Jump to content

Հայ-թուրքական սահման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստան-Թուրքիա սահման
Ermenistan-Türkiye sınırı
Բնութագիր
Պետություններ Հայաստան Հայաստան Թուրքիա Թուրքիա
Երկարություն328 կմ (204 մղոն)[1]
Պատմություն
Հայաստանի քարտեզը, որի արևմտյան մասում երևում է Հայաստան-Թուրքիա սահմանը

Հայաստան-Թուրքիա սահման (թուրքերեն՝ Ermenistan–Türkiye sınırı), 311 կմ երկարություն ունեցող սահման Հայաստանի և Թուրքիայի միջև, որը հյուսիսում հատվում է Վրաստանի հետ սահմանին, իսկ հարավում՝ Ադրբեջանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում)[2]։

Նկարագրությունխմբագրել կոդը

Սահմանը սկսվում է հյուսիսում՝ Արփի լճից դեպի արևմուտք գտնվող Վրաստանի հետ սահմանային հատման կետում և Հայկական լեռնաշխարհի անկանոն գծերի շարքով շարունակվում դեպի հարավ։ Հասնելով Ախուրյան գետին՝ այն հասնում է հարավ և միաձուլվում Արաքս գետի հետ, ապա Արաքսի հոսանքով ձգվում դեպի արևելք, այնուհետև՝ հարավ-արևելք՝ ընդհուպ մինչև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանային հատման կետ։ Անիի՝ հայոց հնագույն մայրաքաղաքի հնագույն ավերակները գտնվում են թուրքական կողմի սահմանի մոտ։

Պատմությունխմբագրել կոդը

19-րդ դարի ընթացքում Կովկասյան տարածաշրջանը վիճարկվում էր անկումային ժամանակաշրջանում գտնվող Օսմանյան կայսրության, Պարսկաստանի և Ռուսաստանի միջև, որն ընդլայնվում էր դեպի հարավ։ 1828 թվականին Ռուսաստանը գրավել է Պարսկաստանի կովկասյան հողերի մեծ մասը, որոնց թվում նաև ներկայիս Հայաստանի ողջ տարածքը (կոչվում է Արևելյան Հայաստան), իսկ հետո ուշադրությունը կենտրոնացրել է Օսմանյան կայսրության վրա[3]։ 1829 թվականին կնքված Ադրիանապոլսի պայմանագրով (1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքը), որով Ռուսաստանը ստացել է ժամանակակից Վրաստանի մեծ մասը, օսմանները ճանաչել են Արևելյան Հայաստանի նկատմամբ ռուսական գերիշխանությունը[3][4][5][6]։

Սան Ստեֆանոյի պայմանագրով, որի կնքմամբ վերջացել է Ռուս-թուրքական պատերազմը (1877-1878), Ռուսաստանը զգալի հողեր է ստացել ներկայիս Արևելյան Թուրքիայի տարածքում (կոչվում է Արևմտյան Հայաստան)՝ ընդլայնելով օսմանյան-ռուսական սահմանը դեպի հարավ-արևմուտք[4][7][8]։ Ռուսաստանի կողմից Բաթումի, Կարսի և Արդահանի նվաճումները հաստատվել են Բեռլինի պայմանագրով (1878), չնայած վերջիններս ճնշման ներքո ստիպված էին վերադարձնել Բայազետի (ժամանակակից Դողուբայայազիդ) տարածքի մի մասը և Ալաշկերտի հովիտը[3][4][9]։

19-րդ դարում Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև սահմանի անցման քարտեզ

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության նախահարձակ լինելուց հետո Ռուսաստանը ներխուժել է Օսմանյան կայսրության արևելյան շրջաններ։ 1917 թվականի ռուսական հեղափոխությանը հաջորդած քաոսում կոմունիստական նոր կառավարությունը շտապել է դադարեցնել իր մասնակցությունը պատերազմին և 1918 թվականին Գերմանիայի և Օսմանյան կայսրության հետ կնքել Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը[3]։ Այդ պայմանագրով Ռուսաստանը վերադարձնում էր Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերով գրավված տարածքները[4]։

Ձգտելով անկախություն ստանալ երկու կայսրություններից՝ Հարավային Կովկասի ժողովուրդները 1918 թվականին հռչակել են Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության անկախությունը և խաղաղ բանակցություններ սկսել օսմանների հետ[10][11]։ Ներքին տարաձայնությունները հանգեցրել են նրան, որ Վրաստանը 1918 թվականի մայիսին դուրս է եկել ֆեդերացիայի կազմից, իսկ շուտով հաջորդել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի անջատումները։ Քանի որ օսմանները ներխուժել էին Կովկաս և արագ նվաճել դրա մի մասը, երեք նոր հանրապետություններ 1918 թվականի հունիսի 4-ին ստիպված եղան ստորագրել Բաթումի պայմանագիրը, որով նրանք ճանաչեցին մինչև 1878 թվականը գոյություն ունեցող սահմանը[12][13]։ Մասնավորապես Հայաստանը դեռևս ուշքի չէր եկել օսմանների կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքներից, որի արդյունքում մեծ թվով փախստականներ փախել էին Արևմտյան Հայաստանից[14][15]։

