Կոստանդիոս II

Կոստանդիոս II (լատին․՝ Flavius Julius Constantius Augustus; Ֆուլվիոս Հուլիոս Կոստանդիոս Օգոստոս, օգոստոսի 7, 317(0317-08-07)[1][2] կամ օգոստոսի 13, 317(0317-08-13)[3], Սիրմիում, Հռոմեական կայսրություն - նոյեմբերի 3, 361(0361-11-03)[1][4][5][…], Կիլիկիա), Հռոմի կայսր 337–ից առ 361 թ.։ Կոստանդիանոս Մեծի երկրորդ որդին Ֆաուստայի հետ ամուսնությունից։ Ժառանգել է կայսրության գահը իր եղբայրներ՝ Կոստանդիանոս II-ի և Կոստանդի հետ միասին[6]։

Կոստանդիոս II
լատին․՝ Flavius Julius Constantius
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 317(0317-08-07)[1][2] կամ օգոստոսի 13, 317(0317-08-13)[3]
ԾննդավայրՍիրմիում, Հռոմեական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 3, 361(0361-11-03)[1][4][5][…] (44 տարեկան)
Մահվան վայրԿիլիկիա
ՔաղաքացիությունՀին Հռոմ և  Բյուզանդական կայսրություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինFaustina?, daughter of Julius Constantius? և Eusebia?
Ծնողներհայր՝ Կոստանդիանոս Ա Մեծ, մայր՝ Fausta?
Զբաղեցրած պաշտոններՀռոմի կայսր, հինհռոմեացի սենատոր և Բյուզանդիայի կայսր
ԵրեխաներConstantia?
 Constantius II Վիքիպահեստում

340 թ–ին Կոստանդիոս II–ի եղբայրների միջև ծագած քաղաքացիական պատերազմի արդյունքում Կոստանդիանոս II–ը սպանվում է և Կոստանդը դառնում է կայսրության արևմտյան մասի միակ տիրակալը մինչև 350 թ. երբ նա զոհ է գնում Մագնետիոսի ապստամբությանը։ Կոստանդիոս II–ը չի ընդունում Մագնետիոսին որպես գահակից և պատերազմ է նախաձեռնում նրա դեմ։ Մագնետիոսը ջախջախվում է երկու ճակատամարտերում և ինքնասպանություն գործում՝ թողնելով Կոստանդիոս II–ին ամբողջ կայսրության միահեծան տիրակալ[7]։

Կոստանդիոս II–ի հետագա ռազմական գործողությունները գերմանական ցեղերի դեմ ընթացել են ընդհանուր առմամբ հաջող։ Նա ջախջախել է ալեմաններին 354–ին[8], անցել է Դանուբը և ջախջախել քվադերին և սարմատներին 357–ին[9]։ Դրան հակառակ, նրա պատերազմները Սասանյան Պարսկաստանի դեմ ունեցել են փոփոխական արդյունքներ։

Քանի որ կայսրության հսկայական տարածքը միանձնյա կառավարելը դժվար էր՝ 351-ին Կոստանդիոս II–ը իր հորեղբոր որդուն՝ Կոստանդիոս Գալլոսին նշանակում է կրտսեր կառավարիչ՝ շնորհելով նրան «կեսար» տիտղոսը, սակայն երեք տարի անց նրան մահապատժի է ենթարկում՝ ստանալով տեղեկություններ Գալլոսի դաժան գործելաոճի վերաբերյալ[7] Որոշ ժամանակ անց՝ 355-ին Կոստանդիոս II–ը «կեսար» է դարձնում իր հորեղբոր վերջին վերապրած որդուն Հուլիանոսին, որը հետագայում նրան հաջորդում է[10][11]։

360-ին Հուլիանոսի բանակը հռչակում է նրան կայսր, ինչը հանգեցնում է քաղաքացիական պատերազմի նոր բռնկմանը[12][13][14][15]։ Վճռական ճակատամարտը չի կայանում Կոստանդիոս II–ի հիվանդության և մահվան պատճառով։

Ծանոթագրություններ

Գրականություն

Անտիկ աղբյուրներ

Ժամանակակից աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստանդիոս II» հոդվածին։