուտադիենի, բարձրակարգ a-օլեֆինների, սպիրտների ստացմանը։ Բացահայտել է (1953 թ.) տիտան-ալյումինային կատալիզատորը («Ցիգլերի կատալիզատոր»)։ Զ․ Նաաուսյի հետ մշակել է տարածական կարգավորված սինթեզի մի շարք խառը կատալիզատորներ (Ցիգլերի Նատայի կատալիզատորներ)։ Նոբելյան մրցանակ (1953 թ., Զ․ Նատայի հետ)։

Կարլ Վալդեմար Ցիգլեր
գերմ.՝ Karl Waldemar Ziegler
Ծնվել էնոյեմբերի 26, 1898(1898-11-26)[1][2][3][…]
Հելզա, Կասել, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա
Մահացել էօգոստոսի 12, 1973(1973-08-12)[1] (74 տարեկան)
Մյուլհայմ ան դեր Ռուր, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԳերեզմանHauptfriedhof Mülheim an der Ruhr
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունքիմիկոս, ճարտարագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան, Հայդելբերգի համալսարան, Ախենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարան, Հալլե-Վիտենբերգի համալսարան, Max Planck Institute for Coal Research?[4] և Մարբուրգի համալսարան
Գործունեության ոլորտանօրգանական քիմիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա[5], Բավարիական գիտությունների ակադեմիա, Վեստֆալիայի գիտությունների ակադեմիա և Էդինբուրգի թագավորական ընկերություն
Ալմա մատերՄարբուրգի համալսարան և Ախենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[4] (1920)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Գիտական ղեկավարԿառլ վոն Աուվերս
Պարգևներ
 Karl Ziegler Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Վալդեմար Ցիգլեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։