Հարուկի Մուրակամի

Ճապոնացի գրող

Հարուկի Մուրակամի (ճապ.՝ 村上 春樹, հունվարի 12, 1949(1949-01-12)[1][2][3][…], Կիոտո, Ճապոնիա), ճապոնացի գրող, թարգմանիչ։

Հարուկի Մուրակամի
ճապ.՝ 村上 春樹
Ծնվել էհունվարի 12, 1949(1949-01-12)[1][2][3][…] (75 տարեկան)
ԾննդավայրԿիոտո, Ճապոնիա
Մասնագիտությունլեզվաբան, վիպասան, գրող, թարգմանիչ, ակնարկագիր, թեթևատլետ, համալսարանի դասախոս, գիտաֆանտաստիկ գրող, արձակագիր և վիպասան
Լեզուճապոներեն
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունՎասադա համալսարան
Ստեղծագործական շրջան1979 - այժմ
Ժանրերվեպ, էսսե, գեղարվեստական գրականություն և հուշագրություն
Գրական ուղղություններսյուրռեալիզմ և magic realism?
Ուշագրավ աշխատանքներՈչխարների որս, Նորվեգական անտառ, Լարովի թռչնի ժամանակագրությունը, Կաֆկան լողափին, 1Q84, Սպանել գանձապետին, Ինչի մասին եմ խոսում, երբ խոսում եմ վազքի մասին և Անգույն Ցուկուրու Տաձակին և Հարուկի Մուրակամիի վեպի տարիները
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան և Թաֆթսի համալսարան
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր[7]

Նոմայի գրական նոր դեմքի մրցանակ

Տանիզակիի պարգև

Յոմիուրիի գրական մրցանակ

Q11537457?

Ֆրանց Կաֆկայի մրցանակ

Համաշխարհային ֆենտեզի մրցանակ՝ լավագույն վեպի համար

Ֆրանկ Օ'կոնոր կարճ պատմվածքների միջազգային մրցանակ

Ասահի մրցանակ

Order of Arts and Letters?

Երուսաղեմի մրցանակ

Կատալոնիայի միջազգային մրցանակ

[4]

Իգնոտուս մրցանակ

[5]

Hideo Kobayashi Sho?

Թայմ 100

Հանս Քրիստիան Անդերսենի պարգև

[6]

Չինո դել Դուկա մրցանակ

[8]

Աստուրիայի արքայազնի պարգև

[9][10]
և

Լիեժի համալսարանի պատվավոր դոկտոր

[11]
Изображение автографа
Կայքharukimurakami.com
 Murakami Haruki Վիքիպահեստում

Կենսագրություն

Հարուկի Մուրակամին ծնվել է 1949 թվականին Կիոտոյում, դասական բանասիրության դասախոսի ընտանիքում։ Սովորել է Վասեդայի համալսարանի թատերական արվեստների բաժնում «դասական դրամա» մասնագիտությամբ։

1950 թվականին գրողի ընտանիքը տեղափոխվել է Ասիա քաղաքը։ 1971 թվականին ամուսնացել է իր համադասարանցի Յոկոյի հետ, որի հետ ապրում է մինչ օրս։ Երեխաներ չունի։ 1974 թվականին Տոկիոյի Կոկունունդզի թաղամասում բացել է իր «Փիթեր Քեփ» ջազ-բարը։ 1977 թվականին բարը տեղափոխել է քաղաքի ավելի հանգիստ թաղամաս՝ Սենդագայա։

1978 թվականի ապրիլին բեյսբոլի խաղի ժամանակ նա հասկացավ, որ կարող է գիրք գրել։ Մինչև հիմա ինքն էլ չգիտի, թե ինչու։ Մուրակամիի խոսքերով. «Ես ուղղակի հասկացա դա և վերջ»։ Նա ավելի ու ավելի հաճախ էր գիշերը բարում մնում փակվելուց հետո ու գրում թանաքագրիչով հասարակ թղթի վրա։

1979 թվականին լույս տեսավ «Լսիր քամու երգը»՝ «Առնետի եռագրության» առաջին մասը, որի համար հեղինակն արժանացավ «Գունդզո սինդզին-սյո» գրական հեղինակավոր մրցանակի, որն ամեն տարի հանձնում է «Գունձո» ամսագիրը ճապոնացի սկսնակ գրողներին։ Քիչ անց արժանանում է նաև «Նոմայի անվան մրցանակի» «Բունգեյ» առաջավոր գրականագիտական հանդեսի կողմից։ Արդեն տարեվերջին գիրքը վաճառված էր դեբյուտի համար անհավանական տպաքանակով՝ ավելի քան 150 հազար օրինակ կոշտ կազմով։ 1980 թվականին հրատարակում է «Առնետի եռագրության» երկրորդ մասը՝ «Պինբոլ 1973»։ 1981 թվականին Մուրակամին վաճառում է բարի կառավարման արտոնագիրը և դառնում պրոֆեսիոնալ գրող։

