Կուղբեր

Կուղբեր
Կուղբեր
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԵնթատիպՈղնաշարավորներ
ԴասԿաթնասուններ
ԻնֆրադասԸնկերքավորներ
ԿարգԿրծողներ
ԸնտանիքԿուղբանմաններ
ՑեղԿուղբեր
Լատիներեն անվանում
Castor Linnaeus, 1820
Տեսակները
  • Կանադական կուղբ (Castor canadensis)
  • Սովորական կուղբ (Castor fiber)
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կուղբեր (լատին․՝ Castor) կաթնասունների դասի կրծողների կարգին պատկանող ցեղ է[1]։ Ներկայիս կուղբանմանների (Castoridae Hemprich, 1820) ընտանիքին պատկանող միակ ցեղը։

Բաժանվում է երկու տեսակների՝ սովորական կուղբ (Castor fiber), որը բնակվում է Ատլանտիկական ափերից մինչև Մերձբայկալ և Մոնղոլիա ընկած տարածքներում, և կանադական կուղբ (Castor canadensis), որի արեալը համընկնում է Հյուսիսային Ամերիկայի տարածքի հետ։ Որոշ բնագետներ կանադական կուղբին համարում են սովորական կուղբի ենթատեսակ, սակայն այս տեսակետին հակասում է քրոմոսոմների տարբեր հավաքակազմ ունենալու փաստը (48 քրոմոսոմ ունի սովորականը, իսկ 40՝ կանադականը)։ Ժամանակակից դասակարգմանը համաձայն սովորական կուղբն ունի 8 ենթատեսակ։

Սնունդը և վարքը

Կուղբերի կողմից կրծված ծառը

Կուղբերը սնվում են ծառերի կեղևներով և երիտասարդ ճյուղերով, և այդ նպատակով տապալում են ծառերը գետնին՝ կրծելով նրանց բունը։

Շինվածքները

Կուղբերը բնակեցնում են անտառային հանդարտ գետերի, վտակների և լճերի ափերը։ Նրանք ծառերից կառուցում են արհեստական լճեր, այդպիսով բարձրացնելով ջրի մակարդակը։ Կուղբերը կառուցում են երկու տեսակի բույներ՝ գետնափոր և մակերևույթային։ Մակերևույթի վրա գտնվող բույները լողացող կղզյակներ են, որոնք ունեն 1-3 մետր բարձրություն և մինչև 10 մետր տրամագիծ։ Այդ կառույցներում նրանք քնում են, պահում ձմեռային պաշարները և թաքնվում գիշատիչներից։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Давлетов И.З. Экология бобра в урбанизированном ландшафте. — Киров, 2005. — 116 с.
  • Данилов П.И., Каньшиев В.Я., Федоров Ф.В. Речные бобры Европейского севера России. — М.։ Наука, 2007. — 197 с.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուղբեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուղբեր» հոդվածին։