Կարոլինյան կղզիներ

Կարոլինյան կղզիներ (անգլ. Caroline Islands, իսպ.՝ Carolinas Islas, Իսպանիայի թագավոր Կառլ II-ի անունով), կղզեխումբ Խաղաղ օվկիանոսի արևմուտքում։

Կարոլինյան կղզիներ

'
Կոորդինատներ7°59′58″ հս․. լ. 146°54′45″ ավ. ե.HGЯO
ԵրկիրՄիկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգներ Միկրոնեզիա
Պալաու Պալաու
Կղզիների քանակը936
Ընդհանուր մակերեսը1160 կմ2
Ամենաբարձր կետը791 մ
ՋրատարածությունԽաղաղ օվկիանոս
Բնակչություն (2010)125 000 մարդ
Բնակչության խտությունը107,759 մարդ/կմ2
Կարոլինյան կղզիներ (Միկրոնեզիա)##
Կարոլինյան կղզիներ (Միկրոնեզիա)
Կարոլինյան կղզիներ (Խաղաղ օվկիանոս)##
Կարոլինյան կղզիներ (Խաղաղ օվկիանոս)
Վիքիպահեստում

Անվանում

Կղզիները հայտնագործել է իսպանացի ծովագնաց Ալվարո դե Սաավեդրան 1528 թվականին։ Իսպանացիները սկզբում դրանք անվանել են Islas de los Barbudos ― «Մորուքավորների կղզիներ», 1542 թվականին վերանվանել են Islas de los Jardinos ― «Պարտեզների կղզիներ», իսկ 1686 թվականին՝ ի պատիվ Իսպանիայի թագավոր Կարլոս II-ի՝ Carolinas Islas ― «Կարոլինյան կղզիներ»[1]։

Պատմություն

Նախկինում կառավարում էր ԱՄՆ-ը (1947 թվականից)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Կարոլինյան կղզիները գրավվեցին ԱՄՆ-ի կողմից։ 1947 թվականից տարածքը գտնվում էր ՄԱԿ-ի խնամատարության տակ և կառավարվում էր ԱՄՆ-ի կողմից։ 1978 թ. Կարոլինյան կղզիներն ստացած «ԱՄՆ-ի հետ ասոցացվող ազատ տարածքի» կարգավիճակ (համաձայնագիրը կնքվել է 1982 թ.)։ ԱՄՆ-ի տիրապետությունից ազատագրվելուց հետո այդ տարածքում ձևավորվել են երկու պետություններ՝ Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգներ և Պալաու։

Կազմված է 936 հրաբխային կղզիներից և ատոլներից։ Տարածությունը մոտ 1320 քառ. կմ է, առավելագույն բարձրությունը՝ մինչև 790 մ։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլինյան կղզիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 340