Հեմֆրի Դևի
Համֆրի Դևի (անգլ.՝ Humphry Davy, դեկտեմբերի 17, 1778[1][2][3][…], Պենզանս, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1][4][5][…] - մայիսի 29, 1829[5][2][3][…], Ժնև, Շվեյցարիա[1][4]), անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս։ 1801 թվականից Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1820—1826 թթ.՝ պրեզիդենտ (նախագահ), Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ (1826 թ.)։
Դևիին աշակերտել է Մ․ Ֆարադեյը։ 1799 թ. հայտնաբերել է ազոտի ենթօքսիդի հարբեցնող հատկությունը։ 1800 թ. առաջարկել է քիմիական խնամակցության էլեկտրաքիմիական տեսությունը։ 1807 թ. մինչ այդ անբաժանելի համարվող կծու ալկալիներից էլեկտրուիզով անջատել է մետաղական նատրիումը և կալիումը։ Էլեկտրոլիտիկ ճանապարհով ստացել է (1808 թ.) կալցիումի, բարիումի, ստրոնցիումի և մագնեզիումի ամալգամները։ Դևը առաջարկել է թթուների ջրածնական տեսությունը, հերքելով Ա․ Լավուազիեի տեսակետը, ըստ որի թթուն պետք է անպայման թթվածին պարունակի։ Բացահայտել է հաղորդիչի էլեկտրադիմադրության կախվածությունը նրա երկարությունից, լայնական կտրվածքից և ջերմաստիճանից։ Զբաղվել է նաև ագրոքիմիայի հարցերով, նշել անօրգանական աղերի անհրաժեշտությունը բույսերի սնուցման համար։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեմֆրի Դևի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 354)։ |