1982 թվականին ավարտում է իր առաջին վեպը՝ «Ոչխարների որս»՝ «Առնետի եռագրության» երրորդ մասը, որի համար նույն թվականին ստանում է հերթական «Նոմա» մրցանակը։

1983 թվականին լույս են տեսնում պատմվածքների երկու ժողովածուները՝ «Դանդաղ նավակով դեպի Չինաստան» և «Լավ օր կենգուրուի համար», իսկ 1984 թվականին «Lուսատուտիկը, այրել մարագը և ուրիշ պատմություններ» պատմվածքների ժողովածուն։

1985 թվականին լույս է տեսնում «Հրաշքների Աշխարհը առանց արգելակների և Աշխարհի Վերջը» վեպը, որի համար նույն թվականին ստանում է «Տանիձակի» մրցանակը։ Այդ տարին լույս է տեսնում նաև «Սուրբ ծնունդ. Ոչխարները» մանկական հեքիաթների գիրքը Սասակի Մակիի նկարազարդմամբ և «Ձիուկներով կարուսելի մահացու ջերմությունը» պատմվածքների ժողովածուն։

Մատենագիտություն

Վեպեր

թվականԱնվանումԲնագիր անվանումԱնգլերեն անվանումԾանոթագրություններ
11979Լսիր քամու ձայնը
風の歌を聴けHear the Wind SingԱռաջին մաս «Առնետների եռերգություն»
21980Փինբոլ 1973
1973年のピンボール
Pinball, 1973Երկրորդ մաս «Առնետների եռերգություն»
31982Ոչխարների որս羊をめぐる冒険
A Wild Sheep ChaseԵրրորդ մաս «Առնետների եռերգություն»
41985Հրաշքների աշխարհ առանց արգելակների և աշխարհի վերջ世界の終わりとハードボイルド・ワンダーランドHard-Boiled Wonderland and the End of the World
51987Նորվեգական անտառノルウェイの森
Norwegian Wood
61988Դենս, Դենս, Դենսダンス・ダンス・ダンスDance, Dance, DanceՇարունակություն «Առնետների եռերգություն»
71992Սահմանից հարավ, արևից արևելք国境の南、太陽の西South of the Border, West of the Sun
81994, 1995Լարովի թռչնի ժամանակագրությունըねじまき鳥クロニクルThe Wind-Up Bird Chronicle3 գրքերում վեպ
91999Իմ սիրելի արբանյակըスプートニクの恋人Sputnik Sweetheart
102002Կաֆկան լողափին海辺のカフカKafka on the Shore
112004ՀետմահուアフターダークAfter Dark
122009, 20101Q841Q841Q843 գրքերում վեպ
132013Անգույն Ցուկուրու Տաձակի և նրա ճամփորդությունների տարիները色彩を持たない多崎つくると、彼の巡礼の年Colorless Tsukuru Tazaki and His Years of Pilgrimage
142017Կոմանդորի սպանությունը騎士団長殺しKilling Commendatore2 գրքերում վեպ

Վավերագրական արձակներ

ԹվականԱնվանումԲնագիր անվանումԱնգլերեն անվանումԾանոթագրություններ
1997, 1998ՄետրոアンダーグラウンドUnderground
1998Ավետյաց երկիր約束された場所で

Այլ ստեղծագործություններ

ԹվականԱնվանումԲնագիր անվանումԱնգլերեն աանվանումԾանոթագրություններ
1985Ոչխարների ծնունդըХицудзи-отоко но КурисумасуThe Sheep Man’s ChristmasՄանկական հեքիաթների գիրք
1997, 2001Ջազային դիմանկարներPortraits in Jazz 1 and 2Ջազի 55 կատարողների մասին էսսեների ժողովածու՝ 2 հատորներում։
2007Ինչի մասին եմ խոսում, երբ խոսում եմ վազքի մասին走ることについて語るときに僕の語ること
What I Talk About When I Talk About Running«Վազքի մասին էսքիզների ժողով, բայց ոչ առողջ ապրելակերպի գաղտնիքներ»։
2010Ռադիո ՄուրակամիԺամանակակից ճապոնական գրականության ամենահայտնի վարպետի նոր գիրքը՝ գրված կանանց "ան-ան" նորաձևության ամսագրի համար։ Ֆիրմային անկաշկանդությամբ, Մուրակամին խոսում է ռեստորանների և հագուստի, վինիլային սկավառակների և Վիմ Վենդերսի «Բուենա-Վիստա Ակումբ» ֆիլմի հավաքման, կատուների և ֆեմինիզմի, պոնչիկների և երեկոյան սափրման, վազքի և գոլֆի հանդեպ անպատասխանատու չսիրման մասին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարուկի Մուրակամի» հոդվածին։