Վիլսոնյան Հայաստանի քարտեզը

Երբ Օսմանյան կայսրությունը պարտություն է կրել Եվրոպայում և Արաբիայում, դաշնակից տերությունները 1920 թվականին ծրագրել էին Սևրի պայմանագրի միջոցով այն բաժանել[4][16]։ Պայմանագիրը ճանաչում էր Վրաստանի և Հայաստանի անկախությունը՝ երկու պետություններին էլ մեծամասշտաբ հողեր տրամադրելով Արևելյան Թուրքիայում (Հայաստանի դեպքում այն անվանվել է «Վիլսոնյան Հայաստան»՝ ի պատիվ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի)։ Ընդլայնված հայ-վրացական սահմանը որոշվելու էր ավելի ուշ[17]։ Այս ամենի հետևանքով վրդովել էին թուրք ազգայնականները, ինչը նպաստեց Թուրքիայի անկախության պատերազմի բռնկմանը, որտեղ տարած հաջողությունների արդյունքում այդպես էլ չի իրագործվել Սևրի պայմանագիրը[3][4]։ Թուրքական նվաճումները Արևմտյան Հայաստանում ամրագրվել են 1920 թվականին կնքված Ալեքսանդրապոլի պայմանագրով[3][4]։

1920 թվականին խորհրդային Կարմիր բանակը ներխուժել է Ադրբեջան և Հայաստան՝ վերջ դնելով երկու երկրների անկախությանը, իսկ դրանից կարճ ժամանակ անց խորհրդայնացնելով նաև Վրաստանը։ Ռուս-թուրքական լայնամասշտաբ պատերազմից խուսափելու համար երկու երկրներն էլ 1921 թվականի մարտին ստորագրել են Մոսկվայի պայմանագիրը, որով հաստատվել է փոփոխված խորհրդային-օսմանական սահմանը[3][4][18][19]։ Այդ պայմանագրի դրույթները հետագայում հաստատվել են 1921 թվականի հոկտեմբերին Կարսի պայմանագրով, որը վերջնականապես ամրագրել է հայ-թուրքական ներկայիս սահմանը[4]։ Այնուհետև 1925 թվականի մարտից մինչև 1926 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում սահմանը տեղում համատեղ խորհրդա-թուրքական հանձնաժողովի կողմից սահմանագծվել է[3][4]։ Թուրքիայի անկախությունը ճանաչվել է 1923 թվականին Լոզանի պայմանագրով[20]։

Հայաստանն ի սկզբանե Վրաստանի և Ադրբեջանի հետ միասին ընդգրկված է եղել Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում, սակայն հետագայում՝ 1936 թվականին, դրա կազմի մեջ մտնող երկրները առանձնացել են և կազմավորվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։ Կարսի պայմանագրի սահմանը պահպանվել է, չնայած խորհրդային կողմը պարբերական բողոքներ էր հղում թուրքական կողմին, որի նպատակը սահմանային գծի փոփոխությունն էր, ինչը հատկապես տեղի է ունեցել 1945 թվականին[3][21][22]։ Թուրքիան, որին աջակցում էր ԱՄՆ-ն, հրաժարվել է քննարկել այդ հարցը, իսկ խորհրդային իշխանությունները, ձգտելով բարելավել հարաբերությունները հարավային հարևանի հետ, հրաժարվել են այդ պահանջներից[4][23]։

Ցյուրիխկան հայ-թուրքական արձանագրությունների կնքում

1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը ձեռք է բերել անկախություն և ժառանգել թուրք-խորհրդային սահմանի իր հատվածը։ Չնայած Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը, երկու երկրների միջև հարաբերությունները գրեթե միանգամից փչացել են, ինչից հետո փակվել է միջպետական սահմանը։ Թուրքիան դեմ էր հանդես գալիս «Միասնական Հայաստանի» օգտին հանդես եկող հայ ազգայնականների՝ Արևելյան Թուրքիայի նկատմամբ իրրեդենտիստական նկրտումներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու Հայաստանի ջանքերին, Թուրքիան նաև աջակցում էր իր մերձավոր դաշնակից Ադրբեջանին Արցախի համար մղվող պատերազմում[24]։ Հարաբերությունները փոքր-ինչ ջերմացել են 2000-ական թվականներին, ինչը հանգեցրել է 2009 թվականին կնքված Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը, որով նախատեսվում էր, որ սահմանը կարող է կրկին բացվել[25]։ Սակայն բանակցությունները մտել են փակուղի, իսկ սահմանը՝ մնացել փակ[26][27]։

Սահմանին մոտ բնակավայրերխմբագրել կոդը

Հայկական կողմխմբագրել կոդը

Թուրքական կողմխմբագրել կոդը

Պատկերասրահխմբագրել կոդը

Տես նաևխմբագրել կոդը

Ծանոթագրություններխմբագրել կոդը

🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