Կիմ Դե Չժուն

Կիմ Դե Չժուն (կոր.՝ 김대중, 金大中, հունվարի 6, 1924(1924-01-06)[1][2], Hauido, Սինան, Հարավային Ջոլա, Հարավային Կորեա - օգոստոսի 18, 2009(2009-08-18)[3][4][5][…], Sinchon-dong, Սոդեմուն, Սեուլ, Հարավային Կորեա[3]), Կորեայի Հանրապետության նախագահ (1998 թվականի փետրվարի 25-2003 թվականի փետրվարի 25), «Նոր քաղաքականության ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Թորոլֆ Ռաֆտոյի (2000) հիշատակի մրցանակի դափնեկիր, Հարավային Կորեայի ժողովրդավարացման գործում առանցքային ֆիգուր էր համարվում։ Ըստ դավանանքի՝ կաթոլիկ էր։

Կիմ Դե Չժուն
 
Կուսակցություն՝Democratic Party?
Կրթություն՝Ha-ui Elementary School? և Mokpo Bukkyo Elementary School?
Գիտական աստիճան՝քաղաքագիտության դոկտոր (1992)
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և լրագրող
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օրհունվարի 6, 1924(1924-01-06)[1][2]
ԾննդավայրHauido, Սինան, Հարավային Ջոլա, Հարավային Կորեա
Վախճանի օրօգոստոսի 18, 2009(2009-08-18)[3][4][5][…] (85 տարեկան)
Վախճանի վայրSinchon-dong, Սոդեմուն, Սեուլ, Հարավային Կորեա[3]
ԹաղվածSeoul National Cemetery
ԴինաստիաGimhae Kim clan?
Քաղաքացիություն Հարավային Կորեա
ՀայրKim Won Sik?
ԱմուսինCha Yong-ae? և Lee Hui-ho?
ԶավակներKim Hong-gul?, Kim Hong-il? և Kim Hong-eop?
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

Ծնվել է 1924 թվականի հունվարի 6-ին Մոկպհոյում՝ գյուղացիական ընտանիքում։ 1953 թվականին ավարտել է Կոնգուկի համալսարանը, 1967 թվականին՝ Սեուլի Քյոն Հի համալսարանին կից Մենեջմենթ մասնագիտության մագիստրատուրան։

Քաղաքական գործունեության սկիզբ

Քաղաքականություն է եկել 1954 թվականին։ 1960 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ 1971 թվականին երկրի նախագահի պաշտոնում առաջադրվել է նոր Դեմոկրատական կուսակցությունից, հավաքել է ձայների 45,3 %-ը։ 1973 թվականին Ազգային հետախուզության գործակալության գործակալների կողմից առևանգվել է հյուրանոցի համարից, որոնք, նրա խոսքով, անհաջող փորձ են կատարել նրան սպանել, սակայն Պակ Չոն Հիի կառավարությունը հերքել է այդ մեղադրանքները[7]։ Գործին միջամտել է Կորեայում ԱՄՆ դեսպան Ֆիլիպ Հաբիբը, որի արդյունքում Կիմը ազատ է արձակվել[8]։ Նույն 1973 թվականին Կիմը դատապարտվել էր ազատազրկման «ընտրական օրենքը խախտելու» (հակակառավարական գործունեություն) համար, բանտից դուրս էր եկել 1978 թվականին։ 1980 թվականին նախագահ Պակի սպանությունից հետո կրկին ձերբակալվել և մահապատժի է դատապարտվել հակակառավարական և քայքայիչ գործունեություն կազմակերպելու մեղադրանքով։ Սակայն մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ 1982 թվականին ազատ է արձակվել և ԱՄՆ մեկնելու թույլտվություն ստացել։

1985 թվականի փետրվարին վերադարձել է Կորեա և գլխավորել պայքարը Չոն Դու Հվանի ռեժիմի դեմ։ 1987 թվականի նախագահական ընտրություններում զբաղեցրել է երրորդ տեղը՝ հավաքելով ձայների 27 %-ը։ 1992 թվականի նախագահական ընտրություններում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հավաքելով 33,8 %։ Հետո հեռացել է քաղաքականությունից և մեկնեց Մեծ Բրիտանիա, որտեղ որոշ ժամանակ հրավիրված պրոֆեսոր էր Քեմբրիջի համալսարանի Քլեր Հոլում[9]։ 1995 թվականին հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին։

Նախագահի պաշտոնում

1997 թվականի դեկտեմբերի 18-ի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել։ Նրա իշխանության գալու պահին երկիրը գտնվում էր տնտեսական ճգնաժամի մեջ։ Միջազգային կազմակերպությունների վարկերի միջոցով նրան հաջողվել է արագ հաղթահարել ֆինանսական ճգնաժամը, ինչից հետո երկրի տնտեսությունը կրկին վերելք է ապրել։ Նա պատերազմ է հայտարարել կոռուպցիայի դեմ և ձեռնամուխ եղել տնտեսական բարեփոխումների։ Կտրուկ մեղմացրել Է ԿԺԴՀ-ի նկատմամբ քաղաքականությունը։ 2000 թվականի հունիսին Փհենյանում կայացել Է Կիմ Դե Չժունի հանդիպումը հյուսիսկորեացի ղեկավար Կիմ Չեն Իրի հետ, որի արդյունքում ստորագրվել է հաշտության և տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր։ 2003 թվականի փետրվարին լքել է նախագահի պաշտոնը՝ լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ։

2000 թվականի հոկտեմբերին նրան շնորհվել Է Խաղաղության Նոբելյան մրցանակ Հարավային Կորեայում և Արևելյան Ասիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համար, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի հետ խաղաղության և համաձայնության համար[10]։

Մահ

2009 թվականի օգոստոսի 18-ի առավոտյան Կիմ Դե Չժունի վիճակը, որը գտնվում էր Սեուլի Յենսե համալսարանի հիվանդանոցում, վատացել է, իսկ տեղական ժամանակով ժամը 13:43-ին պաշտոնապես գրանցվել է մահ՝ սրտի կանգի հետևանքով[11]։

Գիտական գործունեություն

1992 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի ԱԳՆ-ին կից Դիվանագիտական ակադեմիայում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն[12]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Դե Չժուն» հոդվածին։