Փհենյան
Փհենյան (կորեերեն՝ 평양, հանգըլ՝ 평양직할시, հանջա՝ 平壤直轄, Փյոնգ Յանգ), Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքը։
Քաղաք | ||
---|---|---|
Փհենյան | ||
평양 직할시, 平壤直轄市 | ||
Քաղաքի համայնապատկերը | ||
Երկիր | Հյուսիսային Կորեա | |
Ենթարկում | մայրաքաղաք | |
Ներքին բաժանում | Չունգույոկ, Mangyongdae District?, Songyo-guyok?, Pyongchon-guyok?, Tongdaewon-guyok?, Ryongsong-guyok?, Unjong-guyok?, Taesong-guyok?, Moranbong-guyok?, Sosong-guyok?, Potonggang-guyok?, Taedonggang-guyok?, Sadong-guyok?, Hyongjesan-guyok?, Sunan-guyok?, Samsok-guyok?, Sungho County?, Ryokpo-guyok?, Rangrang-guyok?, Kangnam County?, Chunghwa County?, Sangwon County? և Kangdong County? | |
Հիմնադրված է | մ.թ.ա. 1122 թ. | |
Մակերես | 3,194 կմ² | |
ԲԾՄ | 27 մ | |
Բնակչություն | 3․255․388 մարդ (2008) | |
Խտություն | 1,019.22 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+8:30 | |
Փհենյան համարվում է երկրի վարչական, մշակութային և պատմական կենտրոնը։ Քաղաքի անվանումը կորեերենից թարգմանաբար նշանակում է «լայնատարած երկիր» կամ «հարմարավետ տարածք»։
1946 թվականից վարչականորեն մտնում է Հյուսիսային Կորեայի Փհենան Նամդոյի մարզի մեջ, որի կազմում էլ ունի մայրաքաղաքային ինքնավարություն և քաղաքային անմիջական ենթակայություն։
Աշխարհագրություն
Քաղաքը գտնվում է Տեդոնգան գետի ափին՝ գետի և Դեղին ծովի միախառնման տեղում։
Ըստ Հյուսիսային Կորեայի վարչա-տարածքային բաժանման, Փհենյանը հանդես է գալիս որպես առանձին տարածքային միավոր՝ մարզի կարգավիճակով։
Փհենյան քաղաքի և հարակից արվարձանների միացյալ բնակչությունը գերազանցում է 4 մլն մարդը։ Բնակչության բացարձակ մեծամասնությունը կազմում են կորեացիները։ Բնակչության հիմնական լեզուն համարվում է կորեերենը։
Կլիմա
Քաղաքի կլիման մուսսոնային է, անձրևառատ։ Թեև Կորեական թերակղզին գտնվում է ցածր լայնություններում և երեք կողմերից շրջապատված է ծովային ավազաններով, այնուհանդերձ նրա կլիման ավելի խիստ է՝ մի շարք այլ պետությունների համեմատությամբ, որոնք գտնվում են նույն աշխարհագրական լայնություններում։
Ձմռան ամիսներին սառը օդի հզոր հոսքեր անցնում են Անդրբայկալով և Մոնղոլիայով՝ Կորեական թերակղզի բերելով չոր օդային զանգվածներ, որի արդյունքում էլ ձևավորվում է քաղաքի խոնավ կլիման։
Ամառային կլիման ձևավորվում է օվկիանոսային տաք և սառը ծովային հոսանքների ազդեցությամբ։ Ամառային երեք ամիսներին տեղումների քանակը կազմում է 50-60 % (933 մմ)։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +10,6 °C: Տարվա ամենացուրտ եղանակը հունվարն է (-6 °C), իսկ ամենատաքը՝ օգոստոսը +25 °C:
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի համեմատ Փհենյանի կլիման ավելի զով է, իսկ տեղումները՝ ավելի քիչ։
Փհենյան (1971-2000) Extremes (1907 - 1993)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 11.0 (51.8) | 15.5 (59.9) | 22.5 (72.5) | 29.3 (84.7) | 35.2 (95.4) | 37.1 (98.8) | 37.2 (99) | 36.7 (98.1) | 34.6 (94.3) | 28.3 (82.9) | 22.6 (72.7) | 13.0 (55.4) | 37.2 (99) |
Միջին բարձր °C (°F) | −0.8 (30.6) | 2.4 (36.3) | 8.9 (48) | 17.1 (62.8) | 22.6 (72.7) | 26.7 (80.1) | 28.6 (83.5) | 28.9 (84) | 24.7 (76.5) | 18.2 (64.8) | 9.4 (48.9) | 1.7 (35.1) | 15.7 (60.3) |
Միջին օրական °C (°F) | −5.8 (21.6) | −2.7 (27.1) | 3.6 (38.5) | 11.0 (51.8) | 16.8 (62.2) | 21.6 (70.9) | 24.7 (76.5) | 24.7 (76.5) | 19.5 (67.1) | 12.5 (54.5) | 4.6 (40.3) | −2.8 (27) | 10.7 (51.3) |
Միջին ցածր °C (°F) | −10.7 (12.7) | −7.8 (18) | −1.8 (28.8) | 4.9 (40.8) | 10.9 (51.6) | 16.5 (61.7) | 20.7 (69.3) | 20.5 (68.9) | 14.3 (57.7) | 6.7 (44.1) | −0.3 (31.5) | −7.2 (19) | 5.6 (42.1) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −28.5 (−19.3) | −23.4 (−10.1) | −18.8 (−1.8) | −4.5 (23.9) | 1.4 (34.5) | 7.0 (44.6) | 12.3 (54.1) | 12.3 (54.1) | 2.7 (36.9) | −6.6 (20.1) | −19.9 (−3.8) | −30.2 (−22.4) | −30.2 (−22.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 12.2 (0.48) | 11.0 (0.433) | 24.7 (0.972) | 49.9 (1.965) | 72.2 (2.843) | 90.3 (3.555) | 275.2 (10.835) | 212.8 (8.378) | 100.2 (3.945) | 39.9 (1.571) | 34.9 (1.374) | 16.5 (0.65) | 939.8 (37) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 5.2 | 4.2 | 5.1 | 6.7 | 8.1 | 8.7 | 14.4 | 11.0 | 7.2 | 6.1 | 7.3 | 5.9 | 89.9 |
Աղբյուր #1: World Meteorological Organization[1] | |||||||||||||
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst[2] |
Դիվանագիտական հարաբերություններ
Քույր քաղաքներ
2013 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ Փհենյան քաղաքը ունի 10 քույր քաղաքներ, որոնք բացառությամբ Մոսկվայի և Ջորջթաունի ասիական քաղաքներ են։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փհենյան» հոդվածին։ |